25
-Բայց՜, Նամջուն,֊կինը մի փոքր շփոթված է ամուսնու պահվածքից, այդուհանդերձ ենթարկվում է։
Աշխատասենյակի դուռը կտրուկ բացվում է ու նրանք ներս են պրծնում, ինչպես միջանցիկ քամին։ Դուռը փակվում է, իսկ կինը դեմ առնում ուղիղ դռանը։ Նամջունը նրան սաստիկ սեղմել է դռանն ու շարժվելու տարբերակ չի թողել.
-Այսօր դու ինձ կասես, թե որտեղ ես թաքցնում որդուդ, միևնույն է գտնելու եմ նրան ու կտոր֊կտոր անեմ։
-Բա՛ց թող ինձ, ես չգիտեմ նրա տեղը,֊ մի կերպ շնչում է կինը։
-Իսկապես կարծում ես, որ հավատալու եմ քեզ այո՞։
-Ստելու կարիք չկա, միևնույն է, երկու դեպքում էլ դու քո որոշումը կայացրել ես ու ամեն բան փոխանցելու ես այդ ապիկար, անպատասխանատու, զազրելի արարածին, ով դրա արժանիքներն անգամ չունի։
Նամջունը լսում է կնոջն ու մտքում տալիս իրեն այն հարցը, թե ընդհանրապես ինչու է նա Յունգիին այսպես ատում։
-Ինձ այդպես մի նայիր, դու դեռ այն ժամանակ տվեցիր նրան բոլոր արտոնությունները փչացնելու Չիմինի կյանքը, իսկ հիմա նա վերափոխել է մեր տղային, դարձնելով ըմբոստ, բռնկուն ու իր պես անպատասխանատու։
Վերջին արտասանած ամեն բառ կինը շեշտում է առանձնակի դիտավորությամբ, դրանով ավելի բորբոքելով ամուսնուն։ Նամջունն ավելի է հունից դուրս գալիս։
-Այս երբվանի՞ց ես հանդգնել ուղիղ աչքերիս մեջ նայելով բղավել,֊ ատամներն իրար պինդ սեղմած մռնչում է տղամարդը,֊քեզ քո տեղը հիշեցնել է պետք։
Նա մի ձեռքով բռնում է կնոջ կոկորդից ու բարձրացնելով վեր նետում նրան սենյակի մյուս ծայրը։ Կինը դեռ չի հասցրել նորմալ ուշքի գալ, երբ զգում է լուսատուի պայծառ լույսը, որ ամուսինը պահել է ուղիղ նրա երեսին։ Ցավից նա ճիչ է արձակում ու սկսում տապակվել լույսի ուժգնությունից։
Սովորաբար վամպիրները խոցելի են լուսավոր տարածքներում, հատկապես Հանդանը, ով չափազանց զգայուն է ամեն տեսակ լույսի հանդեպ։ Ամուսինն այսքան տարի նրա հետ ապրելով գրեթե անգիր է արել նրա բոլոր թույլ կողմերը ու դա է պատճառը, որ ամեն սխալ արարքի դեպքում նա կնոջը տանջում է ամենադաժան եղանակներով։ Այդ մասին իհարկե Գուկն ու Չիմինը տեղյակ չեն, իսկ Յունգին վայրկյաններ առաջ տեղեկացավ։ Նա Չիմինին սենյակում էր թողել բուռն գիշերվանից հետո ու որոշել մի փոքր որս անել, բայց լսելով ամուսիններին, միամտորեն ականատեսն էր եղել այս ամենին։
Յունգիի մտքով անգամ չէր կարող անցնել, որ ամեն ինչ այնպես չէ ինչպես թվում է։ Նա միշտ մտածել է, որ Հանդանից ավելի վատ արարած այս անտառում չկա, այնինչ Նամջունը հատել է վատագույնի բոլոր սահմանները։ Ինչ խոսք սա շրջադարձային հետևանքներ է ունենալու հետո, բայց երևի պետք էր, որ հենց Յունգին տեսներ այս ամենը և ոչ թե Գուկը, կամ Չիմինը։
Յունգին նայում է այս ամենին, հետո հանդարտ քայլում հետ իր սենյակ։ Ներս մտնելով նա Չիմինին գտնում է կիսամերկ պառկած անկողնու վրա.
-Ինձ թվաց գնացել ես արդեն,֊ հանդարտ արտասանում է Չիմը ու ծածկում մարմինն արագ։
-Այդ պատճառո՞վ ես զգում քեզ այսպես ազատ,֊քմծիծաղ է տալիս Յունը։
Չիմինը ժպտում է։
-Կարո՞ղ եմ մի հարց տալ,֊լրջանում է Յունգին։
-Իհարկե...
-Երբևէ մտածել ե՞ս, թե մայրդ ինչու է ատում ինձ։
-Իրականում ոչ այնքան, ուղղակի միշտ իմացել եմ այդ մասին ու վերջ, խորը չեմ մտածել։
-Հմմմ...
- Ինչու՞, դու ինչ֊որ բա՞ն ես իմացել այդ մասին,֊հետաքրքրվում է Չիմինը։
Յունգին այլևս լռում է, նրա մտքերը տեղափոխվում են այլ աշխարհ՝ շարունակ մտածելով ու ծանր ու թեթև անելով ամեն բան։ Նա այլևս չի մտածում, որ Հանդանն իրեն դիտավորյալ է ատում, այստեղ անկասկած պետք է որ այլ պատճառ լինի, ավելի լուրջ քան պատկերացնելի է։
Մինչ նա այս ամենը մտքում քննարկում է Չիմը դանդաղ սողոսկում է նրա գիրկն ու ամուր գրկում.
-Էյ՜ որտեղ ես սավառնում, ես քեզ հետ եմ խոսում,֊երրորդ անգամ կրկնում է Չիմն ու նրան հանում իր մտքերից։
-Ո՜չ, ոչինչ փոքրիկս,֊խոսքը շրջանցում է տղան,֊ այս ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ,֊քմծիծաղ է տալիս տղան։
Մինչ Չիմինը կմտածեր ինչ պատասխանել սենյակի պատուհանը դանդաղ սկսում է բացվել։ Տղաները հանկարծակիի են գալիս։ Յունգին միանգամից թաքցնում է իր թիկունքում ամուսնուն, իսկ ինքն անձամբ կատաղած նայում պատուհանի ուղղությամբ՝ մտքում երդվելով կտոր֊կտոր անել, ով էլ որ դա լինի։
Պատուհանը գրեթե մինչև վերջ բաց է արդեն, բայց ետևում ոչինչ տեսանելի չէ։ Յունգին նյարդային շնչում է ատամները սեղմելով։ Հանկարծ ներս է սողոսկում Գուկը շատ անսպասելի, իսկ նրա ետևից երևում է Թեհյոնի պատկերը։
Չորսն էլ անխոս իրար են նայում։ Ինչ ասել կամ չասել, հիմա դա չէ խնդիրը, խնդիրն այն է, թե տղաներն ինչ համարձակություն են ցուցաբերել այս տուն ետ գալով։
-Մենք պետք է խոսենք հյոն,֊ միանգամից խախտում է լռությունը Գուկը։
-Ի՞նչի մասին, ես նրանից թաքցնելու բան չունեմ,֊դիմում է Չիմը դեպի Յունգին,֊կարող ես հիմա ասել։
-Ես եկել եմ հրաժեշտ տալու,֊ հանդարտ սկսում է Գուկը,֊ ես ու Թեն որոշել ենք հեռանալ, նրա մայրը մեզ այս գիշեր ապաստան է տվել ու կգա մեզ հետ։ Միայն երկրից հեռանալով կարող եմ խուսափել անխուսափելիից։
Տղաները ապշահար լսում են.
-Խելագարվել ե՞ս դու պատրաստվում ես հավերժ լքել բոլորին, հանուն մի մահկանացուի այո՞, լրիվ ե՞ս ցնդել,֊ պոռթկում է Յունգին։
Իսկ այդ ողջ ընթացքին հանդարտ հետևում է Չիմինը։ Հետո սողում է անկողնուց ու հագնվում։ Բոլորը շփոթվում են, հատկապես Յունգին։
-Կարո՞ղ եմ մի հարց տալ,֊ընդհատում է ծանր լռությունը երիտասարդը,֊ և այդ ու՞ր ես պատրաստվում գնալ, այս պարզ չէ թե ինչ արարածի հետ,դու ընդհանրապես հաշվի առե՞լ ես քո պարտականություններն այս դինաստիայի առջև, գիտակցում ե՞ս, որ ուր էլ գնաս գտնելու են քեզ։
-Չիմի՛ն
-Չխառնվե՛ս, ասա՛ ինձ Ջոնգկուկ,֊ շարունակում է մոտենալ Չիմինը,֊ ես կթարմացնեմ քո իմացությունը այդ ճշմարտության մասին, ըստ կանոների մեզ մենամարտ է սպասվում, ու հաղթողին անցնում է գահը, իսկ պարտվողը կորցնում է ամեն բան, դու ստիպում ես, որ ամբողջ դինաստյան առանց մենամարտի քեզ պարտված համարի այո՞։
Գուկը կատաղած հարձակվում է եղբոր վրա այս բառերից հետո, նա թքած ունի, որ իրենց կարող են լսել.
-Ի՞նչ ասացիր, կրկնի՛ր,֊մռնչում է նա,֊ դու անցար թույլատրելիի բոլոր սահմանները,֊նա բռնել է տղայի պարանոցից ու ամուր սեղմած ճնշում է։
Այս ամենին արագ միջամտում է Յունգին ու վնասազերծելով Գուկին կատաղած շնչում ուղիղ նրա դեմքին.
-Ի՞նչպես ես համարձակվում այսպես պահել քեզ ավագ եղբորդ հետ,֊նա ավելի է սեղմում տղային պատին,֊ ամեն անգամ, երբ կմոռանաս, թե ով է քո առջև կանգնած, լավ մտապահիր մի բան, ես նրան կպաշտպանեմ բոլորիցդ, անգամ հորիցդ, այնպես ինչպես ինձ կպաշտպանեյի, դա անգիր արա՛ հետագայի համար։
Նրանց է մոտենում Թեն, ով այս ողջ ընթացքում լուռ հետևում էր կատարվելիքին.
-Արի՛ գնանք Գուկ, անիմաստ է, նա դիտավորյալ ստիպում է քեզ պարտավոր զգալ դինաստիայի առջև, մի՞թե չես հասկանում, ապացույցներ պետք չեն, թե ձեզանից ում կանցնի գահը, եթե մենամարտ տեղի ունենա։
-Ի՞նչ ասացիր,֊հունից դուրս է գալիս Չիմինը։
-Բավական է՛,֊կոպտում է Թեն,֊ բավական է որքան նվաստացրիք նրան իմ ներկայությամբ, ես չեմ հանդուրժի սա այլևս,֊Թեի տոնը ավելի է խստանում,֊կյանքում առավել ուժեղ էակ չեմ տեսել, քան քո եղբայրն է, թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր կարողություններով ու եթե հարցնենք, դուք երկուսդ անգամ համարժեք մարցակիցներ չեք այս մենամարտի համար,֊Թեն իսկապես գիտի ինչպես վիրավորել, առանց թույլ տալու դիմացինին անցնել սահմանները։
Գուկը հիացած նայում ու լսում է այս ամենը, նրա տղամարդկային ինքնասիրությունը անասելի շոյված է Թեի խոսքերից, այս պահին առավել քան երբևէ նա սիրում է այս թավշյա ձայնով ջենտլմենին։ Անասելի ցանկություն կա ամուր գրկել ու փայփայել նրան սեփական ձեռքերում, պարզապես պաշտպանել նրան բոլորից, ողջ աշխարհից։
Գուկը ազատվում է Յունի ձեռքերից ու բռնում Թեի ձեռքը, մինչ Չիմինը մտքում պայքարում է ուղեղի բառարանի դեմ փնտրելով ճիշտ բառեր այս ողջ վիրավորանքին։
Յունգին հասկանում է ամեն բան ու հանդարտ մոտենում ամուսնուն, հետո գրկում մի կողմից.
-Մեզանից յուրաքանչյուրն ունի պաշտպանելու իր բանն ու այդ բանն ինձ համար Չիմինն է, ուղղակի հեռացե՛ք այստեղից Գուկ, ու եթե կարող եք երջանիկ եղեք.........
Բարի շատ շա՜տ ուշ երեկո, էստեղ էսպես մի խոսքով ես ացարտեցի գլքւխը ժող ֆֆն մոտենում է իր ավարտին ու դե գիտեք ինչպես խոստացել եմ, անմիջապես ավարտից հետո կսկսվի նոր գիրք, զինվեք համբերությամբ սիրում եմ ձեզ
