17
Տղան բաց է թողնում Չիմինի ձեռքը ու ուզում է հետ քաշվել, երբ Չիմը անսպասելի սեղմում է Յունի ձեռքը չթողնելով հեռանալ իրենից.
-Յունգի՜,-շատ մեղմ արտասանում է նա, Յունը շրջվում ու բախվում է շատ նուրբ տեսարանի, տղայի աչքերը փակ են, բայց նույնիսկ քնած ժամանակ նա նրա անունն է տալիս ու զգալով հարազատ անանուխի հոտը չի թողնում ձեռքը հետ քաշել։
Յունգին ժպտում է ինչպես տխմարը, նա չի ուզում փչացնել այս տեսարանը, այդ պատճառով էլ հետ է նստում իր տեղը։ Բռնում է Չիմի ձեռքն ու մոտեցնելով շուրթերին նրբորեն համբուրում այն։ Այս ամենից արթնանում է հենց ինքը Չիմինը ու անհասկանալի հայացքով նայում նրան.
-Յունգի՞,-չի հասցնում արտասանել այս բառը, երբ զգում է թե ինչպես է տղան կրքոտ համբուրում նրա շուրթերը։
Այս անգամ ի զարմանս Յունի նա հանգիստ սկսում է պատասխանել առանց դիմադրության։ Սա շարունակվում է այնքան մինչև երկուսի մոտ էլ թթվածնային անբավարարություն է նկատվում ու նրանք չուզենալով, բայց հեռանում են միմյանցից։
-Ի՞նչպես ես քեզ զգում,-առաջին բանը, որ արտասանում է Յունգին։
-Համեմատաբար լավ եմ,-շշնջում է Չիմինը։
-Ինչ-որ բան կուզե՞ս, քաղցած ես՞։
-Այնքան էլ ոչ, ինձ ի՞նչ է եղել, ի՞նչպես եմ էստեղ հայտնվել։
-Դու երեկ ինձ էիր զանգել, ես քեզ գտա ձեր տան մոտակայքի այգում ու իմ տուն բերեցի։
Չիմը միանգամից սկսում է հիշել իր հետ կատարվածը, աչքերը նորից արցունքոտվում են։
-Հեյ, հեյ,-սրբում է նրա արցունքները Յունգին,-հանգիստ, նորից մի հուզվիր, ուղղակի ասա ի՞նչ է երեկ պատահել։
-Ոչինչ,-կամաց շշնջում է նորից Չիմը։
-Չիմին, դու ուժեղ արնահոսում էիր, իսկ մարմինդ պատված է կապտուկներով ու ասում ես, որ ոչինչ չի եղել,-բռնում է նրա ձեռքն ու ամուր սեղմում։
Չիմը իջեցնում է աչքերը ներքև։
-Սպասիր, հայրդ ասաց, որ հետդ խոսելիք ունի երեկ, այդ նա՞ է սա արել այո՞,-գրեթե պոռթկում է Յունը։
Չիմը գլխով համաձայնության նշան է տալիս։
-Ես նրա վերջը կտամ,-կատաղությունից իրեն կորցնում է Յունգին։
Փորձում է վեր կենալ, բայց նրա ձեռքը ամուր բռնում է Չիմինը.
-Խնդրում եմ հանգստացիր, նա ճիշտ է, նա իմ հայրն է, անհանգստանում է ինձ համար։
-Ի՞նչ, գժվել ես՞,-գոռում է Յունը,- այս տարբերակով անհանգստանալ պետք չէ, իմ հայրն էլ էր էդպես անհանգստանում, դրա համար էլ հիմա այրվում է դժողքում։
-Ի՞նչ ես խոսում Յունգի՛։
-Այո՛, ես եմ նրան այնտեղ ուղարկել, մորս նույնպես, եթե նրանք չեն գնահատում այն, որ երեխա են ունեցել, ուրեմն արժանի չեն վայելել նրա ներկայությունը, հույս ունեմ հիմա դժողքում միասին են։
-Յունգի՛, լռի՛ր, ի՞նչպես ես կարողանում այս ամենի մասին այսպես հանգիստ խոսել, դու սպանել ես՞ քո ծնողներին։
-Այո՛, ու չեմ փոշմանում, քեզ էլ չէր խանգարի իմ օրինակին հետևել։
-Ձայնդ կտրի՛ր,-գոռում է կոկորդում եղած ողջ ուժով ու արտասվում,-դու հրեշ ես, չեմ ուզում էստեղ մնալ, ես տուն եմ գնում,-փորձում է վեր կենալ, բայց թուլանում ու վայր է ընկնում անկողնու վրա ցավից խորը տնքալով։
Յունը մոտենում է նրան ու գրկում.
