11
....անցել է երկու տարի։
Երկու դաժան ու անտանելի տարի, որի ընթացքում Չիմինը շատ է փոխվել։ Նրա մեջ մահացել են բոլոր տեսակի էմոցիաները։ Նա այլևս չի ժպտում, չի փորձում փախչել, չի փորձում հիշել, նա պարզապես դադարել է ապրել։ Այժմ նրանք երկուսն էլ չափահաս են։ Յունգին դարձել է ավելի դաժան։ Հիմա Փակն ամեն օր հանդուրժում է ժամերով տևող մտրակի հարվածները, ամեն մանր սխալի համար Յունգին նրան ամենայն դաժանությամբ պատժում է։
Փակի երեսը այլև նման չէ իրեն, հին ու բարի դիմագծերից հիմա մնացել է մի քայլող տիկնիկ, ով խոսել չգիտի, նա միայն ունակ է ենթարկվել իր տիրոջը։ Նա հանդուրժում է Յունգիի բոլոր գազանությունները, մարմնի վրա հայտնվել են բազմաթիվ անջնջելի սպիներ, իսկ գիշերը բավարարում է նրան անկողնում։
Այս ողջ ընթացքում Մինը շատ է սառել նրա նկատմամբ, նրա մեջ մահացել են մարդկային որակները, այժմ նա չի զգում ոչինչ Չիմինի նկատմամբ, նա միայն հաճույք է ստանում տղայից ու շարունակում նվաստացնել ու ծեծի ենթարկել։
Փակը փորձում է դիմանալ։ Մի պահ նրան նույնիսկ թվում է, թե Յունը փոխվել է, նա սկսում է սիրահարվել Յունին, բայց դա երկար չի տևում։ Յունգին նորից կոտրում է նրա սիրտը իր դաժան վերաբերմունքով։ Եվ այս ամենը թողնում են իրենց խորը հետքերը տղայի հոգեբանության վրա։
~
Չիմինը աշխատում է չբարկացնել տիրոջը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Յունգին նրան չի ծեծել, կարծես թե հոգնել է այդ ականջները խլացնող ճիչը լսել։
Փակին այդ փաստը թեթև ուրախացնում է, նա նույնիսկ առավոտյան արթնանում է լավ տրամադրությամբ ու շարունակ ուտելիք է պատրաստում տղայի համար։ Նա անում է ամեն ինչ, որպեսզի Յունին հոգատարությամբ շրջապատի կարծելով, որ սա միակ միջոցն է տղայի մեջ երբեմնի մահացած խիղճը վերականգնելու։
Իսկ Յունգին լուռ հետևում է այս ամենին, նրա համար տարօրինակ է ամեն առավոտ Փակին տեսնել խոհանոցում նախաճաշ պատրաստելիս։ Բայց մի բան կա, որ դուր է գալիս Յունին, նա այլևս ստիպված չէ բռնաբարել տղային։ Քանի որ Փակը հիմա չի դիմադրում ու ինքնակամ է տրվում իր տիրոջը, աշխատելով չզայրացնել։
Այս առավոտ Յունգին ևս արթնացել է խոհանոցից եկող անդկմադրելի բուրմունքից։ Չնայած, որ Չիմինը իր կողքին պառկած չէ, բայց նա հիանալի տրամադրությամբ է վեր կենում։
Առանց վերնաշապիկի միայն տաբատով նա իջնում է խոհանոց, դե քանի որ նկատում է, որ վերնաշապիկն անհետացել է։
Չիմինը հերթական սկուտեղն է պատրաստում ջեռոցը դնել, նա վերջացրել է բաղադրիչները համեմել, երբ զգում է, թե ինչպես են երկու ձեռքեր նրբորեն գրկում նրա կոնքերը։
Մի խորը դող է անցնում մարմնով, նրա հագին Մինի կորած վերնաշապիկն է, իսկ այն գրեթե ոչինչ չի ծածկում.
-Ես էլ երկար փնտրում էի վերնաշապիկս,-լսվում է փշաքաղեցնող ձայնը թիկունքից ու Մինի շուրթերը հպվում են նրա ականջին։
Չիմինը սկսում է դողալ։ Նա վախենում է հիմա ստանալ պատիժ այդ միամտության համար.
-Ն..նն..ներիր, ե..ես հենց հիմա կհանեմ այն,-նա փորձում է դուրս պրծնել գրկից, երբ զգում է ինչպես են իրեն հետ ձգում ու սեղմում դեմքով դեպի խոհանոցի պահարանը։
Անկարագրելի վախը պատում է տղային, ու աչքերի մեջ տեսանելի են դառնում փայլփլուն ջրի կաթիլները։ Մինը միանգամից նկատում է նրա վախն ու դողը.
-Ես քեզ չեմ հրամայել հանել այն, հակառակը, այն հեշտացնում է իմ գործը,-առանձնակի լկտիությամբ շշնջում է Մինը։
Նա ձեռքը իջեցնում է ներքև ու բարձրացնելով վերնաշապիկը, հպվում է ազդրերին՝ ստիպելով փշաքաղվել.
-Խ...խնդրում եմ, տե՜ր, ես դիտավորյալ չեմ արել, ն....ներիր ինձ, պետք չի պատժել, խ...խնդրում եմ,-տղայի ձայնի մեջ նկատվում է աղերսագին հնչյուն։
Մինը սկսում է ժպտալ։ Նրան զվարճացնում է տղայի այս պահվածքը։ Նա այսքան նուրբ երբեք չի շոյել իր տիկնիկին, իսկ մտքում պատժի մասին անգամ խոսք չկա։
Յունը սկսում է շոյել տղայի բոլոր թույլ կետերը(այո, նա հասցրել է դրանք անգիր անել), իսկ Չիմինը սկզբում կծկվում է ողջ մարմնով, հետո թուլացած փակում է աչքերը՝ ցածրաձայն տնքալով։ Յունը շարունակում է ճնշել նրան պահարանին՝ չտալով ազատվելու հնարավորություն ու Փակը զգում է, թե ինչքան գրգռված է իր տերը։
Նա դարձյալ վախենում է, բայց փորձում է դա ցույց չտալ ու չդիմադրել։ Յունգին կտրուկ շարժումով շրջում է նրան դեպի իրեն ու նույնպիսի կտրուկ շարժումով հպվում շուրթերին։ Փակը պատասխանում է համբույրին, ինչը Յունին ստիպում է ժպտալ։ Տարօրինակ զգացողություն է պատում հիմա նրան, թվում է, թե չի ուզում այլևս ցավեցնել նրան, նեղացնել երբևէ, միայն գրկել, հենց այսպես գրկել։
Իսկ Փակը մարմնի ողջ էությամբ ստիպում է իրեն չտրվել զգացմունքներին ու չթուլանալ։ Դա իհարկե չի ստացվում։ Նա մեխանիկորեն բարձրացնում է իր ձեռքերն ու գրկելով տղայի պարանոցը սեղմում է դեպի իրեն։
Յունգին զգում է, որ այս ամենը հաճելի է տղային, բայց նա առաջվա պես չի ցանկանում ծաղրել նրան, միայն սիրել, իսկապես սիրել, ամուր գրկել։ Ի՞նչ, սիրե՞լ, գրկե՞լ, ո՛չ, միթե նա սիրահարվե՞լ է, Յունգին հիմա խճճված իր մտքերում, չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ։
-Տե՛ր, խնդրում եմ,-նրան իր մտքերից հանում է Փակի շշնջյունը,-թույլ տու՛ր ավարտել գործս։
-Դա՛ աղախինների գործն է,-պատասխան հևում է Յունը, չդադարելով համբուրել,-իսկ դու ինձ հետ անավարտ գործ ունես։
Նա գրկում է Փակի մեջքից ու բարձրացնում վեր։ Տղան իր ոտքերը Յունի իրանի վրա հյուսելով գրկում է նրա պարանոցը ու շարունակում համբուրել։
Այսպես մինչև ննջասենյակ համբուրվում են, երբ տեղ են հասնում Մինը վերջապես տղային դնում է մահճակալին ինքն էլ զուգահեռ պառկելով։ Փակը սկսում է ամաչել, երբ Յունգին սկսում է լիզել նրա պարանոցն ու կրծքավանդակը։
《Գրողը տանի ի՞նչ է կատարվում》մտածում է Փակը։
Սովորաբար նրա տերը առանց իրեն թուլացնելու անցնում էր սեռական ակտի՝ չմտածելով Փակի մասին։
Իսկ հիմա, այս տարօրինակ օրը, սկսվել է նույնքան տարօրինակ իրադարձությամբ։ Սա այնքան անսովոր է նրա համար, որ երկու տարվա ընթացքում առաջին անգամ կարմրում է ու ամոթից աչքերը փակում։
Յունգին նկատում է սա ու հեռանալով տղայից ժպիտով նայում է աչքերին։ Փակը զգում է, որ իր տերը կանգ է առել ու սկսում է դանդաղ բացել աչքերը։
-Այնպես ես կարմրել, ասես քո առաջին անգամն է,-լայն ժպտում է Յունգին, իսկ Փակը դրանից ավելի է շփոթվում՝ չիմանալով որտեղ թաքցնել երեսը։
Յունգին բռնում է նրա ծնոտից ու երեսը շրջում նորից իր կողմ.
-Թուլացի՜ր,-միայն շշնջում է նա ու շարունակում իր գործը։
Սա անսովոր է։ Փակը մտածում է, որ տղան հեթական անգամ ծաղրում է նրան ու, որ շուտով նորից կսկսի բռնաբարել ամենադաժան եղանակներով։
Ի զարմանս Փակի այդ 《շուտովը》 բավականին ուշանում է։
Իսկ Չիմինն արդեն լիովին արթնացել է, նրա մեջ ոտքի է կանգնել ցանկությունը ու հիմա կարևոր չէ, այն, որ հնարավոր է սա հերթական խաղ է, նա միայն խենթացած տենչում է Յունգիին։
Կառավարել իրեն ու իր ձայները բնականաբար չի ստացվում, նա հալվում է Յունի ամեն հպումից։Իսկ վերջինս չի դադարում ստիպել նրան տնքալ անընդհատ ու բարձր ձայնով։ Նա մտնում է տղայի մեջ ամենայն նրբությամբ՝ զուգահեռ համբուրելով ամեն հնարավոր հատված դեմքի վրա։ Այսքան քնքշությունը ստիպում է Չիմինին տնքալ, ինչպես առաջին անգամ, երբ նա տրվեց Յունգիին։
Նա դա չի հիշում, նրա մտքում այն համոզմունքն է, որ հավերժ եղել է Յունգիի խաղալիքը ու հիմա առաջին անգամ զգալով այսպիսի քնքշություն՝ վայելում է ամեն մի պահը, քանի որ սա կարող է այլևս չկրկնվել։
Նրանց ցանկությունն այնքան անսպառ է, որ սա շարունակվում է ժամեր՝ մահճակալից տեղափոխվելով բազմոցին, այնուհետև կամոդին։ Փորձելով ամեն հնարավոր տեղ, ամեն հնարավոր դիրքերով զույգը վերջապես հասնում է լոգարան։
Մի ամբողջ ժամ լոգանք ընդունելով միասին ու շարունակելով իրենց զվարճանքը, այժմ վերջապես պառկած են երկուսով մահճակալին ու սպառված ուժերով կիսաքնած սեղմվել են միմյանց.....
Նրանցից յուրաքանչյուրը մտածում է իրեն տանջող հարցի շուրջ։ Մինը մտածում է արդյո՞ք այն ինչ եղավ սիրո հետևանք է, իսկ Չիմինը մտածում է,թե ե՞րբ է Յունգին պատռելու իր բարի դիմակը։
Բայց, քանի որ անկախ նրանից, որ կատարվածը հաճելի էր երկուսին էլ, հիմա անգիտակցաբար գրկել ու սեղմվել են իրար ամեն հնարավոր մարմնի մասնիկներով.....
***
Հոսոկը այս ողջ ընթացքում մի քանի անգամ փորձել է առևանգել Չիմինին, բայց դրանով միայն վնաս է հասցրել։ Անկախ ձախողումներից Յունգին պատժել է խեղճ տղային ամենադաժան եղանակներով։
Եվ հենց սա է պատճառը, որ նա հույսը կտրած վերադարձել է Հվ. Կորեա։
Հասնելով տեղ առաջին բանը, որ անում է նա Սակուրա Փակին հանդիպելն է, նա միակն է, ով ի զորու է հետ բերել Չիմինին։
Բայց տիկնոջը հանդիպելը այնքան էլ հեշտ չէ։ Նա մի քանի օր առաջ պայմանավորվում է, մինչև որ տիկին Փակը ժամանակ է գտնում ընդունել Հոսոկին իր աշխատասենյակում։
Այս երկու տարվա ընթացքում Թեհյոնն ու իր մայրը շատ հաջողությունների են հասել, այժմ Սակուրան հանդիսանում է 《Pak Directorate》 ընկերության հիմնադիր տնօրենն ու սեփականատերը։ Կինը իսկապես մեծ բարձրունքների է հասել գովազդային այս ընկերության շնորհիվ, ու դրանում իր ուրույն դերն ունի նաև Ջոհն Սոյունը, ով հիմա ամենամտերիմ մարդն է նրան։
Քանի որ Թեհյոնն ու Գուկը այժմ ուսաողներ են կառավարման բաժնում, նրանք սկսել են ապրել միասին առանց ծնողների, նրանց այժմ ոչ ոք չի խանգարում լինել երջանիկ։
~
Մտնելով աշխատասենյակ Հոսոկը քաղաքավարի խոնարհվում է ու բարևելով նստում.
-Չէի սպասում քեզ այստեղ տեսնել Հոսոկ, ի՞նչպես էս, վաղուց է չենք հանդիպել,-տիկինը մի թույլ ժպիտ է նկարում դեմքին։
-Շնորհակալություն տիկին Փա՛կ, ավելի լավ էլ կարող էի լինել, բայց չեմ հապաղի, կանցնեմ բուն թեմային։
Կնոջ դեմքի ժպիտը անհետանում է.
-Ես լսում եմ քեզ։
-Տիկին Փա՛կ, ես գիտեմ, որ դուք չէք ուզում լսել Չիմինի մասին ոչինչ, բայց սա շատ կարևոր է։ Դուք հավանաբար մտածում եք, որ նա հիմա երջանիկ ապրում է Յունգիի հետ ինչ֊որ տեղ հեռվում, բայց դա այդպես չէ։ Ես այսօր եմ վերադարձել Ճապոնիայից, ձեր որդին գտնվում է Մին Յունգիի ձեռքում ստրուկի կարգավիճակով։ Ես մի քանի անգամ փորձել եմ նրան ինձ հետ բերել, բայց չի հաջողվել, քանի որ ձեր տղան կորցրել է հիշողությունը, իսկ Յունգին օգտագործում է նրան ու ամենադաժան ձևերով նվաստացնում երբ կամենում է։ Միայն դուք եք ի զորու փրկել նրան, խնդրում եմ, օգնեք ինձ։
Մինչև վերջին բառը կինը անթարթ աչքերով լսում է ու նրա աչքերը փայլում է կատաղությունից, նա դանդաղ վեր է կենում տեղից ու նկատելի է դառնում աչքերի մեջ առաջացած արցունքները.
-Ո՞րտեղ է նա,-ատամները ուժեղ սեղմելով շշնջում է կինը։
Հոսոկը նախ վախենում է կնոջ արձագանքից.
-Ես կարող եմ տանել ձեզ նրա մոտ,- ավելացնում է տղան։
-Մեկնում ենք այսօր երեկոյան, պատրաստվի՛ր։
-Լա՛վ,-հանդարտ վեր է կենում ու պատրաստվում է արդեն դուրս գալ, երբ դռների մոտ տեսնում է արցունքոտ աչքերով կանգնած Թեին, իսկ նրա հետևում բարկացած Գուկին։
Երևում է, որ նրանք վաղուց են այստեղ կանգնած.........
Դե ինչ փիսիկներ, ավելի քան վստահ եմ, որ ձեզ դուր եկավ, առջևում են լարված գլուխներ, բաց չթողնեք, իսկ առայժմ գովազդ մեր եթերում....😂😂😂😂😂😂🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗💤💤💤💤💤💤💤💤💤💋💋💋💋💋💋
