29
Ներս է մտնում բանտապահն ու հայտնում, որ նրան է սպասում իր փաստաբանը։
-Ես փաստաբան չե՛մ վարձել, այնպես որ ասե՛ք նրան, որ նրա կարիքը չունե՛մ։
-Դուք հրաժարվում ե՞ք պետության կողմից տրամադրված փաստաբանից։
-Ես պարզ չասացի՞։
-Շատ լա՛վ, ես նրան կփոխանցեմ,- բանտապահը դուրս է գալիս ու մենակ թողնում Նամջունին։
Լռություն։ Մնաց մենակ։ Մտածում է։ Ելք չկա։ Բայց ավելի ծանր է այն, որ չկա ապրելու ցանկություն, նա պարզապես արտասվում է, կորցրած բոլոր հույսերը։
***
-Մայրի՜կ, ես խոսել եմ Գուկի հետ, նրանք մեկ ժամից այստեղ կլինեն,- լսվում է Թեի ուրախ ձայնը։
Փակերի տանը տիրում է իրական խառնաշփոթ։ Արդեն մի քանի ժամ է սպասուհիները լրջորեն պատրաստում են ճաշասենյակը, սպասվելիք երեկույթին։
Վերջին շաբաթների ընթացքում բոլորն այնքան էին տարված աշխատանքով, որ մոռացել են ինչպես կարելի է ժամանակն անցկացնել մտերմիկ միջավայրում, հարազատ մարդկանց հետ։ Եվ ահա այսօր այդ պահը վրա է հասել, բայց ի տարբերություն բոլոր մնացած խնջույքների, այսօր հատուկ օր է։ Սա այն օրն է, երբ Յունգին առաջին անգամ կգա ընթրելու Փակերի ընտանիք, որպես Չիմինի զուգընկեր։
Չիմինը թեև չափազանց հուզված է հիմա, բայց աշխատում է իր շփոթմունքը թաքցնել մորից, իրեն հնարավորինս հանգիստ է պահում։
Արդեն 17։00 է, բայց Յունգին շարունակում է նրա զանգերին չպատասխանել։ Տղան անհանգստանում է, բայց իրեն շարունակում է սովորական պահել։
Ճաշասենյակը պատրաստ է, բոլորն արդեն ավարտել են իրենց գործերը։ Չիմինն իր սենյակում պատրաստվում է, չնայած, որ Յունգիի մասին է մտածում, միևնույն է նրան այսօր պետք է լավ տեսք ունենալը։ Իր համար սա կարևորագույն օրերից է։
Նա հագել է երկնագույն վերնաշապիկ նուրբ ու բարակ կտորից կարված, վերևից երեք կոճակը կապված չեն ու դա տալիս է մեծ, գեղեցիկ բացվածք նրա սպիտակ կրծքին։ Ներքևում սև ջինսե տաբատ է ու դասական կոշիկներ։ Նրա տեսքն ուղղակի անդիմադրելի է։
Հարդարում է մազերը, որ ածուխի պես սև են, ու հիասքանչ համընկնում են նրա սև աչքերի հետ։ Իրեն մի անգամ էլ է նայում ոտքից գլուխ ու դուրս գալիս սենյակից։
Ներքևում լսվում են բարձր ձայներ, հավանաբար Գուկն ու Սոյունն են ժամանել, մտածում է նա ու իջնում սանդուղքով։
Չի հասցնում կարգին նայել շուրջը, երբ նրան է մոտենում Թեն ու տանում ճաշասենյակ.
-Արի,՛ բարևի՛ր հյուրերին հյո՜ն։
-Բարև ձե՛զ,֊քաղաքավարի խոնարհվում է Չիմինը Սոյունի առաջ, հետո նայում Գուկին։
Բոլորի միմյանց ողջունելու արարողությունը ավարտված է։ Սակուրան քաշում է Չիմինի ձեռքից ու ականջին շշնջում.
-Հուսով եմ քո այդ Յունգին գոնե հիշում է, որ պետք է գա։
-Մայրի՜կ նա կգա, խոստացել է,- փորձում է հանգստացնել նրան Չիմինը, չնայած որ մտքում ինքն էլ է կասկածում։
Բոլորը նստած են մեկ սեղանի շուրջ, Գուկն ու Թեն նստած են կողք կողքի, իսկ Թեի մյուս կողքին նստած է Սոյունը։ Չիմինն ու Սակուրան նստած են նրանց դիմաց, իսկ Չիմինի կողքին դրված աթոռը, ցավոք դեռ դատարկ է։
Հնչում է դռան ձայնը։ Տղայի սիրտը սկսում է արագ բաբախել։ Նա ասես զգում է, թե ով է եկել, և իհարկե չի սխալվում, դա Յունգին է։
-Ներողություն եմ խնդրում ուշանալու համար, քաղաքում չափազանց շատ են խցանումներն այս ժամին,- Յունգին ժպտում է ու խոնարհվում, նրա ձեռքին կարմիր վարդերի մի մեծ փունջ է, նա մոտենում է Սակուրային,- տիկին Փա՛կ, սրանք ձեզ համար են,- ժպտում է կրկին ու հանձնում ծաղկեփունջը տիկնոջը։
Սակուրան զարմացած է, նա իհարկե մեխանիկորեն ուղղորդված վերցնում է փունջը, բայց դեռ շոկի մեջ է ու չի հավատում, որ տղան կարող է այսքան քաղաքավարի լինել։
-Շնորհակալություն,- լսվում է թեթև բառը կնոջից, որից հետո Յունը պտտվում է ու բարևում մնացած ներկաներին, հասնելով Չիմինին նա ուղղակի գրկում է նրան ու համբուրում այտը, առանց ամաչելու։
Յունը հագնվել է չափազանց պաշտոնական, նրա հագին սև գեղեցիկ կոստյում է, որն այնքան համապատասխան է կարված, ասես ստեղծված լինի տղայի համար, սպիտակ գեղեցիկ վերնաշապիկ, մազերը առանձնակի շլացուցիչ են հարդարված։ Մի խոսքով երևում է, որ նա լրջորեն պատրաստվել է երեկոյին։
Մի պահ միայն Յունը նայում է Չիմինի տեսքին ու չի կարողանում աչք կտրել նրանից, կարելի է ասել, որ նույնը կատարվում է վերջինիս մոտ, քանի որ հիմա երկուսն էլ սևեռված հիանում են միմյանց գեղեցկությամբ։
Երեկոն կարծես թե սկսված է, սեղանի շուրջ ընթանում է հաճելի քննարկում։ Բոլորը հետաքրքրված լսում են միմյանց ու իրենք էլ արտահայտում սեփական կարծիքը, երբեմն լսվում է Սոյունի ու Սակուրայի բարձրաձայն ծիծաղը, ինչ֊որ կատակից հետո։
Տունը լի է կյանքով ու երջանիկ ձայներով։ Սա այն պահն է, երբ ավելորդ է նկարագրությունը, թե որքան իդեալական է նայվում տեսարանը։
Կարմիր, քաղցր գինին արբեցրել է բոլորին ու հիմա մի կողմ են թողնված բոլոր կոմպլեքսները։
Եվ հենց այս խառնաշփոթի մեջ տեղի է ունենում մի բան, որին ոչ ոք չէր սպասում։ Յունգին ու Գուկը իրար են նայում, հետո վեր են կենում ու ծնկի գալիս յուրաքանչյուրը իր կողքին նստած երիտասարդի առաջ։
Լռում են բոլոր ձայները։
Բոլոր ներկաները զարմացած իրար են նայում։
Տղաները զուգահեռ հանում են գրպանից ամուսնական մատանիների տուփերը։
-Ես իհարկե պատրաստ եմ ողջ կյանքս վատնել քեզ համար ավելի լավ ամուսնության առաջարկի տարբերակ փնտրելու համար, բայց չեմ կարող մեկ օր էլ ավել սպասել,-Յունը այս խոսքերն արտասանում է ամենայն քնքշությամբ։
-Մենք ուղղակի ուզում էինք ձեզ զարմացնել ու դատելով ձեր դեմքերից դա մեզ մոտ ստացվել է,- շարունակում է միտքը Գուկը։
-Կամուսնանա՞ս ինձ հետ,- լսվում է միաձայն երկու երիտասարդների բերանից, ովքեր հիմա ծնկի եկած բաց են արել ափի մեջ բռնած տուփը։
Աննկարագրելի է երկու եղբայրների դեմքի արտահայտությունը հիմա։ Կարելի է ասել, որ երկուսն էլ շփոթված են, ու բառերը վերացել են նրանց ուղեղից որևէ բան արտահայտելու համար։
Սակուրան ու Սոյունը չնայած հարբած են, բայց ամենայն լրջությամբ հիմա նայում են կատարվելիք իրադարձությանը, չիմանալով ինչպես արձագանքել։
-Իհարկե կամուսնանամ, Գուկի՜, սա լավագույն ամուսնության առաջարկն էր իմ տեսածների մեջ,- բղավում է Թեն ու Գուկի գիրկն ընկնելով համբուրում է նրան։
-Խելագարվել ե՞ս, ի՞նչպես կարող էիր այսքան ներկաների մոտ նման բան ասել, վեր կա՛ց տխմար, բոլորը մեզ են նայում,-փորձում է բարձրացնել Յունգիին Չիմինն ու ամբողջությամբ կարմրած նայում է մորը։
-Գրողը տանի Չիմին՜, չէիր կարող չէ՞ պահը չփչացնել, ես ասում էի Գուկին որ սա վատ միտք է,- բողոքում է Յունն ու բարկացած նայում ըներոջը։
-Հե՜յ դո՛ւք երկուսդ, վե՛րջ տվեք հպարտությանն ու համբուրվե՛ք արդեն,֊ բարձր բղավում է Գուկն ու հրում Յունգիին։
Յունգին նայում է Չիմինի կողմն ու աջ ձեռքով գրկելով նրան քաշում է դեպի իրեն.
-Ինձ համար մե՛կ է, թե դու ի՞նչ ես պատասխանելու, միևնույն է մենք ամուսնանալու ենք, պա՞րզ է քեզ,֊ շշնջում է նա տղայի ականջի մեջ ու նկատելով, որ տղան ավելի է ամաչում հպվում է նրա շուրթերին։
Գուկն ու Թեն ժպիտով նայում են նրանց.
-Այ սա ուրիշ բա՜ն,-ժպտում է Թեն,- կարծես մենք նրանց սիրո հրեշտակը լինենք Գուկի՜,-ծաղրում է նա։
-Համաձայն ե՛մ,-շշնջում է Գուկն ու ինքն էլ համբուրում Թեին։
-Չես կարծո՞ւմ, որ մենք ավելորդ ենք այստեղ Սակի՜,-ծիծաղում է Սոյունն ու բռնելով կնոջ ձեռքից նրան իր ետևից խոհանոց տանում։
~
Տղաները հեռանում են իրարից.
-Հաջորդ ամիս մեր չորսի հարսանեկան արարողությունն է ու չասեք, որ ձեզ շուտ չենք տեղեկացնում,- խոսում է Յունը։
-Ի՞նչ, բայց.....
-Ոչ մի բայց, Փակ Չիմի՜ն, քեզ միայն համբույրով է հնարավոր լռեցնել,- բողոքում է Յունն ու նորից համբուրում տղային, այս անգամ ավելի խորն ու ավելի պահանջկոտ։
***
Բանտի մութ ու խոնավ պատերից ներս, մի տղա կուչ եկած շարունակում է լաց լինել, նա հանել է վերնաշապիկն ու կապել իրար։
Մի քանի վայրկյան ու այն ամրացված է առաստաղին։ Տղան մաքրում է արցունքները, դողացող ձեռքերով հպվում պարանի նմանվող հագուստին հետո դանդաղ ամրացնում այն պարանոցին։
Մտքում պտտվում է եղբոր գեղեցիկ պատկերը, նա նորից է նայում շուրջը, վերջին անգամ, տեսնելով այս մութ պատերը։
-Ես քեզ մոտ եմ գալիս Ջինի՜, ես սիրում եմ քեզ՜,-շշնջում է նա, ու ձգում 《պարանը》։
Մի քանի րոպե նա պայքարում է օդի մեջ, փնտրելով թթվածին շնչառության համար, բայց անօգուտ, այստեղ ոչ ոք չկա ու չի գա....
Անշնչացած դիակն արդեն երկար ժամանակ կախված օրորվում է առաստաղից ու սենյակին տալիս է սաստիկ սարսափելի տեսք։
~
Մենք հաճախ ենք մեր կյանքում թույլ տալիս սխալներ, բայց կան այսպես կոչված 《անդառնալի սխալներ》, որոնք թույլ տալուց հետո, կյանքը ստիպում է մեզ պատասխան տալ դրանց համար։ Ուղղակի պետք է ապրել հնարավորինս բարի սրտով։ Անտեսել վատ մարդկանց ու վատ բաները, գտնել երջանիկ լինելու ձեր տարբերակը ու դրանով ապացուցել ճակատագրին, որ դուք եք կառավարում նրան, ոչ թե նա ձեզ...............
Հուհ՜, վերջ ժողովուրդ, վերջ սիրելիներս՜, գիրքը ավարտվեց, ուրախ կլինեմ լսել ձեզանից բոլորիցդ անխտիր, թե լավ, ու թե վատ կարծիքները, ուղղումները շտկումները, մի խոսքով вы поняли 😉 , առաջիկայում լինելու են գրքեր ու այդ մասին դեռ ես կխոսեմ, իսկ ինչ վերաբերվում է ձեզ կասեմ, որ կարող եք թողնել ձեր թեմատիկ առաջարկները քոմենթներում, հաշվի կառնեմ, շնորհակալ եմ որ ինձ հետ էիք այս ողջ ընթացքում սարանգհե՜🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤
