8
Առավոտ։ Ժամը 07։00։ Յունգին արթնանում է առանց զարթուցիչի օգնության։ Նրա մտքերում դեռ տիրում է երեկվա խառնաշփոթը ու ինչպես երևում է դա կտևի բավականին երկար։
Վեր է կենում այնպես ասես ոչինչ չի պատահել, սկսում է անել այն, ինչ սովորաբար ամեն առավոտ է անում, կես ժամ անց նա արդեն պատրաստ կանգնած է հայելու առաջ։ Նայում է ինքն իրեն, ամեն ինչ նույնն է, սակայն մի բան կա, որ իսկապես փոխվել է նրա մեջ, դա նրա հայացքն է, այն այլևս զգացմունքներ չի արտահայտում, ասես աչքերը բաց դիակ նայի հայելուն։
Յունգին մտազբաղ է, այս հայացքով էլ դուրս է գալիս սենյակից ու գնալով խոհանոց սկսում է սուրճ պատրաստել իր համար։
Յիրենը չի քնել ողջ գիշեր, իր գործն ավարտելուց հետո նա չի կարողացել աչք փակել այդքանը տեսնելուց հետո։ Ոտնաձայները լսելով գալիս է խոհանոց ու տեսնում Յունին, նրա զարմանքը չափ ու սահմաններ չի ճանաչում։
Ի՞նչպես կարող է ժամեր առաջ մարդ սպանած մեկը, ո՛չ ո՛չ ավելի կոնկերտ հորը սպանած մեկն այդքան սովորական իրեն պահել, աղջկա մտքով սկսում են անցնել ամենատարբեր հեթեթությունները կամ նա կորցրել է հիշողությունը հոգեբանական ծանր հարվածից, կամ խելագառվել է ու ոչինչ չի գիտակցում, կամ սա Յունգին չէ ընդհանրապես և աղջկա առաջ տեսիլք է կամ էլ.....կամ էլ գրոոոոոողղղղըըըը տանիիիիի ի՞նչ է այստեղ կատարվում.
-Պարո՛ն, կարո՞ղ եմ ձեզ օգնել,-վերջապես տաս րոպե անց վախենալով սկսում է խոսել աղջիկը։
Տղան չի շրջվում միայն լուռ շարունակում է իր աշխատանքը, վերցնելով արդեն պատրաստ սուրճը շրջվում է ու նայում նրան, հետո նստում է.
-Ուզում եմ այսօր ևեթ լքես իմ տունը և քեզ նոր աշխատանք փնտրես,-սառնասիրտ արտասանում է նա,-քո ծառայությունները այլևս պետք չեն ինձ ու նաև քո ներկայությունը ինձ ձեռնատու չէ։
Աղջիկը երբեք չէր լսել այսքան ծանր խոսքեր, նա երկար տարիներ է ինչ աշխատում է էստեղ ու հիմա, հիմա պարզապես վերցնում ու վռնդում են նրան, իսկապես սառնասրտություն է, ես կասեի բարբարոսություն։ Առանց որևէ էմոցիա արտահայտելու աղջիկը պտտվում է ու արտասանելով մի թեթև <լսում եմ> հեռանում իր սենյակ իրերը հավաքելու։
Դռան զանգի ձայն։ Յունգին ինքն է բացում դուռը ու նրա առաջ է կանգնած բարձրահասակ, վայելուչ, գեղեցիկ մի երիտասարդ, ով աչքերին ակնոցներ է կրում, բայց դրանք չեն խանգարում տղային երևալ առնական, հակառակը նրա այս լուքին տալիս են խելացի մեկի տեսք։
-Ներս արի՛, ես քեզ սպասում էի,-կամաց արտաբերում է Յունգին ու ուղեկցում նրան խոհանոց։
-Ենթադրում եմ, որ շատ լուրջ բան է պատահել, որ այս ժամին եք կանչել պարոն Մին, ես ձեզ լսում ե՛մ,-նստելով սեղանի շուրջ հանդարտ ասում է նա։
-Լսի՛ր Ջուն, ես քեզ էստեղ կանչել եմ նրա համար, որովհետև հորս աշխատողներից միայն քեզ եմ վստահում, այդ պատճառով էլ, ի սեր Աստծո, թո՛ղ այդ պաշտոնական տոնդ։
-Ես քեզ հասկացա,-գլխով է անում Նամջունը։
-Էսպես ուրեմն, ես լավ գիտեմ, որ հորս թիկունքում դավաճաններ շատ կան, ու հատկապես նրանց թվում է Բանգ Չանը(եթե կոնկրետ՝ այս մարդը համարվում է Մինի հոր աջ ձեռքը, կառավարման պաշտոնը պատկանում է նրան), հայրս այլևս չկա ու հիմա նրա ողջ կարողությունը անցնելու է ինձ, քանի որ ես նրա միակ ժառանգն եմ, այդ պատճառով էլ ես ուզում եմ, որ հեռանաս հաշվապահի պաշտոնից ու ինձ օգնես կառավարման հարցում, պատրաստի՛ր բոլոր անհրաժեշտ թղթերը, ես քեզ լիովին վստահում եմ, ամեն ինչ ճիշտ արա՛։
-Բայց ի՞նչպես է դա հնարավոր, դու անչափահաս ե՛ս։
-Գիտե՞ս Ջուն, չնայած ես ինձ հեռու եմ պահել իմ հոր գործերից, բայց ես նրանից մի բան եմ ժառանգել՝ խախտել կանոները, ու չկարծես, որ չգիտեմ, որ նա համարվում էր Կորեայի մաֆիայի պարագլուխներից մեկը, ես ամենաշատը կյանքում կուզենայի սա չասել, բայց ես պատրաստվում եմ զբաղեցնել նրա տեղը մի շատ լուրջ նպատակով, ես պետք է գտնեմ մեկին, ու սպանեմ նրան, բայց այդ մասին հետո, իսկ հիմա, արա՛ ամեն ինչ այնպես ինչպես հարկն է։
-Կարող ես վստահել ինձ, ես ամեն ինչ ճիշտ կանե՛մ։
***
08։00 Փակերի տուն։
Չկա ո՛չ զարթուցիչ, ո՛չ էլ մայրիկ, որպեսզի արթնացնի այս երկու ալարկոտներին։
Առաջինն արթնանում է Թեն ու զգալով, որ կես ժամ է մնում դասերին հրում է եղբորն ու ողջ ուժով գցում հատակին.
-Ախ՜, լրիվ ես ցնդել, դու փոքրիկ սատանա,-գոռում է Չիմինը,-կարող էի կոտրվածք ստանալ։
-Եղբայր ուշացել ենք, իսկ դու էստեղ վիճում էս։
Նայելով ժամին Չիմը հասկանում է իրավիճակն ու լույսի արագությամբ պատրաստվում դուրս գալ տնից, նրան հետևում է Թեն, ով վերջապես որոշել է դպրոց գնալ՝ մեկ շաբաթ բացակայելուց հետո։
Նրանք արդեն հասել են դպրոցին ու բաժանվում են իրարից յուրաքանչյուրն ուղղվելով իր մասնաշենք։
Ներս է մտնում Չիմինը ու նա ուշացել է քսան րոպե, օ՜ ոչ, բախտն իրոք չի ժպտում նրան այսօր, երբ ուսուցիչը երկար հանդիմանական խոսքեր ասելուց հետո միայն թողնում է նրան նստել, էնպիսի անիմաստ խոսքերով ինչպիսիք են, որ նա ավագն է և պետք է պարտաճանաչ լինի, օրինակ պետք է ծառայի մյուսներին, հոգ պիտի տանի բոլորին ու հերթապահի ամենուրեք։
Չիմինի սրտխառնոցը նոր է անցել այս անիմաստ բառերից, երբ նստելիս նկատում է Յունիգիին վերջում իր սեղանին նստած։ Բայց ավելի ուշագրավ է այն, որ նա ամբողջությամբ կապտուկների մեջ է, ասես նրա դեմքը օգտագործել են որպես ձեռքի ուժը փորձելու հարթակ։
Չիմինը զարմացած մի քանի վայրկյան նայում է տղային, հետո շրջվում, քանի որ ակնապիշ նայելը քաղաքավարի չէ վերջապես։
Դասը սպասվածից շուտ է ավարտվում, ինչը իրոք ուրախացնում է Չիմինին, հետո նա տեսնում է, թե ինչպես են համադասարանցիները քննարկում ֆիզիկայի խմբային աշխատանքը ու թե ինչպես են Յունգին ու Գուկը քմծիծաղով ինչ-որ բան խոսում։
Սպառվում է տղայի համբերությունը, նա հասկանում է, որ այդ տխմարի պատճառով ինքը միակն է ով ողջ աշխատանքը միայնակ է արել, կատաղությունը պատում է նրան, բայց անկարողությունից նա ուղղակի կտրուկ շարժումով վերցնում է պայուսակն ու դուրս գալիս՝ ուղղվելով ֆիզիկայի լաբորատորիա։
Ճանապարհին նրա աչքերը մի փոքր թրջվում են նյարդերից ու որոշում է իրեն կարգի բերել մտնելով զուգարան։ Նայում է իրեն հայելու մեջ ու տեսնում թե որքան է կարմրել նրա այտերը, աչքերը նույնպես։
Նա լվանում է երեսն ու սկսում խորը շունչ քաշել, շշնջալով ինքն իրեն.
