10
.......Թեին սառը քրտինք է պատում, որովայնի տակ զգում է բազմաթիվ թիթեռնիկների թռիչքը ու դանդաղ վախեցած դեմքով սկսում շրջվել դեպի ձայնի աղբյուրը, նրա առաջ կանգնած է երեկվա անծանոթը։ Նա ունի սև մազեր՝ որոնք երկարության պատճառով ծածկում են ողջ ճակատը, նույնպիսի սև աչքեր, որ այս պահին ուղիղ նայում են Թեի աչքերի մեջ, սպիտակ մաշկ, բարձրահասակ է, բայց դեմքից երևում է, որ փոքր է տարիքով.
-Բարի լույս, ես քեզ վախեցրի՞,-անտանելի լռությունը խախտում է սևահերը։
-Ի՞նչ եմ ես այստեղ անում և ո՞վ եք դուք։
-Հմ, ծանոթանաք, իմ անունը Ջոն Ջոնգկուկ է և ես երեկ փրկել եմ քո կյանքը,-թեթև քմծիծաղով ծաղրում է նա։
-Ես իհարկե շնորհակալ եմ ձեզ, բայց կարծում եմ, որ իմ գնալու ժամանակն է, եղբայրս երևի հիմա շատ անհանգստացած է։
-Դու մոռացար ներկայանալ։
-Օ, այո, ես Կիմ Թեհյոնն եմ, ուրախ եմ,-մի փոքր ժպտում է տղան ու ձեռքը մեկնում նրան։
-Ինձ շատ հաճելի է,-սեղմում է նրա ձեռքը տղան ու լայն ժպտում,-դե ինչ Թեհյոն, ի՞նչ ես սովորաբար ուտում նախաճաշին, ես հիմա կասեմ, որ մեզ համար նախաճաշ պատրաստեն, իսկ դու այդ ընթացքում ինձ կպատմես, թե ով էր երեկվա տխմարը։
-Ես նախաճաշել չեմ ուզում, խնդրում եմ ինձ տուն տարեք։
-Թե ասա ինչ եմ կանգնել հետդ քննարկում, հեյ՜ դուք էդտեղ, նախաճաշ պատրաստեք,-գոռում է տղան, բռնում Թեի ձեռքից ու տանում ննջարան։
Հասնելով այնտեղ նա սկսում է պահարանից հագուստ հանել ու մեկնել դեպի Թեն.
-Վերցրու, քանի որ հագուստդ ամբողջությամբ պատառոտված էր ես այն դեն եմ նետել։
-Շնորհակալություն հյոն,-գլուխը կախելով կարմրած շշնջում է Թեն։
-Դու հագնվիր, քեզ ճաշասենյակում կսպասեմ։
Գուկը դուրս է գալիս, իսկ Թեն սկսում է պատրաստվել, նախ լոգարան գնալով, հետո սենյակում հագնվում ու հարդարում է մազերը։
Վերջապես որոշ ժամանակ անց նա դուրս է գալիս ու ճաշասենյակում տեսնում Գուկին, ով նստել է սեղանի շուրջ ու հանդարտ նայում է դեպի տղան։
-Իմ հագուստը քեզ շատ է սազում, արի նստիր սեղանի շուրջ։
Տղան հանդարտ մոտենում ու նստում է Գուկի դիմաց, սկսում են նախաճաշել։ Բայց Գուկը չի դադարում զննողական հայացքով նայել նրան.
-Եթե ուզում ես կարող ես չասել, թե ով էր այդ հիմարը, ես կհասկանամ եթե անծանոթներին չես վստահում, ուղղակի հաջորդ անգամ զգույշ եղիր, ես չեմ կարող միշտ ժամանակին հասնել օգնության։
-Հյոն,-դանդաղ սկսում է Թեն,-նա իմ համադասարանցին է, այդ պատճառով էլ նրանից հեռու լինել չեմ կարող, նա սովորաբար իր ընկերների հետ միշտ ծաղրում ու հարվածում է ինձ, բայց սա էլ արդեն երկրորդ անգամ է ինչ նա բռնության փորձ է անում ինձ վրա, ընդ որում առաջինը հաջողվել է,-այս խոսքերից նրա երեսը կարմրում է, աչքերը ներքև են նայում ու դրանցից սկսում է արցունք գլորվել։
-Հեյ, լաց մի՛ եղիր, վե՛րջ,-դանդաղ մոտենում ու գրկում է նրան Գուկը,-ես քեզ խոստանում եմ, այդ ամենը այլևս երբեք չի կրկնվի։
***
Չիմինն ու Հասոկը ողջ գիշեր չեն քնել, նրանք անհանգիստ անցուդարձ են անում հյուրասենյակում մերթընդմերթ ժամին նայելով ու հառաչելով։
Այսպես շարունակվում է այնքան մինչ տղաները դռան ձայն են լսում։ Չիմն անհամբեր բացում է դուռը և ավելի լավ էր նա դա չաներ, նրա առաջ է կանգնած բարկացած ու հարբած Յունգին, ով աչքերով հանում է տղայի հագուստն արդեն.
-Ի՞նչ ես էդպես սառել, չէ՞իր սպասում, էստեղ արի,-կոպիտ քաշում է նրա ձեռքից ու ուժով նստեցնում Չիմինին մեքենան, ընթացքում փակելով ձեռքով բերանը, որպեսզի տղայի ձայնը չլսվի։ Մի վայրկյանում նրանք անհետանում են այդ փողոցից։
Հոսոկը տեսնելով որ Չիմինն ուշանում է որոշում է ստուգել։ Բայց հասնելով մուտքի դռանը տեսնում է, որ այն բաց է, իսկ տարածքում ոչ ոք չկա։ Նա զարմացած սկսում է շրջակայքը ստուգել, բայց ոչ մի արդյունք։
Նա հետ է վերադառնում տուն ու այնտեղ անակնկալի գալիս, հյուրասենյակում կանգնած է Թեն ու շատ մտերմիկ զրուցում է ինչ-որ մեկի հետ։
-Թեհյոն՞,-զարմանում է Հոսոկն ու արագ մոտենում նրան,-ո՞րտեղ էիր ես ու Չիմինը անհանգստանում էինք, դու տանը չես գիշերել և ո՞վ է նա։
-Հյոն ողջու՜յն, արի՛, նստի՛ր ես քեզ ամեն ինչ կպատմեմ։
Տղաները նստում են ու սկսվում է ոչ այնքան հաճելի զրույց, Թեն պատմում է ամեն ինչ սկզբից մինչև վերջ բոլոր մանրամասներով, իսկ տղաները թեև ուշադիր լսում են, բայց հազիվ են զսպում իրենց բարկությունը։
Ավարտելով իր խոսքը հանկարծ Թեն շրջվում է դեպի Հոսոկը.
-Իսկ ու՞ր է հյոնը, նա դպրոց է գնացե՞լ։
-Ես չգիտեմ, մենք դռան ձայն լսեցինք, նա գնաց բացելու, հետո ուշացավ, ես գնացի նրա հետևից, բայց նրան էնտեղ չգտա, միգուցե գնացել է քեզ փնտրելու, արի սպսենք երևի շուտով կվերադառնա։
Տղաները գլխով արեցին ու նայեցին միմյանց։
***
-Ձեռքերդ ինձնից հեռու տար, Յունգի՛, ուր ես ինձ տանում, բաց թո՛ղ։
-Ձա՛յնդ։
-Թո՛ղ, ցավում է։
-Եթե շարունակես գոռալ, ավելի ուժեղ կցավի, խոստանում ե՛մ,-քարշ տալով իր տան միջանցքով ու նայելով նրա աչքերին սպառնում է Յունգին։ Հանկարծ նա կանգ է առնում ու սկսում է լկտի նայվածքով պարուրել Չիմինի ողջ մարմինը։
-Ախ՜, դու այնքան ախորժելի ես, որ ուզում եմ հենց էստեղ տիրել քո մարմնին,-սեղմելով նրան միջանցքի պատին կրքոտ շշնջում է Յունը ուղիղ տղայի ականջին։
Որից հետո նկատում է, թե ինչպես է կարմրած այտերով Չիմը բարձրացնում ձեռքը ու փորձում ապտակել, բայց նա դա չի հասցնում անել, որովհետև նրա ձեռքը բռնում են.
-Համարձակվում ես նորից խփե՞լ ինձ, ես քեզ հիմա էնպես կդաստիարակեմ, որ մի շաբաթ չես կարողանա քայլել։
-Վերջ տու՛ր, գրողը տանի, ցավում է, ձեռքս թո՛ղ։
Յունը քաշում է նրա ձեռքից ու ուժով տանում իր սենյակ։ Նա հարբած է, այն վիճակում չէ որ գիտակցի, թե ինչ է անում, կամ ու՞մ հետ։ Ալկոհոլը մթագնել է նրա գիտակցությունը՝ տեղի տալով կենդանական բնազդներին, Չիմինը հասկանում է դա, ու այդ միտքը սպանում է տղային, նա հոգով մի քանի անգամ մահացել ու հարություն է առել, բայց դա Յունին բոլորովին չի հետաքրքրում։
Նա մեծ աղմուկով բաց է անում սենյակի դուռը, հետո քարշ տալով Չիմինին էնտեղ իր հետևից կողպում է այն, հրում է տղային ու գցում անկողնու վրա, Չիմը այլևս չի դիմանում ու սկսում է արտասվել, նրա սիրտն արագ է բաբախում, վախեցած աչքերով նայում է Յունին, ով դանդաղ հանելով իր վերարկուն մոտենում է նրան.
-Դե ինչ, Փակ Չիմին, զղջալու ժամանակն է...........
Բարի երեկո իմ սիրելի ընթերցողներ, հուսով եմ կարոտել էիք ինձ, հաճելի ընթերցանություն բոլորիդ, սարագհե🙆♀️🙆♀️🙆♀️🙆♀️🙆♀️🙆♀️🙆♀️🙆♀️🙆♀️🙆♀️🙆♀️🙆♀️🙆♀️🙆♀️🙆♀️🙆♀️🙆♀️❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
