29 страница2 мая 2026, 00:02

28

-Եթե նա չի գնում ուրեմն ե՛ս կգնամ, այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին նա է, ես խոսելու ոչինչ չունե՛մ,- կոպտում է Սակուրան ու շրջվում դռան կողմը, բայց նրան կանգնեցնում է Չիմինի ձեռքը։

-Ես հասկանում եմ, որ դու բարկացած ես, բայց հավատա՛ Յունգին փոխվել է մայրի՜կ,-Չիմինը նայում է մորը աչքերը հառած ուղիղ նրա աչքերի մեջ։

-Եվ դու այդքան շուտ հավատացե՞լ ես այդ հեքիաթի՞ն, Չիմի՛ն, ուշքի արի՛, մի՛ մոռացիր, թե նրա պատճառով ինչերի միջով ես ստիպված եղել անցնել, մարդիկ չե՛ն փոխվում հասկացի՛ր,- Սակուրան խոսում է լցված, նրա շունչը կտրվում է բարկությունից։

Յունգին նայում է նրանց երկուսին, իսկ հոգին այդ պահին սեղմվում է ներսում, նա խորն է շնչում, որպեսզի չսկսի արտասվել կնոջ խոսքերից, որքան էլ որ դա ցավոտ լինի, բայց նա ճշմարտությունն է ասում։ Յունգին դա լավ է հասկանում, որովհետև նա իսկապես հրեշի նման է վարվել Չիմինի հետ։

-Չիմի՛ն, մայրդ միանշանակ ճի՛շտ է, բավակա՛ն է վիճես, դու միգուցե ներել ես ինձ և իմ բոլոր ստորությունները, բայց ո՛չ նա, այնպես որ ճիշտ կլինի ես գնամ, ես լիովին հասկանում եմ նրան,- Յունգին շրջվում է ու դուրս է գալիս, նրան անգամ չի կանգնեցնում Չիմինի բղավոցը թիկունքից։

Նա պարզապես նստում է մեքենան ու հեռանում Փակերի տանից։

-Մայրի՛կ,-Չիմի աչքերից սկսում են հոսել այս ընթացքում պահված արցունքները, այժմ իմաստ չկա դրանք թաքցնել, քանի որ Յունն արդեն այստեղ չէ,-այս ի՞նչ արեցիր, ես սիրում եմ նրան հասկացի՛ր, ուղղակի ընդունի՛ր դա վերջապես, նա իսկապես այդքան վատը չէ՛, ինչքան թվում է, պարզապես դու նրան ինչպես հարկն է չե՛ս ճանաչում, խնդրում եմ այսպես մի՛ վարվիր մեզ հետ։

Նա նստում է ու երեսն առնում ափերի մեջ։ Արցունքները հոսում են առանց ընդհատման, իսկ քիչ անց լսվում է Փակի կիսաձայն հեկեկոցը, նա իսկապես հիմա հիստերիկ նոպայի մեջ է։
Սակուրան իհարկե չի կարող առանց արցունքների նայել այս տեսարանին։

Որքան էլ որ մեր ծնողները փորձում են մեր փոխարեն կայացնել մեզ համար 《լավ》 որոշումներ, ի վերջո հենց այդ որոշումներն են կործանում մեր կյանքը։ Դժվար է, երբ ստիպված ես ընտրություն կատարել լավագույն մարդկանց միջև, բայց կյանքը սովոր է ծաղրել մեզ՝ նվաստ մահկանացուներիս, իր հիմար կատակներով։ Ուղղակի պետք է ցուցաբերել առավելագույնս կամքի ուժեղ դրսևորում ու չպարտվել ճակատագրին։ Պայքարել միչև վերջին շունչը, հաղթել ու առաջ նայել, պետք է երբեք ՉՀԱՆՁՆՎԵԼ։

Սակուրան մոտենում է ու սկսում ձեռքով շոյել Չիմինի թիկունքը, նա մտքում հիմա համապատասխան խոսքեր է փնտրում բարդ իրավիճակի համար, բայց կարծես անհետացել են աշխարհի երեսից կարեկցանք արտահայտող բոլոր լավ բառերը։ Նրան հերք չէ ողջ բառարանը արտահայտելու, թե որքան է սիրում իր որդուն, ու որքան է անհանգստանում նրա երջանկության համար։

-Տղա՜ս, ների՜ր ինձ, խնդրում ե՜մ,-շշնջում է Սակուրան թաց աչքերով ու գրկում նրան։

Կյանքում առաջին անգամ նա ներողություն է խնդրում Չիմինից։ Սա ասովոր է կնոջ համար, բայց իրեն ավելի թեթևացած է հիմա զգում, որովհետև տպավորություն է, թե մի ծանր քար ընկավ ուսերից։

-Մայրի՜կ,-սեղմվում է նրան ողջ մարմնով Չիմինը, զգալով մեծ ջերմություն մոր կողմից։

Այսպես իրար գրկած նրանք դեռ երկար են լաց լինում, մինչև խոհանոց է մտնում Թեհյոնը, իսկ նրա հետևից Գուկը։

-Մայրի՞կ, ի՞նչ է պատահել,-զարմացած հարցնում է Թեն, ու նայում նրանց արցունքոտ աչքերին։

-Ոչի՛նչ սիրելիս,-շշնջում է Սակուրան ու հեռանալով որդուց սրբում է աչքերը ու նայում նրանց։

-Ես գնամ իմ սենյակ, մի քիչ պառկեմ, ուզում եմ մենակ մնալ,- վեր է կենում Չիմինն ու ուղղվում դեպի դուռը։

-Չիմի՛ն,-լսվում է մոր ձայնը,նա կանգ է առնում ու պտտվում,- կարող ես նրան այսօր մեր տուն հրավիրել, բայց եթե  նկատեմ ինչ֊որ սխալ բան նրա կողմից, համարի՛ր, որ նա դիակ է,- սպառնում է մայրը, կիսալուրջ կիսակատակ տոնով։

Չիմինի դեմքի արտահայտությունը միանգամից փոխվում է, պայծառանում է, կարծես անհավատալի ինչ֊որ բան է լսել, չնայած, որ տվյալ պահին այս ամենը իրոք անհավատալի է հնչում։ Չէ՞ որ սա նշանակում է, որ մայրը նրանց շանս է տալիս։

-Շնորհակալությո՜ւն մայրիկ, որ հասկացար ինձ,- ժպտում է նա ու դուրս գալիս սենյակից։

-Լավ, իսկ հիմա որևէ մեկդ կբացատրի՞ գրողը տանի, թե ի՞նչ է այստեղ կատարվում,-բողոքում է Թեն ու նայում շուրջը։

-Ոչի՜նչ սիրելիս, դու քեզ ավելորդ ինֆոիմացիայով մի՛ ծանրաբեռնիր,- ծաղրում է Գուկն ու դրա համար ստանում մի թույլ հարված որովայնին։

***

Յունգին նստած է իր աշխատասենյակում ու մտածում է օրվա ընթացքում կատարված դեպքերի շուրջ։ Նրա մեջ պտտվում է կնոջ ասած բառերը, ոչ մի կերպ չի կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա։ Ուզում է զանգել Չիմինին, բայց անգամ դրա համար չի բավականեցնում համարձակությունը։

Եվ բավական է նա գլուխը բարձրացնի ու իր առաջ է կանգնած Չիմինը։

-Ողջո՜ւյն, ների՛ր, որ առանց զգուշացնելու եմ եկել,-ժպտում է նա։

-Չիմի՞ն։

-Ուղղակի ուզում էի ասել, որ խոսել եմ մորս հետ, նա այսօր երեկոյան քեզ մեր տուն է հրավիրել, ու հույս ունեմ, որ չե՛ս մերժի։

-Ի՞նչ, նա հրավիրել է ի՞նձ, Չիմին դու կատակում ե՞ս։

-Ամենևի՛ն, ես հիմա տրամադրություն չունեմ կատակելու, այնպես որ գեղեցիկ կհագնվես և ուղիղ 18։00 ին կլինես մեր տանը, ու մի բան էլ մայրս ատում է ոչ ճշտապահ տղամարդկանց,-ժպտում է Չիմն ու հպվելով նրա շուրթերին, շրջվում է որ հեռանա։

Յունգին մի վայրկյանում որսում է նրան ու հետ ձգում դեպի իրեն։

-Ո՞ւր ես այդպես շտապում,- այրում է նրան հայացքով։

-Դուք աշխատանքի մեջ ե՛ք, պարոն Մի՛ն, ձեզ կարգին պահե՛ք,- խորամանկ ժպտում է Չիմն ու զգույշ դուրս պրծնում նրա գրկից։

-Ախ դո՜ւ, ես դեռ կգամ քո հախից,- նայում է կրկին նրան ու հայացքով հանում տղայի հագուստը։

Չիմինը միայն մի լկտի հայացք է նետում նրա վրա ու կծելով ներքևի շուրթը հանդարտ լքում աշխատասենյակը։

-Ախ՜ փոքրիկ սատանա, ի՞նչպես է ամեն անգամ նրան հաջողվում ինձ այս օրը գցել,-շշնջում է ինքն իրեն Յունն ու նայում ներքև զգալով, որ հասցրել է արթնանալ այս ընթացքում։

***

Նամջունը նստած է մութ խցում։ Նրան տրված ուտելիքը մնացել ու սառել է վաղուց։ Իսկ ինքն անձամբ նստած նայում է մի կետի։ Աչքերի առաջ գալիս է եղբոր արյունոտ դիակը։ Հավանաբար հիմա նրան հուղարկավորել են արդեն, իսկ ինքն անգամ չի կարողացել ներկա գտնվել։ Թեև դժվար, թե կարողանար հանգիստ ներկա գտնվել, հիշելով որ ինքն է այդ ամենի համար պատասխանատու։

Նրա ապագան պարզ չէ, թե որքան կազատազրկեն, դա նույնպես պարզ չէ, պարզ է միան մի բան, նա չի կարող այս բեռն ուսերին շնչել այս երկրագնդի վրա։ Իմանալ, որ դու ես սպանել նրան ում սիրում ես, ու հիմա բանտում պատժվում ես դրա համար, կրկնակի հարված է։ Մեկ օրում կորցրեց ամեն ինչ, իմաստն է անգամ կորցրել հիմա ապրելու։

Ներս է մտնում բանտապահն ու հայտնում, որ նրան է սպասում իր փաստաբանը............


Փիսիսկներ բարև բոլորին, ահա և նախավերջին գլուխը, ուզում եմ հայտնել, որ վաղը կլինի գրքի վերջին հատվածը, հուսով եմ, որ դեռ չեք հոգնել ինձնից, որովհետև աշխատում եմ ձեր լավ ժամանցի համար,բարի գիշեր😎💋😌💓💓💓💓💓💓💓💓💓

29 страница2 мая 2026, 00:02

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!