-Հանգստացի՛ր, դու դեռ նրա հախից կգաս Չի՜մ, ուղղակի թուլացի՛ր նա տխմարի մեկն է։
-Եվ այդ ո՞վ է տխմարի մեկը, ում հախից պատրաստվում ես գալ,-լսվում է թիկունքից ծանոթ ձայնը։
<Ո՛չ, միայն թե ո՛չ նա, ուրվական է ի՞նչ է, ի՞նչու է միշտ անսպասելի հայտնվում սխալ պահին> մտածում է Չիմինն ու այդ ընթացքում չի հասցնում նկատել, թե ինչպես են նրան շրջում ու սեղմում պատին, ձեռքերն ամուր բռնելով.
-Ինձ նկատի ունեյիր էնպես չի՞ փոքրիկ, մ՞մմ,-թույլատրելիից ավելի մոտ կանգնելով նրան ասում է Յունը,- ուրեմն քո կարծիքով ես տխմա՞ր եմ, հա՞։
Թեև Փակը միշտ աչքի է ընկել իր անկոտրուն բնավորությամբ, բայց Յունգիի մեջ մի բան կա, որը միշտ ստիպում է նրան սարսափել այս տղայից, ակամայից նրա ողջ մարմինը պատվում է դողով ու փշաքաղությամբ։
Չի կարողանում որևէ բան ասել։ Յունը նկատելով դա սկսկում է ժպտալ.
-Վախենում ե՞ս ինձնից, փոքրիկ, ինձ դա դուր է գալիս, այսպես դու նման ես փիսիկի, ով հենց նոր շուն է տեսել։
Յունն ազդրերով ավելի ու ավելի պինդ է սեղմում տղային, թվում է, թե հիմա նրա շնչառությունը կկանգնի։
-Բաց թո՛ղ,-կամաց, մի կերպ արտաբերում է նա,-ցավո՛ւմ է։
Բայց ոչ մի արդյունք, տղան միայն նորից ու նորից է կրկնում այս ամենը, մինչև որ նկատում է Չիմի աչքերում առաջացած փոքրիկ ջրի կաթիլները։
Նա նայում է Չիմի դաստակներին, որոնք անասելի կարմրել են ուժեղ սեղմելու արդյունքում, սկսում է թուլացնել ձեռքերը, Չիմը փորձում է դուրս գալ նրա գրկից ու հրել, լացակումաց ու ցածրաձայն շշնջալով.
-Խնդրում ե՜մ, վերջ տու՛ր,-նա սկսում է հեկեկալ, բայց մի վայրկյանում նրա շուրթերը ծածկվում են օտար շուրթերով, ինչը հանկարծակիի է բերում նրան այն աստիճան, որ դադարում է դիմադրել, միայն շփոթահար, լայն բացված աչքերով, հայացքը հառում է դեպի տղայի այդքան մոտ երեսը։
Նա չի նկատում ի՞նչպես է նրա աչքերից հոսում արցունքները ավելի ու ավելի շատ, գիտակցելով, թե ինչ է իր հետ կատարվում հիմա։
Նա ընկերուհի երբեք չի ունեցել ու չի համբուրվել, չգիտի անգամ իրեն ինչպես պետք է պահել նման իրավիճակում։ Պատկերացնել անգամ չէր կարող, որ իր առաջին համբույրը կգողանա ինչ-որ մի տխմար՝ ինչպես նա է սիրում ասել Յունի նմաններին, իսկ հիմա հավատը չի գալիս, որ սա պատահեց հենց իր հետ։
Յունը թեթև հեռանում է նրա շուրթերց ու սկսում լեզվով սրբել տղայի արցունքները երեսից։ Սառը քրտինք է պատում <զոհին> այս անսպասելի շրաջադարձից, թուլություն է զգում, ծնկները հրաժարվում են պահել նրան ոտքի վրա, հանկարծ......
Բարև բոլորին, քանի որ վերջին երկու գլուխները ներբեռնել եմ կարճ ու բավականին ուշ ժամի, այսօր որոշել եմ մեղքս քավել ու ձեզ նվիրել երկար հատված, շնորհակալ եմ որ կողքիս եք ու կարդում եք աշխատանքս, սիրում եմ ձեզ...💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗
