6 страница2 мая 2026, 00:02

6

...նրա աչքերի առաջ է մի բարձրահասակ, հաղթանդամ, կոպիտ դիմագծերով, սևահեր տղամարդ, աչքերը բարկացած նայում են ուղիղ Յունի աչքերի մեջ։

-Ի՞նչպես ես համարձակվում չպատասխանել զանգերիս, լրիվ ես կորցրել հարգանքդ!!!!!

-Ի՞նչ գործ ունես էստեղ, ներիր բայց ընդհանրապես ուրախ չեմ քեզ հանդուրժել։

-Յունգիիիիի!!!!!!!

-Նյարդերդ խնայիր ծառաներիդ համար, իսկ ես քո հավեսը չունեմ,-տղան շրջվում է ու ուզում է գնալ, սակայն նրան կանգնեցնում են երկու կոպիտ ձեռքեր, շրջում հետ ու ինչքան ուժն է ապտակում։

-Ես քեզ կհիշեցնեմ ինչպես հարգես ինձ, անշնորհակալ անպատկառ, ճիշտ մորդ նման,-բռնում է տղայի վերնաշապիկից ու քարշ տալիս ննջարան։

Յիրենը՝ որ այս ամբողջ ընթացքում սարսափահար հետևում է այս ամենին սկսում է լաց լինել ու խղճալ իր կրտսեր պարոնին, նա միշտ սիրել է նրան ինչպես եղբոր, բայց տանջվել է տեսնելով թե հայրը ինչպես է շարունակ ծեծում, նվաստացնում ու օրերով քաղցած փակում սենյակում ամեն մի հարմար առիթի դեպքում։

Սենյակից լսվում են տղամարդու բարձր բղավոցներն ու անպատկառ խոսքերը դեպի տղան ու կտրուկ լսվում է ինչ որ կոտրվող ապակու ձայն, հետո նորից կոտրվող իրերի ձայներ, Յիրենը հասկանում է, որ այս անգամ Յունն իսկապես չի խուսափի պատժից, մի քանի րոպե անց սենյակից դուրս է գալիս տղամարդն ու դիմում Յիրենին.

-Մինչև չասեմ ո՛չ հաց կտաս, ո՛չ ջուր։
Աղջիկը վախեցած նայում է, գլխով համաձայնության նշան է տալիս ու մի վայրկյանում անհետանում հյուրասենյակից։

Տղամարդը կողպում է Յունի սենյակի դուռն ու առանց բանալին հանելու հեռանում տնից։

***
Չիմինի մտքում խառնաշփոթ է։ Շարունակ մտածում ու չի կարողանում կենտրոնանալ ֆիզիկայի առաջադրանքի վրա, նա միշտ է փայլել բնագիտամաթեմատիկական առարկաներից ու առաջադրանքները գերազանց է կատարել, բայց հիմա, ի՞նչ է նրա հետ կատարվում նա դա չգիտի, միայն գիտի որ ուղեղն ասես պղպջակներով լցված լինի ու անընդհատ չի կենտրոնանում թե ինչ պիտի անի։

Էսպես անցնում է տաս րոպե, նրան իրոք արդեն հոգնեցրել է այս վիճակը ու որոշում է դուրս գալ տնից, մի քիչ զբոսնել, ցրվել միգուցե այդպես ավելի հեշտ կենտրոնանա դասերի վրա։

Այգում բավականին մարդաշատ է, բայց դա Չիմինին չի խանգարում նստել ազատ նստարանին միացնել ականջակալներն ու դասական երաժշտություն վայելել, այո այո, նա լսում է Ջովանի Մարիեթ և սա նրա սիրելի մեղեդին է առանց բառերի կոչվում է <Ես կարոտում եմ քեզ>(եթե կոնկրետ հեղինակի սիրած մեղեդին էլ է 🧡) երաժշտությունը լցվում է նրա մեջ արթնացնելով տարօիրնակ մտքեր ու զգացողություններ, անցնում է կես ժամ, իսկ նա դեռ անշարժ լսում է մեղեդին։ Հանկարծ ինչ որ մեկը թիկունքից ձեռքը դնում է նրա ուսին, Չիմը անսպասելի շրջվում է.

