9
....ծնկները հրաժարվում են պահել ոտքի վրա, հանկարծ սարսափելի դող է պատում նրան, կարծես գիտակցում է, թե ինչ է կատարվում ու սկսում է ձեռքերով հրել Յունին.
-Հեռու գնա՛ ինձնից, թո՛ղ,-աչքերը հառում է նրա դեմքին ու հայացքի լկտի արտահայտությունից քարանում։ Յունը քմծիծաղ է տալիս ու հետ քաշվում.
-Վստա՞հ ես, որ ուզում ես դա,-այս խոսքերից անմիջապես հետո Յունը այտի վրա զգում է ուժեղ ապտակ։
Տղան վերջապես ազատվում է նրա ձեռքերից ու դուրս վազում։ Յունգին ուշքի գալով նայում է նրա հետևից ու թեթև շշնջում.
-Ոչ ո՛ք, երբե՛ք, ինձ չի հարվածել երկու անգամ, Փակ Չիմի՛ն, այս անգամ դու շատ կզղջաս սրա համար։
***
Բառերով անհնար է բացատրել, թե Փակը որքան վիրավորանք է զգում հիմա, բայց այս ամենի մեջ ամենատարօրինակ բանն այն է, որ նա ատելություն չի զգում, չնայած այդքան պատահածին, ահա և գրողը տանի հիմարություն։
Ի՞նչ է կատարվում նրա գլխում, տղան փորձում է հասկանալ, բայց նրա մեջ խառնվել են բոլոր զգացմունքներն ու հիմա նա շփոթված է։
Անձրև է գալիս։
Բայց տղան դա անգամ չի էլ նկատում, այնքան դանդաղ է քայլում, որ ամբողջ վերնաշապիկը թրջվել է, սակայն չի մրսում, հակառակը, նրա մեջ կրակ է վառվում, այրելով ներքին օրգանները։
Դեռ չի դադարել լաց լինել։ Տուն է գնում, շատ շուտ առանց մասնակցելու օրվա մնացած դասերին, նա հիմա չի ուզում տեսնել ոչ ոքի, չի ուզում ասել ոչ մի բառ, միայն մենակ մնալ է ուզում, նա հատկապես չի ուզում հիմա մասնակցել այն դասին որտեղ Յունգին է ու անգամ իր ներկայությամբ հիշեցնում է օրվա առաջին կեսի ահավոր տեսարանը։
Նա այսպես պատրաստ է քայլել հավերժ, բայց դա անհրաժեշտ չէ, որովհետև հիմա նա կանգնած է իր տան առաջ։
Մտնելով տուն արագ փոխում է հագուստն ու որոշում մի փոքր քնել, որպեսզի մոռանա այս ամենը։ Ու նրան դա հաջողվում է։
***
Դպրոց։
Յունգին լաբարատորիա մտնելով նկատում է, որ Չիմը ներկա չէ ու դա նրան զարմանք չի պատճառում։ Մտքում անընդհատ պտտվում է այն պահը երբ հպվեց նրա շուրթերին, օ՜ Աստված, որքա՜ն նուրբ ու փափուկ էին դրանք, ցանկություն նորից զգալու դա, օ՜ այո, կա նման ցանկություն ու չափազանց մեծ։ Բայց նրա մտքերը ընդհատում է Գուկը.
-Հյոն, որտեղ ես սավառնում մտքերով, ես քեզ էի փնտրում, ի՞նչու այսքան ուշացար։
-Գուկ հերիք է հարցաքննես, ավելի լավ է ասա, գալի՞ս ես այսօր խմելու։
-Դե եթե դու քո կամքով ես առաջարկում, ինչպես եմ հրաժարվելու, իհարկե հյոն։
Դասերն ավարտված են։
Յունն ու Գուկը միասին դուրս են գալիս դպրոցից ու պայմանավորվելով երեկոյան հանդիպել բաժանվում են միմյանցից։
***
-Ու՞ր ես շտապում այդքան,- կտրում է Թեհյոնի ճանապարհը տհաճ դեմքով մի դեռահաս, բռնելով նրա իրանից ու սեղմելով իրեն։
Թեհյոնն հանկարծակիի է գալիս, ու մի վայրկյանում սկսում փախուստի փորձեր անել, բայց ապարդյուն, նրան պինդ բռնել են ու այլևս անհնար է խուսափել։
-Գիտե՞ս փոքրիկ,-շշնջում է նա տղայի ականջին,-այն օրվանից անընդհատ մտածում եմ քո մասին, միգուցե կրկնենք հմ՞մմ,-լկտի նայում է տղային ու ժպտում, սկսում է պատռել վերնաշապիկը, պոկելով նախ կոճակները հետո գոտին արձակել։
Տղան բղավում է, օգնություն է կանչում, բայց նրան ոչ ոք չի լսում, նա դիմադրում է իր հոգու ողջ էությամբ, թվում է այլև ելք չկա, նա զգում է պարանոցի վրա կոպիտ ու զզվելի համբույրներ, նրա սիրտը սկսում է խառնել այս ամենից։ Նայում է վեր եկնքին ու մտքում միայն մի բան <ի՞նչու է այս ամենը հենց ինձ հետ կատարվում, խնդրում եմ միայն թե ոչ սա>։
Հանկարծ ինչ-որ մեկը ուժեղ բռունցքի հարված է հասցնում բռնացողին ու բռնելով նրա մազերից տապալում գետին, ոտքով շարունակելով խփել դեռահասի ողջ մարմնին։ Թեն ապշած նայում է այս տեսարանին, հետո անծանոթին ու մթագնում է գիտակցությունը, ընկնում է գետնին։
Անծանոթն արագ մոտենում է նրան ու վեր բարձրացնում.
-Հեյ, հեյ, ուշքի արի քեզ ի՞նչ եղավ,-հետո բարձրացնում է ձեռքերի վրա ու տանում այս ահավոր վայրից։
***
-Գրողը քեզ տանի Գուկ, պատասխանիր,-զանգում է նրան տղան, բայց պատասխան չկա,-եթե հինգ րոպեյից չեկավ մենակ կգնամ, ելք չկա։
Անցնում է ոչ թե հինգ այլ տասնհինգ րոպե, բայց տղան չկա ու չկա։ Յունը զայրացած դուրս է գալիս տնից ու ուղևորվում բար առանց ընկերոջ՝ մտքում նրան անիծելով։
Նա հասկանում է, որ այսքան էմոցիա ցրելու համար բավականին շատ խմիչք է պահանջվելու ու երևի մինչ լուսաբաց։
***
Գիշեր։ Ուշ գիշեր։ Ժամը 03։10։
Չիմինը կամաց բացում է աչքերն ու նայում շուրջը նա քնել է հյուրասենյակի բազմոցին ու չի նկատել թե ինչքան երկար է այդ քունը տևել։ Հանկարծ նրա մտքին գալիս է ևս մի փաստ՝ Թեհյոնը, ո՞րտեղ է նա, նա չի վերադարձել դպրոցրց, ոչ՛, միայն թե ոչ դա, իսկ եթե նրան նորից ծեծել են՞, ինչ անել ծնողները չկան ուրեմն ու՞մ զանգել, արագ վերցնում է հեռախոսն ու զանգում ինչ-որ տեղ.
-Ալո, Հոսոկ, կներես որ այս ժամին եմ անհանգստացնում, կարող ե՞ս օգնել ինձ, ես քո կարիքն ունեմ իմ տուն արի ամեն ինչ կբացատրեմ։
-Լավ Չիմ հիմա արագ էդտեղ կգամ, սպասիր ինձ, -արագ ասում է նա ու շտապում հագնվել։
Կես ժամ անց նա արդեն Չիմի դռան դիմաց է ու զանգն է տալիս։ Չիմն արագ բացում է դուռը աչքերին արցունքներ.
-Հյոն՜,-միայն հասցնում է գրկել նրան ու արտասվել։
Տաս րոպե անց նրանք արդեն նստած են խոհանոցում ու Չիմը պատմել է Հոսոկին ամեն բան, ու հիմա նրանք մտածում են ինչ անել։
-Եթե մինչ վաղը ոչ մի լուր չստանանք,-կարծում եմ ճիշտ կլինի ոստիկանություն դիմել, որպեսզի փնտրեն նրան,-ասում է Հոսոկը խորը հառաչանքով։ Որին պատասխան լոկ ստանում է արտասվող տղայի գլխի համաձայնության նշանը։
***
Թեն բացում է աչքերը ինչ-որ անծանոթ սենյակում։ Գրեթե լուսաբաց է։ Ոչ ոք չկա նրա հիշողության մեջ արտացոլվում է երեկվա պատկերն ու նա վեր է թռչում փափուկ անկողնուց նկատելով, որ ինչ-որ անծանոթ գիշերանոց է նրա հագին։ Ո՞վ է հանել նրա հագուստը և այս ո՞րտեղ է նա, մտածում է ու որոշում ստուգել։ Մոտենալով սենյակի դռանը բացում է կամաց, հետո համոզվելով որ տարածքը մաքուր է քայլում է առաջ, անցնելով բազմաթիվ սենյակների կողքով նա չի հանդիպում ոչ մի կենդանի շնչավորի.
-Ի՞նչ է սա ուրվականների տուն է, ո՞րտեղ է տան տերը,-շշնջում է նա։
-Մմմ, դե եթե ես այդքան նման եմ ուրվականի, ուրեմն ա՛յո, դու ուրվականի տանն ես,-լսվում է անծանոթ ձայն, Թեին սառը քրտինք է պատում, որովայնի տակ զգում է բազմաթիվ թիթեռնիկների թռիչքը ու դանդաղ վախեցած դեմքով սկսում շրջվել դեպի ձայնի աղբյուրը.......
Բարի երեկո բոլորին՜, սպասում է՞իք, ուրեմն վայելեք նոր հատվածը,չխանգարեմ, չմոռանաք կիսվել տպավորություններով, մանուշակագույնում եմ Ձեզ💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜
