27
.....շրջվում է թիկունքին զգում է ուժեղ հարված Յունի կողմից, որից կորցնում է գիտակցությունը։
~
-Արթնացի՛ր, հեյ՛,-Նամջունի դեմքին են լցնում սառը ջուրը, նա բաց է անում աչքեին ու նայում շուրջը։
Ձեռքերն ու ոտքերը կապկպված են ամբողջությամբ ինչ֊որ աթոռի, կողքին ընկած է Ջինը, իսկ գլխավերևում կանգնած են Յունգին, Չիմինն ու Գուկը։
-Ի՞նչ է ձեր ուզածը, բաց թողե՛ք ինձ, գրողը ձեզ տանի,-փորձում է ազատվել Ջունը, բայց ապարդյուն, նրան այնքան պինդ են կապկպել, որ անհնար է ազատվել։
-Մե՞ր ուզածը, այո՞, դեռ հարցնում ես, դավաճա՛ն,-բռնում է նրա կոկորդից Յունգին ու սեղմում աթոռին։
-Շատ բան չէ՛, պարզապես պետք է ստորագրես այս փաստաթղթի տակ ու դու ազատ ես,-մոտենում է նրան Չիմինն ու ցույց տալիս ձեռքի թղթերը։
Նամջունը ուշադրությունը լարում է ու սկսում կարդալ դրանք, բոլոր թղթերը վերաբերվում են Min World ընկերության բաժնետոմսերի սեփականությանը։ Նա գլխի է ընկնում, թե ինչ են պահանջում իրենից։
-Ես չե՛մ ստորագրի սրանց տակ,- դեմքը շրջում է մի կողմ Նամջունը։
-Այն էլ ինչպես կստորագրես սիրելի՛ս,- սպառնալի հայացքով նայում է նրան Չիմինն ու ավելի մոտենալով ատրճանակը դնում ճակատին,-քո խղճուկ կյանքը, հավատա ներկաներից ոչ ոքի պետք չի, դրա համար էլ խորհուրդ եմ տալիս հիմար չգտնվել։
-Երկու դեպքում էլ ինձ սպանելու եք, ի՞նչ իմաստ կա,- խորամանկում է Նամջունը։
-Այդպես չէ՛, եթե ինքնակամ ստորագրես, մենք քեզ չենք դիպչի, իսկ եթե ոչ, նախ մի լավ կտանջենք ստիպելով ստորագրել, վերջում էլ կսպանենք,- չնախատեսված հայտարարություններ է անում Չիմինը։
Յունն ու Գուկը զարմացած նայում են նրան ու շփոթվում տղայի պահվածքից։
-Ես ուզում եմ խոսել քեզ հետ,-բռնում է Չիմինի ձեռքից Յունն ու քարշ տալիս հարևան սենյակը։
Մտնելով ներս նա Չիմինին սեղմում է դռանը.
-Ի՞նչ ես անում, մենք պայմանավորվել ենք սպանել նրան ամեն դեպքում,- նայելով աչքերի մեջ։
-Իսկ ի՞նչ է պատահել, դու ինչ֊որ շատ չե՞ս անհանգստացած նրա ճակատագրով,- չարախինդ ժպտում է Չիմինը։
-Ծաղրում ե՞ս,-սեղմում է նրա կոկորդը Յունգին,- ես ամենից շատն եմ ուզում որ սպանել նրան։
-Խանդում ե՞ս, այնպես չէ՞,- ժպտում է Չիմինը։
-Ի՞նչ,-նայում է նրան Յունը,-դու իսկապես շատ ես փոխվել, առաջ բացի ինձնից ոչ ոքի վրա չէիր նայում, բայց ես երդվում եմ, կուղղեմ դա քեզ մոտ,-կատաղած շշնջում է նա։
-Այո՛, իհարկե, հուսալը մեղք չէ, այնպես որ ես կսպասեմ,- Չիմինի տոնը դառնում է չափազանց լկտի, իսկ հայացքի մեջ նկատվում է բավականություն։
Յունգին անսպասելի հպվում է նրա շուրթերին ու սկսում կրքոտ համբուրել։ Չիմինը պատասխանում է նրան, իսկ երբ ցանկանում է խորացնել համբույրը, Յունը նույնքան անսպասելի հեռանում է նրանից ու շշնջում ականջին.
-Շարունակությունը հետո, դու դեռ պատասխան կտա՛ս այսօրվա համար, իսն հիմա գնան՛ք։
-Անհամբե՜ր կսպասեմ, սիրելի՜ս,- քմծիծաղով ծաղրում է Չիմինն ու նրա հետևից դուրս գալիս։
-Դե ի՞նչ, եթե ձեր ընտանեկան հարցերը վերջապես լուծեցիք, ապա խնդրում եմ այստեղ եկե՛ք վերջացնենք այս ամենը,-դժգոհում է Գուկն ու նայում նրանց երկուսին։
-Հանգիս՜տ Գուկ, դե՛ Նամջուն, այս ժամանակը կարծում եմ քեզ բավական էր մտածելու համար,- նայում է նրան Չիմը։
-Եթե խոստանում եք խնայել իմ կյանքը, ես համաձայն եմ ստորագրել,֊ վերջապես պատասխանում է Ջունը։
-Ես եմ քեզ խոստանում, մենք քեզ ձեռք չե՛նք տա,-նորից խառնվում է Չիմինն ու զգում, թե ինչպես են Յունի վառվող աչքերը նայում իրեն՝ կատաղությամբ լցված։
Չիմինը արձակում է Ջունի մի ձեռքն ու տալիս թղթերը, որ ստորագրի։
Այն բանից հետո, երբ Ջունը վերջացնում է, Չիմինը քմծիծաղ է տալիս ու վերցնելով բջջայինը, ինչ֊որ տեղ զանգում։
-Ալո, ողջո՜ւյն, դա ոստիկանությունի՞ց է, ուզում եմ հայտնել, մի սպանության մասին, կարո՞ղ եք գալ իմ ասած հասցեյով, այո՛, շնորհակալություն,-և հայտնելով հասցեն անջատում է այն։
-Դուք խոստացել էի՜ք......
