26
Հանկարծ անջատվում է վիրահատարանի կարմիր լույսը ու դուրս է գալիս բժիշկը այլայլված հայացքով, նա նայում է Յունգիին.
-Բժիշկ՛, խոսեք, դե՛, ի՞նչպես է նա։
-Մենք արել ենք ամեն հնարավորը, կարող եմ միայն մի բան ասել, սա իսկապես հրաշք է, որ նա դեռ շնչում է, քանի որ չափազանց շատ արյուն է կորցրել։ Նրա վիճակը կայուն է, բայց թե երբ ուշքի կգա հստակ նշել չեմ կարող։
-Կարող ե՞մ տեսնել նրան,-անհամբեր ընդհատում է Յունը։
-Առայժմ ո՛չ, միգուցե երեկոյան հնարավոր լինի։
-Շնորհակալություն բժիշկ Սոկ Ջին մենք ձեզ պարտական ենք,-արտասանում է Ջունը ցածր ու քաղաքավարի։
-Ներեցեք, ես էլի վիրահատություններ ունեմ, պետք է գնամ,-սառը արտասանում է բժիշկը ու մի շեղ հայացք գցելով Նամջունի վրա հեռանում։
Ջունը դեռ երկար նայում է բժշկի հետևից, նրան իր մտքերից հանում է Յունգիի ձայնը.
-Գու՛կ, ուզում եմ ինձ մի լավություն անես, այնպես արա, որ Թեն չիմանա այս մասին, և ոչ էլ նրա ծնողները։
-Դժվար բան ես ասում, բայց կփորձեմ, ամեն դեպքում նա հարցեր կտա ինձ, եթե քո տուն չբերեմ եղբորը տեսակցելու, իսկ ա՞յն որ դպրոց չեք գալու, ի՞նչպես եմ բացատրելու։
-Մի բան հորինիր, ասա որ միասին ինչ֊որ տեղ ենք մեկնել, չգիտեմ, բայց մի ա՛սա, թե ինչ է կատարվել։
Տղաները խոսում են բարձր, առանց հաշվի առնելու, որ նրանց կարող է ինչ֊որ մեկը լսել, իսկ այդ ինչ֊որ մեկը կանգնած է միջանցքի խորշային հատվածում ու լուռ հետևում է նրանց։
***
Թեն նստած է իր սենյակում ու հայացքը հառել է մի կետի։ Նա դեռ չի կարողանում մոռանալ Գուկի հանցանքը։
Նրա հեռախոսին ինչ֊որ հաղորդագրություն է գալիս՝ Գուկը գրում է նրան, որ Չիմինն ու Յունգին մեկնել են երկրից՝ փախչելու համար Փակի ծնողներից։ Թեն այս նորությանը կարծես չհավատալով արագ հետ է զանգում.
-Ալո՛, Գո՛ւկ, ի՞նչ ես գրել, ո՞րտեղ է եղբայրս։
-Լսիր Թեե գիտեմ, որ դեռ չես ներել ինձ, բայց որպեսզի ամեն ինչ պատմեմ քեզ հարկավոր է, որ դու իմ տուն գաս, քանի որ ծնողներդ կարող են մեզ ականջ դնել,-այո Գուկը օգտագործում է հարմար առիթը տղայի ներումը ստանալու համար😏։
-Լա՛վ, հիմա կգամ,-անջատելով հեռախոսը իրեն կարգի է բերում ու ուղևորվում Գուկի տուն։
Այս ընթացքում հիվանդանոցում Գուկը Յունին հայտնում է, որ պատրաստվում է խոսել Թեի հետ ու պետք է տուն գնա, կվերադառնա հիվանդանոց միայն վաղը։
Յունգին նրան ճանապարհելուց հետո իր շուրջը Ջունին չնշմարելով մտնում է Չիմինի մոտ, քանի որ բուժքույրը փոխանցում է նրան բժշկի թույլատվությունը։
***
-Կարելի է՞, բժիշկ Սոկ Ջին,-բացվում է բժշկի աշխատասենյակի դուռը։
Ջինը հայացքը առանց իր փաստաթղթերի վրայից հեռացնելու շարունակում է զննել ինչ֊որ անալիզներ.
-Ձեզ համար բժիշկ Կիմ, ոչ թե Սոկ Ջին,-սառը, առանց էմոցկաների արտասանում է տղան, նա հանում է ակնոցները ու գլուխը բարձրացնելով նկատում է Ջունին իր առաջ նստած։
-Որքա՞ն անքաղաքավարի եք, անգամ նստել չառաջարկեցիք,-նեղանում է Ջունը։
-Դուրս կորի՛ր իմ աշխատասենյակից Նամջուն,-կորցնում է իրեն բժիշկը։
-Քիչ առաջ դուքով էիր դիմում, հիմա ի՞նչ եղավ։
-Ասացի չքվի՛ր, ինչպե՞ս ես համարձակվում աչքիս երևալ, այն ամենից հետո ինչ իմ հանդեպ արել ես։
-Երևում է մոռացել ես, որ մենք եղբայրներ ենք, ինձ հետ մի՛ վարվիր այնպես, ասես անպետք առարկա եմ,-կատաղում է Ջունը։
-Եթե մեզանից մեկը կա, ով այսքան ժամանակ մոռացել է մեր արյունակցական կապը դա դու ես, իսկ հիմա մաքրի՛ր օդը քո տհաճ ներկայությունից։
-Ես կգնամ, բայց մեր խոսակցությունը դեռ չի ավարտվել, սիրելի եղբայր,-առանձնակի լկտիությամբ արտասանում է Ջունը, վեր է կենում ու հանգիստ հեռանում։
Ջինը նայում է հեռացող եղբորը, նա կոտրում է ձեռքի գրիչը նյարդային սեղմման պատճառով, բայց շարունակում է բարկացած նայել դռանը։
Ջունը միջանցքում այլևս Յունգիին չգտնելով լքում է հիվանդանոցը։
***
Յունգին նստած է Չիմինի կողքին։ Նա նայում է տղայի գունատ, փակ աչքերին։ Խորը ցավ ու մեղքի զգացում կա նրա հայացքի մեջ։
Մի քանի ժամ շարունակ նա նստած միայն լաց է լինում, չի խոսում ոչ ոքի հետ, բուժքույրը մի քանի անգամ առաջարկել է նրան տուն գնալ հանգստանալ, բայց նա անգամ չի նայում, երբ իր հետ խոսում են, ասես չի էլ լսում։
Այսպես անցնում է գիշերը, իսկ Յունգին այս ողջ ընթացքում աչք չի փակել, անգամ տեղից վեր չի կացել։ Նա հիմա նման է արձանի, արցունքները թափվում են Չիմինի ձեռքի վրա, որը հիմա ամուր բռնել է Յունը, կարծես վախենալով կորցնել նրան։
Նա խոնարհում է գլուխը տղայի կրծքին ու տեղի տալիս հեկեկանքներին։ Այս ամենը բերում է նրան, որ Փակը բացում է աչքերը ու հարցական հայացքով նայում տղայի մազերին, որն այս պահին միակ բանն է ինչ նա տեսնում է։
Յունգին զգալով, որ Փակը ձեռքը փորձում է հանել իր ափի մեջից միանգամից բարձարացնում է գլուխը։
-Չիմի՞ն, հե՜յ, դու արթնացար վերջապե՜ս, մտածում էի էլ երբեք չեմ նայի աչքերիդ մեջ,-նա սկսում է համբուրել տղայի երեսի ամեն միլիմետրը։
Չիմինը ոչ մի կերպ չի արձագանքում, նա չի խոսում, չի պատասխանում, ու հիմա անգամ չի նայում Յունին։
Յունգին հետ է քաշվում ու բռնում տղայի ձեռքը.
-Չի՜մ, մի բան ասա՛, մի լռի՛ր, փոքրիկ,-Յունգին նայում է նրան աչքը անգամ չթարթելով, իսկ տղան հայացքը շրջել է պատուհանի կողմը ուշադրություն չի դարձնում։
Յունգին հասկանում է, թե ինչն է նրա այս վարքի պատճառը, բնականաբար տղան դեռ չի ներել նրան, բայց դա ժամանակավոր է, համենայն դեպս Յունգին էդպես է կարծում, որովհետև հավատում է, որ երկուսն էլ առանց իրար չեն կարող ապրել։
-Չիմի՜ն, ես հասկանում եմ, որ անտանելի եմ վարվել հետդ, բայց ասա ինձ ի՞նչքան պետք է ներողություն խնդրեմ, որ ներես ինձ։
-Անտանելի՞,-վերջապես պտտվելով դեպի Յունը քմծիծաղ է տալիս Չիմինը,-վերջ տու՛ր այս ներկայացմանը, ես ատում եմ քեզ այնքան ինչքան սիրում էի հասկանում ես՞, ատում եմ....
-Չիմին....
Բարի երեկո փիսիկներ😸😸😸😸կներեք ուշ տեղադրելու համար, ուզում եմ ուղղակի տեղեկացնել, քանի որ ֆֆը մոտենում է իր ավարտին(30 գլուխ) վերբեռնումներ կլինեն օրը մեկ անգամ,,,,,հուսով եմ չեք սպանի ինձ դրա համար,,,,,,բոլորիդ հաճելի երեկո😊😊😊😊😊😊😊😊☺☺☺☺☺☺
