30 страница2 мая 2026, 00:02

29

-Մայրիկ՜,-բղավում է Թեն վազելով նրա մոտ,-մայրիկ՜ հանգստացի՛ր, խնդրում եմ, նրա հետ ամեն ինչ լավ կլինի, հանգիստ թո՛ղ, արի՛ սպասենք,-գրկում է նրան ու պինդ սեղմվում մորը՝ ողջ մարմնով։

Երկուսն էլ լաց են լինում, Գուկը որ կանգնած է մի փոքր հեռու իրեն զսպել չի կարողանում, տեսնելով թե ինչպես է նրա առաջ սիրած էակը հեկեկում, նրա սիրտը ճմլվում է ցավից։

Այսպես սպասումով անցնում են առաջիկա մի քանի ժամերը, բայց բժիշկը դեռ դուրս չի գալիս։ Այս ընթացքում նրանց է միանում Հոսոկը ու հիմա նրանք չորսով փորձում են համբերությամբ զինվել։

***

Յունգին նոր է դուրս եկել Չիմինի հիվանդասենյակից, երբ լսում է գրպանից հեռախոսի զանգի ձայնը.

-Գու՛կ, ու՞ր ես կորել, խոստացել էիր հիվանդանոց գալ։

-Յունգի ես հիվանդանոցում եմ, բայց ոչ նույն ինչ որ դու, Չիմինի հայրը ավտովթարի է ենթարկվել ու հիմա ես Թեի կողքին պիտի մնամ, նրա ընտանիքը ծանր վիճակում է։

-Մմմ, փաստորեն այդ մարդը ստացավ իր արժանի պատիժը, այնուամենայնիվ արդարություն կա աշխարհում։

-Ի՞նչ ես խոսում Յունգի, ինչպես կարող ես ուրախանալ նման լուրից, Չիմինի համար սա հարված կլինի ինչպես և Թեի,-բարկացած բղավում է Գուկը։

-Մտքովդ անգամ չանցնի նրան այդ մասին ասել Գու՛կ, մի՛ խորացիր նրա մեջ, ինչը քեզ չի վերաբերում,-սպառնում է Յունն ու ընդհատում զանգը։

***

Գուկը նրա հետ խոսակցությունից հետո վերադառնում է այն հարկը, որտեղ սպասում են Թեն և մյուսները։ Բայց հազիվ է հասցնում տեղ հասնել, երբ դուրս է գալիս բժիշկը.

-Բժիշկ՛, ի՞նչպես է նա, խոսե՛ք,-վազում է նրա մոտ տիկին Փակը։

-Տիկին՛, միայն խնդրում եմ պահպանեք հանգստություն, մենք արել ենք ամեն հնարավորը, սակայն հիվանդի սիրտը հանկարծակի կանգ առավ վիրահատության ընթացքում, մենք չկարողացանք փրկել նրա կյանքը, շատ եմ ցավում,-բժիշկը տխրությամբ իջեցնում է ներքև իր հայացքը։

Միջանցքում սկսվում է իրական խառնաշփոթ։ Կինը գետին ընկնելով կոկորդի ողջ ուժով բղավում է, նա ճչում է իր մեջ կուտակված ցավից.

-Ոչ՜,ո.......չ՛, դա ճիշտ չէ՛, ասե՛ք որ ստում եք, ոչ՛, նա չէ՛ր կարող ինձ լքել, լսու՞մ եք, չէր՛ կարող,-կնոջ մոտ հիստերիա է սկսվում, բժիշկները նրան շատ արագ քնաբեր են ներարկում, որպեսզի կինը իրեն վնաս չտա։

Իսկ Թեհյոնը չկարողանալով միանգամից ընկալել այսքան շատ բացասական ինֆորմացիան ուշաթափվում է։ Նրան հասցնում է բռնել Գուկն ու ձեռքերով բարձրացնելով տղայի մարմինը արագ տեղափոխում է մոտակա հիվանդասենյակ։

-Թե՜ե փոքրիկս, հեյ՜, բա՛ց արա աչքերդ, խնդրում եմ,-շշնջում է Գուկը, նա սկսում է աննկատ արտասվել, անտանելի է այս վիճակում տեսնել նրան, ում աշխարհում ամենից շատն ես սիրում։

Նրան է մոտենում Հոսոկը.

-Գո՛ւկ, ամեն ինչ լավ կլինի, հանգստացի՛ր,-նա տխրությամբ ձեռքը դնում է տղայի ուսին ու փորձում կարեկցել։
Բայց այս պահին աշխարհում ոչ մի կարեկցանք չեն օգնի նրան դուրս գալ ստեղծված իրավիճակից, նա շարունակում է Թեի ձեռքը բռնած արտասվել։

***

-Պարոն Մի՛ն ամեն բան պատրաստ է, կարող եք մեկնել,-մոտենում է նրան Ջինը ու հայտնում այդքան սպասված տեղեկությունը։

-Վերջապես՜, շնորհակալություն բժիշկ Սոկ Ջին, դուք իսկապես շատ օգնեցիք ինձ,-քաղաքավարի արտասանում է Յունգին ու խոնարհվելով հապճեպ մտնում հիվանդասենյակ։

Չիմինը նոր է վերադարձել ինչ֊որ ստուգումներից ու հիմա մի փոքր թուլություն զգալով փորձում է քնել, բայց նրան դա խանգարում է անել Յունգիի ձայնը.

-Չիմի՛ն, քեզ դուրս են գրել, պատրաստվի՛ր մենք մեկնում ենք։

-Ես քեզ հետ ոչ մի տեղ չե՛մ գալիս, չքվի՛ր։

-Այն էլ ինչպես ես գալիս, արագացրու՛, մի՛ ստիպիր ինձ հունից դուրս գալ։

-Ես քայլել չեմ կարող, այնպես որ չի ստացվի ինձ ստիպել,-թեթև քմծիծաղ է տալիս Փակն ու շրջվում պատուհանի կողմը։

-Ախ՜ ուրեմն չես կարող հա՞ քայլել, ինչ արած, դու ստիպեցի՛ր,-նա մոտենում է ու կտրուկ շարժումով տղային բարձրացնում իր ձեռքերի վրա,-դու դեռ պատասխան կտաս ինձ այսքան հակառակվելու համար Փաք Չիմին։

Նա շրջվում է ու քայլում դեպի դուռը։ Փակը չգիտի ինչ անել, նա սկսում է հարվածել տղայի կրծքավանդակին.

-Բաց՛ թող, Յունգի՛, ասացի չե՛մ գա ոչ մի տեղ, հեյ՛, ու՞մ եմ ասում, հեյ՛, ցած դի՛ր ինձ։

-Հանգիստ՜,-նայում է նրան սպառնալից աչքերով ու էլ ավելի սեղմում իրեն,-մի դիմադրիր՛, առանց այն էլ ցնորվում եմ քո տնքոցները լսելու ցանկությունից, համբերի՛ր մինչև տեղ հասնենք։

-Ի՞նչ....ոչ՛.....Յունգի.....

***

Ինքնաթիռում տիրում է ծանր լռություն, Փակը կծկվել է փափուկ վերմակի մեջ հայացքը իջեցրել է ներքև ու հնարավորինս անձայն հեկեկում է։
Նրա առաջ նստած է Մինը, ով ձեռքին խմիչքով լի բաժակով հանդարտ նայում է այս տեսարանին։

-Վերջ տո՛ւր այդքան թույլիկ լինել, սիրտս ճմլվում է քեզ այսպես տեսնելիս,-լկտիաբար ծաղրում է նրան Յունգին։

Փակը ոչ մի կերպ չի արձագանքում, նա միայն շարունակում է ավելի ու ավելի ուժեղ սեղմվել վերմակին թաքցնելով  կարմրած ու այտուցված աչքերը։

Շուտով Մինին ձանձրացնում է այս մենախոսությունը։ Նա մոտենալով Փակին կտրուկ հեռացնում է վերմակը, բաց անելով տղայի թուլացած մարմինը.

-Արհամարհո՞ւմ ես ուրեմն,-կոպիտ բռնում է նրա ծնոտից ու ձգում դեպի իրեն,-դու ասես տիկնիկ լինես, որի հետ ես անընդհատ ուզում եմ խաղալ։

-Ձայնդ կտրի՛ր, բարբարոս, վերջ տո՛ւր այդքան լկտի քեզ պահել։

-Հմմ, ուրեմն դեռ շարունակում ես կոպտել,-Յունգին մեծ արագությամբ մոտեցնում է տղային իրեն ու համբուրում շուրթերը։
Փակը բնականաբար սկսում է դիմադրել։

-Ի՞նչ ես անում, հրե՛շ,-մի կերպ հեռանալով շուրթերին գոռում է Փակը։

-Եթե նորից կոպտես՝ նորից կանեմ։

-Հիմա՛ր։
Համբույր։
-Հեռու գնա՛, տխմա՛ր։
Նորից համբույր։
-Բաց թո՛ղ Յունգի՛,-ճչում է տղան։
Երրորդ համբույրը։

Նա սկսում է հեկեկալ, ասես իսկապես տիկնիկ լինի Յունի ձեռքերում, ում հետ նա խաղում է։

Շուտով Յունը հեռանում է նրա շուրթերից ու շարունակում համբույրներ թողնել տղայի նուրբ պարանոցին, որից գալիս է վանիլի անուշ հոտ։
Փակը այլևս չի դիմադրում, նա հասկանում է, որ դա անիմաստ է։

-Ախ՜, որքան էի կարոտել քո հոտին,-կիսաշշնջում, կիսատնքում է Յունը՝ տաք շնչելով Փակի պարանոցին։
Նա սկսում է շոյել տղային ու սեղմել իրեն, անձամբ Փակի մոտ այս ամենը սրտխառնոց է առաջացնում, քանի որ Յունի վրայից ալկոհոլի հոտ է գալիս, իսկ նա ատում է հարբած մարդկանց։

Շուտով՝ երկար քաշելով այս բույրը Յունը հանգստանում ու պատահաբար քնում է Չիմինի կրծքավանդակի վրա՝ շնչելով ու արտաշնչելով նրա պարանոցին։
Փակը չի հրում նրան, վախենալով արթնացնել ու այդպիսով ավելի կատաղեցնել։ Նա ծածկում է Յունին իր վերմակով ու շնչելով անանուխի հոտը, որ գալիս է Յունի մազերից(հեղինակը չի էլ պատկերացնում, թե անանուխի հոտը ոնց կարող է մազերից գալ, բայց ինչևէ եկեք չմոռանանք լոգիկայի բացակայության մասին😉)։
Երկար տանջանքներից հետո Փակը ևս քնում է Յունին գրեթե իր վրա այսպես գրկած։

***

Թեն արթնացել է ու հիմա տեսնում է իր կողքին աչքերը փակած Ջոնգկուկին՝ ով պատահաբար քնել է աթոռի վրա երկար սպսելուց։

Նա անկողնու վրա մի թեթև շարժում է անում ինչից Գուկը արագ աչքերը բացում է ու նայում Թեին......



Ողջույն՜, նախավերջին գլուխը պատրաստ է վայելեք, իսկ վաղը թեժ է լինելու, սպասեք նորությունների, վերջ գնացի, բարի գիշեր՜😴😴😴😴😴😴😴😴

30 страница2 мая 2026, 00:02

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!