19
-Կարող ենք խոսե՞լ։
-Եթե շատ շտապ չէ, հիմա չէ խնդրում եմ մայրիկ, ես շտապում եմ։
-Շտապ է Չիմին, շրջվի՛ր ու ինձ լսի՛ր,֊ կնոջ հաստատակամությունը ստիպում է որդուն թողնել հայելին ու պտտվել։
-Ի՞նչ է պատահել,֊այլևս չափազանց լուրջ խոսում է Չիմինը։
-Ես շատ պարզ հիշում եմ, այն օրը, երբ հայրդ որոշեց քեզ ամուսնացնել տղամարդու հետ, դու այդ օրվանից դադարել ես մեզ հետ շփում ունենալ, և ես հասկանում եմ, թե ինչու։ Եվ չնայած իմ բազմաթիվ ջանքերին, որպեսզի հայրդ դա քեզ հետ չանի այնուամենայնիվ դու ամուսնացար այդ հրեշի հետ։ Մինչև այսօր ես հույս եմ փայփայել, որ քեզ մի օր կազատեմ նրա ձեզքից ու դու վերջապես երջանիկ կլնիես, իսկ հիմա՞,֊կնոջ կոկորդում սկսում են խեղդվել բառերը, ֊հիմա դու հանձնվել ես նրան ու Աստված գիտի, թե այդ սատանան ինչեր է իրեն թույլ տալիս...
-Մայրի՛կ,֊պոռթկում է Չիմինը, կնոջ ձայնը կտրելով, հետո տոնը իջեցնում ու շարունակում,֊ի՞նչպես ես համարձակվում նման անձնական թեման խոսակցության նյութ դարձնել։
Այս ոչ այնքան ցածր խոսակցությունը լսելի է դռան հետևում կանգնած Յունի համար, ով այստեղ էր եկել Չիմինին իր հետ տանելու։ Տղան կրակ ժայթքող աչքերով զննում է նրանց ու ուշադիր լսում ամեն բառը։
-Անձնակա՞ն, Չիմին ի՞նչեր ես խոսում, ի՞նչպես կարող է ձեր միջև ընդհանրապես անձնական լինել, նա քեզ արժանի չէ։
Այս բառերը ստիպում են Յունգիին սեղմել բռունցքներն ու կծել սեփական շուրթերը չափազանց նյարդային վիճակից։ Բայց նա որոշում է շարունակել լսել։
-Ախ՜ ուրեմն հիմա էլ այդպես այո՞, այն ժամանակ, երբ ինձ աջակցություն էր պետք թույլ չտալու այս ամենը սիրելի մայրիկս որոշեց լռել, իսկ հիմա՞, հիմա երբ զոհն արդեն ընդունել է իր մահապատիժը կորած հոգատարությունը վերադարձել է գիտակցություն այո՞, ուզում ես՞ քեզ մի նորություն ասեմ մայրիկ, ես վաղուց եմ հարմարվել այս ամենին ու խղճահարության կարիք բացարձակ չեմ զգում։
Այդ պահին սենյակի դուռը բացում է Յունգին ու շտապ քայլերով ներս գալիս։
-Արդեն պատրաստ ե՞ս սիրելիս,֊ հարցնում է նա ու առանց պատասխանի սպասելու ձեռքով դեպի իրեն ձգում տղային ու հպվում շուրթերին, նա մի քանի վայրկյանի ընթացքում այնքան կիրք է ներարկում այս համբույրի մեջ, որ անհնար է տարբերել նրանց երջանիկ ամուսնական զույգից, հետո հեռանում է մի փոքր,֊հրաշալի տեսք ունես,֊ շշնջում է նա, չի դադարում նայել Փակին այրող հայացքով։
Հանդանը այս ամենին հետևում է անհասկանալի հայացքով, այս աստիճան համարձակություն անպատճառ Յունգին չէր ցուցաբերի, եթե Չիմինը դա թույլ չտար։ Կինը դա միանգամայան հասկանում է, բայց ոչինչ չի կարողանում ասել նյարդերի ձգման պատճառով։
-Գնանք արդե՞ն, ուշանում ենք,֊շշնջում է Յունգին։
-Ես պատրաստ եմ,֊ պատասխանում է Չիմինը, որից հետո նրանք ասես սենյակում մենակ էին, հեռանում են։
Կինը դեռ կանգնած է։
Նրա այտի վրա սահում է ջրի կաթիլը, բայց ձեռքը վայրկյանական սրբում է այն։
Խանդ։
Ահա թե ինչ է նա զգում։ Հոգու խորքում նա ինքն էլ է հասկանում, որ որդուն արդեն կորցրել է։ Բայց համակերպվել դրա հետ չի պատրաստվում....
***
Անտառում ուր հիմա ստվերների շարժ անգամ չի զգացվում վաղուց է ավարտվել վամպիրների միջև պատերազմը։ Այս խոշոր բախումներն ընթանում էին մեկ անձի համար՝ այդ անձի անունն է Սոլար։ Սուհոն ու Նամջունը ծախսել են իրենց ողջ ուժերն ու միջոցները նրան փրկելու համար։ Ու չնայած երկար բախումներին ի վերջո նրանց հաջողվել է ոչնչացնել վամպիրների մեկ այլ պարագլխի, ով տենչում էր գերագույն գահը։
-Կարո՞ղ ենք խոսել,֊ Սուհոն փորձում է հնարավորինս մեղմ սկսել։
-Ի՞նչի մասին,֊կինը չի նայում նրա կողմ։
-Ինձ թույլ կտա՞ս գոնե բացատրել։
-Արի թողնենք այդ ավելորդ բացատրությունները, դու նողկալի ես ինձ, խնդրում եմ մի՛ շարունակիր այս ամենը։
-Սոլա՛ր,֊ընդհատում է տղամարդը,֊ ասացի, որ պետք է բացատրեմ։
-Դավաճանությունը բացատրությունների կարիք չունի, ուղղակի կամուսնալուծվենք ու վերջ կդրվի այս կեղծ հարաբերություններին Սուհո՛։
-Ի՞նչ, ոչ՜, լսիր ինձ Սոլար, հանուն մեր տղայի, նա այս փաստը չի ընդունի։
-Նրա անունը մի՛ տուր, քո պիղծ բերանով գրողը տանի, երբ նա իմանա, թե դու ինչեր ես արել, քեզ բազմաթիվ փոքրիկ Սուհոների կբաժանի, հասկացար։
-Նա չի՛ համարձակվի...
-Այն էլ ինչպես կհամարձակվի, այնպես ինչպես դու համարձակվեցիր փոխել ինձ ուրիշի հետ։
-Այդպես մի՛ ասա...
-Իրո՞ք, իսկ ինչպես կուզենաս որ ասեմ, ավելի դանդաղ և հասկանալի այո՞, դու իսկական տխմար ես, եթե կարծում ես, որ երբևէ կներեմ քեզ, դու անխախտելի երդում էիր տվել, ու դրժեցիր այն, էլ ինչ ես ուզում, որ մտածեմ քո ազնվության մասին, հմ՞ պատասխանի՛ր գրողը քեզ տանի։
Կնոջ տոնի մեջ զգացվում է կոկորդում կանգ առած վիրավորանքը, որն այլևս չի թողնում շնչել։
-Սոլար՜
Կինն այլևս չի լսում, քանի որ խոսքից անմիջապես հետո լքում է սենյակը։
***
Անտառում մութ ու լուռ գիշեր է։ Խրճիթում ևս լուռ է, սա երևի այն պատճառով, որ Չիմինն ու Յունը դեռ չեն վերադարձել, ու դատելով նրանց գտնվելու վայրից դժվար էլ վերադառնան։
Նրանք որոշել են գիշերն անտառում անցկացնել ու միասին որսի դուրս գալ։ Յունգին որոշել է ամուսնուն ցույց տալ իր ամենօրյա սպանությունների գործընթացը։
Չիմինը հակառակ իր սկզբունքներին համաձայնել է հետևել սրան, խոստանալով չխանգարել։
Նրանք քաղաք են դուրս գալիս ու այդ ընթացքում Յունգին հասցնում է սպանել հինգ գիշերային անցորդի, ովքեր պարզապես որոշել էին այդ օրը ուշ վերադառնալ տուն։ Չիմինը հիպնոզացած հետևում է, թե ամուսինը ինչպես է առանձնակի սառնասրտությամբ մարդկային կյանքեր խլում։
~
Երկու տղա քայլում են անտառով, նրանցից մեկը իր հետ քարշ է տալիս թարմ դիակ, որից դեռ շարունակում է հոսել արյունը։ Զոհի մարմինը նույնիսկ դեռ տաք է, չնայած արդեն սպանված է։
-Ասա՛ ինձ Յունգի, ի՞նչպես ես այսքան սառնասրտորեն սպանում մարդկանց, ես չեմ կարողանում դա անել, երբ նրանք այդ հայացքներով ինձ են նայում։
-Չիմին, եթե անկեղծ, ես ևս չեմ ուզում սպանել, բայց երբեմն այն այնքան հաճելի է ինձ, որ կանգ առնել չեմ կարող, արյան կարիք ես գրեթե միշտ եմ զգացել։
-Միևնույն է քեզ հասկանալ չեմ կարող (մդե Չիմինը հասկանալու հետ խնդիրներ ունի էլի🤦♀️🤷♀️)։
Նրանք այսպես գնում են այնքան մինչև հասնում են անտառի խորքը, ուր անգամ կենդանիները ոտք չեն դնում։
-Ուզում եմ այստեղ այս գիշերը քեզ հետ անցկացնել,֊շշնջում է Յունգին սեղմելով տղային ծառին ու թույլատրելիից ավելի մոտենալով։
-Ու ի՞նչ մենք պետք է անենք այս լքված թփուտներում,֊հարցնում է Չիմինը։
-Կարևոր չէ թե ինչ կանենք, կարևորն այն է, որ այստեղից քո ձայնը չի լսի ոչ ոք,֊շշնջում է Յունգին ու անհագ հպվում տղայի արյունոտ շուրթերին։
-Ինչ՜....
***
Ջոնգուկը Թեին թողել է սենյակում ու դուրս է եկել մի փոքր գնումների, այժմ Հոբիի մասին հոգ տանելու պարտականությունը այևս հանձնված է նրան։
Նա փաթեթները ձեռքին վերադառնում է արդեն, երբ խոհանոցում նրան է դիմավորում Հանդանը։
-Ես պետք է խոսեմ քեզ հետ,֊ նրան է դիմում կինն ու նստում մոտակա աթոռին։
-Ի՞նչի մասին,֊հետաքրքրվում է Գուկը։
-Ասա՛ ինձ տղաս, ուզո՞ւմ ես արդյոք, որպեսզի հայրդ չիմանա այն տղայի մասին, որ հիմա քո սենյակում է......
Բարի լույս բոլորին, ես աշխատում էի այս մասի վրա ու այն պատրաստ եղավ հենց այս պահին, դրա համար էլ վերբեռնում եմ, չեմ հասցրել ստուգել սորրի, մնացեք ինձ հետ, առջևում հետաքրքիր գլուխներ են👋👌😁
