29 страница2 мая 2026, 00:02

28

Զույգը իհարկե երկար պառկած կմնար այսպես գրկախառնված, եթե Թեհյոնի հեռախոսի զանգը չխանգարեր նրանց.

-Ալո,-պատասխանում է զանգին Թեն,-այո՛ ես եմ, ի՜նչ՛,ինչպե՞ս,-տղայի աչքերը լցվում են արցունքներով, անջատում է հեռախոսը։

-Թեե, ի՞նչ է եղել, այդ ո՞վ էր։

-Գու՛կ, զանգը հիվանդանոցից էր, հայրիկը ավտովթարի է ենթարկվել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, Աստված իմ ի՞նչպես եմ մայրիկին ասելու, նա սրան չի դիմանա,-լաց է լինում Թեն։

-Թեե հանգստացիր,-ամուր գրկում է նրան Գուկն ու շոյում մազերը,-հանգիստ փոքրիկս, ես այստեղ եմ, նրան ոչինչ չի պատահի, արի՛, հագնվի՛ր, ես քեզ հետ կգամ,-փորձում է օգնել տղային հագնվել։

***

-Որքա՜ն անպատկառ ես, բավակա՛ն է ներս խուժես իմ աշխատասենյակ Նամջո՛ւն,-պոռթկում է Ջինը։

-Հե՜յ, հե՜յ եղբայրիկ, դու տան փոքրն ես, քեզ փոքրի պես պահի՛ր, ես ընդհամենը եկել եմ խոսելու հետդ,-բավական ծաղրական տոնով սկսում է Ջունը։

-Ես քեզ հետ խոսելու բան չունե՛մ, հրե՛շ, դուրս արի՛,-կրկին բղավում է Ջինը։

-Ի՞նչ կասես այն մասին, որ տուն վերադառնաս հ՞մմ, մենք քեզ տանը կարոտել ենք։

-Ի՞նչ՜, դու դեռ համարձակվում ես ինձ տուն կանչե՞լ, ես այլևս երբեք այդ տուն չեմ վերադառնա, այն էլ քեզ նման հրեշի հետ ապրելու։

-Խորհուրդ եմ տալիս հետևել բառերիդ, ես կարող եմ կրկնել քո ամենօրյա մղձավանջը, մի մոռացի՛ր։

-Ու դու մտածում ես, որ դա քեզ մոտ կհաջողվի՞, օ ո՛չ, ոչ այս անգամ, ես այլևս այն անպաշտպան տղան չեմ, ում դու ճանաչում ես։

-Օօօ՜, ինձ դուր է գալիս քո համարձակությունը ու հետաքրքիր է այդ ի՞նչ ես անելու։

-Անվտանգությո՜ւն,-գոռում է Ջինը ու մի քանի վայրկյան այց հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները ներս են մտնում,-այս մարդը ելքի տեղն է մոռացել, խնդրում եմ հիշեցրեք նրան։

Երկու բարձրահասակ տղամարդիկ մոտենում են Ջունին, նա վեր է կենում ու հետ քաշվում.

-Ինքս կգնամ, հեռու՛, իսկ դու մի մոռացիր, որ հավերժ հիվանդանոցում չես ապրելու,-շրջվելով Ջինը սպառնում է նա, հետո հանգիստ դուրս գալիս։

Ջինը վերջապես խորը շունչ է քաշում ու նրա աչքերից հոսում են երկար թաքցված արցունքները, նա սկսում է հիշել իր մեծ եղբոր բոլոր դաժանությունները։

Նամջունը դեռ վաղ տարիքից ատել է փոքր եղբորը, ծնողներից գաղտնի նա Ջինին ծեծի է ենթարկել ու նվաստացրել, բայց երբ տղաները դարձել են դեռահաս Ջունը սկսել է եղբորն օգտագործել՝ որպես սեռական կարիքները բավարարելու միջոց։ Ջինը մի կերպ դիմանալով այս բոլոր ստորացումներին շուտով սկսել է սովորել համալսարանում, այդ ընթացքում լքելով տունն ու զուգահեռ աշխատելով, այսքան տարի է անցել ու նա նորից հանդիպել է այս դահիճին։

Բայց այս անգամ ամեն ինչ այլ է, նա հիվանդանոցում գլխավոր բժիշկ է ու բավականին ազդեցիկ մարդ Սեուլում։
Երկու եղբայրներն էլ իրենց կարիերայի կիզակետում են և դժվար է պատկերացնել, թե այս հակամարտությունը ինչո՞վ կվերջանա։

