18 страница2 мая 2026, 00:02

18

Խոսակցությամբ կլանված նրանք հազիվ են նկատում, որ տեղ են հասել, Գուկն իջնում է ու քաղաքավարի բացում դուռը։
Նրանք ներս են մտնում հանդիպելով այսպիսի տեսարանի՝ Չիմը նստած է անկողնում, իսկ Յունը ձեռքով թույլ բռել է տղայի ծնոտն ու կրքոտ համբուրում է նրան։

-Ըխմ, ըհմ,-մաքրում է իր կոկորդը Թեն,- մենք ձեզ չե՞նք խանգարում։
Յունն ու Չիմինը արագ հետ են քաշվում իրարից, անասելի շփոթվում, նկատելի է դառնում Չիմինի այտերի ալ կարմիրը։ Տղաները նկատում են, թե ինչպես են նրանք երկուսնել նայում իրար ու ամաչում, այդ պատճառով արագ փոխում են թեման.

-Հիմա ի՞նչպես ես քեզ զգում հյոն,- մոտենում է նրան Թեն, ձեռքը դնելով նրա ուսին։

-Արդեն լավ,-հակիրճ պատասխանում է տղան, աչքի տակով նայելով Յունին։

***

Մեկ ժամ անց։
Նրանք զրուցում են այնպես, ասես ամեն ինչ իդեալական է, խոսում են, ծիծաղում, կատակում, թեյ են խմում ու հիշում համադասարանցիներով երեկույթը։

Մթնոլորտն այնքան ջերմ է, որ մոռանալ կարելի է անցյալ օրվա դժոխքը։

Կարելի է ուղղակի վերցնել ու ապրել կյանքի ամեն րոպեն այնպես, ինչպես այս պահը, սիրել, ժպտալ, երջանիկ զգալ, թեթև ապրել ու մոռանալ։
Սրանք կարևորագույն առանցքներն են կյանքի ու երջանկության, բայց ասեք տեսնեմ, ի՞նչպես դա անել, երբ մարդիկ ու հասարակությունը սահմանափակում են այն։ Նրանք են որոշում, թե ինչպես ապրես, ու՞մ հետ, երբեմն նրանց թվում է, թե քեզ լավություն են անում դրանով, բայց իրականում կործանում են երջանիկ լինելու քո հնարավորությունը։ Փորձում են իշխել քեզ, ղեկավարել ինչպես քո տնօրենը ումից դու կախում ունես ու այդ ամենը անում են անգամ խորհուրդներով։
Չկա մեկը ով կկանգնեցնի նրանց, և սա է ամենացավալին։
Չէ՞ որ, եթե այդ գրողի տարած կարծրատիպերը չլինեին, Չիմինը հիմա ազատ կլիներ այս կապանքներից ու կարծիքներից, այս ցավից, նա կկարողանար առնել երջանկության համը, թեկուզ տղամարդու գրկում։ Ո՛չ, դա անհնար է, ու գիտեք՞ ինչու, որովհետև մարդիկ ունակ չեն փոխվել, նրանք միշտ նույնն են, կարող են ստիպել քեզ փոխվել մինչև ինքնասպանություն, իսկ իրենք միևնույն է կմնան դատարկագլուխ ու մեծամիտ(հեղինակը բնավ չէր ուզում ընթերցողի գլուխը տանել😊, ներեցեք ուղղակի պոռթկում գրանցվեց)։

Այսպես զրուցելով նրանք շուտով հասկանում են, որ ժամը բավական ուշ է, իսկ Թեն դեռ տուն չի գնացել։

-Ի՞նչ է կատարվում հիմա տանը Թեե, ի՞նչպես են նրանք,-կամաց հարցնում է Չիմինը։

-Դե դու գիտես նրանք ինչ վիճակում են, բայց դու մի մտածիր, նրանց ժամանակ տուր, շուտով իրենք անձամբ կսկսեն քեզ փնտրել։

-Իսկ ի՞նչ եք դո՛ւք պատրաստվում անել ձեր հարաբերությունների հետ,-խառնվում է խոսակցությանը Յունը։

-Դեռ չգիտենք, բայց այն, որ առանց իրար չենք ապրի անգամ մեկ օր դա փաստ է,-պատասխանում է Գուկը։

Թեն զգալիորեն կարմրում է այս խոսքերից ու գլուխը ներքև իջեցնում։
Գուկը սա տեսնելով թեթևակի ժպտում է ու գրկում նրան իրանից, դեպի իրեն ձգելով, տղան ավելի է կարմրում ու սկսում ազատվել նրա գրկից, բայց բնականաբար ապարդյուն, Գուկը չի էլ պատրաստվում նրան բաց թողնել։

Չիմն ու Յունը նայում են իրար ու սկսում ժպտալ, կողքից այս ամենին հետևելն այնքան ծիծաղելի է միևնույն ժամանակ անչափ գեղեցիկ։

-Երևում է հիմա էլ մենք ենք ձեզ խանգարում, հմ՞ Թեե,-քմծիծաղը մի կերպ զսպելով արտահայտվում է Յունգին։

-Ոչ մի նման բան,-կտրուկ բղավում է Թեն,-մենք արդեն գնանք։

Նա քաշում է Գուկի ձեռքը ու նրանք շփոթված արագ լքում են Յունի առանձնատունը։

Չիմն ու Յունը դեռ երկար ծիծաղում են նրանց վրա։

***

Օրեր անց։
Քանի որ արձակուրդներ են դպրոցում, Չիմինի տնից բացակայությունը շատ բան չի փոխում նրանց տանը, միայն երբեմն ծնողները քննարկում են այդ հարցը, ցածրաձայն, որպեսզի Թեն նրանց չլսի։ Նրանք իրոք կարոտում են իրենց որդուն, բայց նաև չեն կարողանում ընդունել որդու սեռական կողմնորոշվածությունը։
Թեն հաճախ է պաշտպանում եղբորը, երբ ծնողնեիը սկսում են պախարակել նրան բարկության պահերին, բայց ամեն դեպքում չեն համակերպվում ու վերջ։

Իսկ այդ ընթացքում Յունն անձամբ է հոգ տանում Չիմինին։ Դեղեր տալիս, փոխում վիրակապերը, կերակրում։ Այս ամենը Չիմին անասելի դուր են գալիս, այս հոգատարությունը, նա իրեն հիանալի է զգում Յունի կողքին։ Մեկ մեկ տխրում է հիշելով ընտանիքը, բայց կարոտը արագ փարատվում է երբ եղբայրը գալիս կամ զանգում է։

Այսօր արդեն լրանում է չորրորդ օրը ինչ Չիմն այստեղ է, վերջապես նա կարողանում է ինքնուրույն անել ամեն բան ու շատ ուրախ է։ Բայց ինչպես միշտ ինչ-որ բան այնպես չի գնում։ Ներս է մտնում Յունգին ձեռքին սրբիչ։

-Պատրաստվի՛ր, գնում ենք լոգարան, որպեսզի օգնեմ քեզ լողանալ։

-Ի՞նչ, -զարմացած բղավում է տղան,-դա բացառված է, ես շնորհակալ եմ իհարկե, բայց ես ինքս խնդրում եմ։

-Մի՛ առարկիր, վերջ, վեր կա՛ց, իմ ժամանակը քիչ է,-սա ասելով նա ձեռքերի վրա բարձրացնում է Չիմին ու տանում լոգարան։

Չիմը խփում է նրան, գոռում, դիմադրում, բայց անօգուտ, տղան չի էլ պատրասվում նրան ցած դնել։

-Անիմաստ ես դիմադրում, ավելի լավ է հանգիստ մնա, որպեսզի արագ վերջացնենք։

-Ո՛չ ինձ ձեռք մի՛ տուր, հեյ՜, մի՛ հանիր հագուստս, ես քեզ թույլ չեմ տվել, արգելում եմ, հեյ՜,-այնուամենայնիվ չի հանձնվում Փակը։

-Վերջ տու՛ր, ախր ես ի՞նչ չեմ տեսել էստեղ հմ՞մ,-սա ասելով Յունը կտրուկ արձակում է նրա գոտին ու սկսում հանել տաբատը։

Չիմինի կարմրածությանը սահման չկա, նա հիմա Յունգիի քայլերից վախենում է ավելի քան երբևէ.........





Սիրելիներս խոստացված գլուխը ժամանեց, գրեք թե ինչ կարծիքի էք սյուժետի մասին, ուրախ կլինեմ կարդալ, աշխատում եմ ձեր հաճելի ընթերցանության համար,,,,բարի գիշեր😴😴😴😴😴😴😴😴😴😴😴

18 страница2 мая 2026, 00:02

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!