17
-Ինչ՜
-Այո քաղցրիկս, այս պահից սկսած դու բացի ինձանից ոչ ոքի պատկանել չես կարող,֊հեգնում է տղան ու ձեռքով շոյում է տղայի մազերը։
-Բարբարոսություն,֊շուրթերը հավաքում է Չիմինը,֊նշանակում է, որ ես քո սեփականությունն եմ այո՞։
-Կարելի է և այդպես էլ ասել, միայն թե մի կարևոր ճշտում, մինչ այս պահը հենց այդպես էլ եղել է սիրելիս, պարզապես հիմա այդ ամենը օրինականացվեց։
Չիմինը հանդարտ լսում է այս ամենն ու նրա դեմքը հիմա չի արտահայտում որևէ հատուկ զգացմունք։ Սենյակի դռան հակառակ կողմում կանգնած է մի կին, ով այս խոսակցությանը հետևում է արդեն մի քանի րոպե։ Նրա մարտական հայացքը ուղղված է դեպի Յունգին, ու զննում է այնպես, ասես ցանկանում է ինչ֊որ թույլ տեղ գտնել տղայի վրա։ Նա նայում է այսպես մի քանի րոպե ևս ու հանդարտ հեռանում է դռան մոտից, իսկ այդ ընթացքում Յունգիի դեմքից չի հեռանում հաղթական ժպիտը, դե քանի որ կնոջը նա վաղուց էր նկատել։ Այս խոսակցությունը հատուկ պատրաստված էր հենց նրա համար, որ կինը լսեր այն։
***
Թեհյոնը անշարժացած ընկած է անկողնու վրա, նրա ձեռքերը երբեմն նյարդային ձգվում ու շարժվում են, աչքերը հանկարծակի բացվում ու փակում են, մարմինը դողում է, իսկ ճակատին ջրի կաթիլներ են։ Նա ակնհայտ տանջվում է։ Գուկը դուրս է եկել սենյակից և սա հիասքանչ առիթ է Հանդանի համար մի լավ խուզարկել տղայի սենյակը։
Դեռ սենյակ չմտած նրա ականջին են հասնում տղայի տնքոցները, նա գալարվում է ցավից։
Կինն արդեն սենյակում է ու կենտրոնացած շարժվում է դեպի պառկած օբյեկտը։ Սկզբում նա մի լավ նայում է տղային ու զննում մարմինը, այնուհետև պարանոցին նկատում մի կապտուկ։ Նա ձեռքով մի կողմ է տանում սավանը ու տեսնում հազարավոր նման կապտուկներ։ Երկար ուսումնասիրությունից հետո նրա աչքերը կանգ են առնում մեկ այլ բանի վրա՝ մաշկի վրա առաջացած կարմիր գծերը։
Կնոջ հայացքը միանգամից մթնում է կատաղությունից, նա սկսում է հասկանալ, թե ինչ է այստեղ կատարվում։ Մնում է միայն մի վերջին ճշտում։ Նա ձեռքով բարձրացնում է տղայի փակ աչքերից մեկի կոպը։ Դժվար է նկարագրել, թե ինչպիսին է հիմա կնոջ արձագանքը, բայց այն, որ դա այն չէր ինչ պետք էր նրան, դա հաստատ։
Նա արագ բաց է թողնում տղային ու հետ քաշվում.
-Ուրեմն ահա, թե ինչ ես թաքցնում մեզանից Գուկ,֊շշնջում է քթի տակ Հանդանն ու շրջվում որպեսզի արդեն դուրս գա սենյակից, բայց չի հասցնում, դուռը բացվում ու ներս է մտնում Հոսոկը։
-Այստեղ ի՞նչ եք անում,֊ մինգամից հարցնում է տղան անհանգւստ նայելով պառկած ընկերոջը,֊խնդրում եմ տիկին՛ հանգիստ թողեք իմ ընկերոջը։
-Ես պարտավոր չեմ որևէ մեկին բացատրություններ տալ, թե որտեղ ինչ եմ անում, մի կո՛ղմ ճանապարհիցս խղճուկ մահկանացու։
Կինը հրում է նրան ուսով ու դուրս գալիս սենյակից։
-Որքան կոպիտ է,֊մրթմրթում է քթի տակ Հոսոկն ու նստում ընկերոջ կողքին։
***
Կատարյալ լռության ու մթության մթնոլորտում նստած անձը իր մտքերից դուրս է գալիս այն պահին, երբ դուռը հանկարծակի բացվում է ու ներս է մտնում Նամջունը։
Տղամարդը վեր է կենում տեղից ու մոտենում նրան.
-Ինձ թվում էր կխելագարվեմ միայնակ, բարի գալուստ եղբայր։
-Ողջույն Սուհո, ի՞նչպես ես, ի՞նչ նորություն կա,֊նստում են նորից աթոռին։
-Ոչ մի լավ բան, իմ մարդիկ արդեն մի քանի օր է փնտրում են նրան, բայց չկա ու չկա, ես կխելագարվեմ առանց նրա հասկացիր, սա չի կարող շարունակվել։
-Հանգստացիր, մենք միասին կգտնենք նրան, խոստանում եմ, իսկ այդ տխմարները չեն ազատվի իմ ձեռքից, ֊Նամջունի հաստատակամ տոնը փոքր֊ինչ մեղմում է նրան ու ոգևորում։
-Ես երդվել եմ պատառ պատառ անել նրանց երբ բռնեմ։
-Մենք միասին դա կանենք եղբայր, մի մտածիր, հիմա կարևորը կնոջդ փրկելն է։
-Յունգին արդեն գիտի՞։
-Ոչ իհարկե, ես նրան ոչինչ չեմ ասել, երբ տուն վերադարձա տեսա, որ նրա ու տղայիս հարաբերությունները կարգավորվել են, նրանք վերջապես համերաշխ են։
-Ճիշտ ես արել, կարիք չկա նրան ներքաշել սրա մեջ, առանց այդ էլ նա շուրջբոլորը վերացնում է ամեն ինչ, եթե իմանա այս մասին ես նրան կանգնեցնել չեմ կարող, բացի այդ իմ նպատակն է որպեսզի նա վերջապես համակերպվի տղայիդ հետ ապրելու փաստին։
-Հավատա նրանք ավելի քան համակերպվել են միմյանց,֊ թեթև ժպտում է Ջունը։
Երկուսն էլ նայում են իրար աչքերի մեջ ու չարախինդ ժպտում։
***
Հոբին ցավոք սրտի դուրս է գալիս սենյակից հենց այն պահին, երբ Թեի գիտակցությունը վերադառնում է։ Նա սկսում է կամաց կամաց հիշել ամեն բան, ինչ կատարվել է։ Ավելի հստակ նրա հիշողության մեջ տպավորվել է մի պատկեր, որը հիմա նրան հանգիստ չի տալիս։
Մի պահ, մի ակնթարթ տևած այդ տեսարանը Թեն կարող է նկարագրել ամենայն մանրամասնությամբ, բայց հիմա կարիք չկա այն նկարագրելու, միայն փոխանցել թղթին։
Այո՛, նա հիմա ցանկանում է դա։ Հետո դանդաղ վեր է կենում ու չգիտեմ որտեղից գտնելով նկարչական անհրաժեշտ իրերը, որն այնքան խնամքով թաքցված էր Գուկի սենյակում, նստում է հատակին ու սկսում նկարել։
Պատկերը ուրվագիծ ստանալուն պես ակնհայտ արտահայտում է տղայի արտիստիկ տաղանդն ու մտքերը։ Այն այնքան հստակորեն է պատկերված, որ նույնիսկ ջնջելքւ կամ ուղղելու կարիք էլ չկա։ Նկարում պատկերված է Գուկը մահճակալի վրա ծնկի եկած, նրա աչքերը արտահայտում են կիրք, իսկ ձեռքերից մեկը արձակում է սեփական վերնաշապիկի կոճակները, մյուս ձեռքը շոյում է գոտկատեղի հավածում տեղակայված օտար ազդրերը։ Նկարում հստակ երևում է, որ երկու հերոսներն էլ պատկանում են արական սեռին։ Այն դեռևս գունավորված չէ, բայց անգամ կիսատ վիճակում էլ արտահայտում է մարմնական մեծ ցանկություն։ Գուկի շուրթերի վրա պատկերված է ծորացող մարդկային արյունը, իսկ կիսափակ բերանից ներս նշմարվում է վամպիրներին հատուկ երկու ատամները։
Այս ամենը Թեն թղթին է փոխանցում կիսասթափ ու կիսաքնած վիճակում։ Նա իհարկե իրեն պատկերում է մինչ գոտկատեղ, շարունակությունը անիմաստ համարելով։
Նկարը այնքան կենդանի է, որ կարիք նույնիսկ չկա այն գունավորելու, գծանկարի էությունը արտահայտում է մեծ քանակությամբ կիրք, սեր, քնքշանք, մարմնական ցանկություն։
-Այն կատարյալ է՜,֊շշնջում է ինքն իրեն տղան ու վերցնելով վրձինը սկսում գունավորել այն։
Գունային կարմիր գամման լրացնում է այն ամենը ինչը բացակայում էր գծանկարի դեպքում։
Նկարն ավարտված է։ Թեն ամբողջությամբ պատված է գունաներկերով, նրա ձեռքերն ու անգամ երեսը հիմա ջրաներկի տուփ են հիշեցնում։
Վին ուժասպառ ընկնում է մահճակալին ու երեսը հառած նկարին անշարժանում է, բայց սա երկար չի տևում։ Շուտով սենյակ է վերադառնում Գուկը ու ապշահար նայում այս պատկերին։ Երբ նա տեսնում է Թեի աշխատանքը միանգամից աչքերի առաջ է գալիս այդ օրը, թե որքան հրաշալի զգացողություններ նա ապրեց տղայի հետ։
Թեհյոնը թեև նկատել է տղային, բայց չի շարժվում տեղից, շարունակելով անթարթ նայել։ Գուկը նկարից կտրվում ու շրջվում է դեպի տղան.
-Երևում է ուշքի ես եկել, այո՞, հմ, հետաքրքիր է։
Հետո Գուկը կռանում է տղային շատ մոտ ու սկսում շնչել նրա դեմքին շատ մոտ.
-Որքան գեղեցիկ ես, երբ այսպես ենթարկվող կերպարի մեջ ես,֊ Գուկը սկսում է շուրթերով սահել նրա դեմքին, սառը շնչելով ու շոյելով։
Հետո նրա աջ ձեռքը բարձրանում է վեր ու բռնելով Թեի երկու ձեռքերը սեղմում է դրանք ափի մեջ։ Միմյանցից աչք չկտրելով նրանք շարունակում են ուշադիր զննել ու չկշտանալ իրարով։ Գուկը հիմա ամբողջովին պառկած է տղայի վրա ու Թեն զգում է գոտկատեղից ներքև տղայի իրեն ճնշող արթնացած օրգանը։
Գուկը կորցրել է իրեն, այո՛, նա այլևս գիտակցել չի կարող, թե ինչ է իր հետ կատարվում, մարմինը այնպես է ձգտում այս տղային, անհնար է կառավարել սեփական գործողությունները, և պետք էլ չէ։
Նա որոշել է այսօր հագուրդ տալ դրանց։
Քնքշանք, ահա թե ինչ է զգում նա Թեի կողքին, նա իրոք սիրահարվել է, թե սա ուղղակի խաբեություն է, դժվար է ասել։
Փաստն այն է, որ նա այլևս չի ուզում վերջ տալ այս խաբեությանը....
Ողջույն սիրելի հայրենակիցներ, հույս ունեմ լավ եք, իմ կարծիքով բոլորն էլ գիտեն ինչու ուշացավ այս գլուխը, բայց դուխներդ տեղը պահեք #հաղթելու ենք
Սարանգհե՜
Korea with Artsakh
