2
-Կարծեմ վերջին անգամ քեզ հասկանալի էի բացատրել, որ այս պահվածքով շուտով կլքես դպրոցը,-լսվում է հանդարտ, բայց միևնույն ժամանակ խիստ ձայնն առջևից։
Լռություն։
-Անգամ չե՞ս փորձում արդարանալ, պինդ տղա ես, ինչ խոսք, այդ դեպքում ինձ ոչինչ չի մնում անել, քան հեռացնել քեզ դպրոցից,-պարզաբանում է տնօրենն ու տղայի առջև դնում ազատման փաստաթուղթը։
Այնպիսի տպավորություն է ասես ոչինչ տեղի չունեցավ, տղայի միմիկան չի փոխվում։ Մի պահ քմծիծաղ։ Հետո վեր է կենում ու պատասխանում.
-Երևում է դեռ չե՛ք հասկացել, թե ինչ մեծ լավություն արեցիք՝ ազատելով ինձ ձեր ամենօրյա տհաճ ներկայությունից,- շրջվում է ու առանց ցտեսության լքում սենյակը։
Մին Յունգին երբեք չի փայլել իր քաղաքավարությամբ, այդ է պատճառը, որ տնօրենը չզարմացավ այս ամենից, հակառակը՝ խորը հոգոց հանեց, ասես ծանր բեռ թոթափեց իր ուսերից։
***
-Հեյ՜ Չիմին, դու ի՞նչ է դեռ քնած ես՞, վեր կա՛ց, ուշանում ե՛ս-բղավում է մայրը- արագ իջի՛ր նախաճաշելու, այլապես քաղցած կգնաս։
Չիմինը անսպասելի ու բարձր ձայնի պատճառով վայր է ընկնում անկողնուց ու գլուխը հարվածում հատակին, ծանր է, այո՛, երբ քեզ ամեն օր արթնացնում են այս եղանակով գրողը տանի։
-Մայրի՛կ, եթե մի օր լսես, որ ես մահացել եմ, չզարմանաս, դա ուղեղի ցնումից կլինի հաստատ,- բողոքում է տղան ու վեր կենալով ուղղվում է դեպի լոգարան։
Ավարտելով ու հագնվելով հասկանում է, որ շատ է ուշանում շտապել է պետք։ Վազում է ներքև ու առանց նախաճաշելու դուրս գալիս տանից։ Մինչ մայրը դա կնկատեր, նա արդեն բավական հեռու էր։
Դպրոց։
Դասին մնում է ընդհամենը երկու րոպե, երբ դասարանի ավագը ներս է խուժում դասարան և հասկանալով, որ հասցրել է, շնչասպառ նստում առաջին նստարանին։
-Երևում է հետևիցդ հրեշ է ընկել այսօր հա՞-ծաղրում է ձայնը հետևից։
-Ձայնդ կտրի՛ր Չոնգո՛ւկ, առանց այն էլ տրամադրություն չունեմ վիճելու,- առանց շրջվելու ասում է նա,- երևում է իմ անհաջող օրը պատրաստ է,-ինքն իրեն կամաց արտասանելով սկսում է հանել գրքերը։
Ներս է մտնում ուսուցիչը, բայց նա մենակ չէ, նրա հետ ևս մեկը կա, ով ներկաներից ոչ ոքի ծանոթ չէ, բացի մեկից։
-Երեխաներ խնդրում եմ ուշադիր, մենք նորեկ ունենք,-ասում է նա ու նայում դեպի տղան-կարող ես ներկայանալ։
-Ողջույն, ես Մին Յունգին եմ,-թեթև քմծիծաղով արտասանում է տղան ու նայում ընկերոջը, ով նստած է վերջին շարքում։
-Շատ լա՛վ, կարող ես նստել ազատ նստարաններից մեկին-առաջարկում է ուսուցիչը ու հետևում, թե ինչպես է տղան տեղավորվում վերջին շարքում։
Չիմինը ՝ ով այսքան ժամանակ լուռ հետևում էր այս ամենին, միանգամից նկատում է տղայի անպարկեշտ հայացքը դեպի իրեն։ Այնպիսի տպավորություն է, ասես նա զգում է, թե ինչու է իր օրը անհաջող։
-Փաք Չիմին՛, որպես ավագ, քեզ հանձնարարում եմ ամեն ինչում աջակցել նորեկին և օգնել հարցերի դեպքում,-նայում է ուսուցիչը ու դիմում դեպի Յունգին,-կարող ես դասարանի ավագին դիմել, եթե հարցեր ունենաս, իսկ հիմա անցնենք դասին։
Դասն ընթանում է բուռն մթնոլորտում, քանի որ առարկան կորեերեն լեզուն է, իսկ դասարանի մեծ մասը պաշտում է այս առարկան։
Յունգին ու Ջոնգկուկը շշուկով ինչ-որ բան են քննարկում և խանգարում դասը։ Չնայած ուսուցչի բազմաթիվ նկատողություններին նրանք շարունակում են զրուցել։
Այս ամենը չի վրիպում Չիմինի աչքից, ով արդեն ատում է նորեկին իր հոգու ողջ խորությամբ, տեսնելով, թե նա ում հետ է խոսում՝ ատելությունը մեծանում է։
Նա մի շեղ հայացք է ձգում դեպի տղան ու ափի մեջ ուժեղ սեղմում գրիչը։
Յունգին նկատում է դա ու սկսում ուղիղ նայել տղայի աչքերի մեջ, զննելով նրան վերից վար ու լկտի քմծիծաղով, նորից շրջվելով դեպի ընկերը։
Դասն ավարտված է։
Հաջորդ ժամը նրանք պետք է անցկացնեն ֆիզիկայի լաբարատորիայում։
Ձանձրույթը պատում է բոլորին, երբ ուուցիչը խմբային աշխատանք է հանձնարարում աշակերտներին ու միայն գուշակեք, այո՛ այո՛, Չիմինը Յունգիի հետ նույն թիմում է։ Սա տխուր նորություն է ինչ խոսք, բայց ավելի տխուր է այն, որ նրանք պետք է միասին աշխատեն նույնիսկ դպրոցից դուրս ու մեկ շաբաթ շարունակ։
Օ՜ ոչ, սա ուղղակի հարված է Չիմինի համար, նա կնախընտրեր ավելի հարմար մեկին, լինելով գերազանցիկ, նա հասկանում է, որ Յունգիից շատ բան պետք չէ ակնկալել, քանի որ քիչ է տարբերությունը Յունգիի ու դասարանի անշունչ առարկաների միջև։
Իսկ Յունգին նույնիսկ չի լսել ուսուցչի խոսքը և այն մասին, թե ում հետ է ստիպված աշխատել՝ լսում է Ջոնգկուկից, ով այդ պահին լսելով Յունգիի անունը շրջվում է։
Դասն ավարտված է ու ոչ միայն ֆիզիկայի, այլև օրվա ողջ դասերը, Չիմինը հավաքում է գրքերն ու կոկիկ տեղավորում պայուսակում։ Հետո շրջվում է ու որքան էլ տհաճ լինի այն, ինչ պետք է անի հիմա, դիմում է Յունգիին.
-Հեյ՜ նորեկ, դու մնա՛, պետք է խոսենք։
Յունգին տղայի անսպասելի խոսքից շրջվում է դեպի ներս, քանի որ պատրաստվում էր արդեն լքել դասարանը, քմծիծաղը դեմքին նայում է ուղիղ ավագի աչքերի մեջ.
-Երևում է քեզ չե՛ն սովորեցրել ինչպես դիմել մարդկանց,-թեթև բարկացկոտ հայացք,-բայց շատ մի՛ մտածիր, ես քեզ կսովորեցնեմ ինչպես դա անել։
Սկսում է դանդաղ քայլերով մոտենալ։ Չիմինը թեթև անսպասելիություն աչքերում, հստակ ու բարձրաձայն արտասանում է.
-Քո սպառնալից հայացքը ինձ չի՛ վախեցնում, ու եթե մտածում ես, որ աշխատանքը անելու եմ քո փոխարեն, ուրեմն շարունակիր երազել, եթե նորից նկատեմ, որ այդպիսի հայացքով ես նայում ինձ, կզղջաս որ ինձ ճանաչում ես,-Չիմինի վառվռուն աչքերը նայում են ուղիղ տղայի աչքերի մեջ, առանց մի կաթիլ վախի։
Յունը հասկանում է, որ տղան չգիտի թե ո՞վ է Մին Յունգին, ու՞մ որդին է ու ի՞նչ կարող է անել հասարակ մարդկանց հետ, բայց այս փաստը ոչ թե զայրացնում, այլ զվարճացնում է նրան ու նա որոշում է խաղալ մի փոքր։
-Շա՛տ լավ, ա՛սա, թե ու՞ր պիտի գամ ու երբ, որպեսզի սկսենք աշխատանքը,-նայում է նրան Յունը։
-Ինձ տու՛ր հեռախոսահամարդ, ես ամեն ինչ քեզ կուղարկեմ,-կարճ արտասանում է տղան, այնուհետև ստանալով այն, անցնում է ուսով հարվածելով տղային ու դեպի դուրս ուղղելով.
-Չմտածես, որ համոզեցիր ինձ թե հետաքրքրված ես աշխատանքով, եթե ավելորդ բան նկատեմ համարիր որ դիակ ես,-կոպիտ արտասանում է Չիմը ու անսասելի անակնկալի գալիս։ Յունգին մի վայրկյանում որսում է նրա ձեռքը, հրում դեպի իրեն ու պինդ սեղմելով ափի մեջ, սկսում է արագ հևել.
-Ինձ հունից մի հանիր՛ Փաք Չիմին, իմ հանբերությունը սահման ունի։
Պինդ սեղմելով նրան պատին մոտենում է տղայի ականջին ու շշնջում.
-Իսկ հիմա կորիր՛-բաց է թողնում։
Փակը զայրացած, բայց միևնույն ժամանակ թեթև շփոթված նայում է տղայի աչքերի մեջ՝ մոռանալով, թե ինչ պիտի անի սառում է, սակայն չի շարժվում տեղից։ Յունգիին այս ամենն ավելի է հունից հանում ու նա սկսում է մոտենալ տղային, դեմքին արդեն թեթև ժպիտով.
-Ինչ է վախեցար՞, ո՞ւր կորավ ինքնավստահությունդ,-նրանց միջև հեռավորությունը էլ ավելի փոքրացնելով Յունգին նայում է արագ շնչող տղային՝ ով կամա, թե ակամա հայացքը իջեցնում է դեպի տղայի շուրթերը, ինքն էլ չհասկանալով, թե ինչու։
Բնականբար այս ամենը չի վրիպում Յունի աչքից ու նա......
