20
-Օօօ՜ ո՛չ ո՛չ, մեռնե՞լ, դա չափազանց մեծ բարեխղճություն կլինի իմ կողմից, դու պե՛տք է ապրես ու շարունակես պատասխան տալ, դու պե՛տք է շարունակես զղջալ,-Փակը շարունակում է մոտենալ ու իր ճնշող հայացքով զննել նրան։
Յունգին հայացքը շրջում է այլ կողմ, որպեսզի այլևս չտեսնի, թե Փակն այս պահին ինչպես է նայում իրեն։
Չիմինը շրջվում է ու առանց խոսք ասելու դուրս գալիս։ Յունգիին դեռ երկար մտածում է տղայի մասին, նա այնքան է կարոտել իր սիրեցյալին, որ մտքում Աստծուց համբերություն է խնդրում այս ամենին դիմանալու համար։
Ներս է մտնում ինչ֊որ տղա, նման է մատուցողի, նրա ձեռքին սկուտեղ կա։
Մոտենում է Յունգիին.
-Պարոն Փակը հրամայել է, որ ձեզ կերակրեմ,-դիմում է նա հանդարտորեն։
-Գնա՛, ու ասա՛ քո պարոն Փակին, որ ես քաղցած չե՛մ,-գոռում է Յունգին,- Գնա՛։
-Բայց....
-Չքվի՛ր։
Տղան հեռանում է։ Իսկ Չիմինը հետևում է այս ամենին իր սենյակից ու նրա միտքը հղանում է նոր դավադրությամբ։
~
-Շատ իզու՛ր չնախաճաշեցիր, քեզ այսօր էներգիա շատ պետք կգա՛,- ներս խուժելով սենյակ միանգամից Յունին է մոտենում Փակն ու հայտնում իր հիասթափությունը։
-Արձակի՛ր ինձ, ձեռքերս ցավում են,- հանդարտ շշնջում է, ո՛չ աղաչում է Յունը։
-Վախենամ չե՛մ կարող սիրելի՜ս,- դարձյալ ծաղրանք կա Փակի տոնի մեջ,-հասկանում ե՞ս,-մոտենում է ու նստելով տղայի կողքին ձեռքով շոյում է նրա գլուխը,-եթե ես հիմա քեզ արձակեմ, հետո էլի ստիպված կլինեմ կապել։
-Ինչու՞,-միանգամից խառնվում է իրար Յունը։
-Շուտով ամեն ինչ ինքդ կհասկանաս,- նա վեր է կենում ու բաժակի մեջ մնացած ալկոհոլը մի շնչով խմում։
Դուռը թակում են։
-Մտե՛ք,-Փակը շրջվում է դեպի դուռը։
Դուռը բացվում է ու ներս են մտնում հաստատության չորս թիթեռնիկներ, իսկ նրանց հետևից Փակի ենթական։
-Պարո՛ն, ահա և նրանք, ես ընտրել եմ լավագույններին, ինչպես որ պահանջել էիք,- դիմում է նրան տղան։
Չիմինը հանդարտ ցած է դնում բաժակն ու մոտենում շարքով կանգնած գեղեցկուհիներին(այո, չնայած իրենց էությանը, այս աղջիկները իսկապես անիծյալ գեղեցիկ են)։
-Մմ՜մ, իսկ նրանք իսկապես գեղեցիկ են,-մոտենում ու շատ ուշադիր զննում է յուրաքանչյուրին,-դու ազատ ե՛ս,- դիմում է ենթակային, որից հետո տղան արագ անհետանում է Չիմինի աչքից,- էսպե՛ս ուրեմն, բոլորիդ էլ հաստատ հետաքրքրում է, թե ինչո՞ւ եմ ձեզ էստեղ հավաքել,- սկսում է Չիմինը։
Աղջիկները գլխով համաձայնության նշան են տալիս։
-Ասե՛ք ինձ, ուզո՞ւմ եք բարձր վարձատրվե՞լ։
-Այո,-լսվում է չորսի միահամուռ պատասխանը։
-Հիանալի՛ է, տեսնո՞ւմ եք այս գեղեցիկ երիտասարդին,-նա մատով ցույց է տալիս դեպի Յունգին,- նա նախընտրում է իհարկե տղաներին, ձեր գործն է այնպես անել, որ այս օրը նրա համար դժողքի վերածվի, ես գիտե՛մ, որ դուք դա կարող եք, որքան շատ տանջվի, այնքան ավելի բարձր կպարգևատրվեք,-սա ասելով Փակը սկսում է բարձր ծիծաղել։
Աղջիկները զարմացած նայում են իրենց տնօրենին ու չեն դադարում հայացքով անհասկանալի միմիկա ցույց տալ, իբր, թե նրա ի՞նչին է սա պետք։
-Ինչ ե՞ս անում Չիմի՛ն,-կատաղությունից բղավում է Յունգին,- ո՛չ, ոչ լսի՛ր ինձ, դու դու չես կարող.....