***

Չիմինը դեռ պարկած է անշարժ ու անմնացորդ տրվել է իր արցունքներին։ Նրա մտքից չի հեռանում Յունգիի դաժան պահվածքը, բռնաբարությունը՝ որ փչացրեց նրանց երկուսի հարաբերությունները։
Չէ՞ որ ամեն ինչ կարող էր պարզապես այլ լինել, իսկ հիմա նա ատում է Յունգիին։ Դա առանձնապես իրավիճակ չի փոխում, քանի որ նա դարձել է տղայի խաղալիքը ու իր փոխարեն որոշում է, թե Չիմինը որտեղ պետք է ապրի, ու՞մ հետ ու ի՞նչքան։

Ներս է մտնում Յունգին։ Չիմինը չի շրջվում՝ պարզ հասկանալով, որ այդ նա է։

-Դեռ արտասվում ես՞,-մոտենում է ու կրքոտ հպվում նրա շուրթերին, Չիմինը սկսում է հրել նրան չպատասխանելով համբույրին,-եթե շարունակես դիմադրել կցավեցնեմ նորից, իսկ դու դա չես ուզում այնպես չէ՞,-սպառնում է Յունը ու շարունակում համբուրել։

Սա տևում է մի քանի րոպե, որից հետո Յունը հետ է քաշվում ու աջ ձեռքով սեղմում է Չիմինի կոկորդը խանգարելով շնչել.

-Շարունակում ես չպատասխանել հա՞ համբույրներիս, դրա համար կպատժվես, խոստանում եմ, իսկ հիմա մաքրի՛ր արցունքներդ, չեմ պատրասվում ինքնաթիռում դրանք հանդուրժել։

Չիմինը վախեցած կամաց մաքրում է դեմքից արցունքները, իսկ երբ Յունը վերջապես բաց է թողնում, նա ագահորեն սկսում է շնչել թթվածինը, ու վախից քողարկել կոկորդից եկող հազը։ Յունգին այս ամենին հետևում հանդարտորեն, հետո սպառնալից հայացքը մոտեցնում է նրան.

-Իսկ հիմա ինքդ համբուրի՛ր ինձ,-հստակ ձայնով արտասանում է Յունը, այնպես, որ Չիմինին պատում է փշաքաղությունը։ Նա դա չի ուզում, բայց սարսափը ստիպում է նրան դա անել, քանի որ մարմինը դեռ ցավում է երեկվանից հետո, իսկ այդ ցավը թարմացնելու ցանկություն Փակը չունի։

Նա հանդարտ մոտենում է Յունի շուրթերին ու համբուրում դրանք, բայց տղայի համար դա քիչ է։ Շուտով նրա լեզուն հայտնվում է Փակի բերանում ու շոյում է գեղեցիկ ատամնաշարը։
Այս թաց համբույրը տևում է դեռ շատ երկար, որից հետո Յունը թեթև հեռանալով նրա շուրթերից՝ լիզում է դրանք ու լկտի ժպտում։

-Այսուհետև ամեն առավոտ ստիպված ես կրկնել այս համբույրը, ու միայն փորձիր ինձ դիմադրել, թանկ կվճարես,-Յունը նայում է տղայի վախեցած աչքերին այնպես, ասես ուզում է խժռել նրան։
Փակը մի թեթև շարժում է գլուխը տալով համաձայնության նշան։ Նա շրջում է հայացքը դեպի պատը ու մի կերպ զսպում արցունքները։

***

Նախքան Թեն կհասցներ տիկին Փակին տեղեկացնել ավտովթարի լուրը, նրան զանգահարում են նույն հիվանդանոցից ու հիմա նա ծայրահեղ հիստերիայի մեջ վարում է մեքենան՝ հաշվի չառնելով ճանապարհային նշանները։

Հիվանդանոց։

Գուկն ու Թեն տեղ են հասել ու տեսնում են միջանցքում աղմուկ բարձրացրած կնոջը, ով լաց է լինում ու բղավում, որ իրեն թողնեն ամուսնու մոտ։ Բուժքույրը փորձում է հանգստացնել կնոջը, բայց ապարդյուն։

-Մայրիկ՜........





Հեյ՜, ողջույն, ինչպես են փիսիկներս,😹 դե լավ, լավ գլուխներդ չտանեմ ամենօրյա ճառովս, միևնույն ա գիտեք, որ ուրախ եմ որ կաք ու կարդում եք,,,, սիրում եմ ձեզ,,,,,հաճելի ընթերցանություն~😽😽😽😽😽😽😽😽

29 страница2 мая 2026, 00:02

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!