-Հեյ՜ եղբայր, հազար տարի է չենք տեսնվել, ինչպես ես, հազիվ ճանաչեցի։

-Հոսո՞կ,-միայն արտասանում է նա շփոթված ու հարցական հայացքով նայում նրան։

***

Մի շատ գեղեցիկ ու արտասովոր մայրամուտի տեսարան է բացվում այն պատուհանից, որտեղ նստած է Թեհյոնը։

Նա խորասուզված է։ Նայում է անորոշ կետի, բայց տխուր չէ։ Մտածում է վերջին շաբաթում իր հետ տարում ունեցածների մասին, նախ նրան լքեցին ծնողներն ու գնացին երկինք՝ հրեշտակների մոտ, հետո այդ մասին իմացան իր համադասարանցիներն ու սկսեցին առիթը բաց չթողնել ծաղրելու ու նվաստացնելու նրան, բայց երբ նրան որդեգրեց իր մորաքույրը տղան մտածեց որ ամեն ինչ կարգավորվել է, մինչև, որ համադասարանցիներից մեկը մահացու ծեծեց նրան ու բռնաբարեց սպառնալով, որ եթե որևէ մեկն իմանա, նա դա կկրկնի։

Թեն չէր ուզում ապրել այլևս, բայց եթե չլինեին նրան այդքան սիրող ընտանիքը նա կսպաներ ինքն իրեն, այո՛, նա հիմա մտածում է միայն այն մասին, թե ինչ տարբերակով կաներ դա, պարանի օգնությա՞մբ թե՞ հաբերի, ո՛չ, դա կարևոր չէ, կարևորն այն է, որ նա հիմա ուզում է հեռու փախչել այստեղից չքվել բոլորի աչքից, ո՛չ թե մահանալ։

Բայց ինչպե՞ս դա անել, մտածում է նա, երբ այս ընտանիքը իրեն ապաստան է տվել, ո՛չ, դա ստորությո՛ւն է, իսկ եթ՞ե ինքը խնդրի, որ հեռանան այդտեղից, ո՛չ, նրան կպարուրեն հազարավոր հարցերով։

Ուրեմն ի՞նչ անել, մինչ նա մտածում է այս ամենի շուրջ դուռը բացվում է մտնում է մայրն ու ասում.

-Տղա՛ս, հյուր ունենք, չե՞ս ուզում իջնել բարևել, Հոսոկն է եկել։
Հոսոկն ու Չիմինը մանկությունից ծանոթ են, նրանք հաճախել են նույն պարի խմբակը, հետո Հոսոկը ստիպված էր վերադառնալ Գվանջու՝ ծնողների ֆինանսական խնդիրների պատճառով, և չորս տարի կլինի արդեն ինչ Թեն ու Չիմը չէին տեսել նրան։ Թեն վեր է կենում տեղից ու շարժվում դեպի ներքև՝ խոհանոց տեսնելու նրան։

-Ուզում ես ասել որ այստե՞ղ ես տեղափոխվել վերջնականապես,-լսվում է Չիմինի հետաքրքրված ձայնը։

-Այո՛, մենք հիմա կարող ենք մեզ թույլ տալ առանձին ապրել նույնիսկ, ծնողներս որոշեցին բնակարան գնել ինձ, որպեսզի գամ Սեուլ և ուսումս շարունակեմ պարարվեստում։

-Ես այնքան ուրախ եմ քեզ համար, եղբա՛յր, սա պետք է նշել։

-Բարև Հոբի հյոն,-կամաց ձայնը դռան մոտից ընդհատում է նրանց։

-Թեհյոնի՜՜՜՜,-ցատկում է դեպի տղան ու գրկում,-էս ո՞նց ես մեծացել, կարոտել էի քեզ փոքրիկ, կարճլիկ։

-Հ՜եյ, ես կարճլիկ չե՛մ, պարզապես փոքր եմ տարիքով,-նեղանում է Թեն։

-Դե լա՛վ, լա՛վ, կատակում եմ արի՛, նստի՛ր մեզ հետ։

Չիմինը՝ որ այս ամբողջ ընթացքում հետևում էր լուռ այս ամենին, հոգու խորքում ուրախ էր, որ Թեն սկսել է գոնե խոսել կարևոր չէ որ ոչ իր հետ, կարևորը որ սկսել է շփվել։

Մի ժամ անց նրանք արդեն բուռն քննարկում են անցած գնացած զվարճալի պատմություններն ու բարձարձայն ծիծաղում։ Բայց Հոբին վեր է կենում ու ասելով որ շատ ուշ է պատրաստվում է գնալ։

Երբ նրանք ճանապարհում են ու վերադառնում հյուրասենյակ ծնողները խնդրում են նստել իրենց հետ.

-Տղա՛ս, մենք պետք է Ձեզ մի բան ասենք,-սկսում է հայրը,-ուղղակի փորձեք մեզ ճիշտ հասկանալ ես և մայրդ պետք է մեկ ամսով մեկնենք երկրից, խնդրում եմ, հիմա մի հարցրեք ոչինչ, երբ վերադառնանք խոստանում ենք ձեզ ամեն ինչ բացատրել, Չի՛մ եղբորդ լավ նայիր, մեր բացակայության ընթացքում, ու մի բանել, թռիչքը առավոտյան է, այնպես որ, երբ արթնանաք մենք այստեղ չենք լինի։

Չիմինն ու Թեն ցնցված են և չգիտեն ինչպես արձագանքել սրան, փոխարենը վեր են կենում ու մոտենալով ծնողներին գրնում են նրանց։

-Բարի ճանապարհ հայրիկ,-շշնջում է Չիմինը։

-Մենք ձեզ շատ կկարոտենք,-ասում է Թեն։

***

Կեսգիշեր։

Լռություն սենյակում։

Յունգին ընկած է հատակին, նրա վերքերը արնահոսում են, բայց ցավ նա չի զգում ավելի շատ նրան սպանում է հոգեկան ցավը, որ չի լքում այն պահից, երբ հայրը լքել է սենյակը։

Նա հիշում է իր մակությունն ու իր հետ պատահած բոլոր դաժան դեպքերը, այն թե ինչպես է մայրը իրեն լքել, ու դրանից հետո հայրը նրան է մեղադրում դրանում, անընդհատ իր մեջ հավաքված կատաղությունը թափելով մանկահասակ Մինի վրա, այսպես մինչ տանսերկու տարեկան, երբ հայրը ստիպված է մեկնել Միացյալ Թագավորություն ու բիզնեսի գլխին կանգնել։

Մինին թվում էր, որ սա իր փրկությունն է, բայց ոչ նա վերադարձել է ու հիմա կսկսվի այն ինչից Մինի սիրտն ուղղակի խառնում է։

Արցունքները ողողել են նրա ողջ երես հատակին լճանալով, նա փորձում է վեր կենալ, սակայն ուժերը չեմ ներում հետո սողում է դեպի լոգարան ու փորձում ծորակից ջուր խմել, չեմ կարող հստակ նշել, թե նարանից քանի րոպե է պահանջվում այս ամենն անելու համար, սակայն ետ վերադառնալով նա լսում է, թե ինչպես է սենյակի դռան փականի մեջ պտտվում բանալին, նա չի շրջվում, սենյակում լսվում են ոտնաձայներ դեպի իրեն մոտեցող, նա զգում է սպասվող վտանգը ու կուչ գալիս պատրաստվելով հարվածի, հանկարծ.........

Իմ շաատտ սիրելի ընթերցողներ, ահա և նոր հատվածը, ներեցեք այսքան ուշացնելու համար հուսով եմ ձեզ դուր կգա, գրեք ձեր տպավորությունները ինձ հաճելի է կարդալ......սիրում եմ բոլորիդ💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛

6 страница2 мая 2026, 00:02

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!