10 страница2 мая 2026, 00:02

9

Փակը դեռ երկար շարունակում է լաց լինել, նրան հիմա նույնիսկ վրեժի միտքը չի մխիթարում, իսկ մարմնի ցավը, որ ամեն կտրուկ շարժման հետ հիշեցնել է տալիս կատարվածը, ավելի խորն է վիրավորում Չիմինի հոգին։

***

Հարավային Կորեա։ Երեկոյան 18։30։
Փակերի բնակարան։

Սեղանի շուրջ նստած են միջին տարիքի երկու կին, իսկ նրանց կողքին՝ Գուկն ու Թեհյոնը։ Մթնոլորտը բավականին ջերմ է։ Երկու երիտասարդ կանայք ժպտում են իրար ու քննարկում տարբեր հետաքրքիր թեմաներ։ Իսկ այդ ընթացքում Գուկն աչք չի կտրում Թեհյոնից ու իր հայացքով շարունակում է ամաչեցնել նրան։

Թեհյոնը զգում է, որ վառվում են այտերն արդեն ամոթից.

-Ներեցե՛ք ինձ, ես հիմա կգամ,-արագ վեր է կենում Թեհյոնն ու շփոթված հեռանում լոգարան։

Գունը մի կերպ է զսպում քմծիծաղը՝ աչքերով հետևելով կարմրած այտերովին։ Մի քանի վայրկյան անց նա ևս լքում է հյուրասենյակը՝ թողնելով կանանց միայնակ։

-Ես միանգամայն ուրախ եմ ձեզ հետ վերջապես ծանոթանալու համար,-խախտում է ծանր լռությունը Գուկի մայրը,-իմ Գուկը ձեր մասին շատ է պատմել և հիմա տեսնում եմ, որ իզուր չէր այսքան գովեստը ձեր ընտանիքի հասցեին տիկին Փակ։

-Արի՛ թողնենք ֆորմալ զրույցը Սոյուն,-լայն ժպտում է տիկին Փակը,- ես այնքան էի սպասում այս հանդիպմանը, ուզում եմ ավելի մոտիկից ծանոթանալ քեզ հետ, քո տղան շատ քաղաքակիրթ ու հարգալից է, ինչպես և դու, ես ուզում եմ ասել, որ երբևէ չեմ արգելի Թեհյոնին շփվել նրա հետ։

-Ես նույնպես չեմ արգելել իմ Գուկիին ինչ֊որ քայլեր կամ որոշումներ կայացնելիս, հիմա տեսնում եմ, որ ճիշտ եմ արել, վստահելով նրան այս ընտրությունը, քո տղան այնքան համեստ ու քաղաքավարի է, նա իսկապես ինձ դուր եկավ։

-Ես այնքան ուրախ եմ դա լսել, կարծում եմ մենք լավ ընկերուհիներ ենք դառնալու,-սա ասելով տիկին Սակուրան թեյով լի բաժակը դնում է կնոջ առաջ։

-Ասա՛ ինձ, Սակուրա, դու Ճապոնիայից ե՞ս, այնպես չէ՞, քո անունն այնքան գեղեցիկ է։

-Այո՛, իմ ընտանիքն այնտեղից է, բայց ես ու քույրս ամուսնացել ու տեղափոխվել ենք Կորեա։

Կանայք սկսում են քննարկել ամենատարբեր թեմաները, նույնիսկ բիզնես ծրագրեր։ Գուկի մայրը խոստանում է օգնել տիկին Փակին հիմնել սեփական ընկերությունը, քանի որ նա միայնակ կին է, նրան անհրաժեշտ է լցնել իր ժամանակը, ինչու չէ նաև գրպանները։

Թեհյոնը լոգարանում լվանում է երեսը ու փորձում է ներքին հուզմունքը վերացնել։ Բայց դա նրանից խլում է երկար ժամանակ։ Դուրս է գալիս, և անսպասելի նրան թիկունքից բռնում ու սեղմում են պատին.

-Ու՞ր ես շտապում, լոլի՛կ,-շշնջում է նրա ականջին Գուկը հազիվ լսելի ձայնով։

-Ի՞նչ ես էստեղ անում, Գու՛կ,-վախեցած ու չափազանց կամաց արտասանում է Թեն, վախենալով, որ կանայք կարող են լսել իրենց,-քո մայրը ինձ անթարթ աչքերով զննում էր, ես այլևս չեմ կարող այնտեղ վերադառնալ, դա անհարմար իրավիճակ է։

-Դու այնքան գեղեցիկ ես, երբ ամաչում ես,-ձեռքով շոյում է նրա այտը Գուկն ու ամենայն քնքշանքով նայում աչքերի մեջ։

-Վերջ տու՛ր, իսկ եթե հիմա տեսնեն մե՞զ։

-Նրանք լավ գիտեն, այն ինչ կարող են պատահաբար տեսնել,-մի փոքր լկտի տոնով ծիծաղում է տղան,-հերի՛ք է քեզ համառ աղջնակի պես պահես։

Սա ասելով Գուկը սկսում է նուրբ համբուրել տղային, այնքան նուրբ, որ տղայի ուղեղը մաղվում է հաճույքից, իսկ Գուկի անկրկնելի օծանելիքի հոտը հիմա փոխանցվել է նրան ու դա ավելի է մթագնում Թեհյոնի գիտակցությունը։ Նրանք համբուրվում են երկար, քնքուշ, առանց ավելորդ լկտիության, մեկը մյուսի երեսն ու մազերը շոյելով։

Շուտով Գուկը հեռանում է Թեի շուրթերից ու բռնելով նրա ձեռքից տանում է իր հետևից։ Իսկ Թեն չի դիմադրում, լուռ ենթարկվում է։

Դուրս գալով տան բակ, Գուկը կիսամութ տարածքում գտնում է նստարանն ու Թեի հետ միասին տեղավորում այնտեղ.

-Ինձ լսի՛ր, ես ուղղակի ուզում են քեզ հետ վայելել այս տեսարանը,-նա ցույց է տալիս աստղազարդ ու անամպ երկինքը,-ես պաշտում եմ երկնքին նայել ու ուզում են դա անել քեզ հետ։

Թեն լուռ շրջվում է ու նայում վեր։ Տեսարանն իսկապես գրավիչ է, նրա կյանքում խնդիրներն այնքան շատ են եղել, որ երբեք չի մտածել այսպես ուղղակի նստելու ու տեսարանը վայելելու մասին։

-Գուկի՜, այն իսկապես սքանչելի է,-կամաց շշնջում է Թեն հայացքը չթեքելով։

-Դու ավելի սքանչելի ես,-գրկում է նրա իրանը Գուկն ու սեղմելով տղային համբուրում է պարանոցը,-քեզ դու՞ր է գալիս։

-Անչա՜փ,-շարունակում է շշնջալ Թեն։

-Դեմ չե՞ս, եթե քեզ ժամադրության հրավիրեմ,-անսպասելի հարցնում է Գուկը,-կգա՞ս։

Թեն շրջվում է դեմքով տղան, նրա աչքերը փայլում են երջանկությունից, նա նայում է անթարթ ու հիպնոզացած հայացքով, ասես քարացել է։

-Իհարկե կգամ,-ժպտում է Թեն, նա զգում է, թե ինչպես են երիտասարդի ձեռքերը սեղմում նրան նստարանի հենակին ու համբուրում հնարավորինս խորը։

-Ուրեմն վաղը երեկոյան կգամ հետևիցդ, փոքրի՜կս,-այս բառերը Գուկն արդեն շնչում է տղայի բերանում ու իր բարակ մատները խրում տղայի մազերի մեջ՝ նուրբ շոյելով։

Մի քանի րոպե անց, նրանք հեռանում են միմյանցից, ու մի քիչ էլ նստելով որոշում վերադառնալ հյուրասենյակ։

Մտնելով տուն առաջին բանը, որ նրանք տեսնում են, դա բարձր ծիծաղող երկու կին են, ովքեր միմյանց շատ մոտ նստած ինչ֊որ բան են պատմում ու նորից սկսում հռհռալ։

-Պատկերացնում ե՞ս նա ինձ թողեց այնտեղ ու գնաց այդ լրբի հետ, դե ես էլ ասացի կարող ես մաքրվել, միևնույն է բոլորդ էլ նույն աղբն եք,-բարձրաձայն պատմում է Գուկի մայրն ու խոսքի վերջում սկսում նորից ծիծաղել, որին հետևում է տիկին Փակի ծիծաղը։

-Քո փոխարեն ես մի բան էլ մռութին կհասցնեյի,-բղավում է Սակուրան։

Աննկարագրելի է հիմա տղաների դեմքի արտահայտությունը, նրանք նայում են միմյանց ու մոտենում սեղանին։

-Մայրի՞կ,-անհասկանալի նայում է Սոյունին Գուկը,-մենք ձեզ խանգարեցի՞նք,-հարցնում է՝ այլայլված մոր այսպիսի պահվածքից։

Իսկ Թեհյոնը չգիտի ինչպես զսպել ծիծաղը՝ նայելով թե ինչպես է Ջոնգկուկը հայացքով սպանում մորը։

Կանայք սկսում են նորից ծիծաղել.

-Օ՜հ, տղաս, ես վաղուց այսպես մտերմիկ չէի զրուցել ոչ ոքի հետ, Սակուրան իսկապես արտակարգ ընկերուհի է, ես կարծում եմ մենք ավելի հաճախ պետք է էսպես հավաքվենք։

-Ես համաձայն եմ,-խառնվում է խոսակցությանը Սակուրան,-մենք արտակարգ ժամանակ անցկացրինք։

Գուկը ոչինչ չի պատասխանում միայն ձեռքի ափը դնում է ճակատին ու հուսահատ գլուխը բացասաբար շարժում, Թեհյոնը կարելի է ասել սեղանի տակ է արդեն հայտնվել ծիծաղից, նա դաստակով թեթև հրում է Գուկին ու ականջին շշնջում.

-Սա դեռ սկիզբն է քաղցրիկս,-ու սկսում նորից ծիծաղել։

Անցնում է ևս կես ժամ ու Սոյունը որդու հետ հրաժեշտ է տալիս Փակերին, պայմանավորվել հանդիպել Սակուրային իր աշխատավայրում, իսկ թե նրանք այնտեղ ինչ պետք է քննարկեն միայն Աստծուն է հայտնի, այսպես է մտածում Գուկը։

***

Հոսոկը հերթական սակեյի շիշն է դատարկում, նա հարբած է։ Անգամ ոտքի վրա չի կարողանում կանգնել։ Նրա մթագնած ուղեղում շարունակում են պտտվել Չիմինի վերջին խոսքերը, թե ինչպես բղավեց նրա վրա ու հրամայեց հեռանալ։

Տղան հասկանում է, որ այստեղ ինչ֊որ բան կա, որը նա բաց է թողել։ Չէ՞ որ նրա աչքից մինչ այդ ոչինչ չէր վրիպում, նա իմանում էր ամեն բան առաջինը։ Իսկ հիմա ուղեղում պտտվող բազմաթիվ հարցերը չունեն իրենց տրամաբանական բացատրությունները։ Սա ամենից շատն է վշտացնում նրան։

Բացի այդ նրա հոգում հիմա վառվում է կարոտը, այն հրաբուխի պես ժայթքում է ամեն անգամ Չիմին բառը շշնջալիս։
Տղան փափագում է նորից տեսնել նրան, գրկել, հոգ տանել, խոստովանել զգացմունքները։ Բայց Փակը հիմա ուրիշի գրկում է, հավանաբար վայելում է նրա համբույիներն ու շոյանքները։ Տնքում է նրա գրկում դրանով հաճույք պատճառելով այդ 《տխմարին》։

Օ՜ ոչ, սա անթույլատրելիության վերջնակետն է, այլևս անհնար է ապրել այսպիսի կարոտի հետ մի հարկի տակ։ Հարկավոր է անհապաղ նրան առևանգելու պլան մշակել, մտածում է Հոսոկը իր մտքում ու հերթական շիշը բաց անում։

***

Չիմինը նստած է սենյակի հատակին, նա մենակ է, Յունգին իր աշխատասենյակում զրուցում է Նամջունի հետ, իսկ տղան որոշել է օգտվել այս հարմար առիթից ու պլանավորել իր քայլերը։ Նա որոշում է իր ինքնության մասին ավելի ճշգրիտ տեղեկություն փնտրել այն ժամանակ, երբ Յունը կքնի այս երեկո։ Դժվար կլինի սողոսկել աշխատասենյակ, երբ քեզ ամուր գրկած քնում է առանձնատան տերը,բայց ինչպես ասում են, ոչ անհնար։

Լսվում է դռան ձայնը։ Ներս է մտնում Յունգին։ Նա մոտենում է մահճակալին ու պառկելով նրա վրա հայացքը ուղղում Փակը։

-Էստեղ արի՛,-կոպիտ տոնով հրամայում է նա, ինչից հետո, ի զարմանս իրեն Փակը խելոք վեր է կենում ու մոտենում նրան։

Շատ մոտ կանգնելով մահճակալին Փակը հայացքը չի դարձնում իր տերը, միայն նայում է անորոշ ուղղությամբ։

-Ինձ նայի՛ր,-նույնպիսի կոպիտ արտասանում է տղան։

Նույն վայրկյանին Փակի աչքերը իջնում են դեպի ձայնի աղբյուրը։ Նա նայում է ուղիղ Յունի աչքերի մեջ առանց որևէ էմոցիա արտահայտելու։ Նրա աչքերի մեջ պարզ երևում է հանդարտություն, ինչը զարմացնում է Յունին։

Առաջ երբ նա այսպես գոռում էր Փակի վրա, տղայի աչքերի մեջ միառժամանակ հայտնվում էին վախ, արցունքներ, նույնիսկ պաշտպանական ռեակցիա։ Իսկ հիմա, նրա աչքերում դատարկություն է, դատարկ տարածք, որտեղ անընթեռնելի են զգացմունքները։
Յունգիին բարկացնում է այս ամենը։

Բռնելով տղայի ձեռքից նա մի վայրկյանում քաշում է Չիմինին դեպի մահճակալը ու պառկեցնելով իր կողքին բարձրանում է նրա վրա։

-Ինչ֊որ շատ ենթարկվող չե՞ս դարձել,-շշնջում է իր տաք շնչառությամբ տղայի պարանոցին։

Իսկ Փակը չի տալիս ոչ մի արձագանք, ասես արձան լինի, նա լուռ նայում է տղայի աչքերի մեջ, չի խոսում, չի դիմադրում։ Իսկ Յունգին կրքոտ հպվում է նրա շուրթերին։ Փակը դարձյալ չի դիմադրում, հակառակը նա պատասխանում է համբույրին հանդարտ առանց ավելորդ շարժումների։

Յունգին ավելի է խճճվում։ Լավ իմանալով Փակի բնավորությունը նա անհասկանալի հետ է քաշվում ու նորից նայում տղային։ Այդ պահին կատարվում է ավելի տարօրինակ մի բան՝ Չիմինը բարձրացնում է ձեռքերն ու հանում իր հագի բլուզը։ Իսկ նրա մտքում ծրագիր կա տղային քնեցնելու։ Սա միակ տարբերակն է ստիպելու Յունգիին թուլանալ ու կրքոտ սեքսից հետո խորը քնել։

Չիմինի հագին հիմա միայն տաբատն է, նա հրում է Յունին պառկեցնելով մեջքի վրա ինքը բարձրանում է վեր ու սկսում համբույրներով պատել շփոթվածի կրծքավանդակը։

Յունգին նախ սաստիկ զարմանում է, հետո զգում, թե ինչպես է արթնանում իր մեջ ցանկությունը։ Այս անիծված դեռահասի մոտ ստացվում է նրան գրգռել։ Նա ուշադիր զննում է Չիմինին ու նրա մարմինը՝ նկատելով, որ Փակը գրգռված չէ։ Յունգին սկսում է կասկածել ու որոշում է անել այնպես ինչպես տղան է մտածել, ստուգելու համար, թե ինչ կա մտքին։

Չիմինը շուտով հեռանում է նրա պարանոցից ու սկսում հերթով արձակել վերնաշապիկի կոճակները։ Նա բաց է անում տղայի իդեալական մարմինը ու ձեռքով հպվում փորի մկաններին։ Յունգին մի ցածր տնքոց է արձակում այս շարժումից։ Փակը կռանում է նորից շուրթերին ու ամենայն նրբությամբ համբուրում դրանք։

Այս ողջ ընթացքում Յունգի միայն մտածում է այն մասին, թե ինչու է տղան անում այս ամենը, եթե անձամբ չի ցանկանում հիմա։ Բայց իր մտքերից դուրս է գալիս այն պահին, երբ Փակը համարձակ սկսում է հանել նրա հագից տաբատը։ Յունգին դադարում է զարմացած նայել, քանի որ բավականին գրգռված է հիմա։ Հրում է իր վրայից Չիմինին ու ինքը բարձրանալով նրա վրա բառի բուն իմաստով պատռում է նրա վրա մնացած հագուստի մնացորդները։

-Ցանկանում ե՞ս ինձ, մմ՞մ, քաղցրիկս, երևում է իմ խաղալիքը սիրահարվել է,- քմծիծաղ է տալիս Յունն ու կծում նրա շուրթերը։

Փակի սիրտը սկսում է խառնել այդ բառերից, նա մտքում հիմա հայհոյում է իրեն սա անելու համար, բայց այլ տարբերակ պարզապես չկա։

Մի քանի րոպե անց սենյակում լսվում են Փակի տնքոցները, նա աշխատում է հնարավորինս զսպել դրանք, որպեսզի ինքնակամ հաճույք չպատճառի հրեշին։ Բայց դա մոտ է անհնարին, Յունգին ուղղակի սեղմում է նրա մարմնի ամեն հնարավոր հատված մահճակալին իր կայծակնային շարժումներով։ Փակը նույնիսկ հասցնում է մի քանի անգամ սերմնազատվել, որովհետև հակառակ սպասվածին սա տևում է ժամեր։ Միայն գիշերը շատ ուշ նրանք վերջ են տալիս այս խելագարությանը՝ վերջում միառժամանակ սերմնազատվելով։

Յունգին ընկնում է նրա կողքին ու արագ շնչելով շրջվում հայացքով Չիմինը.

-Դու մազոխիստ ե՞ս,-լկտի հարցնում է նա ու նկատում, թե ինչպես է Փակը փորձում իջնել հատակին։

Նա բռնում է տղային ու հետ սեղմում դեպի իրեն.

-Ո՞ւր ես գնում,-բարկացած շնչում է նրա երեսին Յունը։

-Հատակին քնելու, իմ տեղն այնտեղ է,-կամաց շշնջում է նա, առանց աչքերը վեր բարձրացնելու։

Յունգին հասկանում է, որ սա արդեն չափազանց տարօրինակ է, նա վերմակով ծածկում է երկուսին էլ ու ամուր գրկում տղային իր չորս վերջույթներով սեղմվելով խեղճին.

-Ես ուզում եմ, որ այսօր էստեղ քնես,-շշնջում է պատասխան նրան ու համբուրում ճակատը,-բարի գիշեր։

Փակը մտքում անիծում է Յունգիին այդքան տարօրինակ լինելու համար ու հանգիստ փակում աչքերը իր ողջ էությամբ պայքարելով քնի դեմ։

Մեկ ժամ անց Յունն արդեն քնած է, իսկ Փակը դա նկատելով սկսում է շատ դանդաղ ազատվել նրա գրկից։ Երբ ամբողջությամբ ազատվում է Յունգիի մարմնից դանդաղ սողում է մահճակալից ցած ու հնարավորինս անձայն ուղղվում դուրս։

Այն պահին, երբ նա լքում է մահճակալը մթության մեջ հանկարծակի բացվում են Յունգիի աչքերը........




Փիսիկնե՜ր նորից երկար գլուխ, չգիտեմ այս անգամ քանի մաս կունենա գիրքը, բայց հուսով եմ գոհ եք սյուժետից ու չեք ձանձրանում,,,,,հաճելի ընթերցանություն ու բարի գիշեր բոլորին😏😏😏😏😏😏😏😏😏😏😏😏😏😏😏😏😏😏🤗😏😏😏😏🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗

10 страница2 мая 2026, 00:02

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!