7
.....նա կուչ է գալիս պատրաստվելով հարվածի, սակայն հանկարծ զգում է իր ուսի վրա տաք ձեռքի շոյանք ու նուրբ ձայն թիկունքից.
-
Պարոն Մի՛ն,-կամաց շշնջում է նա։
Տղան շրջվում է ու տեսնում Յիրենին ձեռքին կերակուրով սկուտեղ։
-Ի՞նչ ես անում էստեղ,-շշնջում է ցավից հևալով։
-Խնդրում եմ դուք պետք է մի բան ուտեք, արդեն քանի ժամ է այստեղ եք։
-Հայրս քեզ չասա՞ց, որ ինձ ուտելիք չտաս, հոգնել ես ապրելուց ինչ է, մահանալ ես՞ ուզում։
-Նա զանգ տվեց ու ասաց, որ այսօր չի վերադառնա, ու որ ես չբացեմ դուռը մինչ առավոտ, իսկ առավոտյան ձեզ դպրոց ճանապարհեմ։
-Ուրեմն ի՞նչ ես գրողը տանի անում այստեղ, եթե իմանա կսպանի քեզ։
Աղջիկն առանց երկար բարակ մտածելու գրկում է երիտասարդին ու օգնում նստել մահճակալին, հետո ծնկի է գալիս նրա առաջ ու աչքերին արցունքներ են հայտնվում, նայում է ուղիղ Յունի աչքերի մեջ ձեռքով հպվում է նրա քերծվածքներով լի այտին ու շշնջում.
-Թույլ տվեք հոգ տանել ձեր մասին, պարո՛ն, ինձ համար միևնույն է, թե կմեռնեմ, այլևս անկարող եմ տեսնել ձեզ այս վիճակում,-աղերսագին խնդրում է նա։
-Ների՛ր ինձ Յիրե՛ն,-հազիվ արտաբերում է տղան,-ես միշտ այնքան կոպիտ եմ վարվել քեզ հետ, ես ստորի մեկն եմ, ներիր ինձ,-սկսում են թրջվել տղայի աչքերը։
-Ո՛չ պարոն, լսեք ինձ, ո՛չ, ներողության փոխարեն կերեք սա խնդրում եմ,-աղջիկը հանդարտ սկսում է կերակրել տղային իր ձեռքով։
Անցնում է կես ժամ, տղան վերջացնում է ուտելն ու շնորհակալություն հայտնում աղջկան որոշում է իրեն կարգի բերել, այդ պատճառով էլ ուղղվում է լոգարան ու փակում դուռը աղջիկը սկսում է կամաց հավաքել ամեն ինչ և արդեն պատրասվում է դուրս գալ սենյակից և շրջվելով ուղղակի փայտանում է տեղում տեսնելով դռան մոտ Յունի հորը, ով կատաղած աչքերով նայում է նրան։
-Դու՛, կեղտոտ հանդուգն, հիմա քեզ ցույց կտամ,-գոռում է տղամարդն ու արագ մոտենալով նրան մազերից բռնում ու քարշ տալիս սենյակից դուրս, ինչի արդյունքում սկուտեղն ընկնում է հատակին ու առաջացնում սարսափելի բարձր ձայն։
Յունն արդեն պատրասվում էր լոգանք ընդունել, երբ լսում է այդ բարձր ձայնը, որին հաջորդում է Յիրենի ճիչը, նա արագ դուրս է գալիս լոգարանից ու վազելով հյուրասենյակ բախվում այսպիսի տեսարանի՝ տղամարդը գոտիով հարվածներ է հասցնում աղջկան անասելի մեծ ուժգնությամբ, որի արդյունքում աղջիկը ճչում է որքան կարող է իրեն թույլ տալի իր կոկորդը։
Առանց երկար մտածելու Յունի մթագնած ուղեղը հրում է նրան դեպի սենյակի սկուտեղի սուր դանակն ու մոտենալով զոհին թիկունքից նա մի կտուկ հարվածով խրում է դանակը տղամարդու որովայնը։
Զոհը ընկնում է հատակին, իսկ Յունը դրանից չի հանգստանում, նստում է նրա վրա ու սկսում խելագարի նման հարվածել նրան՝ ցանցի վերածելով մարմինը, անհնար է հաշվել, թե այսպիսի քա՞նի հարված նա հասցրեց, բայց այն, որ զոհը վաղուց չի շնչում՝ փաստ է։
***
Չիմը պարկած է իր անկողնում, կրկին խորասուզված, նա նոր է ավարտել ֆիզիկայի գրողի տարած առաջադրանքն ու որոշել է քնել, սակայն երևում է նրան այսօր դա իսկապես վիճակված չէ, քանի որ լսվում է դռան թակոցը։
-Մտե՛ք,-կամաց բայց լսելի արտասանում է նա։
Սենյակ է մտնում Թեհյոնը, ում էստեղ հայտնվելը հանկարծակիի է բերում նրան այնքան, որ մի վայրկյանում վեր է կենում ու նայում նրան։
-Ներս արի՛, նստի՛ր,-ասում է նա։
-Ների՛ր, որ այս ժամին եմ քեզ անհանգստացնում եղբայր, ես վախենում եմ ամպրոպի ձայնից, կարող ե՞մ քեզ մոտ գիշերել, խնդրում եմ։
Չիմը նայում է նրան ու բարի ժպտում.
-Հեյ, իսկ ինչու՞ ես հարցնում, իհարկե կարող ես, արի՛ էստեղ, պառկի՛ր կողքիս։
Տղաները տեղավորվում են մահճակալին այնպես, որ Չիմը գրկում է փոքրիկ եղբորը ու ձեռքով շոյելով մազերը, շշնջում.
-Հանգիստ քնիր, ես էստեղ եմ Թե՜ե,֊
մի քանի վայրկյան անց լսվում է թեթև շնչառությունը, որն այնքան տաք է, ուղիղ Չիմի պարանոցի վրա, նա նայում է այդ քնած հրեշտակին ու ժպտում, հիանալով նրա անմեղ աչուկներով,-ես քեզ շատ եմ սիրում։
***
Յունգին նստած է հատակին ամբողջությամբ արյան մեջ, նայում է անորոշ մի տեղ, արցունքներ չկան, հայացքը դատարկ է ոչինչ չի արտահայտում։
Յիրենը կուչ եկած դեռ կամաց հեկեկում է, թե՛ ցավից, թե՛ վախից։ Ներս են մտնում թիկնապահները ու նայելով այս տեսարանին արագ մոտենում իրենց տիրոջը, ստուգում պուլսը, այն չկա։
-Պարոն Մի՛ն, այս ի՞նչ եք արել տիրոջ հետ,բղավում է նրանցից մեկը Յունի վրա։
Որին պատասխան տղան վեր է կենում ու շրջվում դեպի բղավողը.
-Ուրեմն էսպե՛ս, այս պահից սկսած ձեր միակ տերը ե՛ս եմ, հասկացա՛ք,-ու նայում է սպառնալից աչքերով,-իսկ եթե հանկարծ որևէ մեկը համարձակվի ինձ չենթարկվել կհետևի նրան,-ասելով սա ցույց է տալիս հատակին ընկած դիակը,-պարզ է՞։
-Այո՛, տե՛ր,-վախեցած արտասանում է թիկնապահը ու հետ քաշվում դիակից։
-Հիանալի է, իսկ հիմա ուզում եմ ինձ մի լավություն անեք, այնպես կորցրե՛ք այս աղբը, որ եթե անգամ շատ ուզենամ չգտնեմ, ավելի կոնկրետ՝ հրկիզեք,-վերջին երեք բառը ասում է ուղիղ նայելով դիմացինի աչքերի մեջ։
-Լսո՛ւմ եմ,-արտասանում է թիկնապահը։
-Իսկ դո՛ւ, զանգի՛ր հորս հաշվապահին, ու ասա թող առավոտյան ութին իմ տանը լինի,-շրջվում է դեպի մյուս թիկնապահը։
Կես ժամ անց։ ժամը 01։51 րոպե Յունը վեր է կենում բազնոցից ու մոտենալով դեռևս հեկեկացող աղջկան կամաց ասում է.
-Կարգի բե՛ր էստեղ, որպեսզի մինչ առավոտ արյան հոտ անգամ չգա,-աղջիկը նայում է ու գլխով համաձայնության նշան տալով անցնում գործի։
Յունը ուղղվում է իր սենյակ մտազբաղ մտնում լոգարան, լոգանք ընդունում ու պառկում վերջապես, միայն նա գիտի թե ինչ օր ունեցավ այսօր, սակայն մի բան լավ է գիտակցում այն ինչ արեց այսօր վաղուց պետք է աներ։ Այս մտքերով էլ չնկատելով թե ինչպես քուն է մտնում նա։
Ահա և գրքի նոր մասը իմ ընթերցողներ,,,,,հաճելի ընթերցանություն ու բարի գիշեր~💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚
