18
Փաստն այն է, որ նա այլևս չի ուզում վերջ տալ այս խաբեությանը, իսկ այն ինչ կատարվում է հիմա, այս պահին ամենևին էլ խաբեություն չէ, այլ պարզ իրականություն։ Գուկը տենչում է նրան, ասես թմրամոլը թմրանյութին։ Ե՞րբ, ի՞նչպես հաջողվեց Թեին այսպես խելքահան անել նրան տղան դա չգիտի։ Նա պարզապես ուզում է ամեն վայրկյան լինել այս էակի կողքին։ Ու հիմա այստեղ այս նկարը ավելի բորբոքեց ցանկությունները։ Այն վերջնականապես խլեց Գուկից իր սթափ մտածելու կարողությունը։
Թեհյոնը չի շարժվում, նա գիտի, թե այս ամենը ուր է տանում իրենց երկուսին էլ։ Միառժամանակ ուզենալով և չուզենալով սա տղան անում է մի բան, որը շփոթահար է անում Գուկին։ Նա ձեռքերը բարձրացնում է վեր ու սկսում հանդարտ արձակել Գուկի վերնաշապիկի կոճակները.
-Թույլ տուր այս տեսարանը ևս մտապահել,֊ Թեի վառվող աչքերը նայում ու մանրակրկիտ խուզարկում են այս պատկերը։
Վերջ։ Գուկի համբերության ծովի մեջ այլևս մի կաթիլ ջուր չի տեղավորվի։ Նա ցնցված է տղայի համարձակությունից։
-Դու կրակի հետ ես խաղում մահկանացու,֊շշնջում է նա Թեի ականջին,֊առաջին անգամ եմ նման հանդգնություն տեսնում։
Գուկը նայում է տղային, հիանալով նրա անթերի կերպարանքով, մտքում մանրազննին գրանցելով ամեն մի մանրուք Թեի արտաքնի մեջ։
Թվում է՝ թե նա որևէ թերություն չունի (իսկ դա իրականում չի թվում, էդպեսել կա😏)։
Տղան մոտենում է նրա դեմքին ու սկսում լիզել այն, զուգահեռ նրա ձեռքերը թափառում են զուգընկերոջ մարմնով։
-Չափազանց համեղ խորտիկ ես այսպես անառիթ փորձելու համար, բայց ես անկարող եմ ինքս իմ դեմ,֊ Գուկն այս բառերը շշնջում է այնքան դանդաղ ու հասկանալի ձևով, որ տղայի երակներում սառչում է արյունը հրաժարվելով այլևս հոսել։
Թեն արդեն ավարտել է առաքելությունը։ Հիմա նա մարմնի ողջ մակերեսով դողում է Գուկի քայլերից, չնայած, որ երբեմն հայտնվող ու անհետացող համարձակությունը հուշում է նրան չվախենալ։
Բայց ինչպես չվախենալ այս իրավիճակում, դա էլ հերիք չէ նրա օրգանիզմը սկսել է արթնանալ այս քանակությամբ կիրք զգալով։ Սա այն բարդ իրավիճակներից է, որից միակ ելքը հանձնվելն է։ Եվ այդ քայլը Թեն արդեն պատրաստ է անել։ Չէ որ մտքում նա ինքն էլ է խոստովանում, որ Գուկի քայլերը իրեն անիծյալ հաճելի են։
Թեի թուլացած մարմինը այլևս Գուկի տրամադրության տակ է, հիմա նա կարող է անել ինչ ցանկանում է, որովհետև տղան մի կաթիլ դիմադրություն անգամ չի ցուցաբերում։
Գուկը շարունակում է փաղաքշել նրան ուժգին ցանկասիրությամբ։
Սա լավ ավարտ չի խոստանում։
Շուտով Թեն հրում է իր վրայից նրան ու ինքը բարձրանում վեր։ Նրա մատները մխրճվում են տղայի մազերի մեջ շոյելով դրանք, իսկ շուրթերը շարունակում են Գուկի կիսատ թողած գործը։
-Որոշել ես թուլացնել ինձ այո՞,֊ քմծիծաղով շշնջում է վամպիրը։
Չնայած որ Գուկը հիմա ներքևում է պառկած, բայց նրա ակտիվությունը դրանից չի պակասում։ Նա սկսում է արձակել Թեի գոտին։ Տղան այսպես հագուստով էլ անգամ կարող էր թույլ տալ Թեին բարձրաձայն տնքալ, եթե նախապես նրան նախապատրաստելու միտք չունենար։
Սա մի փոքր անսովոր է, Գուկը միշտ այնքան կոպիտ է, որ այսպես նուրբ Թեին անճանաչելի է։
Թեի մտքում հիմա շատ բաներ են կատարվում, որոնց մասին Գուկն այլևս իմանալ չի կարող, քանի որ վամպիրները միմյանց մտքեր անկարող են կարդալ։
Գուկը հապաղելու կարիք բացարձակ չունի, նրա մարմինն այս ամենին էլ չի կարող դիմադրել, այդ պատճառով էլ, առանց ավելորդ շարժումների նա այսպես ներքևում պառկած վիճակում սկսում է սեռական ակտը։
Թեն մի պահ զգում է օտար մարմնի մուտքն իր օրգանիզմ ու չհասցնելով հարմարվել դրան սկսում է տնքալ ուժգին սեղմումներից։ Գուկը երկու ձեռքով բռնել է նրա ազդրերից ու տղային ներքև է սեղմում, ասես ուզում է ավելի խորը թափանցել։
Ճիչ հիշեցնող տնքոցները հիմա շոյում են Գուկի ականջը, կրկնապատկելով հաճույքի չափաբաժինը։ Շուտով տղան հոգնում է այսպես պառկած դիրքից ու վեր կենալով նստած դիրք ընդունում։ Այսպես նա հնարավորություն ունի գրկել Թեին։ Ու ոչ միայն գրկել։ Նա սկսում է շարժման հետ մեկտեղ համբույրներ թողնել տղայի պարանոցին։ Թեի մատները չեն դադարում շոյել Գուկի մազերը։ Որից հետո իջնում են դեպի թիկունք ու սկսում ճանկռել այն։ Ցավն ու հաճույքը մի առժամանակ ունակ չեն այսպես հանդես գալ։ Բայց ոչ այս դեպքում։
-Ահխ՜, որքան հաճելի է քո թավշյա ձայնը,֊շշնջում է Գուկը Թեի ականջին ու դրա հետ մեկտեղ մեծացնում արագությունը, որպեսզի ավելի ու ավելի բարձր ճչա տղան։
Նա Թեին գրկում ու թիկունքի վրա է պառկեցնում, հետո նորից իր օրգանը ներս է հրում, այս անգամ, նրա ձեռքերը սկսում են Թեին շոյել իսկ շուրթերը փաղաքշել պարանոցը։ Նա իր շարժումները դարձնում է առավել կտրուկ, ստուգելու համար, արդյո՞ք տղան պատրաստ է ավելիին։
Իսկ Թեն այս անմարդկային արագությանը պատասխան միայն տնքոցների միջից շարունակ արձակում է Գուկի անունը։
Այս սենյակում հիմա կրքի աննկարագրելի քանակություն կա։ Գուկն այնպես է փաղաքշում տղային ինչպես երբեք։ Նա ոչ մի կերպ չի դադարում սեղմել ու ցավեցնել։ Չէ որ դրա հետևանքով արձակված ձայները նա աշխարհում ոչ մի լավ բանի հետ չի փոխարինի։
Նա ձեռքով սկսում է սահել Թեի օրգանի վրայով, երբ զգում է, թե վերջը որքան մոտ է։
Հետո մոտենում է նրա ականջին ու շշնջում.
-Խնդրում եմ թույլ տո՜ւր,֊ սա ասելով հետ է քաշվում ու Թեն տեսնում է նրա արնագույն աչքերը։ Հետո տղան մեխանիկորեն տալիս է սպասված դրական ազդանաշանը։
Գուկին էլ ոչինչ հարկավոր չէ, նա կռանում ու կծում է Թեի պարանոցը։ Արյունը դանդաղ լցվում է նրա բերանի խոռոչը այն նույն համեղ արյունը, որ չես գտնի ոչ մի մահկանացուի երակներում։
Սրա հետ մեկտեղ կայծակի արագությամբ շարունակվող սեղմումները չեն դադարում ու Թեն ճչում է հաճույքից։ Նա այս պահին ոնակ չէ ցավ զգալ, միայն հաճույք ու վերջ։
Գուկի սերմերը լցվում են ներս ու Թեն զգում է ամեն կաթիլ սերմի մուտքը։ Նա ինքն է այս պահին սերմնազատվում, վերջ տալով երկարատև տանջանքներին։
Սա խելահեղ էր։
Այդպես է կարծում նրանցից յուրաքանչյուրը։ Թեն դեռ չի դադարել տնքալ, նա շնչում է անկանոն, իսկ Գուկը լիզում է պարանոցի վերքը, աշխատելով թեթևացնել ցավը։
Այլևս ոչինչ չի լինի առաջվա նման, քանի որ մի բան կա երկուսի մեջ էլ փոխված։ Այս ամենից հետո անհնար է հերքել զգացմունքների առկայությունը.
-Ինձ, գրողը տանի, ծայրահեղ հաճելի է քեզ հետ,֊շշնջում է Գուկը կրքոտ տոնով, շնչելով նրա ականջին շատ մոտ,֊ի՞նչպես է սա քեզ մոտ հաջողվում։
Թեն չի պատասխանում, որն էլ ստիպում է Գուկին նայել նրա աչքերի մեջ։ Իսկ տղայի աչքերում մշուշ է, նա ունակ չէ մտածել, կամ պատասխանել։
Հետո տղան անխոս ու դանդաղ կծկվում է Գուկի կրծքավանդակին ու փակում աչքերը, նրա գիտակցությունը լքում է նրան։
***
Չիմինը հայելու առաջ հարդարում է մազերն ու կարգի բերում իրեն։ Նա ինչ֊որ առանձնահատուկ է պատրաստվում այս անգամ։
Դուռը թակում են։
Դե իհարկե, ամենևին նորմալ է, որ տղային ինչպես միշտ խանգարում են։
-Մտեք,֊հանդարտ արտասանում է տղան, իր բնավորության համաձայն։
Լսվում է բացվող դռան ձայնը։
-Կարող ենք խոսե՞լ.....
Բարի երեկո ու բարի գալուստ գլուխ 18, վերջերս մի փոքր ընթերցանության պասիվություն եմ նկատում, քոմենեում գրեք ձեր կարծիքներն ու մնացեք ինձ հետ, մինչ նորից գամ, բարի գիշեր՜👋👋
