1
Ճապոնիա։ Օսակա։
Երեկոյան 19։30։
Ինքնաթիռում տիրում է կատարյալ լռություն։ Մինը դեռ չի հեռացել Չիմինի վրայից, բայց արթնացել է ու նայում է քնած տղային։ Փակը քնած է ինչպես հրեշտակը։ Նրա բերանը մի փոքր բաց է, աչքերը կիսափակ, շնչում է անհանգիստ, երևում է վատ երազ է տեսնում։
Մինը դեռ երկար այսպես կհետևեր այս տեսարանին, եթե ինքնաթիռը վայրէջք չկատարեր նախատեսված օդանավակայանը։
-Պարոն Մի՛ն, մենք տեղում ենք,-լսվում է թիկունքից թիկնապահի ձայնը։
Մինը շրջվում ու դրականորեն շարժում է գլուխը, հասկացնելով որ լսել է։
Թիկնապահի հեռանալուց հետո նա ծայրաստիճան զգուշությամբ վեր է կենում իր տաքուկ տեղից, ու վերցնելով Փակին ձեռքերի վրա շարժվում է դեպի ինքնաթիռի ելքը։
Ի զարմանս նրա Փակը չի արթնանում, հակառակը՝ նա խորը քնած վիճակում սեղմվում է Մինի կրծքավանդակին ու շուրթերը սեղմում իրար։ Յունգին նուրբ ժպտում է այս տեսարանից։ Նա իսկապես կարոտել էր տղայի այս ժեստը ու հիմա չի ուզում այլևս ցած դնել այս քնած հրեշտակին։
Ինքնաթիռից դուրս բավականին ցուրտ է, ինչի հետևանքով էլ Փակն ավելի է սեղմվում Յունգիի կրծքին։
Մի քանի վայրկյան անց Յունն արդեն տղային մեծ զգուշությամբ ու հարմար տեղավորում է մեքենայի դիմացի նստարանին ու դանդաղ փակում է դուռը, որպեսզի տղան ձայնից չարթնանա։
Միանշանակ դա նրա մոտ չի ստացվում, քանի որ Չիմինը աչքերը թեթևակի բացելով հասկանում է, որ հիմա այս մեքենայի մեջ միայնակ է։
Յունն այդ ընթացքում հրամայում է իր թիկնապահներին իրերը տեղափոխել երկրորդ մեքենան, իսկ օդանավակայանի աշխատակիցը մոտենալով նրան, խնդրում է, որ Յունն անձամբ ստուգի բեռների առկայությունը։ Պատճառաբանելով, որ կարգն է այդպիսին։
Իրադրությունը պտտվում է ի օգուտ Չիմինի, երբ նա հասկանում է, որ սա իր վերջին հնարավորությունն է փրկվելու այս հրեշից։
Այո՛, Փակի մեջ վայրկենապես արթնանում է խիզախությունը, նա կորցնելու բան չունի հիմա ու պետք է օգտագործի հարմար առիթը, չէ՞ որ այն այլևս կարող է չտրվել իրեն։
Յունգին նոր է դուրս եկել օդանավակայանի բեռների բաժնից, երբ նկատում է, թե ինչպես է այն մեքենան, որի մեջ թողել էր Փակին, լույսի արագությամբ պոկվում իր տեղից ու սլանում։
-Քո մե՛րը, ինձ տու՛ր բանալիները, դատարկագլու՛խ,-գոռում է թիկնապահի վրա ու վերցնելով այն նստում մյուս մեքենան։
Մեքենայի ողջ թույլատրելի արագությամբ նա շարժվում է Փակի հետևից։
Ձեզանից ոմանք կարող են զարմանալ, բայց սա Փակի առաջին մեքենա վարելն է։ Նա փորձում է զգույշ լինել, բայց սա անծանոթ տեղանք է ու նա չգիտի ուր գնալ, փորձում է ճանապարհին ոստիկանություն փնտրել։ Բայց բախտն իրոք նրան չի ժպտում այսօր։
Սա ամայի տարածք է, իսկ Յունգին հետապնդում է նրան ազդանշան տալով, որպեսզի կանգ առնի։
Փակի սիրտն արագ է բաբախում, այնքան արագ, որ եթե հիմա շուրջը լռություն լիներ, մեկ մետր հեռավորությունից լսելի կլիներ բաբախյունը։
Մինը կատաղած է, նրա աչքերից ժայթքում է բարկությունը.
-Փա՛կ գրողի տարած Չիմի՛ն, միայն թե բռնեմ քեզ, ոչ ո՛ք չի փրկի քեզ ինձնից, քո մե՛րը, կանգ ա՛ռ,-գոռում է կոկորդի ողջ ուժով ու բռունցքով հարվածում ղեկին։
Հանկարծ Յունի մտքին գալիս է իր բջջայինը, որ Փակին մեքենան դենելիս թողեց նրա կողքին։ Վերցնում է թիկնապահի հեռախոսն ու զանգում իր հեռախոսահամարին։
Զանգերը գնում են, պատասխան չկա։ Մեքենայի մեջ Փակը վախեցած նայում է հեռախոսի էկրանին։ Չափազանց խելացի պետք չէ լինել, հասկանալու համար, թե ով է զանգում։
Փակը նայում է, բայց չի համարձակվում պատասխանել, միայն շարունակում է լարված մեծացնել արագությունը։
Զանգերը շարունակվում են ու սա արդեն հոգնեցնում է նրան։ Նա պատասխանում է զանգին ու բարձրախոս միացնում, քանի որ այն ձեռքին բռնելը վարելիս անհարմար է։
-Փակ Չիմի՛ն, քո մերը, կանգնեցրո՛ւ էդ գրողի տարած մեքենան, իմացի՛ր, երբ բռնեմ քեզ կստիպե՛մ, որ զղջաս փախուստի համար,-չափազանց բարձր ձայնով գոռում է Մինը խոսափողից այն կողմ։
Չիմինի մարմինը պատվում է սառը քրտինքով այս խոսելու տոնից, նա սկսում է դողալ ու մի կերպ զսպելով արցունքները, հնարավորինս հանգիստ տոնով պատասխանում է.
-Վերջ տո՛ւր հայհոյել ինձ, միևնույն է դու ինձ այլևս չե՛ս տեսնի, ես կմեռնե՛մ, բայց քեզ նման հրեշի մոտ չե՛մ վերադառնա։
Այո՛, Չիմինը իրեն հիմա հերոս է զգում, բայց այս ամենին պատասխան Մինը շարունակում է սպառնալ նրան ու հայհոյել չափից դուրս անպատկառ խոսքերով(ի վերջո այդ բառապաշարը նվեր է նրան իր հորից)։
-Վերջին անգամ եմ քեզ ասում, կանգնեցրու՛ մեքենան, Չիմի՛ն, ես քեզ գետնի տակից էլ լինի կգտնե՛մ ու խոստանում եմ էնպե՛ս անել, որ հետույքիցդ հոսող արյունն այլևս չկտրվի,-Մինը կշարունակեր իր լկտի ճառը, եթե չլսեր, թե ինչպես է խոսափողից այն կողմ լսվում ընդհատված զանգի ձայները։
Փակը բաց է անում մեքենայի պատուհանն ու դուրս նետում հեռախոսն այնտեղից, իսկ Յունգին սա տեսնելով բարկությունից ավելի է կարմրում, նա շարունակում է բարձրաձայն հայհոյել տղային ու օդի մեջ սպառնալ վատագույն տանջաքները։
Չիմինի պետքն էլ չէ անգամ այն, որ սա Յունի հեռախոսն էր, նրա մտքում միայն մի բան կա, արագ գտնել որևէ տեղ, որտեղ կկարողանա թաքնվել։
Շարունակելով նայել շուրջը Փակը հայացքով փնտրում է այդ մի տեղը, բայց կա մի շատ փոքրիկ ԲԱՅՑ, նա աչքաթող է արել ճանապարհը։
Լսվում է բարձր ձայն առջևից, Փակի մեքենան անասելի արագությամբ բախվում է էլեկտրասյանը ու մխրճվում նրա մեջ։ Արագությունն այնքան մեծ է, որ հարվածից հետո անհնար է տարբերել մեքենայի մակնիշը։
Յունը նախ լսում է այս սարսափելի ձայնը, հետո տեսնում էլ ավելի սարսափելի տեսարանը։ Նա կանգնեցնում է մեքենան ու մոլագարի պես վազում դեպի Փակը։
Տղան արյունոտ պառկած է մեքենայի մեջ, եթե դա դեռ կարելի է մեքենա անվանել։ Նա կորցնում է ինքնատիրապետումը։ Շոկից դուրս է գալիս միայն այն ժամանակ, երբ զգում է իր շուրջը ոստիկանության մեքենան, այնուհետև շտապ օգնության։ Միայն հիմա է Յունգին հասկանում, որ նրանք այլև ամայի վայրում չեն ու հասել են Օսակայի կենտրոն։
***
Քաղաքային հիվանդանոց։
Երեկոյան 10։45։
Յունգին նստած է հիվանդանոցի միջանցքում, նրա գլխավերևում կանգնած են երկու թիկնապահները։
Նա միառժամանակ մի քանի զգացողություն ունի հիմա՝ բարկություն, ափսոսանք, սեր, ատելություն, զղջում։ Նա չի հասկանում ինչ է պետք անել, ինչպես կավարտվի այս դժբախտ պատահարը։ Բայց այն, որ Փակը պատժվելու է, եթե անգամ ողջ մնա, դա հաստատ է։
***
Հարավային Կորեա։ Սեուլ։
Սեուլի կենտրոնական հիվանդանոցից դուրս է գալիս գլխավոր բժիշկ Կիմ Սոկջինը։ Նրա հագին գեղեցիկ կոստյում է, նա այսօր սովորականից շուտ է լքում աշխատավայրը։ Պատրաստվում է գնալ հանդիպման։ Հասնելով մեքենաների կայանատեղի նա հանում է բանալիներն ու չհասցնելով մոտենալ իր մեքենային, զգում է, թե ինչպես են իրեն ամուր բռնում ու քթին մոտեցնում անտանելի հոտով թաշկինակ։
Մի քանի վայրկյան դիմադրելուց հետո նա կորցնում է գիտակցությունն ու ընկնում օտար ձեռքերի մեջ......
Ողջույններս ճստիկնե՜ր, հմմ, շա՞տ եմ սպասեցրել, դե ինչ սկսենք երկրորդ գիրքը այսօրվանից, ձեր խոնարհ ծառան նորից ապահովելու է ձեր երեկոյան հաճելի ժամանցը..........👌🧡💛💛🧡💛💛🧡💛💛🧡💛💛🧡
