27 страница1 мая 2026, 20:00

26

Տղաներն իրար լավ հասկանալուց հետո որոշում են կայացնում առանց մենամարտի հեռանալ ու որպես կանոն գահը թողնել Չիմինին, հետո Գուկը մոտենում ու մի վերջին անգամ գրկում է Յունգիին, սա հրաժեշտ է՞, այո, նա հրաժեշտ է տալիս այս տանն ու այսպիսի կյանքին նախընտրելով ապրել մարդկանց աշխարհում։

Թեն բռնում է Գուկի ձեռքն ու նրանք միասին հետ են գնում եկած  ճանապարհով, բայց ամեն բան չի լինում այնպես ինչպես հարկն է։ Նրանց պատուհանի տակ սպասում է մեկն ով վերջ կդնի դեռ չսկսված երջանկությանը։ Կինը հանդարտ առաջ է գալիս, երբ որդին Թեի հետ պատրաստվում է հեռանալ.

-Կարծում եմ նախքան գնալդ պետք է հաշվի առնես մեր կարծիքը ևս,֊ ասելով մեր նա նկատի իհարկե ուներ Ջունին, ով տան դուռը բացում ու դուրս է գալիս։

-Դու իսկապես մտածում էիր, որ իմ տարածքում կարող ես այնքան աննկատ շրջել, որ չդիմավորեյի անգամ քեզ այո՞,֊Ջունը կատաղի հայացք ունի, չնայած այն փաստին, որ  ձգտում է առավելագույնս հանգիստ մնալ։ Նրան ամենից շատ զայրացնում է Թեի ներկայությունը, այս մահկանացուն համարձակվել է պղծել նրանց ընտանիքն իր կեղտոտ ներկայությամբ և անկասկած կստանա իր պատիժը դրա համար, այդպես է մտածում տղամարդը։

-Հայրիկ, արի՛ հանգիստ խոսենք, դուք չե՛ք կարող անվերջ տնօրինել իմ կյանքը,֊սկսում է Գուկը,֊նա իմ ընտրությունն է, ուզում եք դա, թե ոչ սա է իրականությունը, թույլ տվեք ինձ ևս կայացնել որոշումներ, Թեհյոնն իսկապես արժանի է լինել իմ կողքին, դրա վառ ապացույցը նրա նախորդ անգամվա մենամարտն է քեզ հետ դու տեսել ես, որ նա մեզանից ոչնչով այլևս չի տարբերվում։

-Որդիս դու իրո՞ք կարծում ես, որ այստեղ հարցը ուժն է՞,֊ միջամտում է Հանդանը,֊լավ, ուրեմն եկեք փորձենք դա,֊ Գուկը աչքը չի հասցնում թարթել, երբ մայրը անասելի արագությամբ մղվում է դեպի Թեն, նա որսում է տղային պարանոցից ու մխրճում մոտակա ծառին։

Ամեն ինչ այնքան արագ է կատարվում, որ ներկաները չեն հասցնում տեսածն ինչպես հարկն է ընկալել, բայց ոչ Թեն իհարկե, նա չի կորցնում ինքնատիրապետումը։ Ձեռքերը ուժեղ բռնում են կնոջն ու նրանք ասես պտույտ են տալիս ձգտելով մեկը մյուսին տապալել։ Թեհյոնի մոտ սկսվում է  էներգիայի աննկարագրելի հոսք ու ծնունդ է առնում հերթական նոպան։ Այլևս անհնար է զսպել այս քանակության ուժը։Նա կնոջը բառիս բուն իմաստով կպատառոտեր, եթե Յունգին ժամանակին վրա չհասներ։

Մինչ բոլորը շոկի մեջ նայում են Հանդանի ակնհայտ պարտությանը, Յունգին կայծակնային առաջ է շարժվում ու բռնում Թեին։ Չէի ասի, որ դա այդքան հեշտ է, բայց նա կնոջն այսպես կոչված փրկում է տղայի ճանկերից՝ գրկելով ու իրենով պաշտպանելով նրան։ Գուկը վերջապես արթնանում է սառած վիճակից ու մղվելով Թեն գրկում նրան։ Նրա ձեռքերն ամուր բռնում են տղային ստիպելով հանդարտվել.

-Վերջ տուր սրան,֊շշնջում է նա Թեի ականջին,֊հանգի՜ստ։

-Ամեն ինչ կարգի՞ն է,֊շշնջում է Յունգին դեռևս գրկած իրեն սեղմելով Հանդանին։

Վերջինս իր հերթին շոկի մեջ է ՝ իր երկու ժառանգները կանգնած են բացարձակ անշարժ, իսկ իրեն օգնության հասնողն այդքան ատելի փեսան է ում մահը հենց ինքն էր ցանկանում։

Մի քանի վայրկյանում այնքան շատ բան է կատարվում որ գործնականորեն անհնար է ընկալել։

Նամջունը չի դադարում նայել կնոջը, ով դեռ Յունգիի գրկում է։ Հետո հանդարտ մոտենում է նրան.

-Ըստ իս այլևս կարիք չկա պատսպարվել ինչ որ մեկից,֊ առանց հատուկ էմոցիաների արտասանում է նա ու հայացքով սպանում Հանդանին։

Վերջինս ամուսնուն տեսնելուն պես հրում է Յունին ու փորձում ազատվել նրա գրկից։ Յունգին սկզբում չի հասկանում, թե բանն ինչումն է, բայց երբ կինը աշխատում է հեռու գնալ իրենից, ամեն բան տեղն է ընկնում։ Նկատելի է Նամջունի խանդը։ Մինչև հիմա Յունգին առաջին տղամարդն է, ով համարձակվում է գրկել նրա կնոջն իր առջև ու եթե նա չլիներ Չիմինի ամուսինը հավանաբար արդեն այրվում էր դժոխքի կրակներում։

Յունգին նայում է Չիմինին։ Տղան ուշադիր հետևում էր այս ամենին, նախ և առաջ նրան զարմացնում է Յունգիի պահվածքը, այնուհետև հայրը ևս վարվում է ծայրահեղ։ Նա ինչ է՞, խանդում է Յունգիին։ Օ ոչ, ո՜չ միայն թե ոչ դա, ամեն ինչ բացի դրանից։

Հանդանը ամուսնու հայացքից քարացած գնում է դեպի նա ու կանգնում թիկունքում։ Նամջունը ուղղվում է դեպի Գուկը.

-Եթե հիմա հեռանաս այս արարածի հետ կարող ես համարել որ այս տանը երբեք էլ չես եղել, այս պահից սկսած դու տուն չունես ու չես համարվում ժառանգ, իմ միակ ժառանգը Չիմինն է, ֊անգամ լսելն է տարօրինակ, թե ինչպես է Նամջունն առաջին անգամ այսպիսի բան ասում։

Բոլորի աչքերը լայն բացվել են ասված բառերից հետո։ Չիմինն ինքն էլ չի հավատում լսածին, նա միակ ժառանգն է գահի, դա անբացատրելի զգացողություն է, ասես նրան են վստահում ամբողջ աշխարհը։ Առանց չափազանցության նա իրեն անպարտելի է համարում հիմա։

-Նամջո՛ւն,֊միջամտում է Հանդանը, բայց նրան լռեցնում է ամուսնու մի շեղ հայացքը, վայրկյանում կինը քարի կտորի է վերածվում։

-Այլևս ասելիք չունեմ,֊ավարտում է տղամարդը,֊ազատ ես։

Հետո շրջվում ու նայում է Հանդանին աչքերով ուղեկցելով նրան ներս, այնուհետև ինքն էլ մտնում խրճիթ։

Մնում են չորսով։ Մի կողմ են թողնված այլևս բոլոր արգելքները իրար հետ պարզ խոսելու։

-Տեսնում եմ սպասում էիր հայրիկի այս որոշմանը հյոն,֊դիմում է Գուկը դեպի ավագ եղբայրը։

-Չեմ հերքի, որ ինձ հաճելի որոշում կայացրեց նա, կարծում եմ, դու այս պահին կյանքիդ վատագույն սխալն ես գործում գնալով, բայց ամեն բան վերջացած է,֊Չիմինը հագել է իր դեմքի մշտական սառը դիմակն ու ասես չի խոսում հարազատ եղբոր հետ։

Գուկի վրդովմունքն ակնհայտ է, բայց ինչ անել, մնում է միայն հեռանալ անխոս, նա կատարել է իր ընտրությունը։ Իսկ այդ ընտրությունն այս պահին շփոթված նայում է նրան սպասելով հեռանալուն։

Գուկը ոչինչ չի պատասխանում, հետո մոտենում է Յունգիին, ձեռքը դնում նրա ուսին.

-Նրան լավ նայիր  ու պաշտպանիր հայրիկից,֊սա ասելով նայում է Չիմինի կողմը, Յունգին ևս նայում է տղային։

Չիմինը էլեկտրական հոսանքի է ենթարկվում այս խոսքերից, չի հասցնում հարցեր տալ երբ աչքերը ֆիքսում են Թեի ու Գուկի ձեռք ձեռքի բռնած հեռանալը։

~
Անտառի խորքում բաց եիկնքի տակ նստած են երկու վամպիր՝ Յունգին գրկել է Չիմինին թիկունքից ու նրանք երկուսն էլ նայում են վեր դիմավորելով մոտալուտ արևածագը։

-Ի՞նչու նա ասաց այդ բառերը վերջում, ի՞նչու Յունգի, նա ինձ ցավեցրեց ստիպելով մեղավոր զգալ խղճիս առաջ, նա դաժան վարվեց,֊Չիմինն անվերջ շշնջում է ու չի գտնում իր տեղը եղբոր հրաժեշտի բառերը դաջվել են նրա սրտին։

-Ես չգիտեմ, թե նա ինչու ասաց այդ ամենը,միայն մի բան հստակ գիտեմ, ես քեզ պատրաստեմ պաշտպանել անգամ ինքս ինձնից, եթե լինի դրա կարիքը, հայրդ ճիշտ է, գահին է այժմ, բայց այս ամենը ժամանակավոր է ու երբ գա քո ժամանակը, ես պատրաստ եմ ինձնով պաշտպանել քեզ բոլորից,֊ հետո բռնում է Չիմի ծնոտից, թույլ շրջում դեպի իրեն,֊ես քեզ ինձնից առավել եմ սիրում Փակ Չիմին՜, թույլ տուր,֊ու հպվում է փափուկ շուրթերին պահանջկոտ, բայց նուրբ համբուրելով դրանք։

Չիմը փակել է աչքերն ու վայելում է ամեն հպումն իրեն, ոչ բոլորին է տրված ունենալ այսպիսի ամուսին...

-Յունգի՜

-Մմ ՞

-Ինձ ոչ մի գահ պետք չէ՛, ինձ դո՛ւ ես պետք,֊Չիմն իր բարակ մատները սահեցնում է տղայի մազերի մեջ ու գրկելով դրանք կրքոտ համբուրում է Յունին տնքալով նրա բերանում։

Յունգիի զսպվածությունը փշրված է, նա պառկեցնում է տղային հողին, իսկ ինքն անձամբ խոնարհվում դեպի Չիմն ու սկսվում է համբույրների իրական շքերթ։ Տղաներն իրար են հպվում ասես առաջին անգամ են հանդիպել երկար ընդմիջումից հետո...

~
Արևածագը իր վախեցած շողերը կամաց կամաց սփռում է Թեի պատուհանին, միայն թե այս անգամ նա պատուհանին մենակ չէ նստած, նրան ամուր գրկել է Գուկը.

-Լույսը բացվելուն պես դուրս կգանք, որպեսզի ինքնաթիռը բաց չթողնենք,֊ շշնջում է Գուկը  ու համբուրում Թեի պարանոցը,֊իսկ նախքան լույսը կբացվի, դու կլինես իմ լույսը,֊շշնջում է նա տղայի պարանոցին։

Թեն ամբողջովին նրա տրամադրության տակ փակել է աչքերը կիսաձայն տնքալով իր թավշյա ձայնով տղայի ականջին շատ մոտ։

-Այս ձայնը՜, այս մարմինը, այս ամենը իմն են լսում ես,֊գգվում է նրան Գուկը,֊ դու իմն ես, հավերժ, լսու՞մ ես,֊ նա սեղմում է Թեին էլ ավելի ուժեղ դեպի պատշգամբը փաղաքշելով վերջինիս մարմնի բոլոր թույլ մասերը։

Ձեռքերը մեխանիկորեն գրկում են տղային ու վեր բարձրացնում՝ տանելով դեպի անկողին, իսկ ճանապարհին շարունակելով թաց համբույրները պարանոցին։

Թեն ժպտում է։ Նրա երջակնությունը հենց սա է՝ լինել մեկի գրկում ով պատրաստ է փոխել իր աշխարհը հանուն նրա, փոխել անցյալը, ապրել մարդկանց մեջ վամպիր լինելով, հրաժարվել գահից, ծնողներից, տնից միայն ու միայն հանուն նրա...

Այսքանը պարզ գիտակցելով նա պատրաստ է տրվել Գուկին մինչև վերջին շունչը դառնալով նրա հետ մեկ անձ՝ մեկ մարմին, միաձուլվել...
Քիչ մարդիկ կան, որոնց հետ կարելի է միաձուլվել և նա գտել է այդ <մարդուն>.......





Բարև, բարի գալուստ Քաղցր արյուն և արցունքներ գրքի եզրափակիչ գլուխ, ֆֆն ավարտվեց, ժող  ոնց որ խոստացել եմ հաջորդ շաբաթ (հնարավոր է նաև ավելի շուտ) լույս աշխարհ կգա իմ խոստացած գիրքը Յունմին թեմայով, հույս ունեմ կկարդաք, խառնելու եմ Վկուկի հետ նորից, բողոքների դեպքում գրեք կկարդամ, հաշվի կառնեմ, վերջ շատ խոսեցի գնում եմ քնելու, կհանդիպենք նոր գրքում, հա քոմ կթողնեք որպես վերջնական կարծիք այս գրքի մասին կկարդամ, շնորհակալ եմ ինձ սատարողներին😚👋👋👋👋👋👋👋👋

27 страница1 мая 2026, 20:00

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!