26
-Այսքան թիկնապահ ունի եղբայրս ու ես դրա մասին նոր եմ այո՞ իմանում,֊ միանգամից ծաղրում է Ջունը։
-Այդքան հիմար մի՛ եղիր, Նամջուն, որտե՞ղ է Սուլին, ես այստեղ եմ բաց թո՛ղ նրան,-փորձում է ամենայն հանդարտությամբ պատասխանել Ջինը։
-Օ՜ ոչ, ոչ՜, եղբայրս, ոչ այսքան շուտ, նախ ասա՛, որ շներդ հեռանան, հետո կխոսենք ներսում,-սկսում է հրամայել Նամջունը։
Ջինը առաջ է շարժվում ու մոտենալով Գուկի մեքենային պատուհանից նրան ինչ֊որ բան է շշնջում, որից հետո տղան մեքենան շրջում ու սլանում է հակառակ կողմը։ Նրան են հետևում Գուկի թիկնապահները։
-Դե ի՞նչ, հիմա մնացինք մենակ ես և դու,-մոտենում է նրան Ջինը,- ասա՛, ո՞րտեղ է նա։
-Ներսում է, արի՛ իմ հետևից,-նայում է նրան Ջունն ու շարժվում դեպի դուռը։
~
Սուլին վազում է ամայի տարածքով որքան հնարավոր է արագ։ Նրա ոտքերը նրան ուղղորդում են անհասկանալի ուղղությամբ, միայն երբեմն ետ է նայում, համոզվելու համար, որ իրեն չեն հետևում։
-Որտե՞ղ ես Ջին, երբ քո կարիքն ունեմ, գրողը տանի,-քթի տակ շշնջում է նա ու շարունակում առաջ վազել։
Նա մի կերպ հասնում է մայրուղի ու սկսում շուրջը նայել սպասելով մեքենայի։ Բայց տարածքն իհարկե այնքան ամայի է, որ քիչ է հավանական, թե այստեղ մեքենա կգա։
Բայց երևում է բախտն այսօր իսկապես Սուլիի կողմից է։ Մի քանի րոպե քայլելով ճանապարհին նրան է մոտենում մի բեռնատար ու համաձայնվում քաղաք հասցնել։
Եվ հիմա նա նստած մեքենայի մեջ մտածում է, թե որտեղ է Ջինը, պատկերացում չկազմելով, որ այժմ ավելի շատ Ջինին է վտանգ սպառնում, քան իրեն։
~
Նամջունը ներս է մտնում այն սենյակ, որտեղ թողել է Սուլիին ու քարանում։ Պարանը կտրված է, իսկ աղջիկը չկա։ Նրա դեմքը միանգամից մռայլվում է։
-Դե՞, որտե՞ղ է նա գրողը տա՛նի,- դառնում է եղբորը Ջինը, նայելով դատարկ սենյակին,-նա այստեղ չէ, այո՞, դու խաբել ես ինձ, նա քեզ մոտ չէ, այնպես չէ՞,-բարկացած նայում է եղբորը։
-Նա ինձ մո՛տ է, բայց մինչ տեսնելը նրան, դու կանես այն ինչ կասեմ քեզ,֊ փորձում է խաբել Ջունը։
-Մինչև չտեսնեմ, որ նա ապահով է, ես չեմ համաձայնվի ոչ մի բանի, մենք պայման ունեինք, ես գալիս եմ, իսկ դու փոխարենն ազատում ես նրան Նամջո՛ւն, կյանքում գոնե մեկ անգամ մարդ գտնվի՛ր, գրողը տա՛նի,-Ջինն արդեն պոռթկում է, բայց ձայնը աշխատում է շատ չբարձրացնել։
-Ինչ պատահե՞ց, իմ սիրելի եղբայրը վախենում է կորցնել ընկերուհուն այո՞,֊ հանդարտ մոտենում է նրան Ջունը։
-Ինձ չմոտենա՛ս, ուղղակի ա՛սա, որտե՞ղ է նա, վերջ տո՛ւր այս խաղերիդ, նա ինձ համար չափից դուրս թանկ է, որպեսզի հանգիստ տանեմ այս փաստը։
Նամջունի դեմքի ժպիտը միանգամից անհետանում է։ Նա սկսում է կատաղած նայել եղբորը, իսկ վայրկյաններ անց նրա ձեռքը ողջ ուժով սեղմում է եղբոր կոկորդը պատին, փորձելով խեղդել.
-Երբե՛ք, լսում ե՞ս, այլևս երբե՛ք, չեմ ուզում քեզնից նրա մասին լսել, դու ինձ հասկացա՞ր, Ջիննն՛,-տղան գոռում է եղբոր դեմքին ողջ ուժով։
-Բաց թո՛ղ, խեղդում ե՜ս,-հազիվ արտաբերում է տղան, նա իսկապես շնչահեղձ է լինում։
Ջունը կտրուկ բաց է թողնում, որից հետո Ջինը սողում է պատից ու նստում հատակին, նրա աչքերից հոսում են արդեն վաղուց հավաքված արցունքները.
-Ինչու՞, ինչի՞ համար է այս ամենը, ասա՛ ինձ, խնդիում ե՜մ, դու դեռ մանկուց այս ամենն արել ես ինձ հետ, բայց երբեք չես ասել պատճառը, գոնե հիմա ազնվություն ունեցի՛ր, գրողը քեզ տանի,֊գոռում է Ջինը արդեն հունից դուրս եկած։
-Դու իրո՞ք ուզում ես իմանալ պատճառն այո՞,֊բռնում է նրա վերնաշապիկից Նամջունը,-դե ուրեմն լսի՛ր, դու քո ծնունդով արդեն իսկ փչացրեցի՛ր իմ կյանքը, հայրիկն ու մայրիկը իրենց ողջ սերն ու ուշադրությունը կենտրոնացրել էին քեզ վրա, իսկ դու՞, բարի ու ազնիվ ձևանալով միշտ շահել ես նրանց վստահությունը, բայց ես քեզ մի բան կասեմ, եթե ինձ մնար ծնվելու պահին կկտրեի քո կոկորդը,-գոռում է նա ձային ողջ ուժով,- որովհետև դու ինձնից խլել ես նրանց, հասկանում ե՞ս, բայց հիմա, հիմա Ջին ամեն ինչ ուրիշ է, ես ուղակի չեմ կարողանում քեզ ուրիշի կողքին տեսնել հասկանում ե՞ս, դու երևի չգիտես, բայց ես սիրու՜մ եմ քեզ......
-Ի՞նչ ես խոսում տխմա՛ր,-գոռում է Ջինը ընդհատելով նրան,-և դու ընդհամենը դրա համա՞ր, փչացրել ես իմ մանկությունն այո՞, խլել ես ինձանից իմ ճիշտ սեռական կողմնորոշման իրավունքը, դու հրեշ ե՛ս, դու ունակ չե՛ս սիրել, ո՛չ ինձ, ո՛չ էլ ինչ֊որ ուրիշ մեկին, լսու՞մ ես, դու ունակ չե՛ս,-վերջին բառերը նա ուղղակի ճչում է։
-Ջին՜, դու չես կարող ինձ մենակ թողնել, դու չես ամուսնանա չէ՞ նրա հետ,-Նամջունը մոտենում ծնկի է գալիս ու ափերով գրկում տղայի երեսը,-դու նրան չես սիրում չէ՞, ասա՛։
-Դու խելագարվել ե՞ս, իհարկե սիրում եմ նրան, ու կարևոր չէ իմ վիճակը հիմա, ես կուղղվեմ և իրական ընտանիք կկազմեմ նրա հետ։
-Ձայնդ կտրի՛ր,-ընդհատում է Ջունն ու գրպանի դանակը հանելով դնում նրա կոկորդին,-ավելի լավ է քեզ մեռած տեսնեմ, քան նրա կողքին։
-Պատրաստվում ես սպանել ի՞նձ, դե ուրեմն սպանի՛ր, որովհետև ես երբեք ինքնակամ չեմ մնա քեզ հետ Ջուն, դե՛, սպանի՛ր ինձ։
-Ինձ մի՛ հրահրի՛ր գիտես, որ կանեմ,֊ սպառնում է Ջունը։
Այդ պահին Ջինը բռունցքի մի ուժեղ հարված է հասցնում եղբորն ու հրում իրենից։ Նամջունը նախ գետնին է տապալվում ու ձեռքի դանակը հատակին է ընկնում, հետո վեր է կենում ու պատասխան հարված հասցնում։ Տղաների մեջ ձեռնամարտ է սկսվում, որի ընթացքում Ջինի շուրթերից սկսում է հոսել արյունը։ Սա ոչ մի կերպ չի դադարում, նրանք չափազանց բարկացած են հիմա, որ հասկանան պահի լրջությունը։
Վերջին հարվածը հասցնում է Ջունը, բայց ոչ թե բռունցքով, այլ դանակով ու եղբոր սրտին։ Կատաղության պահին նա չի գիտակցում, թե ինչ է անում, իսկ երբ տեսնում է արյունաքամ գետնին պառկած եղբորը, մի կողմ է նետում դանակն ու հիստերիկ ճչում ողջ ուժով։
Նա մոտ է գալիս ու գրկում է անգիտակից մարմինը հատակի վրա.
-Հե՜յ, հեյ, վեր կա՛ց Ջին խնդրում եմ, ներիր ինձ, Ջին՜, այս ի՞նչ արեցի, գրողը տանի, շտապ օգնություն, այո՛ պետք է զանգել, արագ, դիմացի՛ր,- նա գրպանում սկսում է փնտրել հեռախոսը, երբ ներս է մտնում նա, ում ամենաքիչն էր այս պահին սպասում։
-Չշարժվե՛ս,-ետևից լսվում է Յունգիի խռպոտ ձայնը, իսկ մեջքին զգում է ատրճանակի ճնշումը, նա ձեռքերը վեր է բարձրացնում ու վեր կենում տեղից։
Շրջվելով տեսնում է Յունգիին, իսկ նրա հետևում Չիմինին ու Գուկին։
-Օգնե՛ք նրան խնդրում ե՜մ,- լացակումաց հազիվ արտաբերում է նա,-ինձ կարող եք սպանել, բայց նրան փրկե՛ք։
Չիմինը հայացքն ուղղում է ներքև ու տեսնում Ջինին։
-Գրողը տանի՜,-նա մի վայրկյանում նետվում է դեպի տղան ու նայում կիծքավադակի արյունոտ վերքին,-ի՞նչ ես արել նրա հետ, հրե՛շ, նա ախր եղբայրդ է։
-Երդվո՛ւմ եմ դա պատահական ստացվեց, ես չէի ուզում, արագ շտապ օգնություն զանգի՛ր, փրկիր նրան։
-Ու՛շ է, նա արդեն մեռած է,- ստուգելով զարկերակը շշնջում է Գուկը։
-Ոչ, ոչ՜,-Ջունի մոտ հիստերիա է սկսվում, այդ պահին, երբ շրջվում է թիկունքին զգում է ուժեղ հարված Յունի կողմից, որից կորցնում է գիտակցությունը.......
Բարև բոլորի՜ն, նախ ուզում եմ ներողություն խնդրել վերջերս ժամային առումով անկանոն վերբեռնումների համար, հույս ունեի շտկել էտ հարցը, բայց առայժմ ընթաքի մեջ է, ամեն դեպքում ուրախ եմ այսօր շուտ գրել,
սարանգհե՜❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
