30
........նա անկողնու վրա մի թեթև շարժում է անում ինչից Գուկը արագ աչքերը բացում է ու նայում Թեին.
-Թեե՜, վերջապես, ի՞նչպես ես քեզ զգում,-անհանգստացած հարցնում է Գուկն ու բռնում տղայի ձեռքը։
-Իսկ ի՞նչպես պետք է զգա մեկն ով կորցնում է շուրջն ամեն ինչ, հ՞մ, ասա՛ ինձ Գուկ, ի՞նչու է Աստված նորից խլում ինձնից ընտանիքս, նրան քիչ էին իմ ծնողները, ու նա որոշեց իմ նոր ընտանիքը ոչնչացնել, ինչո՛ւ, ի՞նչի համար, ասա՛ ինձ Գուկ,-վերջին խոսքերը դուրս թռան արդեն հեկեկոցների տեսքով ու խեղդեցին տղայի կոկորդը, ինչի հետևանքով չկարողացավ ավարտել խոսքը։
Թեն բղավում է ցավից, որ կա ներսում, իսկ Գուկը արտասվում է նրա հետ միասին, այո՛ ասված է, որ տղաները որպես ուժեղ սեռի ներկայացուցիչներ չպետք է արտասվեն, բայց ո՛չ, ո՛չ այս դեպքում։ Անհնար է կողպել այսքան ցավ քո ներսում, ու շարունակել շնչել։ Թեն հիմա զգում է այն, ինչ նախկինում, երբ այդ անիծյալ ավտովթարը խլեց նրանից ամեն ինչ։
Գուկը նստած է, չգիտի ինչ անել ինչպես օգնել, նա ինքը հիմա օգնության կարիք ունի, նրա սիրտը դուրս է ուզում թռչել կրծքավանդակից, նա ուզում է Թեի հետ ճչալ բարձր, գրկել ու ողբալ տղայի ցավը, այդպես թեթևացնելով այն, բայց նա զսպում է իրեն ու հիմա միայն տեսանելի են նրա թաց աչքերը, որ մեծ կարեկցանքով ու ցավով նայում է հեկեկացող Թեհյոնին։
-Թեե՜, փոքրի՛կ, ամեն ինչ լավ կլինի, դու ունես ինձ ու մայրիկիդ, մի՛ մոռացիր, դու մենակ չե՛ս, լսում ես՞, դու մենակ չե՛ս,-գրկում է տղային պինդ սեղմում կրծքին ու փորձում հանգստացնել։
***
Անցել է երկու օր։
Փակերը նոր են հուղարկավորել իրենց ընտանիքի անդամին ու հիմա հյուրասենյակում նստած է տիկին Փակը հայացքը մի կետի հառած, երկու օր է նա ոչ մի բառ չի փոխանակում ոչ ոքի հետ, նա չի նայում Թեի վրա, չի շարժվում ուղղակի արձանի նման նստած է, ավելին՛, անգամ չի ուտում ոչինչ։
Թեն ու Գուկը նստած են բազմոցին, նրանց առաջ կանգնած է Հոսոկը։ Տղաները նայում են կնոջն ու չեն համարձակվում որևէ բան ասել։
Գուկը պտտվում է դեպի Հոսոկը.
-Խնդրում եմ Թեին իր սենյակ ուղեկցի՛ր, ու հոգ տա՛ր, որ հանգստանա Հոսո՛կ, իսկ ես ուզում եմ խոսել տիկին Փակի հետ։
Տղաները հանկարծակիի եկած նայում են նրան հարցական հայացքով, որից հետո Հոսոկը լուռ կատարում է Գուկի խնդրանքը։
***
Հյուրասենյակում հիմա նստած են միայն կինն ու Ջոնգկուկը, նա վեր է կենում տեղից, մոտենում է կնոջն ու ծնկի գալիս նրա առաջ։ Կինը անսպասելի նայում է նրա կողմ ու զարմացած աչքերը հառում Գուկի երեսին։
-Տիկի՛ն, ես գիտեմ, որ դուք ամուսին եք կորցրել, ես գիտեմ, թե ինչքա՞ն ցավոտ է դա, անձամբ իմ ծնողները բաժանված են արդեն երկար տարիներ ու ես երբևէ չեմ տեսել հորս, բայց գիտե՞ք, թե մայրս հանուն ի՞նչի է ապրում ու պայքարում։ Ես ձեզ կասեմ, նա հարուստ է, այո՛, բայց այս ամենին հասել է հանուն ինձ, կարևոր չէ թե մարդուն լքող անձը ու՞ր է գնում հարևան երկիր, քաղաք կամ մոլորակ, պետք է կարողանալ նրա գնալուց հետո, գլուխ բարձրացնել ցավի միջից, դուք մենակ չե՛ք, դուք ունեք Թեին։ Ես գիտեմ ինչ էլ, որ հիմա կասեմ չի թեթևացնի ձեզ, բայց դուք ուղղակի չեք էլ պատկերացնում, թե ինչ վիճակում է հայտնվում Թեհյոնը ամեն անգամ ձեզ այսպես տեսնելիս։ Նա ձեր կարիքն ունի տիկին Փա՛կ, ձեր սիրո, և դուք էլ նրա, քանի որ հիմա նա ունի միայն ձեզ, խնդրում եմ ձեզ.....
