18
Չիմինը ձեռքով ցույց է տալիս երիտասարդին իր դիմաց դրված աթոռը.
-Ես ուզում եմ, որպեսզի ինձ ներկայացնես այն ամենը ինչ կապված է այս հաստատության հետ, նաև աշխատողների ցանկը։
-Ես այն մեկ ժամից ձեզ կբերեմ ամբողջ հաշվետվությամբ պարոն Փակ,-խոստանում է տղան։
-Ես կսպասեմ,- համաձայնվում է Փակը։
Տղայի գնալուց հետո նա դեռ երկար նայում է աշխատասենյակի պատուհանից դուրս ու ինչ֊որ բան մտածում։
~
-Պարոն, ես բերել եմ այն ամենն ինչ պահանջել էիք,- Չիմինի սեղանին տղան դնում է թղթերի մի մեծ կույտ։
Դրանցում հաշվետվություններ են, աշխատողների անձնական տվյալները, ֆինանսական բոլոր մանրամասները։
-Այստեղ նաև ամեն շաբաթ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որի ժամանակ այստեղ են հավաքվում Սեուլի հարուստ մասսան, պարոն Փա՛կ, դուք այն շարունակե՞լու եք կազմակերպել։
-Ես այդ մասին կմտածեմ դեռ,- շշնջում է քթի տակ Փակն ու սկսում աչքի անցկացնել փաստաթղթերը,- այստեղ տղաներ երբևէ աշխատել ե՞ն,- հանկարծակի հետաքրքրվում է Չիմինը։
-Այո՛ պարոն, ավելի՛ն, հիմա էլ կան այդպիսիք։
-Իսկապե՞ս,- գլուխը բարձրացնում է Փակը, հետո փակում է ամեն ինչ ու դիմում տղային,- այսպես ուրեմն, ես ուզում եմ տեսնել բոլոր աշխատողներին, կրկնում եմ անխտի՛ր բոլորին, այսօր կազմակերպի՛ր դա։
-Լսում եմ պարո՛ն։
Տղան լքում է սենյակը։ Չիմինը նայում է նորից ցանկը ու սկսում է առաձնացնել նրանցից ոմանց։
***
Մի քանի օր անց։
Չիմինը գրեթե տուն չի գնում։ Նա օր ու գիշեր զբաղված է իր նոր բիզնեսով։ Այս օրերի ընթացքում նա տասնյակ նոր աշխատողներ է ընդունել, ամբողջովին ծանոթացել է այստեղի կարգերին, սահմանել է նույնիսկ նոր կանոներ, աշխատանքից ազատել է առավել անհրապույր ու մեծահասակ աղջիկներին։ Մի խոսքով նա լիովին տարվել է աշխատանքով ու անգամ չի էլ մտածում տուն գնալու մասին։
Պարզ երևում է, որ հաստատության նախկին տերը պարզապես աշխատել է փող ամեն եղանակով ու չի մտածել բիզնեսը ընդլայնելու կամ բարեկարգումներ անելու շուրջ։ Իսկ Փակի մտքում միայն մի բան կա։ Նա ցանկանում է այստեղի հարուստ հյուրերին ցույց տալ, որ հիմա, երբ ինքն է այստեղ ղեկավարը, ամեն բան այլ է։
Նա սկսել է խմել ու չափազանց հաճախ։ Նրա մենակությունը փարատող առարկան այժմ թունդ խմիչքն ու գործնական հարցերն են։
Չիմինն օրվա ընթացքում այնքան շատ է հանձնարարություններ տալիս իր ենթակային նոր փոփոխությունների շուրջ, որ տղան պարզապես դարձել է մրջյուն՝ անընդատ վազվզելով։
Բայց այս ամենը Փակին քիչ է հետաքրքրում, նա շարունակում է անքուն գիշերներ անցկացնել ու խմել։
