21 страница1 мая 2026, 20:00

20

-Ասա՛ ինձ տղաս, ուզո՞ւմ ես արդյոք, որպեսզի հայրդ չիմանա այն տղայի մասին, որ հիմա քո սենյակում է,֊ Հանդանի տոնն այս անգամ փոքր ինչ մեղմ ու սիրալիր է համեմատած նախորդ խոսակցության։

-Ես ինչ֊որ բան եմ բաց թողել այո՞ մայրիկ, մի տեսակ շատ չե՞ս սիրալիր,֊ Գուկը սա ասում է կես կատակ կես լուրջ տոնով, այնպես որ կինը չգիտի ինչպես սա ընդունել։

-Ոչ իհարկե, ես ուզում եմ ընդամենն օգնել քեզ...

-Օգնե՞լ, մայրիկ, վերջ տուր, դու քո ողջ կյանքում ձգտել ես նվաստացնել ինձ, իսկ հիմա այսպես միանգամից օգնել, դա չափազանց է արդեն։

-Գո՛ւկ, կլսե՞ս նախ ինձ, եզրակացությունները հետո։

-Լավ...,֊լրջանում է տղան։

-Դու իհարկե հիանալի տեղյակ ես նրանից, թե հիմա ինչ է կատարվում եղբորդ կյանքում, նկատի ունեմ նրա ու Յունգիի կապը, ու չհերքե՛ս դա խնդրում եմ։

-Ենթադրենք տեղյակ եմ, հետո՞,֊ փոքր֊ինչ կենտրոնանում է տղան։

-Հետո՞, հետո այն, որ ինձ պետք է մեկընդմիշտ վռնդել նրան այս տանից, դու գիտես, որ ես երբեք դեմ չեմ եղել քո որոշումներին, ի տարբերություն հորդ....

-Դա այն պատճառով, որ թքած ունես ինձ վրա, ոչ թե նրա, թե որքան ես կարևորում իմ ընտրությունը,֊ միանգամից վրա է բերում Գուկը։

-Միգուցե դու ճիշտ ես, բայց փաստն այն է, որ ես չեմ խառնվում դրան, բայց ինչ վերաբերում է Չիմինին, ես նրան երբեք տղամարդու կողքին չեմ պատկերացրել, և այդ Յունգին, նա սատանայի նման պտտվում է Չիմինի կողքին չթողնելով հանգիստ շնչել...

-Մայրիկ իսկ դու հարցրե՞լ ես Չիմինի կարծիքն այս ամենի շուրջ...

-Ես շատ լավ գիտեմ, որ հոգու խորքում նա ևս չի ընդունում իր կարգավիճակը։

-Մենք երկուսս էլ գիտենք, որ դա այդպես չէ...

-Ես կարճ կլինեմ, ես ուզում եմ որպեսզի դու հաստատես հորդ առջև այն տեղեկությունը, որ Յունգին անձնական կապի մեջ է քո սենյակի տղայի ընկերոջ հետ, իսկ այդ տեղեկությունը ես կհայտնեմ նրան։

-Այսինքն դու ուզում ես, որ ես դավաճանեմ Յունգիին ու մատնե՞մ...

-Այո՛, փոխարենը ես խոստանում եմ լռել քո մասին...

-Իսկ եթե նա ասի՞, իսկ եթե Յունգին դա ասի հայրիկին ի պատասխան իմ արածի...

-Չի հասցնի, նախքան ասելը հայրդ նրան չի խնայի, դա հաստատ, իսկ ինչ վերաբերում է քեզ, դու այդ տղային կտեղափոխես որևէ ապահով վայր, որտեղ նրան ոչ ոք չի գտնի, ու այդ դեպքում Յունգին եթե անգամ ասելիք էլ ունենա, ապացուցել այն չի կարողանա,֊կինը չարախինդ ժպիտով է արտահայտում վերջին բառերը...

-Գրողը տանի, ես երբեք չեմ մտածել, որ քո՝ Յունիգիի հանդեպ ատելությունն այս աստիճան կխորանա մայրիկ, ու դու պատրաստ ես այս ամենին հանուն նրա, որ Յունգին հեռանա՞

-Ես ավելիին եմ պատրաստ Ջոհնկուկ, կարող ես հիմա չպատասխանել, մինչև առավոտ մտածիր, իսկ առավոտյան ասա միանում ես ինձ թե ոչ, ու հիշի՛ր, կամ ինձ հետ, կամ իմ դեմ։

Գուկն ուզում է պատասխանել, բայց չի հասցնում, կինը նրան թողնում է միայնության մեջ։

***

-Յունգի վերջ տո՛ւր, ի՞նչու հենց այստեղ, ես չեմ հասկանում,֊համառում է Չիմինը։

-Ես պաշտում եմ լիալուսինն ու քեզ պատկերացնո՞ւմ ես ինչ կլինի եթե դրանք համատեղեմ, օ՜ այո, դրախտ,֊ շարունակում է կրքոտ համբուրել ու շշնջալ Յունգին այնպես, որ բառերն առավելագույնս հասկանալի հնչեն ու տպավորեն։

Իսկ Չիմի՞նը։ Նա կորցրել է ինքնատիրապետումը տղայի սանձարձակ պահվածքից։ Չնայած որ մերժում ու հրում է տղային, միառժամանակ մահու չափ ցանկանում է նրան։

Այս ամենը գրված է նրա աչքերի մեջ ու եթե ուշադիր լինենք այն ընթեռնելի է։ Մարմինը չի կարողանում չարձագանքել քայլերին ինչքան էլ, որ ուղեղը հրամայում է կանգ առնել։

-Քեզ ասել ե՞մ, որ ուզում եմ առանձին ապրել հետդ,֊ հանկարծ անսպասելիորեն շշնջում է Յունգին, այդ պահին նա ձեռքով արձակում է Չիմինի հագուստը։

Չիմինը պատկերացում չունի ինչի մասին առաջինը մտածել, այն թե ինչ ասաց հենց նոր իր օրինական ամուսինը, թե այն թե նա ինչ է անում այս պահին։

-Իմ կարծիքը հաշվի առնելո՞ւ ես, թե՞ հույսս կտրեմ,֊թեթև ժպտում է Չիմինը։

-Իհարկե հաշվի կառնեմ սիրելիս, բայց ինչ էլ որոշես մենք առանձին ենք ապրելու հասկացա՞ր։

Լսվում է Չիմինի հիստերիկ ծիծաղը, որին միանում է նաև Յունինը։

-Դու տխմար հումորիստ ես,֊ մի կերպ զսպում է շարունակական հռհռոցը Չիմինը։

-Ախ ուրեմն տխմար եմ այո՞,֊ կրքոտ գգվում է նրան Յունն ու նրանց մարմիններն արդեն մերկ վիճակում իրար են բախվում, Չիմինը հենված է վերոհիշյալ ծառին ու Յունգին նրան ասես չի էլ ուզում բաց թողնել։

-Յո՜ւն,֊Չիմինը մատներով մերսում է տղայի թիկունքն ու դեպի իրեն ձգելով պարանոցը կծում,֊սա իմ նշանն է քեզ, ֊կամաց խոսում է նա,֊ այսուհետ դու ևս ունես պատկանելիության նշան։

Յունգին սկզբում սուր ցավ է զգում պարանոցին, հետո լսելով տղային մի փոքր ուշքի է գալիս.

-Այդքան շատ էի՞ր ուզում ցույց տալ բոլորին, որ քեզ եմ պատկանում,֊ շշնջում է նրա ականջին Յունգին ատամներով բռնելով տղայի ականջը։

-Այն էլ ինչքա՜ն,֊քմծիծաղ է տալիս Չիմը։

-Այս ցավի համար դու հենց նոր պատիժ վաստակեցիր, իսկ հիմա այստեղ արի՛,֊ դեպի իրեն է ձգում ամուսնուն ու ձեռքերով արձակում գոտին։

Չիմինն այս շոյանքներն ընդունում է ցածրաձայն տնքոցներով, երբեմն ձայնը խեղդելով կոկորդում ու վախենալով շատ աղմուկ բարձրացնել։

Յունը իրեն է հպում տղայի մարմինն ու զգուշորեն տեղափոխում սառը հողին։ Թփուտներն այստեղ խիտ են, բայց ոչ այնքան որ թաքցնեն զույգին։ Բացի այդ այստեղից օղակաձև առաստաղ է խոյանում դեպի աստղազարդ երկինք։

Խելագար մարմիններն իրար են շոյում ու գգվում առանձնակի կրքոտ եղանակով, ասես հենց նոր են բացահայտել մեկմեկու գոյությունը։
Չիմինն այլևս չի զսպում իրեն, տնքում է ողջ կոկորդով, որովհետև այլ տարբերակ չունի։ Յունը կայծակի արագությամբ շարժվում է նրա մեջ տակնուվրա անելով տղային ներսից։ Սա հաճելի ու անփոխանցելի այն զգացումն է, որ շատերին վիճակված չէ սիրելի մարդու հետ զգալ։ Բայց տղաները գտել են իրար ու վստահաբար այլևս բաց չեն թողնի։

Յունգին իր շարժումների մեջ միանգամից մի քանի զգացմունք է ներարկել՝ սեր, կիրք, ցանկություն, իշխանություն, այս ամենը Չիմը զգում է իր մաշկի վրա։

Չիմինը պառկած է, իսկ նրա վրա շարունակում է շարժվել ամուսինը, միայն հիմա է նա նկատում, թե Յունգին որքան նման է գիշերային այս երկնքին, նրա կիսալուսնաձև, կրքոտ աչքերը, հանդարտ հայացքը, ածուխի պես սև մազերը։ Այս ամենը Չիմինին դուր են գալիս, առհասարակ նրան դուր է գալիս տղայի մեջ ամեն բան, անգամ ակնթարթային բռնկումները, որի հետևանքով հաճախ տուժում է հենց ինքը՝ Չիմինը։

-Յունգի....

-Մ՞մ

-Ես սիրում եմ քեզ,֊կիսատնքոցով արտահայտում է Չիմինը,֊ահխ՜֊ Յունգին այնպես է իրեն կորցնում, որ միմատորեն ցավեցնում է տղային։ Նրա համար այս բառերից հետո կանգ է առում ամեն բան։ Մոլորակն այլևս չի պտտվում ոչ՛ իր առանցքի, ոչ՛ էլ արեգակի շուրջ։ Ավելին՝ նա անգամ մոռացել է մոլորակի գոյության մասին։

-Չիմին՛.......




Բարի երեկո, դուք չէիք սպասում, ու ես ևս չէի սպասում, բայց վայելեք ազատ վայրկյաններս սիրելիներս, գրկում եմ բոլորիդ, չկարոտեք(չնայած չեք հասցնի😏)👋👋👋

21 страница1 мая 2026, 20:00

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!