Գուկը անսպասելի բռնում է կնոջ ձեռքը ու նրա աչքերից թափվում են երկար հավաքված արցունքները։ Կինը հանկարծակիի է գալիս տղայի համարձակությունից, այնուամենայնիվ չի պատասխանում ոչինչ միայն նայում է անթարթ Գուկի երեսին։
Այս անհարմար իրավիճակը շարունակվում է մոտ հինգ րոպե, որից հետո Գուկը բաց է թողնում նրան, սրբում արցունքները, վեր կենում հատակից։ Արդեն պատրասվում է բարձրանալ երկրորդ հարկ, երբ լսում է հետևից կնոջ ձայնը.
-Ես գիտեմ, թե ինչ հարաբերությունների մեջ եք դու ու Թեհյոնը, -ցածրաձայն սկսում է տիկինը,-ավելի՛ն, ես դա գիտեի ամենասկզբից։
Գուկը շրջվում է դեպի կինը, զարմացած աչքերը սևեռելով նրա վրա.
-Այսինքն դուք....
-Այո՛, ես լռել եմ, որովհետև չէի ուզում Թեհյոնն էլ տանից հեռանա, ուզում եմ իմանաս, որ ես երբեք չեմ համակրել Մին Յունգիին ու մինչ այս պահն էլ դեմ եմ նրա ու Չիմինի հարաբերություններին, բայց նայելով քեզ հասկանում եմ, որ Թեն ապահով ձեռքերում է, հասկանում ես՞, ես տեսնում եմ, թե դու ինչպես ես հոգ տանում նրան, այնպես ինչպես ես երբեք չեմ վերաբերվում նրան, դու սիրում ես նրան, ես դա տեսնում եմ, ու ես դեմ չեմ ձեր միությանը, քանի որ որդուս երջանկությունը վեր է ամեն տեսակ օրենքներից, Ջոնգկու՛կ, խոստացիր ինձ, որ հոգ կտանիես իմ Թեհյոնին, ես վստահում եմ քեզ.....
-Տիկին Փա՛կ, ես իրոք չէի սպասում լսել ձեզանից այս բառերը, դուք անգամ չեք պատկերացնում հիմա իմ հույզերը, դրանք անբացատրելի են, ես հոգ կտանեմ նրան, խոստանում եմ.......
Կինը վեր է կենում ու մոտենալով Գուկին, գրկում նրան այնպես, ինչպես ժամանակին իր Չիմինին էր գրկում, ինչպես իր որդուն էր գրկում ու սեղմում կրծքին։
Այս հույզերով լի տեսարանին հետևում են Թեն ու Հոսոկը, ովքեր կանգնած Թեի սենյակի դռան դիմաց լսում են նրանց խոսակցությունը։
Թեն արտասվում է, բայց ուրախությունից։ Նա արագ իջնում է առաջին հարկ, իսկ նրա ոտնաձայններից Գուկը հետ է քաշվում կնոջից ու սրբում իր արցունքները։
Թեն վազելով մոր մոտ ամուր գրկում է նրան.
-Մայրիկ՜, ես սիրում եմ քեզ, լսում ես՞, ես քեզ ամենից շատն եմ սիրում։
Կինը պատասխան գրկելով որդուն արտասվում է.
-Ես ել քե՜զ, իմ փոքրիկ Թեհյոնի՜, ես էլ քեզ....
Գուկը վերցնում բջջայինը, որ դրված էի սեղանին ու պտտվում դեպի Թեն.
-Արդեն ուշ է, ներեցե՛ք ինձ, ես արդեն գնամ,-շրջվում է ու պատրաստվում քայլ անել, բայց նրան կանգնեցնում է թիկունքից եկող կնոջ ձայնը.
-Ջոնգկո՛ւկ...
-Այո՛ տիկին Փակ,-շրջվում է քաղաքավարի։
-Մնա՛ մեզ հետ ընթրիքին, լա՞վ, մենք ուրախ կլինենք քո ներկայությանը,-բարի ժպտում է տղային։
Գուկի աչքերը զարմանքից լայն բացվում են, նա միայն հասցնում է տեսնել Թեի երջանիկ երեսը...
***
Հոսոկը կանգնած է դեռ վերևում, նրա գրպանում զանգում է բջջայինը.
-Ալո՛, արդեն գտել ե՞ք, որտե՞ղ են պատրաստվում ապրել, ուղարկե՛ք ինձ ուզում եմ աչքի անցկացնել,-հանգիստ անջատում է հեռախոսը ու իջնելով առաջին հարկ հրաժեշտ է տալիս Փակերին։
Դուրս է գալիս Փակերի տնից ու անհետանում երեկոյան մթության մեջ...
Սիրելիներս, փիսիկներ, ողջույն ձեզ եմ նվիրում գրքիս վերջին հատվածը։ Բայց սա դեռ ամբողջը չէ, ինչպես և խոստացել էի, մի քանի օրից կհրապարակեմ գրքիս երկրորդ հատվածը (Դու Դեռ Կզղջաս 2), որն իր մեջ կընդգրկի այս գրքի շարունակությունը, և իհարկե Yoonmin հարաբերությունների հետագան, ում հետաքրքրում է ասեմ, որ այն ամբողջությամբ ընդգրկելու է 18+ բովանդակություն, որի համար խնդրում եմ կարդան միայն չափահասները,,,,,,,կհանդիպենք շուտով,,,,շնորհակալ եմ բոլոր հավատարիմ ընթերցողներին, ովքեր ինձ հետ էին գրքի ողջ ընթացքում։ ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤
