16
Նա պարզապես չի էլ պատկերացնում, թե ժամեր անց ինչպես է գլխի վրա շուռ գալու իր կյանքը։ Ինչ-որ արտասովոր զգացողություն կա այս ամենի մեջ։ Նա իրեն պաշտպանված է զգում Յունի գրկում, ուզում է հավերժ գրկել նրան էսպես ու վայելել անանուխի անուշ հոտը։
***
Առավոտ։ Գուկի հեռախոսը զանգում է ու նա անմիջապես անջատում է ձայնը, որպեսզի Թեն չարթնանա։
-Ալո, ի՞նչ, արդեն գտել ե՞ք, մի ժամից էդտեղ կլինեմ։
Վեր է կենում զգուշությամբ, հագնվում, սեղանի վրա երկտող թողնում ու հեռանում։
***
Մոտավորապես մեկ ժամ է անցել Գուկի գնալուց, երբ բացվում է Չիմինի սենյակի դուռը։ Ներս է մտնում նրա հայրը ու բախվում էսպիսի տեսարանի՝ Չիմինը պարկած է ինչ-որ տղայի գրկում կիսամերկ, պարանոցին կծած հետքեր, նրանց շուրթերը համարյա հպված են իրար։
Դռան ձայնից արթնանում է նախ Չիմինը, հետո իր կտրուկ շարժումից նաև Յունգին։
Նա վախեցած նայում է հորն ու նրա հետևում տեսնում է նաև մորը, ով աչքերին չի հավատում։ Նրանք երկուսն էլ անասելի բարկացած տեսք ունեն։
-Մի քանի րոպեյից ներքևում լինես, խոսելու բան կա,-գրեթե հայացքով խեղդամահ անելով ասում է նրան Չիմինի հայրը ու երկուսն էլ լքում են սենյակը։
Տղան չի հասցնում որևէ բան ասել, երբ զանգում է Մինի հեռախոսը.
-Այո, Նամջու՞ն,-պատասխանում է զանգին,-ի՞նչ, ի՞սկապես, լավ, ես հենց հիմա գալիս եմ,-անջատում է հեռախոսն ու դիմում Չիմինին,-փոքրիկ՜ ներիր, ես պետք է գնամ, զանգ տուր, եթե կարիքս զգաս, լա՞վ։
Տղան գլխով համաձայնության նշան է տալիս, հետո աչքերով հետևում է հեռացող Մինին։
Նա վեր է կենում, հագնվում, ուղևորվում ներքև՝ զգալով, որ իրեն դաժան խոսակցությունը է սպասվում։
***
Յունգին լույսի արագությամբ մտնում է իր առանձնատուն, որտեղ իրեն է սպասում Ջունը.
-Ո՞րտեղ է նա,-շնչասպառ հարցնում է Յունը։
-Բերեք նրան,- ուղղվում է դեպի թիկնապահները Նամջունը ու հրամայում։
Մի քանի վայրկյան անց Մինի առաջ են բերում մի կնոջ, ով աղավաղված տեսք ունի, ականոն շպարված, ոչ պատշաճ հագնված, մարմինն ամբողջությամբ կապտուկներով ծածկված։ Կլինի մոտավորապես երեսունութից քառասուն տարեկան։ Չնայած դրան դեռ ունի արտահայտված գեղեցկություն։
Մինը արհամարական մի հայացք է գցում նրա վրա ու շրջվում դեպի Ջունը.
-Ո՞րտեղից ես գտել նրան։
-Նա Տոկիոյի ամենահայտնի անառակատանն է աշխատում արդեն շատ վաղուց, իմ մարդիկ քո տված լուսանկարով հազիվ են կարողացել գտնել նրան, բայց նրա տնօրենը նրան հենց այնպես չէր ուզում բաց թողնել, այդ պատճառով էլ ստիպված եղանք գնել նրան։
Կինը զարմացած լսում է այս ամենը, նա չի հասկանում, թե ինչ է կատարվում, միայն լուռ նայում է այս երկուսին։
-Մեզ մենակ թո՛ղ,-կամաց արտասանում է Յունը։
Ջունը լքում է սենյակը։
Կինը դեռ ընկած է հատակին հայացքը չի բարձրացնում, բայց կամաց արտասանում է.
-Մի քիչ երիտասարդ չե՞ք ինձ նմանին գնելու համար։
Մինը սկսում է բարկանալ, մոտենում է հյուրասենյակի պահարանին դրված նկարին, վերցնելով այն գնում է դեպի կինը բռնում է նրա մազերից ու նկարը մոտեցնում երեսին.
-Քեզ ոչինչ չի հուշում սա, հ՞մ, ուշադիր նայիր,-սկսում է կոպիտ ձևով քաշել նրա մազերը, ինչից կինը ճիչ է արձակում ու լաց լինում։
Հետո նայում է նկարին։ Այդ պահին նրա հայացքը սառում է, նկարում պատկերված է երջանիկ ընտանիք, հայր, մայր ու փոքրիկ տղա։ Նա միանգամից ճանաչում է որդուն.
-Յուն...ըհմ...տնքում է ցավից։
-Այո՛, ճիշտ է Յունգի՛, քո որդին, այդ ես եմ,-գոռում է նրա ականջի մեջ,-միայն թե հիմա հերթը քոնն է պատասխան տալու ինձ լքելու համար, մի քեզ նայիր, քո թշվառ տեսքին, այս կյանքի համար ե՞ս մեզ լքել, սա՞ է քո երջանիկ կյանքը, քո գնալով դու խորտակեցիր իմ կյանքը, թողնելով ինձ դահիճ ամուսնուդ ձեռքում։ Բայց ինչպես տեսնում ես նրա վերջը տվել եմ։ Հիմա հերթը քոնն է։
Սա ասելով նա սկսում է քարշ տալ կնոջը նկուղ։ Կինը լաց է լինում, բայց չի արդարանում, որովհետև տղան ճշմարտությունն է ասում, նա միայն գթություն է խնդրում, որը սակայն այդպես էլ չի ստանում։
Յունգին հրամայում է, որ նրան կապեն աթոռին ու ծեծեն այնքան մինչև ինքը դադարեցնի։ Սա անասելի դաժան տեսարան է։ Բայց ոչ Յունի համար, նա իր հոր ձեռքին ավելի դաժան բաներ է տեսել և սա ընդհամենը նախավարժանք է նրա աչքին։
Երբ արդեն բավականին շատանում են կնոջ մարմնի կապտուկները ու նա սկսում է արնահոսել Յունը դադարեցնում է այս բարբարոսությունը.
-Ես ամաչում եմ, որ կենսաբանորեն քո տղան եմ, ցտեսություն ասա քո թշվառ կյանքին, անառա՛կ,-իր ձեռքն է առնում ատրճանակը ու միջից մի փամփուշտ արձակում ուղիղ կնոջ հոնքերի արանքը։
Անգամ թիկնապահներն են սարսափում այս ամենից, բայց Մինի դեմքի միմիկան չի փոխվում։ Նա հրամայում է, որ դուրս տանեն հերթական <աղբը> ու ինքը գնում է իր սենյակ։
Մտնելով սենյակ նա դեռ երկար սևեռված նայում է մի կետի ու չի կարողանում ուշքի գալ։
***
Թեհյոնը արթնանում է բարձր բղավոցից, որ գալիս է հյուրասենյակից։ Տղային նախ սարսափահար է անում այն փաստը, որ հետույքը անասելի ցավում է երեկվանից հետո, իսկ Գուկը չկա, հետո նա լսում է Չիմինի ճիչը։
Վազելով հյուրասենյակ նա տեսնում է իր առաջ Չիմինին, ով կուչ է եկել, իսկ հայրը ձեռքի տակ եղած անհասկանալի առարկայով հարվածում է Չիմինին, մայրը լաց է լինում ու փորձում կանգնեցնել ամուսնուն։
-Ի՞նչպես ես համարձակվում խայտառակել մեզ, անարժան, ի՞նչպես,-գոռում է նա ու չի դադարում հարվածել,-գերադասում ես տղամարդկանց ուրեմն, երևում է մենք քեզ աչքաթող ենք արել, իսկ դու օգտվել ես մեր բացակայությունից։
Թեն արցունքախառն աչքերով վազում է եղբայրը ու մեջքով պահելով նրան սկսում է բղավել.
-Նրան ձեռք մի տու՛ր հայրիկ, խնդրում եմ, վերջ տու՛ր, իմ եղբայրը մեղավոր չէ, նա ոչ մի նման բան չէր անի,-սա ասելով սկսում է բարձր հեկեկալ ու հարվածներն ընդունել իր վրա։
Վերջապես հայրը ուշքի է գալիս ու հասկանում է, որ փոքր որդուն է հարվածում։
Այս ընթացքում մայրը նրան հետ է քաշում վերջապես, իսկ Թեն շրջվելով գրկում է եղբոր արյունաքամ մարմինը։ Շուտով Չիմն ուժ է հավաքում ու ազատվելով եղբոր ձեռքերից վեր է կենում հատակից.
-Ատում եմ ձեզ,-բղավում է բարձր, հետո վազելով դեպի դուռը դուրս է գալիս իր հետևից ուժեղ փակելով այն։
***
Դրսում արևն արդեն մայր է մտնում, իսկ ամպամած երկինքը շուտով անձրև է խոստանում։
Չիմը այս վիճակում մի կերպ քարշ է տալիս իր մարմինը փողոցի մայթով։
Նա լաց է լինում, բայց ոչ ցավից։ Նա վիրավորված է անչափ, այսքան տարիների ընթացքում սա առաջին անգամ է, երբ ծնողները ձեռք են բարձրացնում նրա վրա։
Այսպես անորոշ քայլելով շուտով ուժերը դավաճանում են նրան ու գետին է ընկնում։ Հանում է հեռախոսը ու մի կերպ հավաքում մի շատ ծանոթ հեռախոսահամար.
-Յունգի՜, օգնիր ինձ,-ճչալուց քաշված ձայնով արտասանում է նա,-ես քո կարիքն ունեմ,-հեկեկում է։
-Ալո, Չիմին, ի՞նչ է պատահել, ո՞րտեղ ես, քեզ ի՞նչ է եղել, խոսի՛ր, ալո՛։
-Ես իմ տնից դեպի դպրոց տանող ճանապարհի այգում եմ,-միայն կարողանում է արտաբերել ու ուշաթափվում է։
Յունգին խոսափողից գոռում է, բայց այլևս ոչ մի ձայն։
Նա լույսի արագությամբ դուրս է գալիս տնից ու առավելագույնի վրա դնելով մեքենայի արագությունը սլանում է դեպի նշված կետը։
Հաշված րոպեների ընթացքում նա արդեն տեղում է ու գտնում է տղային անգիտակից վիճակում անձրևի տակ պարկած արյունաքամ լինելիս, նրա ողջ մարմինն այնպես է կապտած, որ անհնար է տարբերել նրան դիակից։ Յունի սիրտը կանգ է առնում այս տեսարանից, նա միանգամից չի ընկալում տեսածը, քանի որ չի ուզում հավատալ սրան, այնուամենայնիվ շուտով ուշքի գալով իր մեքենան է նստեցնում տղային ու ինքը նստում ղեկին։
Ողջ ճանապարհին Յունը անհանգիստ նայում է տղայի մարմնին, կապվում է Ջունի հետ ու հրամայում, որ իր տուն բերի բժշկի։
Հասնելով տուն ու Չիմինին իր ձեռքերի վրա սենյակ տանելով տեսնում է, որ իրեն է սպասում անհանգիստ Ջունը ու սպիտակ զգեստով մի մարդ։
-Ի՞նչ ես կանգնել, արա՛գ ուշքի բեր նրան, մի բան արա՛,-գոռում է շնչասպառ բժշկի վրա։
Մեկ ժամ անց։
Բժիշկը դուրս է գալիս սենյակից։ Մինը արագ մոտենում է նրան.
-Նրան հանգիստ է պետք, նա շատ արյուն է կորցրել, ես արեցի ինչ հնարավոր էր, բայց կարծում եմ պետք է հիվանդանոց տանեք նրան։
Մինը առանց որևէ բառ ասելու մտնում է սենյակ։ Չիմինը պարկած է, նրա աչքերը փակ են, իսկ վերքերը վիրակապված։
Յունը նստում է նրա կողքին ու անթարթ նայում նրան։
***
Թեն իր սենյակում լաց է լինում, նա մի քանի անգամ զագնել է Չիմինին, բայց տղայի հեռախոսը անջատված է։ Մոտենալով սեղանին նա տեսնում է երկտող ու հիշում է, որ բոլորովին մոռացել է Գուկին զանգել, թղթի վրա գրված է
<Թեհյոնի~ ներիր, որ այսքան վաղ եմ գնում, շտապ գործ ունեմ, սպասիր իմ զանգին>
Տղան նայում է ժամին ու հասկանում, որ արդեն երեկո է, բայց Գուկը դեռ չի զանգել։ Նա չնայած անհանգստությանը որոշում է ամեն դեպքում սպասել։
***
Յունգին չի հասկանում թե ինչպես, բայց առավոտյան արթնանում է նույն աթոռի վրա ու զգում, որ ողջ գիշեր Չիմինի կողքին է անցկացրել՝ նրա ձեռքը բռնած։ Տղան բաց է թողնում Չիմինի ձեռքը ու ուզում է հետ քաշվել, երբ Չիմը անսպասելի սեղմում է Յունի ձեռքը չթողնելով հեռանալ իրենից.............
Քանի որ առավոտյան ունեմ արդեն վերբեռնում, հ.գ. սա ընդունեք որպես բոնուս։ Հաճելի ընթերցանություն🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝🌝
