12
.......այս անգամ վստահ քայլերով առանց հաշվի առնելու այն, որ նրան արգելված է մոտենալ տղային.
-Քեզ ասացի ինձ մոտ մի՛ արի,-շփոթված գոռում է Չիմինը, նրա մոտ սկսում է իրական հիստերիա, հետ է քայլում այնքան մինչև մեջքով հարվածում է պատին։
-Հանգստացի՛ր, ես ընդհամենն ուզում եմ օգնել,-կամաց արձագանքում է Յունը, չնայած որ ներսից նրա համբերությունը սկսում է սպառվել։
-Ես տեսա՛, թե այդ ինչպես էիր ուզում ինձ օգնել,-շարունակում է Չիմը, նրա աչքերի մեջ նորից երևում են առաջացող արցունքի լճերը։
Տղան սկսում է խղճալ նրան, ցած է դնում հագուստը մոտենում դռանը բացում այն ու դուրս գալիս իր ետևից փակելով այն.
-Փոխի՛ր հագուստդ,-ասելով երկու բառ։
Չիմը միայն նրա գնալուց հետո է սկսում հանդարտվել, նրա վիճակը մի թեթև կայունանում է այն ժամանակ, երբ հիշում է, որ իրեն շտապել է պետք, քանի որ դեռևս անհայտ է որտեղ է նրա եղբայրը։
Հագնելով սև ջինսե տաբատ, սև երկարաթև բլուզ, դուրս է գալիս ու հանդիպում այսպիսի տեսարանի՝ Ջոնգկուկը բռնել է Մինի վերնաշապիկից պինդ սեղմել է դեպի իրեն ու բղավում է որքան ձայնը թույլ է տալիս։
-Որտե՞ղ է նա, ինչ ես արել հե՞տը, խելքդ թրցրել ե՞ս լրիվ։
-Ես նրա հետ ոչինչ չեմ արել, հիմա կգա ու կհամոզվես դրանում։
-Ի՞նչ է էստեղ կատարվում,-ընդհատում է նրանց Չիմինը։
Գուկը պտտվում է դեպի նա, բաց է թողնում Յունգիի հագուստն ու քայլում դեպի Չիմինը.
-Արի՛ ինձ հետ, եղբայրդ անհանգստանում է քեզ համար, նա քեզ է սպասում,-բռնում է նրա թևից ու տանում իր հետ։
-Ի՞նչ, ի՞նչպես, Թեհյո՞նը, հեյ բաց թող կարող եմ ինքս էլ քայլել,-այդ ընթացքում նայում է Յունի դեմքին այնտեղ կարդալով խանդ։
-Եթե մի անգամ էլ սա կրկնվի համարիր, որ ընկերներ չենք,-հասնելով Յունին նրան սպառնում է Գուկն ու բաց չթողնելով Չիմինի ձեռքը նստեցնում է մեքենան ու տանում։
Ճանապարհն այնքան էլ երկար չէ, բայց Չիմինն անհանգիստ աջ ու ձախ է նայում կարծես չհավատալով այս ամենին։ Նրան այդ տխմարի ձեռքից փրկում է այն մարդը, ով այդքան ատում էր նրան ու նեղացնում, ո՛չ, սա անկարելի է, մեկ օրվա համար չափազանց շատ են տարօրինակությունները, նա խճճվել է իր մտքերի մեջ, բայց այնուամենայնիվ փորձում է խոսել Գուկի հետ.
-Ի՞նչու ես ինձ օգնում,-առանց նրան նայելու հարցնում է Փակը։
-Դու երբևե կդադարե՞ս այդքան անպատասխանատու լինել, գոնե փոքր եղբորդ հանդեպ, դու գոնե գիտե՞ս թե նա ինչ վիճակում էր այսքան ժամանակ, երբ դու Յունգիի հետ Աստված գիտի ինչով էիր զբաղված,-պոռթկում է տղան, նրա աչքերում կարելի է կարդալ անհանգստություն, որն ուղղակի շփոթության է ենթարկում Չիմինին։
-Դա ընդհանրապես քո գործը չէ, վերջ տուր քեզ այնպես պահել, ասես անհանգստանում ես ինձ համար, ու ընդհանրապես ո՞րտեղից գրողը տանի դու գիտես իմ եղբորը,-նույն կերպ գոռում է նրա վրա Չիմը նայելով նրա կողմ։
-Շուտով ամեն ինչ կհասկանաս, երբ հասնենք տուն։
Այս բառերից հետո Չիմը դադարում է ձայն հանել սպասելով, թե երբ է վերջապես այս անտանելի ճանապարհը վերջանալու։
***
Յունգին դեռ շոկից դուրս չի եկել Գուկի անբացատրելի պահվածքից հետո, նախ նա ողջ օրը չէր պատասխանում զանգերին և չեկավ իր հետ բար, ինչպես սովորաբար, հետո էլ Յունի առաջ պաշտպանեց նրան ում այդքան ատում էր։ Միթե՞ սա երազ է։ Ի՞նչ է կատարվում նրա ընկերոջ հետ, նա փորձում է հասկանալ, երբ հիշում է, որ իրեն զանգում էր Նամջունը։ Վեր է կենում և սենյակ հասնելով հետ է զանգում նրան.
-Ալո, Նամջուն, դու զանգել էիր ինձ, ինչ որ բան է պատահե՞լ։
-Այո, դու կարող ե՞ս ընկերություն գալ, ես ամեն ինչ պատրաստել եմ, քո ստորագրությունն է մնում։
-Կես ժամից կլինեմ։
-Լավ։
Նա կախում է խոսափողն ու սկսում կարգի բերել իրեն ու շուտով տնից դուրս է գալիս ուղևորվելով արդեն ԻՐ ընկերություն։
***
Թեն ու Հասոկն նստած են խոհանոցում։ Հասոկը փորձում է համոզել Թեին, որ ինչ-որ բան ուտի, բայց ապարդյուն, տղան մատով անգամ չի դիպչում ուտելիքին։
Դռան ձայն։
Թեն վազում է հյուրասենյակ, Հոսոկն էլ հետևից։ Ներս է մտնում նախ Չիմինը, սարսափելի նյարդային դեմքով, այնուհետև Գուկը ոչ պակաս բարկացած, նրանց դեմքի վրա պարզ կարելի է կարդալ, որ միասին գալը համերաշխ չի ընթացել։
-Հյո՜ն,-վազում է դեպի Չիմինն ու պինդ գրկում,-ո՞րտեղ էիր, ես շատ էի անհանգստանում, դու գնացել էիր ինձ փնտրելու՞,-անհամբեր բղավում է Թեն։
-Այո, ես քեզ էի փնտրում, ներիր եղբայր,-գրկում է նրան պատասխան ու շեղ նայում Գուկին, ով բարկացած աչքերով հետևում է այս տեսարանին։
Հոսոկն այս ամբողջ ընթացքում նայում է կողքից ու շատ արագ հասկանում, որ Չիմինը ստում է, քանի որ նրա պարանոցի հետքերը մատնում են, թե մոտավորապես որտեղ է նա եղել։ Չնայած դրան ձայն չի հանում։
Այսպես կշարունակվեր երկար, եթե Գուկը չընդհատեր նրանց սրտաճմլիկ գրկախառնությունը։
-Միգուցե արդեն հանգստանաս Թեե, նա արդեն այստեղ է ողջ ու առողջ։
Տղաները հետ են քաշվում իրարց ու նստում։ Սկսում է սպասված խոսակցությունը։
Չիմինը, ով ամբողջ ընթացքում լուռ լսում է Թեի պատմածը, չի կարողանում արդյունքում զսպել արցունքները։
-Ներիր ինձ եղբայր, որ բարկանում էի քեզ վրա, հիմա եմ հասկանում, թե որքան ցավոտ էր քեզ համար մեր վեճերը, ներիր,-լաց է լինում Չիմինն ու գրկում եղբորը,-ես այդ տխմարի վերջը կտամ, ասա ինձ նրա անունը Թեե։
-Դրա կարիքը չկա,-ընդհատում է նրան Գուկը,-ես այդ մասին հոգացել եմ։
Գուկը վեր է կենում ու ներողություն խնդրելով, որ գործեր ունի հեռանում է։ Նա դուրս է գալիս Փակերի տնից, երբ հանկարծ.........
Բարև բոլորին......ինչպես եք , նոր հատվածն արդեն պատրաստ է, մի քիչ կարճ է, կներեք, բայց խոստանում եմ վաղը երկար կլինի,,,,,հաճելի ընթերցանություն,,,,☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺☺
