4
.....ուղղվում է դեպի իր սենյակ ու մտնելով ներս նետվում անկողնու մեջ՝ երեսը մխրճելով բարձին վեր է թռչում տեղից հեռախոսի անսպասելի զանգի ձայնից ու նայում է էկրանին.
-Գրողը տանի!!!!!! Ինչպես վախեցա, տեսնես ով է ինձ այս ժամին հիշել։
Պատասխանում է։
-Ալո՛, լսում եմ ո՞վ է,-ձայն չկա, խոսափողից այն կողմ լսվում է ոչ այնքան ծանր շնչառություն, սակայն ոչ մի բառ,-գրողը տանի՜, դուք ինչ է անելիք չունեք, խոսեք՛՛՛ ինչու եք զանգել։
Զանգն ընդհատվում է։
Չիմինն ապուշ կտրած նայում է հեռախոսին ու բարկանում, <ո՞ր մի տխմարն է որոշել ինձ հետ էսպես կատակել>։
Նետում է ներքև հեռախոսն ու պատրաստվում քնել, քանի որ վաղն արդեն ստիպված է գնալ այդ անծյալ դպրոցը, որտեղ բոլորը հարցերով ողողելու են նրան այդքան երկար բացակայելու համար։
***
Առավոտ։ Ո՛չ, ո՛չ։ Ավելի կոնկրետ 05։57։
Տղան չի քնել ողջ գիշեր, չեն լքել նրան տանջող մտքերը, քանի որ տանը բացի սպասուհուց ոչ ոք չկա, չի կարելի ենթադրել, թե նրա անքնության պատճառն աղմուկն է։ Նա դանդաղ վեր է կենում մահճակալից ու քայլում լոգարան։ Միացնում է ջուրն ու սկսում լվացվել։ Առանձնակի ուշադրությամբ հարդարում է մազերը, անցնում սենյակ ու հագնվում։ Այսօր նա իսկապես անդիմադրելի գեղեցիկ է, նայում է իրեն հայելու մեջ ու հիանում։ Դուռը թակում է սպասուհին.
-Պարոն Մի՛ն դուք նախաճաշելու եք՞
-Ո՛չ,-սառն ու կոպիտ պատասխանում է նա,-քեզ քա՞նի անգամ պիտի կրկնեմ, որ ես ինքս ամեն ինչ կանեմ, չքվիր՛։
Սպասուհին հեռանում է։ Քանի որ դասին դեռ մի ամբողջ ժամ կա նա որոշում է շուտ գնալ այս անգամ։
Դպրոց։
Բացվում է դասարանի դուռը, թվում է, թե նա առաջին մարդը կլինի ով կմտնի դասարան, բայց ի զարմանս Մինի նրա առաջ է բացվում այսպիսի տեսարան ՝ Չիմինը կանգնած է պատուհանի մոտ մեջքով դռանը, նայում է դուրս ու լա՞ց է լինու՞մ, այո՛ նա գրողը ախր տանի, լաց է լինում, բայց ի՞նչու։ Նա նույնիսկ չի նկատում ինչպես է Յունգին կամաց քայլերով թիկունքից մոտենում։
-Բարի լույս, փոքրիկ,-մոտենալով ականջին շշնջում է նա,-չէի սպասում քեզ այստեղ տեսնել։
Չիմը նախ զգում է տաք շնչառությունն իր պարանոցին, հետո նրա քիթն արագ արձագանքում է անանուխի ծակող հոտին, որ գալիս էր թիկունքից, շփոթված շրջվում է ու չափազանց մոտ հայտնվում Յունի երեսին։Ասել որ Չիմը սարսափելի շփոթված է, նշանակում է ոչինչ չասել։ Յունը նայում է ուղիղ աչքերի մեջ՝ էնտեղ կարդալով բարկություն, քմծիծաղ է տալիս ու ավելի մոտենում ձեռքով նրբորեն սրբում տղայի արցունքներն ու շարունակում.
-Շշշշշ, մի՞թե ես եմ քո արցունքների պատճառը, ի՞նչու չէիր գալիս դպրոց, մ՞մմ։
Տղան կոպիտ շարժումով հրում է իրենից նրան ու ձեռքի ողջ ուժով ապտակում.
-Ես նա չեմ, ինչի տեղ ինձ դրել ես, տխմա՛ր, ու եթե չես նկատել մենք նույն սեռից ենք, այնպես որ նրանով ինչով դու ես ինձ սպառնում, նույնը կարող եմ նաև ես անել։
-Իսկ դու բավականին ուժեղ ես,
երևում է քեզ թերագնահատել եմ,-դարձյալ քմծիծաղ, ախխխխ՜՜՜՜ինչպես է Չիմինին կատաղեցնում խոսելու այս տոնը։
-Լսի՛ր ինձ ուշադիր, այս պահից սկսած աշխատանքը ես վերցնում եմ ինձ վրա մենակ կանեմ ամեն ինչ, իսկ դու աշխատիր հեռու մնալ ինձնից։
-Օ՜ Չիմինը այնքան է բարկացել, որ պատրաստ է, իմ փոխարեն ամեն ինչ անե՞լ,-գրեթե ժպիտով ասում է նա,-եթե իմանայի որ դրանով կազատվեմ այդ տխմար առաջադրանքից ավելի շուտ դա կանեյի։
Ո՛չ, սա այլևս անհնար է, անհնար է դիմանալ այս աստիճան լկտիությանը, Չիմինին երբեք, ոչ մի պահ կյանքում այսքան տհաճ չի թվացել, որքան այս մեկը։
-Ատո՛ւմ եմ քեզ Մին Յունգի՛,-դուրս է գալիս դասարանից, միջանցքով արագ քայլերով գնում դեպի աստիճաններն ու բարձրանում տանիք։
Դասարանի դուռը բացվում է դրսից ու սկսում են ներս մտնել աշակերտները քիչ քիչ ավելանալով, հանկարծ Յունի ձեռքից արագ քաշում է նրանցից մեկն ու շրջում դեպի իրեն.
-Հեյ ՜, գոնե հիմա կասես, թե հետդ ի՞նչ է կատարվում, ի՞նչու էիր երեկ Չիմինի հեռախոսահամարը հարցնում։
-Հիմա չէ՛, Գո՛ւկ, ավելի ուշ կբացատրեմ,,,
Դասարան է մտնում ուսուցիչն ու նրա հետևից Չիմինը։
Դասը սկսված է։
Ամբողջ դասի ընթացքում Յունը նայում է տղային, բայց պատասխան հայացք այդպես էլ չի ստանում։Չիմը դարձյալ իր մտքերի հետ է չնայած, որ փորձում է մասնակցել դասին։ Ամբողջ օրն անցնում է այսպես, ու Չիմինն ի զարմանս բոլորի զանգի հնչելուն պես դուրս է թռչում դասարանից ու արագ հեռանում դպրոցից տուն։ Նրա մտքում պտտվում է միայն մեկ անուն՝ ԹԵՀՅՈՆ։
Յունգին տուն է վերադառնում ու որոշում մոռանալ անհաջող օրն, այդ պատճառով էլ զանգում է Գուկին ու պատրաստվում գնալ բար, խմելու։
***
Թեհյոնն առաջվա նման իր սենյակում է, մայրը մի քանի անգամ փորձել է կերակրել նրան, սակայն նա դիմադրել է ու մերժել սնունդը։ Նա լսում է թե ինչպես է կերակուրը ձեռքկն ներս մտնում հայրը, ու նստում մահճակալի մոտ դրված աթոռին.
-Գիտեմ, որ արդեն հազար անգամ հրաժարվել ես ուտել, բայց սա առաջին անգամն է, երբ ես քեզ որևէ բան եմ խնդրում, հանուն մեզ բոլորիս, դու պետք է սնվես։
Տղան դեմքը շրջում է ու նայում հոր աչքերին, հետո ուտելիքին.
-Ավելի ուշ կուտեմ,-հանկարծ շատ կամաց ասում է նա։
Հայրը դնում է սկուտեղը սեղանին.
-Այդ դեպքում չե՛մ խանգարի քեզ տղաս,֊համբուրում է նրա ճակատն ու դուրս գալիս։
Չափից դուրս հուզիչ բառերը չէին կարող չազդել տղայի ներաշխարհի վրա, նա միառժամանակ ժպտում է ու լաց է լինում, ցավ է զգում,սակայն ուրախ է, համապատասխան բառեր չկան նկարագրելու այս զգացողությունը(դե հեղինակն էլ առանձնապես բառապաշարով չի փայլում😉), նա վեր է կենում ուզում է գնալ լուգարան, բայց բարձր դռան ձայնը խանգարում է նրան դա անել, շրջվում է և իր առաջ է կանգնած.........
Շնորհակալ եմ բոլոր ընթերցողներին, չնայած գրեթե աստղիկներ չունեմ, բայց ուրախ եմ, որ գոնե պրասմոտր ունեմ, I purple you 💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜💜
