24
Առավոտ։
Չիմինն ու Յունը քնած են այն սենյակում, որը հատկացվել էր Յունգիին մի ժամանակ։ Նրանք գրկախառնված են ու շնչում են միմյանց պարանոցին։
Այս անուշ տեսարանն անպատճառ ենթակա է խանգարման, որովհետև նրանք բազմաթիվ անավարտ գործեր ունեն։ Իսկ այդ անավարտ գործերից մեկը հենց հիմա թակում է նրանց սենյակի դուռն ու արթնացնում միառժամանակ երնուսին էլ։
-Գրողը տանի, ո՞վ է այս ժամին,- բղավում է Չիմինը նոր արթնացած աչքերով նայելով դռան կողմը։
-Պարո՛ն, այստեղ ձեզ են հարցնում, ի՞նչ ասեմ,-լսվում է ենթակայի կիսաձայն նախադասությունը դրսից։
-Աստված ի՜մ,-ձեռքը դնում է ճակատին Փակը,-լա՛վ, ասա՛, որ հիմա գալիս եմ։
Այս ամբողջ ընթացքում Յունգին նայում է տղայի գործունեություններին ու չի թարթում հիացած աչքերը այլ կողմ.
-Դու այնքան գեղեցիկ ե՜ս,-շշնջում է նա նայելով Չիմինի աչքերի մեջ ու շարունակելով պառկած մնալ անկողնում,-ես նորից եմ դա ուզում,- մոտենալով նրա ականջին շշնջում է անյպես, որ Փակը դողում է։
-Սիրելի՜ս ոչ հիմա, առանց այն էլ այսօր շատ զբաղված ենք լինելու, հագնվի՛ր,֊ շշնջում է պատասխան Փակն ու վեր կենում անկողնուց։
Յունը դեռ երկար հետևում է, թե ինչպես է տղան հագնվում, հետո վեր է կենում ու սկսում նույնն անել։
***
Չիմինը, Յունգին ու Գուկը նստած են աշխատասենյակում.
-Այդ ի՞նչ ես իմացել, որ այսքան վաղ մեզ արթնացրել ես,-սկսում է խոսակցությունը Փակը,- լսում ենք քեզ ուշադիր։
-Այսպես ուրեմն, ես փնտրում էի այդ Նամջունի թույլ տեղերն ու հնարավոր խոսցելի կողմերը ու չէք էլ պատկերացնի, թե ինչեր պարզվեց նրա մասին,-առեղծվածային տոնով սկսում է խոսել Գուկը։
-Դեե՜, մի՛ ձգձգիր, խոսի՛ր,-ընդհատում է Յունգին։
-Լա՛վ, լա՜վ լսե՛ք, այսօր կեսօրին ես հանդիպման եմ կանչել մեկին, ով մեզ պատրաստ է օգնել Նամջունին վերացնելու հարցում, բայց ամենատարօրինակն այն է, որ այդ մարդը ոչ ավել, ոչ պակաս Նամջունի հարազատ եղբայրն է։
-Ի՞նչ,-հավասար բղավում են տղաները, չհավատալով ականջներին։
-Լսեք, ես գիտեմ, որ սա տարօրինակ է հնչում, բայց նրանք ոխերիմ թշնամիներ են, իսկ դրա պատճառների մասին, մենք կլսենք այսօր անձամբ իր եղբորից։
-Գո՛ւկ, իսկ քո այդ փայլուն մտքով ընդհանրապես անցե՞լ է, որ մեզ կարող են խաբել և սա ընդհամենը կարող է այդ աղվեսի հերթական ծուղակը լինել հմ՞մ,- հանդիմանում է նրան Չիմինն ու նայում Յունգիին։
-Ըստ քեզ ես այդքան նմա՞ն եմ տխմարի այո՞, Չիմին ես ամեն ինչ մանրակրկիտ ստուգել եմ, նրանք իսկապես թշնամիներ են և սա հիանալի հնարավորություն է ձեռք բերելու հզոր դաշնակից։
-Արի՛ ուղղակի վստահենք նրան Չիմի՜ն,֊ շշնջում է Յունը հանդարտ ու ձեռքը դնում նրա ձեռքին։
-Լա՛վ,-համաձայնվում է Չիմինը,-էսպես կանենք, նա կգա, կխոսենք հետը ու պարզ կդառնա ամեն բան։
-Այդ դեպքում ես գնամ, ուղիղ կեսօրին կվերադառնամ նրա հետ,-վեր է կենում Գուկը ու շարժվում դեպի ելքը։
Դուռը փակվում է։
-Դու շա՜տ ես փոխվել,-դիմում է Յունը Չիմինին, նա մոտենում ու գրկում է տղային,-ինձ դուր է գալիս այս նոր ու համարձակ Չիմինը։
-Իսկապե՞ս, ուրեմն կարող ես համարել, որ այս Չիմինի հետ ստիպված ես անցակցնել ողջ կյանքդ,- քմծիծաղ է տալիս Փակը։
-Ես միանշանակ համաձա՛յն եմ,- գրկում է թիկունքից տղային ու պարանոցը պատում նուրբ համբույրներով։
Չիմինը շրջվում է ու հպվում նրա շուրթերին.
-Դու ինչպես միշտ բուրում ես անանուխի անուշ հոտով,-շշնջում է Չիմը,-ես չեմ կարող չընդունել, որ պաշտում եմ այն։
-Սիրում ե՜մ քեզ Փակ Չիմին,-հևում է Յունը չդադարելով համբուրելը։
***
-Մայրի՜կ, եթե դեմ չես ես կուզենայի խոսել հետդ,-հանգիստ սկսում է խոսակցությունը Թեհյոնը՝ նստած Սակուրայի առաջ աշխատասենյակում։
-Մտահոգ ես երևում Թեհյոնի՜, ինչ֊որ բա՞ն է քեզ տանջում,- անհանգստանում է Սակուրան։
-Դու իհարկե հիասքանչ տեղյակ ես, որ Յունգին այժմ գտնվում է Չիմինի հասարակաց տանը։
-Որդի՛ս, դուք երկուսով ինձանից չափազանց շատ բան եք թաքցրել, բայց հավատա դա անօգուտ է, քանի որ ես ամեն ինչ գիտեմ։
-Այո՛ մայրիկ, ես դա գիտեմ, դրա համար էլ ուզում եմ հետդ պարզ խոսել, նրանք չափազանց շատ բանի միջով են անցել ու հիմա երկար փորձություններից հետո վերջապես ներել են իրար ամեն բան,- Թեի ձայնը այս պահին հնչում է չափազանց լուրջ,֊ ուղղակի ես չեմ ուզում Չիմին հյոնին դժբախտ տեսնել, հասկանում ե՞ս։
-Դու ուզում ես ասել, որ այն ամենից հետո ինչ արել է այդ հրեշը, քո հիմար եղբայրը նորից ներե՞լ է նրան, Աստված ի՜մ, ես ականջներիս հավատալ չեմ կարող, նա երբեք չի սովորում դասեր քավել սխալներից....
-Մայրի՜կ խնդրում եմ, փորձի՛ր հասկանալ նրան, առանց Յունգիի ապրելը նրա համար այն կյանքը չէ, որը դու միշտ երազել ես, նա պարզապես կիսատ է առանց նրա, դու գիտես, թե որքան դժվար է եղել նրա համար և հիմա, երբ ամեն ինչ վերջապես ուղղվել է, ես չէի ցանկանա տեսնել եղբորս կոտրված....
-Թեհյո՜ն,-ընդհատում է Սակուրան կոպիտ տոնով,-ես չեմ կարծում, որ այդ հրեշը ունակ է փոխվել կամ երջանկացնել եղբորդ, նա Գուկը չէ՛, հասկացի՛ր դա վերջապես, նա ամբարտավան ու եսասեր երիտասարդ է և ազնվություն պահանջել նման մարդուց պարզապես անիմաստ է։
-Բա՜յց....
-Վե՛րջ, ես այլևս չեմ ուզում շարունակել այս խոսակցությունը, եթե ասելու էլ ոչինչ չունես, ես տաս րոպեյից ժողովի եմ, ու մի բան էլ, ես երբե՛ք չեմ ընդունի նրանց հարաբերությունները,-սա ասելով կինը վեր է կենում ու հանդարտ լքում աշխատասենյակը։
Թեհյոնը հուսահատ շարժում է գլուխն ու հասկանում, որ ամեն ինչ ավելի բարդ է, քան թվում էր։
***
-Ողջո՜ւյն բժիշկ Կիմ, ինչպես ե՞ք,- սեղմում է Ջինի ձեռքը Գուկը, նրանք կանգնած են Փակի հաստատության դիմաց։
-Ողջու՜յն, հիանալի, սա՞ է այդ վայրը որտեղ պետք է խոսենք,- նա նայում է դռներին։
-Իրականում սա պատկանում է այն մարդուն, ով հետաքրքրված է ձեր եղբորով,-բացատրում է Գուկը։
-Մմ՜մ, չգիտեի, որ նա այդքան ազդեցիկ մարդ է հիմա,-շշնջում է Ջինը քթի տակ։
-Ներս անցնե՞նք։
-Իհարկե՛,-նրանք ներս են մտնում և միանգամից նրանց է դիմավորում տնօրենի տեղակալը ՝ ուղեկցելով վերև։
Բացվում է Չիմինի աշխատասենյակի դուռն ու ներս են մտնում Գուկն ու Ջինը։
Յունգին ու Չիմինը մի պահ քարանում են։ Երկուսի մտքով էլ առաջինն անցնում է Չիմինի հիվանդանոցում հայտնվելը։ Փակի դեմքը զգալի մթնում է։ Իսկ Յունգին նայում է նրան զղջման արտահայտությունը երեսին։ Նա հասկանում է, որ տղան հիշեց հենց այդ օրը։
-Բժիշկ Կի՛մ, չէի սպասում, որ այդ դուք եք Նամջունի եղբայրը, այն ժամանակ դուք ինձ ոչինչ չասացիք,-դիմում է նրան սկզբում Յունգին։
-Պարոն Մի՜ն, ուրախ եմ նորից հանդիպել ձեզ, ես նույնպես չէի սպասում, որ առիթ կունենամ նորից տեսնվել ձեզ հետ, պարոն Փա՛կ,- Ջինը քաղաքավարի խոնարհվում է ու նստում նրանց առաջ, որից հետո Գուկը ևս տեղավորվում է նրա կողքին։
-Ասացե՛ք խնդրեմ, դուք ինձ հիշում ե՞ք,֊ դիմում է նրան Չիմինը ու աչքի տակով նայում Յունգիին։
-Այո՛, իհարկե հիշում եմ,- պատասխանում է Ջինը։
-Նախ կասեք, ի՞նչպես է ստացվել, որ հարազատ եղբայրները դարձել են թշնամիներ,-սկսում է իր հարցազրույցը Փակը։
-Գիտե՞ք, պարոն Փա՛կ, բաներ կան, որ խիստ անձնական են ինձ համար, այդ պատճառով էլ կցանկանայի շրջանցել նման հարցերը, եթե դեմ չէք։
-Իհարկե ո՛չ, հասկանալի է ամեն բան, այդ դեպքում կասե՞ք, թե ի՞նչ գիտեք նրա մասին, որ մեզ այս պահին կարող է օգնել նրա դեմ պայքարում։
-Ես միայն կարող եմ ասել, որ......չի հասցնում ավարտել, երբ Ջինի հեռախոսին զանգ է գալիս փակ օգտատիրոջից, տղան պատասխանում է,-այո՛, լսում եմ........
Բարև բոլորի՜ն, նորից ուշ եմ տեղադրում ու ինձ թվում ա, որ դուք արդեն իմունիտետ եք ձեռք բերել իմ ձեռքը, այնպես որ հաճելի ժամանց բոլորիդ, աշխատում եմ ձեր լավ երեկոյի համար😎😎😎😎😎😎😎😎💓💓💓💓💓💓💓