-Իրականում կարող ե՛մ սիրելի՜ս, կարող ե՜մ,-ավելի մոտենալով ընդհատում է նրան Չիմինը։
Յունգին էլի մի քանի բառ է բղավում, բայց դա արդեն այն ժամանակ, երբ Փակը թաքնվում է դռների ետևում։
Մինչ Յունգին փորձում է կտրուկ շարժումներով ազատվել կապանքներից, նրան են մոտենում սենյակի հյուրերը, քմծիծաղով նայելով 《զոհին》։
-Ի՞նչ, ո՛չ, ինձ չմոտենա՛ք, ձեր մերը, հեռո՛ւ,-դիմադրում ու հիստերիկ շարժվում է Յունգին, միայն այն մտքից, թե այս գիշատիչները ինչ օրը կարող են գցել իրեն, նրա սիրտը խառնում է։
Մինչ նա շարունակում է իր հայհոյանքներով լի ճառը աղջիկներն արդեն նրան մերկացրել են.
-Հե՜յ լսե՛ք,-դիմում է նրանցից մեկը մյուսներին,-նա մեզ հայհոյում է, որևէ մեկդ փակեք այդ անիծյալ բերանը։
Որին հաջորդում է մեկ ուրիշի համբույրը, որ նվիրում է Յունգիին փակելով բերանն ու խանգարելով խոսել։ Այս տեսարանը որքան էլ, որ զավեշտալի լինի, նույնքան էլ դաժան է նյարդերից թույլ մարդկանց համար։
Մի քանի ժամվա ընթացքում աղջիկները հասցնում են մի քանի անգամ բռնաբարել խեղճին ու նվիրել իր կյանքում եղած երբեմնի ամենատհաճ զգացուղությունները։
Հիմա արդեն Յունի ոտքերը ևս կապված են, այն պատճառով, որ վերջինս նրանց դիմադրում էր հենց դրանց օգնությամբ։
~
Չիմինը նստած է իր մշտական տեղում ու հետևում է այս ամենին բարձր ու հիստերիկ ծիծաղով։ Նա պարզապես վայելում է Յունի կողմից անօգուտ դիմադրության փորձերը, նրան ծիծաղեցնում է անգամ Յունգիի խոսքերը, որոնց օգնությամբ փորձում է վանել իրենից աղջիկներին։
Բայց ստացվում է հակառակը, նրան միայն ավելի են ցավեցնում ու տանջում։
-Ես ձեզ ասում ե՛մ, որ պարոնի մոտ հիմա չի կարելի,-լսվում է դռան ետևից ենթակայի ձայնը։
-Հեռո՛ւ ճանապարհիցս,-հրում է նրան Գուկը ու մի ակնթարթում ներխուժում աշխատասենյակ։
Չիմինը դադարում է ժպտալ ու լուրջ դեմքով նայում է իր դիմաց կանգնած անձնավորությանը, ով քիչ է մնում խժռի տղային հայացքով.
-Ո՞վ է քեզ թույլ տվել այսպես ներխուժել իմ սենյակ, անվտանգությու՛ն,- լսվում է Չիմինի խիստ ձայնը։
-Ես քեզ զգուշացրե՛լ էի,-գոռում է ողջ կոկորդով Գուկը,-ո՞րտե՛ղ է նա,- իսկ այս անհարմար պահին համակարգչից լսվում է Յունգիի բղավոցը,-ի՞նչ է դա,֊ առաջ է գալիս Գուկն ու չի հասցնում նայել, երբ նրան կանգնեցնում է Չիմինը։
-Դա քո գործը չէ՛, մի խառնվի՛ր, հեռացի՛ր, քանի քեզ դուրս չեմ շպրտել Գո՛ւկ,-նա արդեն սպառնում է։
-Ի՞նչ, չէ դու ուզում ես ուշքի գալ երևի, ես քեզ կօգնեմ,-մի ուժեղ հարված է հասցնում Փակի դեմքին, ինչից տղան տապալվում է գետնին։ Նա մոտենում է, որ շարունակի հարվածել, երբ սենյակ են ներխուժում երկու թիկնապահ ու վնասազերծում տղային։
Փակը մի կերպ ուշքի է գալիս ու վեր կենալով սրբում է շուրթերից հոսող արյունը։
-Դո՛ւրս տարե՛ք նրան ու չտեսնե՛մ, որ այստեղ մեկ էլ ոտք դնի,- գոռում է Փակը։
-Բա՛ց թող նրան Չիմի՛ն, ես քեզ զգուշացնում եմ, եթե նրան մի բան պատահի, քեզ հետ ուրիշ լեզվով կխոսեմ ես,-սպառնում է Գուկն ու անհանգիստ փորձում դուրս գալ թիկնապահների ձեռքերից։
-Իհարկե՜, միանշանակ, ես կսպասե՜մ,- ծաղրում է Փակը, որից հետո աչքերով հետևում է, թե ինչպես են տղային բռնի ուժով դուրս տանում։
***
Յունը պառկած է նույն մահճակալի վրա։ Նրա վրա մի բարակ ծածկոց է, որ փակում է մարմնի կեսը։ Նա նայում է առաստաղին, իսկ աչքերից հոսում են արցունքները։ Լռության մեջ նա հաճախ թեթև հեկեկում է, հետո կծում է ներքևի շուրթն ու զսպում իրեն, որ չճչա։ Նրա սիրտը խառնում է սեփական տեսքից։ Վրայից գալիս է չորս աղջիկների իրար միախառնված կանացի օծանելիքի հոտերը։
Յունը նայում է իր մարմնին, իրեն ամբողջությամբ, զգալով, թե որքան է իր էությանը վանում իր տեսքը։
Ներս է մտնում Չիմինը։ Յունգին չի նայում նրա վրա, ավելին չի շարժվում։
-Հույս ունեի քեզ հասկացնել, թե ինչ է նշանակում անել այն, ինչը չես ուզում,֊մոտենում է Յունին,֊ երևում է իմ թիթեռնիկները լավ են ջանացել, տեսքդ անդիմադրելի է,- ամենայն ծաղրանքով շշնջում է Փակը։
-Թույլ տո՛ւր գոնե լոգանք ընդունել, իմ սիրտը խառնում է ինքս ինձնից,- նայում է Փակին Յունգին ու շշնջում այս բառերը մի կերպ։
-Օօօ սիրելի՜ս, իհարկե, դու լոգանք կնդունես, թող օգնեմ քեզ,- ծաղրում է Փակն ու սկսում արձակել վերջապես տղայի ձեռքերը։
Սպիտակ մաշկը վերածվել է կարմրակապտավուն ինչ֊որ վանող մարմնի։ Տեղը, որտեղից կապել են Յունգիին այնպես է կապտել, որ տղան ձեռքն իջեցնելով հազիվ է ճանաչում սեփական դաստակը։ Այն երկար կապելու արդյունքում թմրել է ու անասելի ցավում է։
Յունգին սկսում է մերսել դրանք, ու շարունակ արտասվել։
-Հիմա կասե՛մ, որ քեզ լոգարան ուղեկցեն,-շրջվում է Փակն ու արդեն ուզում է հեռանալ, երբ Յունգին բռնում է նրա ձեռքից։
-Դու ուղեկցի՛ր ինձ խնդրում ե՜մ, ոչ ոքի մի՛ կանչիր,-աղերսում է Յունգին։
-Ի՞նչ եղավ քեզ, վախենում ե՞ս,-նա սկսում է ծիծաղել,-իմ կարծիքով իմ ներկայությունը քեզ ավելի կվախեցնի,֊ժպտում է Չիմը,-լա՛վ ինչպես կկամենաս։
Նրանք վեր են կենում մահաճակալից, երբ Յունգիի մոտ նոր է տեղ հասնում այն, որ բոլորովին մերկ է, նրա վրայից պարզապես սողում է ծածկոցն ու բացվում է լայն տեսարան դեպի նրա կապտուկներով լի ազդրերը։
Չիմինը նախ նայում է նրան, հետո հայացքը մի կողմ է թեքում, նրա դեմքից վերանում է ժպիտը.
-Հագնվի՛ր, ես քեզ միջանցքում կսպասեմ,-չսպասելով պատասխանի միանգամից դուրս է գալիս։
Յունը թեթև ժպտում է այս արձագանքից ու հագնելով ընդհամենը անդրավարտիք ու տաբատ դուրս է գալիս նրա հետևից։
-Որտե՞ղ է շապիկդ գրողը տանի՛,- լսվում է Փակի բարկացած ձայնը։
-Այն ինձ լոգարանում պետք չի՛ գա,- պատասխանում է Յունը։
Նրանք սկսում են քայլել երկար միջանցքով, իսկ նրանց կողքով անցնող ամեն երկրոդը աչքերը հառում է Յունի մերկ մարմնի վրա։ Չիմինին հունից հանում է այս ամենը, բռնում է Յունի ձեռքից ու կոպիտ քաշում առաջ.
-Արագ քայլի՛ր, մենք նորաձևության ամբիոնի վրա չե՛նք։
Իսկ Յունգին պարզապես չի կարողանում զսպել իր ծիծաղը, նրանք հասնում են տեղ ու ներս են մտնում, իսկ Յունը դեռ շարունակում է ծիծաղել։
-Քեզ համար այդքան զվարճալի՞ է քո դրությունը,-բարկացած նայում է նրան Չիմինը նյարդայնանալով տղայի ուրախ դեմքից։
-Իմը ո՛չ, բայց այ քո՜նը.....նա սկսում է մոտենալ տղային,- քո անհետացած խանդը վերջապես վերադարձե՞լ է, մմ՞մ։
Չիմինը հրում է հեռու նրան։
-Էստեղ անհրաժեշտ ամեն ինչ կա,- ցույց է տալիս կից դրված պահարանը,֊ այնպես, որ արագ վերջացրո՛ւ, դռան մոտ քեզ կսպասեն ու կուղեկցեն ուր պետք է,- նա արդեն բաց է անում դուռը, որ հեռանա։
-Ես չե՛մ ուզում ինձ ուրիշը ուղեկցի,-նա որսում է տղայի ձեռքն ու մոտ քաշելով ստիպում, որ դուռը փակվի, հետո ներսից կողպում է այն,-նրանք կօգտվեն առիթից ու կնայեն իմ կիսամերկ մարմնին,-սեղմելով Փակին դեպի վերոհիշյալ պահարանը շշնջում է Յունգին,-դու դա՞ էս ուզում, այո՞,- քմծիծաղ, որ պատել է Յունին այս պահին։
Չիմինը չէր սպասում, որ տղան կհամարձակվի այսպես վարվել ու հիմա անհասկանալի զննում է քիչ առաջ մեռնող ձևացող դերասանին.
-Բաց թո՛ղ,- լուրջ հայացքով նայում է նրան Փակը, սա հնչում է ավելի շատ որպես սպառնալիք։
-Իսկ եթե բաց չթողնե՞մ, մմ՞մ, ի՞նչ ես անելու, նորից ինձ նրանց ձեռքն ես հանձնելու՞, բայց հիշեցնեմ, որ այստեղ իմ առաջ հիմա նրանք չեն այլ դո՛ւ,- վերջին բառերը նա կռանալով տղայի ականջի բլթակին շատ մոտ գրեթե շնչում է դրա վրա.......
Հեյ, պլյուշկի, բարի բավականին ուշ երեկո, հուսով եմ ինձ ընթացքում ներում եք ձեր համբերությունը չափելու համար, ի ծնե չափ ու ձևը սիրել եմ😉😉😉😉բարի ժամանց իմ սիրելիներ😚😚😚😚😚😚😚😚😚