-Այո՛,-ընտհատում է Ջունին Չիմինը,- մենք խոստացել էինք քեզ չսպանել, բայց բաց թողնել ո՛չ, այնպես որ դու պատասխան կտաս եղբորդ սպանության համար։
Ներկաներն ապշահար նայում են իրար ու Չիմինին։ Իսկ տաս րոպե անց դրսից լսվում է ոստիկանության մեքենաների ձայները։
~
Փակերի առանձնատանը նստած են Թեն ու Սակուրան, նրանք հանգիստ զրուցում են ու թեյ են խմում։ Ներս է մտնում Գուկը ու համբուրելով Թեի այտը նստում նրա կողքին.
-Ինչպես ե՞ք տիկին Փակ։
-Հիանալի որդի՛ս, դու ինչպես է՞ս,- ժպտում է նրան տիկինը։
-Շնորհակալությո՜ւն, ես նույնպես լավ եմ, դեմ չե՞ք, եթե գողանամ ձեր որդուն մի քանի ժամով,-ժպտում է Գուկը։
Թեն զարմացած նայում է նրան։
-Իհարկե ո՛չ,-ժպտում է նորից կինը։
-Ներեցե՛ք մեզ,-Գուկը վեր է կենում ու Թեին իր ետևից տանելով բարձրանում սենյակ։
Կինը նայում է նրանց ետևից ու գլուխը շարժելով լայն ժպտում։
~
-Խելագարվել ե՞ս,-շշնջում է Թեն, երբ նրանք վերջապես սենյակ են հասնում։
-Այո՛, ի՞նչպես կարելի է չխելագարվել քո գեղեցկությունից,-ժպտում է Գուկն ու նետվում դեպի տղայի շուրթերը՝ համբուրելով դրանք։
-Ու դու ինձ կանչել ես սրա համա՞ր,֊ դիմադրում է Թեն ու զարմացած նայում,-մտածեցի լուրջ բան է եղել։
-Հանգիստ սիրելի՜ս, եղբայրդ է խնդրել, որ օգնեմ իրեն,-ժպտում է Գուկն ու շարունակում տղայի պարանոցին թողնել կրքոտ համբույրներ։
-Ի՞նչ, Չիմի՞նը, նա ի՞նչ կապ ունի չեմ հասկանում,-զարմանում է նա։
-Շուտով ամեն ինչ կհասկանաս, իսկ հիմա կլի՞նի վերադառնաս իմ ու քո աշխարհ, ես կարոտել ե՜մ քեզ,- գրկում է նրան ու տանում դեպի մահճակալը, անընդատ համբուրելով շուրթերը։
Նրանք սկսում են խելագարի պես հանել մեկը մյուսի հագուստը։
-Վերջին շաբաթներին անգամ իրար հետ անցկացնելու ժամանակ չենք ունեցել,-շշնջում է Գուկը։
Մի քանի րոպե ու սենյակը պատվում է նրանց երկուսի լկտի ձայներով ու տնքոցներով։ Երևում է իսկապես մոռացել են, որ մենակ չեն տանը։
***
Սակուրան նստած է խոհանոցում ու վայելում է իր ազատ օրը, նրա մտքում ինչ֊որ հաշիվներ են։ Թեի գնալուց հետո նա ավելի է խորացել իր մտքերի մեջ ու հիմա անշարժ նստած նայում է մի կետի։
Բայց սա երկար չի տևում, շուտով սենյակի լռությունը խախտում է Չիմինի ու Յունգիի ոտնաձայները, ովքեր ներս են մտնում ու հանկարծակիի բերում կնոջը։
Սակուրան նկատելով այս երկուսին ոտքի է ելնում ու զարմացած նայում.
-Բարի օր մայրի՜կ,-միանգամից նրա առաջ է գալիս Չիմինը։
-Օրը իհարկե բարի էր մինչ այս պահը,֊ բարկացած պատասխանում է կինն ու նայում Յունի աչքերի մեջ։
-Դե երևի գնամ, Չիմին կտեսնվենք իմ ընկերությունում,- շրջվում է Յունը, որ հեռանա։
-Կանգնի՛ր,-լսվում է թիկունքից Չիմինի խիստ ձայնը,- դու ոչ մի տեղ չե՛ս գնում, մենք խոսելիք ունենք երեքով։
-Եթե նա չի գնում ուրեմն ե՛ս կգնամ, այնպիսի մարդկանց հետ ինչպիսին նա է, ես խոսելու ոչինչ չունեմ,- կոպտում է Սակուրան ու շրջվում դռան կողմը..........
Սիրելի ընթերցողներ, այսօր մի պահ ինձ թվաց, որ գլուխ չի լինելու, լույսերն անջատել էին, չկար ինտերնետ ու մարտկոցը 20% էր, մտածում էի վերջ էսա, պիտի էսօր էսպես անցկացնեմ, բայց երևումա բախտը իմ կողմից էր, մի խոսքով ուրախ եմ ձեզ նվիրել հերթական լարված գլուխը առջևում եզրափակիչներն են, բարի գիշեր՜💓💓💓💓💓💓💓💓💓🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤
