8 страница2 мая 2026, 00:02

7

Հոսոկը կանգնել է ու պատրաստ է այս պահին մեռնել այսքան անհասկանալի իրադարձություններից հետո, Չիմինը չճանաչեց նրան, ի՞նչ է սա գրողը տանի, ի՞նչու է Չիմինը իրեն այսքան տարօրինակ պահում։ Այս հարցերն են հիմա պտտվում Հոսոկի մտքում ու նա մի քանի քայլ է անում դեպի տղան.

-Չիմին՞, քեզ ի՞նչ է եղել,-Հոսոկը փորձում է մոտ գնալ։

Այդ պահին Յունգին վեր է կենում հատակից ու անսպասելի հասցնում նրա դեմքին.

-Դուրս կորի՛ր իմ տանից,-բղավում է ողջ կոկորդով ու հրում տղային դռներից դուրս,-դու՛ք հիմարներ, ի՞նչի համար եմ ձեզ վարձատրում, վռնդեք նրան,-բղավում է Յունը թիկնապահներին ու շրխկացնելով դուռը շրջվում է դեպի Փակը։

-Հյո՜ն ես.....

-Ո՞վ է քեզ թույլ տվել ինձ այդպես դիմել, չքվի՛ր քո սենյակ,֊ Յունգիի կատաղությանը չափ չկա, նրա աչքերի առաջ մթություն է։

Չիմինի աչքերը դարձյալ լցվում են արցունքներով։ Նա սկսում է հեկեկալ Յունգիի այդքան բարձր տոնից, վեր է կենում ու վազում վերև։

Յունգին չի էլ զղջում իր քայլերի համար, միայն նայում է նրա հետևից ու շրջվելով սպասուհուն ասում է.

-Սեղան պատրաստի՛ր, երկու հոգու համար։

-Այո՛ պարոն Մին։

Մեկ ժամ անց։

Յունգին դուրս է գալիս իր սենյակից ու ուղևորվում ներքև։ Հասնելով ճաշասենյակ նա հրամայում է աղախնին կանչել Չիմինին։

Իսկ այդ պահին Չիմինն իր սենյակում կուչ եկած շարունակում է լաց լինել, նա հիշում է անցած գիշերը, այն թե Յունը որքան կրքոտ էր իր հետ, որքան սիրով էր գրկել քնելիս, նրա միտքը զբաղված է զանազան այսպիսի հիշողություններով, ու զուգահեռ առավոտյան պատահածն է մտաբերում։ Այս ամենը ստիպում է նրան խորը ցավ զգալ ու ավելի ուժեղ արտասվել։

Ներս է մտնում սպասուհին ու նախքան կհայտներ տղային Յունի խոսքը, Չիմինը բացականչում է.

-Դուրս գնա՛, ինձ մենակ թո՛ղ։

-Բայց պարոն Մինը....

-Չե՛մ ուզում լսել քեզ, ասացի չքվի՛ր,- այո, Չիմինի մեջ արթնացել է վաղուց քնած բնավորությունը, նա սովոր է լինել կոպիտ ու տարբերություն չկա ով է իր առաջ։

Աղախինը այս խոսքերը ամենայն ճշտությամբ փոխանցում է Յունգիին։
Յունգին նախ զայրանում է, բայց հետո սկսում է մտածել, թե ինչ տարբերակով կարելի է պատժել նրան։ Նա արդեն փորձել է ֆիզիկական բոլոր դաժանությունները ու հիմա հերթը հոգեկան ցավին է հասել։ Նրա մտքում փայլուն ծրագիր է հղանում։

Վեր է կենում տեղից ու բարձրանում վերև։ Մտնում է Չիմինի սենյակ։ Իսկ տղան միանգամից վեր է կենում տեղից ու քանի որ կանգնած է թիկունքով մտածում է, որ դարձյալ սպասուհին է.

-Ես քեզ ասացի ինձ մենակ թո՛ղ, ի՞նչու ես նորից ներս մտնում,-գոռում է բարկացած ու շրջվում։

Այդ պահին հասկանում է, որ հենց նոր իր տիրոջ վրա բղավեց, վազում է ու արագ մտնում լոգարան։ Նա դուռը կողպում է, վախենալով, թե հիմա ինչ է իրեն սպասվում։

-Եթե ես ցանկանամ կարող եմ կոտրել այս դուռը ու մտնել ներս, բայց ես քեզ հանգիստ կրկնում եմ, իջի՛ր նախաճաշելու ինձ հետ ու արա՛գ։

-Ես չե՛մ ուզում, քաղցած չե՛մ,-բղավում է լոգարանից Չիմն ու շարունակում կծկվել։

-Չիմի՛ն, իմ համբերությունը սահման ունի, դուրս արի՛։

-Ո՛չ,-շարունակում է համառորեն մերժել Փակը։

-Քո մե՛րը,-ոտքով ուժեղ հարվածում է դռանն ու կատաղած դուրս գալիս սենյակից։

Չիմինը լսում է ոտնաձայնները ու խորը շունչ քաշում, թվում է, թե փրկվել է, բայց պատկերացում չունի թե ինչ կա Յունի մտքին։

Անցնում է ևս մեկ ժամ։ Չիմինը տեսնում է, որ լռություն է տիրում ու որոշում է դուրս գալ վերջապես։

Սենյակում կենդանի շունչ չկա, Չիմինը դանդաղ դուրս է գալիս հյուրասենյակ, ոչինչ ու ոչ ոք դարձյալ։ Երևում է Յունը գնացել է ինչ֊որ տեղ։

-Որտե՞ղ է նա,-ցածրաձայն հարցնում է Չիմինը աղախնին, ով խոհանոցում ինչ֊որ գործով է զբաղված։

-Պարոն Մինը դուրս է եկել ու տեղյակ պահել, որ ուշանալու է։

Չիմինի դեմքին վայրկենական ժպիտ է հայտնվում, միթե՞ նա խուսափեց պատժից, դա հրաշալի լուր է, նշանակում է ողջ օրը պատկանում է իրեն ու կարող է անել ինչ ցանկանա։

Նա նախ և առաջ ճաշում է, որովհետև մի քանի օր է նորմալ չի սնվել ու չի զգացել ազատության քաղցր համը։
Իսկ հետո որոշում է քաղցրեղեն վերցնել ու իր ժամանցը շարունակել հեռուստացույցի առաջ։

Անցնում է կես ժամ, իսկ նա արդեն արտասվում է ինչ֊որ տխուր անիմե նայելիս։ Այո՛, Չիմինը պաշտում է դրանք։ Նա նույնիսկ դորամաներ չի նայում, միայն անիմե, չէ՞ որ դրանք երբեմն այնքան իմաստալից են ու տխուր, ասես ֆիլմեր լինեն։

Այսպես անցնում են ժամերը, Չիմինը քնում է բազմոցին ու չի էլ հասկանում, թե ինչպես, իսկ նրա հագին Յունի վերնաշապիկն է միայն, որը ոչ ամբողջական է ծածկում ազդրերը։

***

Մինի առանձնատուն։ Երեկոյան 11։30։
Չիմինը չափազանց բարձր դռան ձայնից վեր է թռչում իր անուշ քնից։ Դռների մոտ կանգնած է(եթե դա կարելի է կանգնել համարել) Յունգին, նա հարբած է ու այնպես, որ աչքերը կիսափակ են արդեն, բայց նա մենակ չէ։ Նրա կողքին կանգնած է ինչ֊որ գիշերային թիթեռնիկ։ Այո՛, նրա հագուստը մատնում է իր ով լինելը, այն գրեթե ոչինչ չի ծածկում նրա վրա։

Չիմինը զարմացած նայում է, թե ինչպես է Յունգին ձեռքով բռնել նրա կոնքից ու սեղմելով իրեն համբուրում է այտը։

Օ՜ ոչ, նրա համար սա հարված է, տեսնել այսքանը նա չէր էլ պատկերացնում իր ամենահանդուգն երազներում անգամ, իսկ էստեղ այս ամենը կատարվում է ռեալ։

-Յունի՜, այստեղ չէ, արի գնանք քո սենյակ, մենք այստեղ մենակ չենք,-լկտի շշնջում է թիթեռնիկը ու պատասխան համբուրում Յունի պարանոցը։

-Դու նկատի ունես նրա՞ն,- ցուցամատով ցույց է տալիս Յունը Չիմինին ու քմծիծաղով բղավում,-մի անհանգստացիր փոքրիկս, նա իմ խաղալիքն է, բան չկա, այսօր կդիմանա առանց ինձ։

Բառեր չկան նկարագրելու այն խառնաշփոթը, որ հիմա կատարվում է Չիմինի ներսում, այսքան վիրավորանքը նա ունակ չէ միանգամից մարսել։

Յունգին քաշում է աղջկա ձեռքից ու չափազանց փոքր հեռավորությամբ անցնելով տղայի կողքով բարձրանում է երկրորդ հարկ։

Մի քանի վայրկյան կանգնելուց հետո հատակն ամբողջությամբ պատվում է Չիմինի արցունքներով, նա լսում է վերևից եկող լկտի ձայներն ու տնքոցները։ Հեկեկոցները ավելանում են, նա ձեռքերով պինդ փակում է ականջները, որպեսզի չլսի այդ ամենը, բայց ապարդյուն։

Հետո վազում է խոհանոց ու գտնելով մի հեռու անկյուն ոտքերը սեղմում կրծքին։ Աղախինները հավաքվում են նրա շուրջն ու փորձում մխիթարել։ Նրանք անգամ չգիտեն ինչ ասել, որպեսզի գոնե մի փոքր մեղմեն Չիմինի ցավը։ Ամեն ինչ ապարդյուն է, տղան միայն ավելի ու ավելի է հուզվում։

***

Անցել է մեկ ժամ ու լսվում է անասելի բարձր ձայն վերևից, Յունը աղջկան կիսամերկ դուրս է շպրտում տանից, հետևից նետելով նրա հագուստը(եթե իհարկե դա հագուստ է կոչվում).

-Մաքրվի՛ր էստեղից ու մոռացի՛ր ինձ, հասկացա՞ր,-բղավում է Յունն ու փակում դուռը նրա դեմքին։

Հետո շրջվում է ու տեսնում, որ բոլոր աղախինները հավաքվել են հյուրասենյակում.

-Ի՞նչ եք էդպես նայում, գործ չունե՞ք,-գոռում է նա բարկացած ու հետևում, թե ինչպես են նրանք լքում հյուրասենյակը։

Այդ պահին երբ լռություն է տիրում նրա ականջին լսելի են դառնում շատ թույլ հեկեկոցներ, որ գալիս է խոհանոցից։ Նա դանդաղ սկսում է քայլել դեպի ձայնի աղբյուրը։

Մտնելով խոհանոց տեսնում է, թե ինչպես է Փակը կուչ եկել հատակին ու գլուխը դրել ծնկներին.........



Բարի ուշ երեկո սիրելիներս, նոր հատվածը պատրաստ է, հաճելի ժամանց, ցլույու😘😘😘
💋💋💋💋💋💋💋💗💋💋💋💋💋💋💋

8 страница2 мая 2026, 00:02

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!