1
Փաք Չիմին_16 տարեկան, դպրոցի աշակերտ, խիստ, զգաստ, հավասարակշռված,դասարանում ավագ է, ատում է անպարտաճանաչ մարդկանց, չի փնտրում հարաբերություններ, ընտանիքում երկու եղբայր են, սակայն փոքր եղբայրը խորթ է, անունը Կիմ Թեհյոն։
Մին Յունգի_16 տարեկան, նույնպես աշակերտ, անկանոն, կոպիտ, ինքնահավան, իր եսը պաշտող անձնավորություն, ատում է ամեն տեսակ կանոներն ու օրենքները, ջանք չի խնայում խախտել դրանք, ընտանիքում միակ զավակն է հայրը երկրում չէ, իսկ մորը երբեք չի տեսել, նա վաղուց է հեռացել իրենից, ունի մանկության ընկեր՝ Չոն Չոնգուկ։
Կիմ Թեհյոն_ 15 տարեկան, աշակերտ, բարի, համեստ, փխրուն, նրբանկատ տղա, պաշտում է իր ընտանիքը հատկապես ավագ եղբորը, թեև վերջինս խորթ է։
Չոն Չոնգուկ_ 16 տարեկան, վստահ, իրատես, քաղաքավարի անձնավորություն, թեև երբեմն փոփոխական է դառնում և հունից դուրս գալիս, սակայն բարի սիրտ ունի, Չիմինի դասընկերն է, իսկ Յունգիի մանկության ընկերն է, սակայն ոչ դասընկերը, քանի որ վերջինս սովորում է այլ դպրոցում։
