5
.....նա վեր է կենում ուզում է գնալ լոգարան, սակայն դռան բարձր ձայնը խանգարում է նրան դա անել, շրջվում է և իր առաջ է կանգնած եղբայրը։ Դուռը փակում է ու մոտենում Թեհյոնին.
-Բարև, կարո՞ղ ենք խոսել։
Թեն հասկանում է, որ այս անգամ չի կարող խուսափել եղբոր հարցերից, բայց և չի էլ ուզում պատասխանել դրանց, ուրեմն ի՞նչ անել, ի՞նչպես փրկվել ստեղծված իրավիճակից.
-Չեմ ուզում կոպիտ թվալ, բայց ինձ այնքան էլ լավ չեմ զգում, խնդրում եմ Չիմին ոչ հիմա, կարո՞ղ ես ինձ մենակ թողնել։
Այսպիսի բառեր Չիմինը երբեք չէր լսել տղայից, այն էլ իր հասցեյին։
-Ի՞նչ է գրողը տանի կատարվում Թեհյոն, պատմիր ինձ ես այլևս չեմ դիմանում այս վիճակին,-վերջին խոսքերը դուրս պրծան գրեթե լացակումաց,-Թեե խոսիր ինձ հետ, ասա՛ ես ուզում եմ օգնել։
Մոտենում է նրան ու գրկում, բայց ոչ մի արձագանք, տղան արձանացած շարունակում է նայել հատակին։ Չիմը հետ է քաշվում սրտի խորքում վիրավորանք զգալով արտասանում է.
-Ինձ թվում էր որ եղբայրներ ենք, բայց ինչպես տեսնում եմ արժանի չեմ վստահությանդ։
Լսվում է դռան ուժեղ շրխկոց ու տղան դուրս է գալիս։ Թեն մնում է մենակ։
Երկու կաթիլ արցունքներ ընկնում են հատակին, նա սկսում է հեկեկալ.
-Ների՜ր ինձ, ների՜ր եղբայր, ես քեզ շատ եմ սիրում,......",ների՜ր որ չեմ կարող քեզ պատմել։
Այսպես շարունակվում է մեկ ժամ, վերջապես հանդարտվելով տղան քնում է, այդպես էլ չճաշելով։
***
Բարձր երաժշտություն ու թանկարժեք խմիչքներ, կարճ ասած բար, որտեղ սովոր են լինել Յունգին ու Գուկը, նրանք սիրում են զվարճանալ, խմել, մինչ լուսաբաց հետևել հարբած ու ինքնատիրապետումը կորցրած մասսային։
Բայց այսօր վիճակն այլ է, Յունը նստած է ու միայն խմում է առանց շուրջն անգամ նայելու։ Գուկը անընդհատ փորձում է խոսել հետը, բայց վերջինս չի խոսում.
-Հեյյ՜ Յունգի, երկա՞ր ես այսպես արձանացած նստելու, ի՞նչ է եղել, մի տեսակ տխուր ես վերջերս, զվարճացիր ընկերս, սա քեզ չի՛ սազում։
-Ձայնդ կտրի՛ր ու ինձ մենակ թո՛ղ, հավեսդ չունեմ։
-Լսի՛ր մոռացար ինձ ասել, ես քեզ հարց էի տվել, ի՞նչ կապ ունես այդ անիծյալ ավագի հետ, լավ գիտես որ նյարդայնացնում է ինձ, բայց հանուն քեզ ստիպված էի գտնել նրա համարը։
-Գո՛ւկ։
-Ի՞նչ։
-Ասա ինձ ի՞նչպիսին է նա։
Գուկի աչքերը լայն բացվում են, հայացքը հառում է Յունի դեմքին ու բացականչում.
-Ի՞նչ, միայն չասես որ....չէ չէ լսիր ես իհարկե գիտեմ, որ մանկուց քեզ տղաներն են դուր եկել, բայց ոչ նա աղաչում եմ դու չես կա...,-չի հասցնում խոսքը ավարտել, երբ նրան ընդհատում են։
-Մոռացի՛ր, ամեն ինչ կարգին է, ուզում եմ տուն գնալ։
-Լսի՛ր, բայց դու երբեք այս ժամին չե՛ս գնացել, ի՞նչ է փչացրի տրամադրությունդ, եթե այդպես է ների՛ր, բայց պետք չի դատարկ բանից նեղանալ։
-Ես չե՛մ նեղացել, կհանդիպենք դպրոցում,-վեր է կենում և զգալով, որ շատ է խմել մի կերպ դուրս է գալիս բարից։
Ինքնել չի հասկանում թե ինչ հրաշքով է այդպիսի արագությամբ ու այդքան հարբած տուն հասնում անվնաս։
Մտնում է իր սենյակ։Ժամին է նայում 02։45։ Գրեթե ընկնում մահճակալին ու անշարժանում, հետո թեքվելով մեջքի վրա է պարկում ու վերցնում հեռախոսը, ինչ-որ համար է գտնում ու զանգում։
Զանգերը գնում են, սակայն ապարդյուն, նա որոշում է նորից զանգել այս անգամ պատասխանը շատ սպասեցնել չի տալիս և խոսափողից լսվում է կիասքնած ձայնը.
-Ալո՛, ով է՞։
Ձայն չկա, Յունը չի համարձակվում խոսել։
-Լսե՛ք, եթե երկար եք պատրաստվում էսպես դանդաղ շնչել ականջիս մեջ, ասեմ որ սխալ մարդ եք գտել ծաղրելու համար, գնացեք գրողի ծոցը, ինձ էլ թողեք քնեմ,-բացականչում է նա։
-Որքա՜ն գեղեցիկ է քո ձայնը, երբ բարկանում ես,-խոսում է վերջապես Յունը ու, քանի որ նա այնքան հարբած է, որ չի նկատում, թե ի՞նչ է ասում և ու՞մ, հետո իհարկե զղջալու է երբ հասկանա , բայց հիմա ո՛չ, հիմա նա վայելում է այդքան սքանչելի ձայնը,-գրողը քեզ տանի Փա՛կ Չիմի՛ն, դու ինձ խելագարության կհասցնես։
Արագ անջատում է հեռախոսն ու նետում սենյակի մյուս կողմը։
Ասել, որ Չիմինը ցնցված է, դա նշանակում է չասել ոչ մի բան, նա կիսաքնած վիճակից միանգամից արթնանում է ու հասկանում, թե ով էր հենց նոր իր հետ խոսում, քանի որ այդ լկտի ձայնը, խռպոտ ու հստակ, նա կտարբերեր հազարավոր նմանատիպ ձայների միջից։ Ի՞նչու սա պատահեց, ու ի՞նչ էին նշանակում Յունգիի այս խոսքերը։ Նա փորձում էր հասկանալ, բայց ավելի շատ նրան ուրիշ բան էր տանջում, ո՞րտեղից նրան իր համարը, գրողը տանի ո՞րտեղից։
Նա պառկում է նորից հետ անկուղնու մեջ ու փորձում քնել, բայց մտքերը նրան հանգիստ չեն տալիս, շարունակ շուռումուռ է գալիս ու էսպես շարունակվում է մինչ լուսբաց։ Երբ արևի առաջին շողերը պատուհանից ներս են ընկնում նա հասկանում է, որ ողջ գիշեր չի քնել։ Վեր է կենում ու ստիպված սկսում պատրասվել դպրոց գնալուն։
Դպրոց։
Դասերը սկսված են ու չի կարելի չնկատել, որ Չիմինն աչքերով ինչ-որ մեկին է փնտրում։ Սակայն ապարդյուն։ Յունգին չի եկել դասի և սա տարօրինակ չէ մտածում է Չիմինը, ո՞ր մի բանական մարդը գիշերվա կատարվածից հետո կհամարձակվեր նրա աչքին երևալ։
***
Յունի սենյակում արդեն պայծառ արևի կեսօրվա շողերը սփռել են անտանելի լույս։ Այս ամենը ստիպում է տղային դժկամությամբ ու ուժեղ գլխացավով արթնանալ, մտքի մեջ փնթփնթալով շատ պայծառ լույսից նա վերցնում է հեռախոսն ու նայում ժամին՝ 13։07։
-Գրողը տա՛նի,- գոռում է նա,- Յիրե՛ն ո՞ւր ես,- դուռը բացում ու միջանցքում գոռում է նա, միջանցքի ծայրին հայտնվում է սպասուհին.
-Այո՛ Պարոն Մին։
-Ինչո՞ւ ինձ չես արթնացրել, անպիտա՛ն դատարկագլու՛խ, հայրս քեզ ի՞նչի համար է վարձատրում,-գոռում է կատաղած։
-Ներեցե՛ք Պարո՛ն ուղղակի դուք զգուշացրել եք որ ձեզ չխանգարեմ, ես մեղք չունեմ,-լացակումած ասում է նա։
-Ճիշտ է մոռացել էի, լա՛վ, այս անգամ լավ պրծար, իսկ հիմա կորի՛ր աչքիցս։
Հետ է վերադառնում սենյակ ու հասկանում է, որ անիմաստ բացակայել է դպրոցից սարսափելի գլխացավը զգացնել է տալիս ու նա չի հիշում, թե ի՞նչ է երեկ եղել իր հետ։
Չի հասցնում դեղ ընդունել, երբ լսում է թե ինչպես են դռան զանգը տալիս ու սպասուհին դուռն է բացում։ Ո՞վ պիտի լինի այս ժամին նա հագնվում ու դուրս է գալիս հյուրասենյակ և այն ինչ տեսնում է նա ստիպում է փոշմանել, որ դուրս է եկել սենյակից ընդհանրապես։ Նրա աչքերի առաջ է.....
Սիրելիներս, ահա և նոր գլուխը, հաճելի ընթերցանություն, սիրում եմ բոլորիդ💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖💖
