22
Յունգին հուսահատ նայում է հետ ու այդ պահին բացվում է սենյակի դուռը, երկուսն էլ մի պահ քարանում են,դռան մյուս կողմում կանգնած է Չիմինը։
-Ի՞նչ է էստեղ կատարվում,-սառը արտասանում է Չիմը։
-Չիմի՜ն, Չիմին խնդրում եմ տա՛ր ինձ էստեղից, խնդրում ե՜մ,-Յունգին ողջ ուժով գգվում է տղային ու պինդ սեղմվում կրծքին, շարունակելով լաց լինել։
-Մեզ մենակ թո՛ղ,-հրամայում է Չիմինը։
-Այդ դո՛ւ պետք է մեզ մենակ թողնես իմ կարծիքով, ես նրան գնել եմ այնպես որ նա այսօր իմն է,-տղան մոտենում է, որ քարշ տա Յունին դեպի իր տեղը, բայց չի հասցնում։
Չիմինը հրում է իր վրայից Յունգիին ու բռնելով տղայի թևից ձգում է դեպի իրեն.
-Դռների հետևում սպասի՛ր, ոչ ոք չի պատրաստվում խլել նրան քեզնից,- չնայած շշուկով խոսելուն Յունգին լսում է ամեն բան։
Երբ տղան լքում է սենյակը Յունգին դիմում է դեպի Չիմինը.
-Չիմի՛ն ես գիտեմ, որ շատ վատ եմ վարվել քեզ հետ, ես ամեն ինչ լավ եմ հասկանում, բայց մի՛ արա սա ինձ հետ,-նա բառի բուն իմաստով աղաչում է տղային,-սպանի՛ր ինձ խնդրում եմ, բայց մի՛ արա դա։
-Օ ոչ, Յունգի՜, սպանե՞լ, դա քիչ է քեզ....
Չի հասցնում խոսքն ավարտել, երբ նրան ընդհատում են.
-Եթե չես պատրաստվում սպանել ինձ, ուրեմն դա ե՛ս կանեմ,-սա ասելով նա արագ քայլերով մոտենում է սեղանին ու մրգի վրա դրված դանակը ձեռքն է առնում սեղմելով կրծքին։
-Հիմարություններ մի՛ արա Յունգի՛, ինձ տու՛ր դա,-փորձելով զսպել անհանգստությունը շշնջում է Չիմինը։
-Ես քեզ պետք չե՛մ, այնպես չէ՞, ուրեմն թո՛ղ մեռնեմ Չիմին, ուղղակի թո՛ղ հեռանամ հավերժ,-լաց լինելով շարունակում է Յունգին։
-Յունգի՜ հանգստացի՛ր, ցած դի՛ր դա,- շարունակում է համոզել Չիմը։
-Ուղղակի իմացի՛ր, որ կյանքիցս առավել եմ քեզ սիրում.....
Մի պահ, պահ որ բաժանում էր Յունին մահից, իսկ հիմա այլևս չի բաժանում, նա սիրտն է խրում դանակը ողջ ձեռքի ուժով.
-Յունգիի՜,-գոռում է Չիմինը ողջ կոկորդով ու ցած ընկնում այն աթոռից, որի վրա քնած էր։
Նա մի պահ չի հասկանում, թե ինչ էր իր հետ կատարվում, իսկ հետո պարզ է դառնում այն, որ այս ամենը մղձավանջ էր ընդհամենը։
Նա միանգամից վեր է կենում հատակից ու նայում համակարգչի էկրանին, այդ պահին պարզապես քարանում է։
Տղան նստել է մահճակալին պառկած Յունի վրա ու փորձում է պատռել նրա հագուստը։ Յունգիին այս պահին պատրաստվում են դաժանորեն բռնաբարել։
Չիմինը միանգամից դուրս է ցատկում սենյակից, իսկ աչքերից շարունակում են հոսել արցունքները.
-Դու տխմարի մեկն ես Չիմի՛ն,-կրկնում է ինքն իրեն մինչ սենյակ հասնելը։
Նա մեծ ուժով բաց է անում դուռը ու վազում ներս։
-Չիմին՞,-զարմանում է մի պահ Յունգին։
-Էյ դո՛ւ, վեր կա՛ց հենց հիմա ու դո՛ւրս արի այստեղից,-դիմում է նրան Չիմնն ու հաստատ քայլերով առաջ գալիս։
-Ի՞նչ, սխալվում ես սիրելիս, նա այսօր իմն է, կվերջացնեմ գործս ինչ կուզես արա՛,-ծաղրում է տղան։
-Երևում է դու ինձ լավ չհասկացար,- բռնում է նրա վերնաշապիկից ու պինդ սեղմում իրեն,-դուրս կորի՛ր այստեղից։
-Ես ասացի, որ նա ի՛մն է, ես վճարել եմ նրա համար։
-Ախ դու տխմա՛ր,-գոռում է Չիմինն ու մի լավ հասցնում տղայի դեմքին,- դու դրանք հետ կստանաս, մաքրվի՛ր։
Նրանք սկսում են քաշքշել իրար, որի ընթացքում թիկնապահները ներս են խուժում ու բռնելով տղային դուրս տանում։
~
Յունգին շարունակում է պառկած մնալ իր տեղում, իսկ Չիմինը նստել է նրա կողքին։ Երկուսն էլ լաց են լինում ուղղակի չկարողանալով խոսքեր գտնել։
-Ներիր ինձ Յունգի՜,- վերջապես խախտում է լռությունը Չիմինի շշնջյունը։
-Այդ դու ինձ ների՜ր,-լացակումաց հեկեկում է Յունը,-իմ ստորությունների համար ես երևի արժանի եմ այս ամենին, ես մահվան եմ արժանի։
Հենց մահվան անունն է լսում Չիմինը միանգամից հիշում է իր երազը ու ընկնում հիստերիկայի մեջ.
-Ո՛չ, ո՛չ մի ասա դա, չասե՛ս խնդրում եմ այդպես,-նա մոտենում է տղային ու երկու ափով բռնում երեսը,- ես սիրո՜ւմ եմ քեզ, ների՜ր ինձ Յունգի,-ուղիղ աչքերի մեջ է նայում ու շշնջում։
Հետո կռանում դանդաղ ու սկսում համբուրել նրան։ Համբույրը տևում է երկար ու երկկողմանի։ Նրանք այդ համբույրի մեջ են դնում իրենց մեջ եղած ողջ զգացմունքները։ Յունը փորձում է հետ քաշվել, որովհետև սկսում է շունչը կտրվել, բայց Չիմինը դա թույլ չի տալիս։
Նա դեպի իրեն է ձգում Յունին ու շարունակում համբուրել անհագ, ասես կարող է կորցնել, եթե բաց թողնի.
-Չիմի՜ն պատրաստվում ես խեղդե՞լ ինձ, - համբույրների միջից հևում է Յունը։
-Ես ցանկանում ե՜մ քեզ,-շշնջում է Չիմը շարունակելով տղային սեղմել մարմնով։
-Վստահ ե՞ս։
-Իհարկե՜,-շշնջում է Չիմն ու կծում Յունի շուրթերը,-ուղղակի պատժի՛ր ինձ իմ արածների համար, ես արժանի եմ դրան։
-Ո՞վ ես դու ու ի՞նչ ես արել այն Չիմինի հետ, ում ես եմ ճանաչում,-ժպտում է Յունը։
Նա հրում է իր վրայից Չիմինին ու պառկում տղայի վրա։ Նրա աչքերը շարունակում են հայացքով շոյել Չիմինի գեղեցիկ դիմագծերը։
-Դու այնքա՜ն գեղեցիկ ես Չիմին՜,- շշնջում է նրա ականջին Յունը,- ես չեմ ուզում քեզանից բացի ոչ ոքի հետ քնել, հասկանում ե՞ս, ես ցանկանում եմ միայն քեզ։
Չիմինը ժպտում է։ Նա բարձրացնում է ձեռքերն ու ձգում տղային դեպի իրեն.
-Ես միայն քոն՜ն եմ,-շշնջում է նրա ականջին։
Յունգին ողջ մարմնով փխշաքաղված է, նա ուղղակի մահու չափ ցանկանում է հիմա զուգընկերոջը, այնպես ինչպես առաջին անգամ։
Այսքան ժամանակվա ընդմիջումից հետո նրա համար իրականացած անհավատալի երազանք է թվում այս ամենը։ Նա ուղղակի հիմա ուզում է կանգնեցնել այս պահը։ Հավատալ չի կարողանում, որ արժանացել է սիրած էակի ներմանը։
Նա սկսում է հանդարտ արձակել Չիմինի վերնաշապիկի կոճակները, ամեն արձակմանը զուգահեռ համբուրելով բացված հերթական կրծքավանդակի հատվածը։
Ամեն հպումից Չիմինը կիսաձայն տնքոց է արձակում կոկորդից ու գալարվում հաճույքից։ Նա չի կարող չընդունել իհարկե այն անսահման կարոտի առկայությունը, որ հիմա կա իր ներսում։ Սերը երբեք չի մահանում, եթե իրական է, այն թաքնվում է հպարտության հետևում, իսկ երբ պահը գալիս է նորից սկսում է կառավարել մարդու ուղեղը։
Չնայած այս պահին նրանց երկուսի ուղեղը կառավարում է միայն կիրքը, ուղղակի անանկարագրելի մեծ կիրքը՝ ողողված կարոտով։
Յունգին վերջնականապես հանում է նրա վերնաշապիկը ու միանգամից անցնում գոտիին։ Արձակելով այն, նա սկսում է դանդաղ հանել տղայի հագից ավելորդ հագուստը, իսկ համբույրները չեն դադարում։
Չիմինը սկսում է զգալ, թե ինչպես են իրեն լրիվ մերկացնում.
-Սպասի՛ր, Յունգի....շշնջում է նա։
Յունը կանգ է առնում։
-Ես վախենո՜ւմ եմ,-նայելով նրա աչքերին արտասանում է տղան։
Սա երևի ամենահիմար նախադասությունն էր, որ տղան կարող էր այս պահին ասել, բայց այսքան ընդմիջումը ստիպել է նրան մոռանալ սեռական կյանքի մասին։ Նա վախենում է կրկին ցավ զգալ։ Եվ դա բնական է, ի վերջո անհնար է ջնջել հիշողությունը։
-Խոստանո՜ւմ եմ չցավեցնել փոքրի՜կս, ուղղակի հավատա՛ ինձ,-շշնջում է Յունն ու ամուր գրկում սիրեցյալին,- մոռացի՜ր անցյալն ու հետևում թող ամեն բան, ես սիրո՜ւմ եմ քեզ։
Չիմինին ուղղակի ոգևորում են Յունի խոսքերը, անասելի շոյված իրավիճակ է հիմա երկուսի մոտ էլ, նրանք սկսում են նորից կրքոտ համբուրվել լեզվով շոյելով միմյանց ատամնաշարը։
Այս նույն պահին բացվում է դուռն ու երկու հոգի անսպասելի ներս են խուժում........
Բարի ուշ երեկո բոլորի՜ն, գիտեմ երկար եմ սպասեցրել, սիրելիներս վայելեք նոր հատվածը, ես անասելի հոգնած եմ ու քնելու եմ գնում սիրում եմ ձեզ.....բարի գիշեր😘
