3
......բնականաբար այս ամենը չի վրիպում Յունի աչքից ու նա անթարթ նայում է տղայի աչքերին.
-Ուզում ես համբու՞րել ինձ, ուրեմն ի՞նչն է քեզ խանգարում։
Այս խոսքերը ծակող նիզակի պես մխրճվում են տղայի ինքնասիրության մեջ, նա հրելով իրենից Յունգիին բղավում է.
-Մի՛ն, գրողը քեզ տանի, Յունգի՛, դու դեռ կզղջաս սրա համար,-Չիմի աչքերում երևում են մի ակնթարթում ծնված արցունքի կաթիլներ ու նա շտապ ուղղվելով դեպի պայուսակը, վերցնում է այն և դուրս գալիս՝ թողնելով Յունին մենակ ճնշող լռության մեջ։
***
Կեսօրն ու սաստիկ շոգ եղանակն արդեն զիջել են իրենց տեղը մթնշաղին։ Ինչ-որ տեղ հեռվում երևում է արևի մարող շողերը։ Փողոցի անկյունում՝ ուր փակուղի է, ընկած է մի դեռահաս, կլինի տասնհինգ կամ ավելի փոքր տարիքի, չի շարժվում, արյունահոսում է, աչքերը թաց են, երեսը հառած խոնավ պատին նայում է մի կետի, աչքերի մեջ բոլորովին դատարկություն է։ Հետո կամաց փակվում են աչքերը ու մթնում է գիտակցությունը։
***
-Այո՛, խնդրում եմ, որքան հնարավոր է արագ գտի՛ր նրան, ես այլևս չե՛մ կարողանում հանգիստ նստել, նա երբեք մինչ այս ժամը չի՛ մնացել դրսում , ինչ-որ բան այն չէ,-կինը խոսում է գրեթե լացակումաց,-իմ սիրտը վկայում է նրան ինչ-որ բան է եղել։
Հեռախոսը ցած դնելով կինը դիմում է վերնահարկ։ Մտնում է Չիմինի սենյակ, գտնելով նրան սառած ու անէացած այս աշխարհից։
-Քեզ լավ ես՞ զգում, ինչ տուն ես եկել փորձում եմ խոսել հետդ, Թեհյոնը չկա՛։
Տղան վեր է թռչում անկողնուց ու կարծես վերադառնում իրականություն, հայացքը ուղղում դեպի կինն ու բղավում.
-Ի՞նչ։
-Չիմին, ես..նրա ձայնը դողում է կկոկրդը լցվում ու խեղդվում ասես իր իսկ բառերից,-ես փորձում էի քեզ ասել, բայց դու տուն մտնելուն պես փակվեցիր քո սենյակում ու ես որոշեցի զանգել հայրիկիդ։
-Քա՞նի ժամ է արդեն։
-Երեք ժամ առաջ նա պետք է տուն վերադարձած լիներ։
Տղան ցնցվում է՝ մոռանում ամեն ինչ, նրա համար արդեն կարևոր չէ, թե ինչ է այսօր պատահել իր հետ։ Նա պաշտում է եղբորը, Թեհյոնն այս աշխարհում ամենաթանկ բանն է, որ տղան ունի և այն բանից հետո, ինչ ավտովթարից մահացան Թեհյոնի ծնողները տղայի մորաքույրը որդեգրեց նրան ու բերեց իր տուն։ Կարևոր չէ որ նա հարազատ եղբայրը չէ, նա միշտ է երազել քույրիկի կամ եղբոր մասին և հիմա, երբ վերջապես կատարվել է նրա երազանքը, տղան նորից անհետացել է։
Հեռախոսի զանգ։ Տիկին Փակին զանգում է իր ամուսինը։ Կինն արագ պատասխաանելով զանգին սառում է մի պահ, գցում հեռախոսը ձեռքից ու ընկնում հատակին, անհայտ է, թե ի՞նչ է նա լսել խոսափողից այն կողմ։
Նա արցունքներով լցված աչքերով նայում է հատակին կամաց շշնջալով.
-Նա հիվանդանոցում է։
***
Յունգին ողջ օրը անցկացրել է սպասումով լցված, նրա մտքից չի մոխրանում օրվա կատավածը, ավելին՝ նա հեռախոսը չի դնում ներքև շարունակելով սպասել ինչ-որ բանի։
Հանկարծ զանգահարում է ինչ-որ մեկը ։ Յունը անհամբեր նայում է էկրանին և չտեսնելով ցանկալի պատկերը հուսահատ հայացքը շրջում է այլ կողմ։
<Այս անգամ ինչու է ինձ հիշել> մտածում է նա ու նետում հեռախոսը մի կողմ արհամարելով զանգը։ Էկրանին գրված է ՀԱՅՐ։
Նրա մտքում պտտվում է այն տարբերակը, որ Չիմինը փոխել է միտքը ու չի ուզում Յունի հետ գործ ունենալ և ո՞վ գիտե, հնարավոր է անգամ համաձայն է միայնակ ավարտել աշխատանքը։ Բոլորովին տրամաբանական տարբերակը մտքում, նա հոգնում է այս վիճակից ու պատրաստվում քնել։
***
Երկու օր է անցել այն բանից, ինչ Յունը վերջին անգամ տեսել է դասարանի ավագին, նա նստած է դասաժամին, բայց տեղում չէ։ Ասես շարունակ մտածում է, թե ինչու նա գոնե դպրոց չի գալիս։ Ոչ ոք ոչինչ չգիտի այդ մասին ու այս սպասումն ասես սպանում է տղային ներսից, միթե՞ այդքան խիստ է նեղացել իր մի նախադասությունից, տխմար է՞ ինչ է՞, պետք չէ սարկազմը սրտին այդքան մոտ ընդունել։
***
Բացվում է տան դուռն ու ներս են մտնում երկու եղբայր։ Մեծն ասես հազիվ է բռնել թուլությունից գրեթե ուշաթափվող եղբորը։ Նա նրան ուղեկցում է վերև ու օգնում պառկել մահճակալին։ Տղայի դեմքին դեռ այն նույն դատարկ հայացքն է ինչ երեք օր առաջ էր։ Նայում է առաստաղին։ Չիմինը նստում է մահճակալի ծայրին ազատ մասում ու նայում եղբորը, անքնության պատճառով նրա աչքերը կարմրել են, բայց նրա համար դա նշանակություն չունի, նա լցված է, ուզում է գոռալ, հարցնել, խնդրել, պահանջել, որպեսզի տղան գոնե մի բառ ասի, սակայն զսպում է իրեն։ Թրջվում են աչքերն ու սեղմվում է կրծքավանդակում տեղ գտած սիրտը, երբ նայում է Թեհյոնի այսքան գունատ դեմքին։ Քաջություն է հավաքում ու կամաց սկսում խոսակցությունը.
-Ո՞վ է արել դա քեզ հետ։
Թվում է կխեղդվի հիմա կոկորդում հավաքած ցավից։
Լռություն։
-Եթե դու շարունակես լռել, ես չեմ կարողանա քեզ ոչնչով օգնել, խնդրում եմ վստահիր ինձ,-ափերի մեջ առնելու տղայի երեսը շշնջում է նա։
Դարձյալ լռություն։
Սա անտանելի է։ Ո՛չ։ Այլևս անհնար է դիմանալ։ Նա նայում է նրա աչքերին ու վայր են ընկնում ջրի երկու կաթիլներ։
Այսպես անցնում է հինգ րոպե, տղան չի շարժվում, ավելին, անգամ չի փոխվում դեմքի միմիկան, աչքերը չոր են, ասես արձան լինի։ Հանկարծ Չիմը անսպասելի վեր է կենում, սրբում արցունքներն ու շրջվում դեպի դուռը.
-Եթե զգաս, որ կարիք ունես խոսելու հարազատ մեկի հետ, գիտես թե ինձ որտեղ գտնես, ես միշտ պատրաստ եմ հասկանալ քեզ ինչ էլ որ ասես,-դուրս է գալիս ու փակում իր հետևից դուռը։ Ուղղվում է դեպի իր սենյակ ու մտնելով ներս նետվում անկողնու մեջ՝ երեսը մխրճելով բարձին վեր է թռչում տեղից հեռախոսի անսպասելի զանգի ձայնից ու նայում է էկրանին.....
Սիրելի ընթերցող,եթե դու գոյություն ունես թող քո մեկնաբանությունն այստեղ, ուրախ կլինեմ կարդալ կարծիքները, կապված ֆանֆիկի հետ, տառասխալների համար էլ կներեք, սովոր եմ ստեղնաշարի արագությանը🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤
