3 страница2 мая 2026, 00:02

2

Մի քանի վայրկյան դիմադրելուց հետո նա կորցնում է գիտակցությունն ու ընկնում օտար ձեռքերի մեջ, այդ նույն ձեռքերը բժշկի թուլացած մարմինը տեղափոխում են մոտակա անծանոթ մեքենան ու սլանում մեծ արագությամբ։

***

Հոսոկը նստած է իր սենյակում, նա աչքի է անցկացնում իրեն ուղարկված նկարները։ Նկարների մեջ Յունգին ու Չիմինն են, ովքեր Կորեայի օդանավակայանից նստում են ինքնաթիռ։ Ընդ որում Յունը ձեռքերի վրա բարձրացրել է տղային ու տպավորություն կա, որ նրան ստիպողաբար ինքնաթիռ է տանում(չնայած դա ոչ միայն տպավորություն է, այլ նաև իրականություն)։

-Գրողի տարած Յունգի՛, ու՞ր է տանում իմ Չիմինին, ես կգտնե՛մ ձեզ, գետնի տակից էլ լինի կգտնե՛մ,-շշնջում է ինքն իրեն Հոսոկն ու ափի մեջ սեղմում համակարգչի մկնիկը։

Գալիս է մի նոր հաղորդագրություն, այս նույն օգտատիրոջից, դրա մեջ հստակ նշմարվում է Չիմինի ավտովթարն ու հիվանդանոց տեղափոխումը։

-Ես քո մե՛րը,-գոռում է կատաղած Հոսոկն ու զանգելով ինչ֊որ տեղ դարձյալ բղավում է,-պարզի՛ր, թե նրանք որ քաղաքում են ու ինձ համար տոմս պատվիրիր դեպի այդ քաղաք, ու արա՛գ, սպասում եմ։

***

Հիվանդանոցի պատերը դարձել են ճնշող Յունգիի համար, նա անհանգիստ անցուդարձ է անում միջանցքում։ Ողջ գիշեր չի քնել, մտածել է Չիմինի մասին և այն մասին, թե ինչ է լինելու նրա հետ։
Նրա բարկությունը այս ողջ գիշերվա ընթացքում մեծացել է։ Նրան է մոտենում բժիշկն ու հայտնում այն մասին, որ արդեն կարող է մտնել Չիմինի մոտ հիվանդասենյակ։ Նա անհամբերությամբ բացում է դուռն ու արագ ներս մտնում։

Չիմինը պարկած է մահճակալին, նրան են միացված միլիոնավոր սարքեր, որոնք անհասկանալի են Յունի համար, նրա ողջ մարմինն անճանաչելի կապտած է, իսկ աչքերը խորը քնի մեջ են։ Յունը նստում է նրա կողքին ու բռնում է նրա ձեռքը։

-Հիմարի մե՛կը, եթե ինձնից չփախչեիր հիմա այստեղ չէիր լինի,֊ շշնջում է նա ու շարունակում նայել։

Ներս է մտնում բժիշկը։

-Բժի՛շկ, կարող եք ասել նա ե՞րբ կարթնանա,-շրջվում ու հարցնում է Յունը։

-Պարո՛ն ես միայն կարող եմ ասել, որ նա հարվածից ուղեղի ծանր ցնցում է ստացել ու, եթե արթնանա դա իրական հրաշք կլինի, նրա մոտ կարող են նույնիսկ բարդույթներ առաջանալ, հստակ նշել չեմ կարող, թե ինչ բարդույթ, բայց ուղեղի հետ կապված խնդիրներ։

-Ի՞նչ,-Յունը սարսափում է այս խոսքերից, այո՛, նրա համար անպատկերացնելի է այն, որ Չիմինն արթնանալու է ուղեղի որևէ խնդրով, բայց հիմա կարևորը հուսալն է, որ դա տեղի չունենա։

***

Կիմ Սոկջինն արթնանում է ինչ֊որ մութ սենյակում, նրա ձեռքերը կապկպված են այն աթոռին, որի վրա նստած է, իսկ բերանը փակված է ինչ֊որ կտորով։
<Գրողը տանի, այս որտե՞ղ եմ>
Մտածում է նա ու շուրջը նայում, փորձում է շարժվել ու ձայն հանել, բայց ապարդյուն, ոչինչ չի ստացվում։ Նրա մենամարտը այս պարանի հետ տևում է մի քանի րոպե։ Որից հետո նա լսում է դեպի իրեն մոտեցող ոտնաձայներ։

Ներս է մտնում մի տղամարդ ու վառում սենյակի լույսը, դա ավելի շատ նման է նկուղի, ոչ թե սենյակի։ Միայն հիմա է Ջինը կարողանում նորմալ աչքի անցկացնել այս վայրը, սենյակը դատարկ է, այն զուրկ է անգամ պատուհաններից, իսկ նա նստած է սենյակի կենտրոնում։

Նա աչքերը բարձրացնում է վեր ու նայում տղամարդու դեմքին, տղամարդը անծանոթ է Ջինին։

Անծանոթը հանում է գրպանից հեռախոսն ու ինչ֊որ տեղ զանգում.

-Ալո, ա՛յո, ես եմ, նա արթնացել է, ի՞նչ անեմ,-հարցնում է նա,-շատ լա՛վ պարոն։

Անջատում է հեռախոսն ու գրպանը նորից դնելով մոտենում բժշկին.

-Խորհուրդ եմ տալիս հանգիստ նստել, ու քեզ համար ավելորդ խնդիրներ մի ստեղծեք, բժի՛շկ,-առանձնակի ծաղրանքով դիմում է Ջինին ու շրջվելով դուրս գալիս նկուղից։

Ջինը նայում է նրա հետևից ու անգամ պատկերացում չի կարողանում կազմել, թե ինչ է կատարվում։

***

Արդեն մի քանի օր է Յունգին չի հեռանում Չիմինի հիվանդասենյակից։ Նա հազվադեպ դուրս է գալիս որևէ բան է ուտում կամ հագուստն է փոխում հետո նորից վերադառնում հիվանդանոց։ Իր բացակայության ընթացքում նա Փակի կողքին է թողնում իր թիկնապահներն, որպեսզի տղայի մտքով նորից փախուստի ծրագիր չանցնի։

Այսօր լրանում է հինգերորդ օրը Չիմինի անգիտակից վիճակի։ Նա դեռ ուշքի չի եկել, չնայած այն բանին, որ նրա մարմինը կազդուրվում է վերքերից, գլխուղեղը հրաժարվում է որևէ արձագանք տալ արտաքին աշխարհին։
Յունը սովորականի պես նստած է նրա կողքին, ու բռնել է տղայի ձեռքը։

Մի պահ միայն, երբ Յունը սառած աչքերով նայում է նրա անգիտակից երեսին, Փակը շարժում է իր ցուցամատն ու կենդանության նշաններ ցույց տալիս։ Յունն անսպասելի բաց է թողնում նրան, իսկ Փակը շարունակում է աչքերը բացելու բարդ գործընթացը։

Երբ նա բավականին բացում է աչքերը նայում է Յունի աչքերի մեջ ու առանց որևէ շարժման հայացքը սառեցնում։ Յունգին զարմանում է, որ տղան ոչինչ չի ասում։ Այսպես անցնում են առաջին րոպեներն ու հանկարծ Փակը սկսում է խոսել.

-Ո՞վ ես դու,-այս երկու բառից Յունը փշաքաղվում է, նա վեր է կենում ու արագ կանչում բժշկին։

-Բժիշկ նա արթնացել է, բայց հարցնում է ինձ, թե ես ով եմ, ի՞նչ է կատարվում գրողը տանի։

Բժիշկը մոտենում ու սկսում է զննել Չիմինին, ինչից հետո շրջվելով Յունգին հանգիստ բացատրում է.

-Ամեն ինչ նորմալ է, նրա մոտ պարզապես հիշողության կորուստ է, փորձեք բացատրել նրան իրադրությունը, որպեսզի նրա համար պարզ լինի իր ինքնությունը։

-Իսկ հնարավո՞ր է, որ այն վերականգնվի։
Խորամանկ ժպտում է Յունն ու իր մտքում մշակում հիանալի պատմություն, ավելի կոնկրետ հիանալի սուտ, որ պետք է պատմի Փակին։

-Հստակ նշել չեմ կարող, բայց հնարավոր է որոշ ժամանակ անց նրա մոտ վերականգնվի, հավանական է նաև այն, որ այլևս չվերականգնվի։

-Շնորհակալություն բժիշկ։

-Առողջություն հիվանդին, իսկ ինձ ներեցեք, պետք է գնամ։

Բժիշկը լքում է սենյակն, իսկ Յունը խորամանկ քմծիծաղով մոտենում է Չիմինին։

-Դու ինձ չասացիր, ո՞վ եմ ես ու ո՞վ ես դու։

-Հմմ, փոքրի՜կ, ուրեմն կորցրել ես հիշողությունդ, ես կթարմացնեմ այն, դու իմ անձնական օգտագործման խաղալիքն ես, քո ծնողները ինձ անասելի մեծ գումար էին պարտք ու դրա փոխարեն քեզ ինձ են հանձնել, իսկ այս վիճակում ես, որովհետև փորձում էիր փախչել քո ապագա սեփականատիրոջից, այսինքն ինձնից։ Մի բան էլ քո անունը Փակ Չիմին է։

-Ի՞նչ, ի՞նչպես, ես քո խաղալի՞քն եմ, դա ի՞նչպես,-շփոթվում է տղան ու նայում նրան, աչքերի մեջ սկսում են թարմանալ արցունքները։

-Ես Մին Յունգին եմ, բայց քեզ համար 《ՏԵՐ》  ինձ այդպես էս դիմելու, հասկացար՞, իսկ հիմա սրբի՛ր արցունքներդ ու համակերպվի՛ր քո կարգավիճակին, ես գնամ դուրս գրմանդ փաստաթղթերով զբաղվեմ։

Սա ասելով Մինը լքում է սենյակը, թողնելով տղային իր մտքերի հետ մենակ, Փակը չնայած ոչինչ չի հիշում, բայց և չի համակերպվում լսածին։ Նա հասկանում է, որ սա է իրականությունը, բայց այն այնքան խորթ է նրան, տպավորություն կա որ Յունը ստում է նրան։ Ամեն դեպքում նա դա անկարող է հասկանալ, իսկ ուրիշ որևէ մեկից ճշմարտությունը լսելը մնում է միայն երազանք։

***

Ջինը իր այս նոր կարգավիճակի հետ դեռ չի հարմարվել, երբ դարձյալ ոտնաձայներ է լսում։ Այս անգամ ներս է մտնում նրան քաջ ծանոթ մի արարած, ա՛յո արարած, որովհետև այս մարդուն նա երբեք որպես բանական էակ չի դիտարկել, նա քիչ է տարբերվում վայրի գազաններից, որոնք խժռում են զոհին առանց խղճի խայթի։

Դա նրա հարազատ եղբայրն է՝ Նամջունը։ Այո՛, Ջինը լավ է հիշում տղայի տված խոստումը, որ վաղ թե ուշ Ջունը կբռնի նրան, բայց միթե այս ամենը հենց այսպես անարդարությամբ պետք է վերջանա։
Օ՜ ոչ, դա անկարելի է։
Հարկավոր է ծրագիր մտածել...
Մինչ նա իր մտքերում մտածում է այդ ծիագիրը Նամջունը դանդաղ մոտենում է եղբորը....




Հեյ՜, ողջույն, ի՞նչպես են փիսիկներս, շնորհակալություն, ես էլ եմ լավ, շատ չբարկանաք, որ ուշ եմ վերբեռնում, հաճելի երեկո բոլորիդ~~~~☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺

3 страница2 мая 2026, 00:02

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!