Երբեմն հարբած տուն է գնում շատ ուշ երեկոյան և դռների մոտ հանդիպում եղբոր մոր հանդիմանական հայացքին։ Բայց նա միայն ժպտում է և բարի գիշեր մաղթելով օրորվելով իր սենյակ է հասնում։
Այսպես անցնում են օրերը, շաբաթները, իսկ նրա վիճակը ավելի մտահոգիչ է դառնում։
Այսօր նա սովորականի պես նստած է իր աշխատասենյակում ու հերթական երեկույթն է պլանավորում։
Թակում են դուռը։
-Մտե՛ք։
Բոլորովին զարմացած հայացքով ներս է մտնում Ջոնգկուկը։
-Օ՜ արդեն այստեղ ես, ես սպասում էի, նստի՛ր,-առաջարկում է նրան աթոռը։
-Չիմին, ի՞նչ է այս ամենը նշանակում, ու ի՞նչի համար ես ինձ էստեղ կանչել,֊ նստում է տղայկ առաջ։
-Ջոնգկու՛կ, ես ուզում եմ իմանալ, թե որտե՞ղ է մանկությանդ ընկերը,- հանդարտ անում է հերթական կումը ալկոհոլի բաժակից։
-Ես չգիտեմ, թե նա որտեղ է,- նայում է նրա աչքերի մեջ Գուկը,-իսկ, եթե իմանայի էլ քեզ չէի ասի, Չիմի՛ն մի քեզ նայի՛ր,- սկսում է տոնը թեթև բարձրացնել Գուկը,- նայի՛ր ինչպես ես փոխվել, դու դարձել ես սառնասիրտ հանցագործ, նայի՛ր հանուն փողի ու դիրքի ինչեր ես անում։
-Դա քո գործը չէ՛,-ընդհատում է նրան Չիմինը,-և այո՛, ես գիտեմ, որ դու կարող ես գտնել նրան, ուղղակի ինձ լավություն արա,՛ գտի՛ր նրան։
-Նրա ձեռքից խլել են ամեն ինչ, եթե տեղյակ չես ասեմ, որ նա հիմա մի գրոշ անգամ չունի իր հաշվին, նրան կողոպտել են, ասում են, որ նրա անմիջական ենթական է դրա հեղինակը։
-Փաստորեն աշխարհում դեռ արդարություն կա,-քմծիծաղ է տալիս Չիմինը։
Գուկը շարունակում է զարմացած նայելը Չիմինին, ո՞ւր է կորել երբեմնի անպաշտպան, փխրուն ու պարտաճանաչ դասարանի ավագը։ Նրա առաջ նստած է իրական հրեշ, ավելի վատ քան, ինքը՝ Յունգին։
Ասում են, երբ մարդիկ դադարում են սիրել, նրանց սիրտը դադարում է բաբախել ու կորցնում են մարդկային արժեքները։
-Ես պետք է գնամ,- բարկացած վեր է կենում տեղից,- ուզում եմ մի բան լավ իմանաս Չիմին, ճիշտ է, ես Յունին չեմ արդարացնում, բայց նա կա ու մնում է իմ մանկության ընկերը ու, եթե նրա գլխից մի մազ անգամ պակասի մենք թշնամիներ կդառնանք։
-Իմ ժամանակը սուղ է քո սպառնալիքները լսելու համար, ազա՛տ ես,- ձեռքով ցույց է տալիս, որ հեռանա։
Գուկը դուրս է գալիս ամբողջովին շոկի մեջ այն ամենից ինչ տեսավ ու լսեց հենց նոր։
Հանում է հեռախոսն ու զանգում Յունգիին։ Ապարդյուն է։ Տղայի հեռախոսն անջատված է։
Նա սկսում է մտածել, թե որտեղ կարող է լինել Յունգին ու հանկարծ կարծես հիշում է ինչ֊որ բան։
Չիմինի աշխատասենյակ է մտնում նրա թիկնապահը.
-Հետևի՛ր նրան,-սառը հրամայում է Չիմինը։
Տղամարդը խոնարհվում է ու հեռանում։
***
Յունգին այս ողջ օրերի ընթացքում սարսափելի փոխվել է, հյուծվել է, իսկ աչքերի տակ երևում են մուգ փոսիկները, վատ սնվելուց, շատ արբելուց ու անվերջ լաց լինելուց նրա հայացքը դարձել է խղճուկ ու անօգնական։
Լսվում է, թե ինչպես են տնակի դուռը անդադար թակում։ Յունգին վեր է կենում ու միանգամից տապալվում գետնին թուլությունից։ Հետո մի կերպ սողում է դեպի դուռն ու վեր բարձրանալով բացում այն։
Նրա առաջ է կանգնած Ջոնգկուկը։ Տղան սառում է տեղում։ Նա ընկերոջն էստեղ ամենևին չէր սպասում։
-Դու՞
-Ի՞նչ է ուրիշին էիր սպասում։
-Կատակում ե՞ս, դու առաջին հյուրն էս, ինչ այստեղ եմ։
Տղաները սկսում են ծիծաղել։ Գուկը ներս է գալիս ու միանգամից ամուր գրկում ընկերոջը։
-Ես քեզ կարոտել էի,-շշնջում է Յունգին նրա գրկում,- ես իսկապես ունեմ հարազատ մարդու կարիք հիմա։
-Գիտե՛մ, դրա համար եմ եկել։
-Նստի՛ր,-հեռանալով ընկերոջից առաջարկում է Յունգին։
Գուկը նստում է նրա դիմաց ու նայում շուրջը.
-Յունգի՛ ես եկել եմ քեզ մի բան ասելու, ֊սկսում է կամաց տղան։
-Ե՞վ։
-Դու երևի արդեն գիտես, թե Չիմինը վերջին ժամանակներում ինչերով է զբաղված, նա շատ է փոխվել, այսօր ինձ կանչել էր իր մոտ ու ուզում էր իմանալ, թե որտեղ ես ապրում, ես հրաժարվեցի օգնել նրան իհարկե, բայց զգույշ եղիր նա քեզ է փնտրում։
-Ու ի՞նչ, մտածում ես, թե վախենալու եմ նրանից, Գու՛կ ես հիմա ինքս եմ եզրեր փնտրում նրա հետ հանդիպելու, հասկանում ե՞ս, ես ամեն օր նայում եմ սրանց, քանի որ կարոտում եմ նրան,- ցույց է տալիս հեռախոսի նկարները,- ես սիրում եմ նրան ու չեմ կարողանում այլևս առանց Չիմինի։
-Յունգի՛ դու չե՛ս հասկանում, ինձ լսի՛ր, նա քեզ է փնտրում, որ վրեժ լուծի քեզանից, միթե՞ չես մտածել դրա մասին, նա երևի հիմա չի էլ սիրում քեզ ու պատրաստ է սպանել, երբ գտնի։
-Ուրեմն կանեմ ամեն ինչ, որ նորից սիրի, ինձ տու՛ր նրա հասցեն։
-Գժվել ե՞ս, ոչ մի դեպքում, մնա՛ քո տեղում մինչև ես քեզ համար հեռու մի վայրում բնակարան կգնեմ։
-Ո՛չ, ինձ համար այստեղ էլ է լավ, առանց նրա իմ ապրելն անիմաստ է,֊ Յունգին այլևս չկարողանալով զսպել իրեն սկսում է արտասվել, նա երեսն առնում է ափերի մեջ,-ո՞րքան հիմար էի ես, երանի կարողանայի հետ տալ ժամանակը...
-Հանգստացի՜ր Յուն,-տղան գրկում է Յունգիի ու գլուխը սեղմում իր կրծքին,֊ վե՜րջ, վե՛րջ,-նա սկսում է մխիթարել տղային....
~
Ջոնգկուկը նոր է լքել տնակը։ Տղան նստած է նույն տեղում ու նայում է դարձյալ Չիմինի նկարներին։
Դուռը թակում են։ Յունգին վեր է կենում ու մոտենում է դռանը, բաց է անում այն։ Նրա առաջ է կանգնած բարձրահասակ, թիկնեղ ու լուրջ հայացքով անծանոթ.
-Նա քեզ ուղարկել է, որ իր մոտ տանե՞ս,֊անսպասելի հարցնում է Յունգին, նայելով տղամարդուն։
-Այո՛, հետևե՛ք ինձ։
Յունգին հանդարտ դուրս է գալիս տղամարդու հետևից ու նստելով նրա մեքենան հեռանում........
Բարև ձեզ, ինչպես եք, գիտեմ գիտեմ ուշ եմ անում վերբեռնում, բայց սենցա ստացվել փորձեք ինձ չենթարկել մահապատժի դրա համար😊😊😊😊😊բարի գիշեր՜❤🌺