-Կներես ինձ, լաց մի եղիր, խնդրում եմ, խոստանում եմ այլևս նման բաներ չասել, միայն թե հանգստացիր,-ձեռքի ափով բռնելով տղայի այտը շոյում է այն։
Չիմը չի դիմադրում, բայց չի էլ դադարում արտասվել։ Նրա մտքին է գալիս Թեհյոնը, ով փորձում էր պաշտպանել իրեն։
Անսպասելի ազատվում է Յունի գրկից վերցնում հեռախոսը, միացնելով ստանում է բազմաթիվ հաղորդագրություններ Թեից, Հոսոկից ու նույնիսկ մայրիկից։ Արագ հետ է զանգում եղբորը.
-Ալո, Չիմին, ո՞րտեղ ես, ասա որ լավ ես խնդրում եմ։
-Թեե հանգստացիր, ես լավ եմ, Յունգիի տանն եմ։
-Ես ու Ջոնգկուկը հենց հիմա գալիս ենք,-բղավում է Թեն ու ընդհատում զանգը։
Չիմինը ամբողջությամբ անհասկանալի դրության մեջ սկսում է քթի տակ խոսել.
-Ի՞նչ, ինքն ու Գուկը՞, ինչ կա նրանց մեջ գրողը տանի։
-Ես կասեմ թե ինչ կա,-ընդհատում է նրան Յունը,-միթե՞ չես նկատել նրանց հայացքները, ինչպես են նուրբ ժպտում իրար։
-Միայն թե չասես որ....
-Այո՛, նրանք կարծես թե միասին են։
-Օ ոչ, հայրիկը կսպանի Թեին, նա նրան չի խնայի, ո՛չ Աստված իմ։
-Այ դրա համար էլ պետք է անես այն, ինչ ես։
-Ո՛չ, անգամ մտքովդ նման բան թող չանցնի, ես քեզ նման հրեշ չեմ,-բղավում է Չիմը։
-Լավ, լավ վերջ, արի էստեղ,-սա ասելով գրկում ու սկսում է համբուրել փափուկ շուրթերը։
***
Ավտոմեքենան ընթանում է ոչ մեծ արագությամբ, իսկ ներսում տիրում է գրադարանային լռություն։ Բայց այն շուտով խախտում է Թեի ձայնը.
-Հյոն այդպես էլ չասացիր, այդ ի՞նչ շտապ գործ էր երեկ ծագել, որ ինձ թողել ու գնացել էիր։
-Մի օր կպատմեմ, բայց դու պետք է ինձ շնորհակալ լինես, որովհետև եթե այդ գործը չպատահեր, հիմա դու կլինեիր Չիմինի տեղում,-թեթև քմծիծաղ։
-Հյո՜ն,-ձայնի մեջ զգացվում է նեղացկոտ հնչյուն։
-Եթե միայն իմանային, թե ինչ ենք արել մենք այդ գիշեր։
-Կարող ես՞ վերջ տալ այդ մասին խոսելը, ես հարբած էի։
-Լավ լավ լռում եմ։
Խոսակցությամբ կլանված նրանք հազիվ են նկատում, որ արդեն տեղ են հասել....
Ուրեմն փիսիկներ, ես էստեղ մի քիչ խորը մտածեցի, քանի որ օրը երկու անգամ եմ վերբեռնելու գլուխ, դրանք մի քիչ կարճ կլինեն, ներողություն եթե դա ձեզ մի քիչ դուր չգա,,,այսօր էլի կլինի գլուխ👌👌👌☺☺☺☺☺☺☺☺
