24 страница1 мая 2026, 20:00

23

Հանկարծ նրան են հպվում կոպիտ ձեռքերն ու շրջելով իր կողմ լույսի արագությամբ տանում տղային անհայտ ուղղությամբ։ Թեն չի հասցնում հասկանալ ինչ կատարվեց, բայց զգում է իրեն հրող անձնավորության բույրը։ Այս բույրը նա կտարբերի հազարավոր նմանների միջից։ Դա Գուկն է։

Նա տղային պինդ բռնած, տանում է իր ետևից, ասես վախենալով կորցնել։

Այսպես այնքան, մինչև նա կտրուկ կանգ է առնում ճանապարհին ու տղային ուժգին սեղմում ծառին.

-Լրիվ ես ցնդե՜լ,֊Գուկն այս բառերը շպրտում է Թեի դեմքին ամենայն կատաղությամբ,֊ի՞նչպես համարձակվեցիր հորս վրա հարձակվել գրողը տանի,֊Գուկի շնչառությունը հասել է առավելագույնի այս պահին, իսկ Թեն՞, նա նայում է իր դիմաց կանգնած տղային ու աչքերով ուշադիր զննում առանց բառերի։

Թեհյոնն այնքան փխրուն է, որ անհնար է վնասել այսպիսի էակի, համենայն դեպս այդպես է կարծում Գուկը։

-Ուզում ես իմանալ, թե ի՞նչու համարձակվեցի անել դա այո՞,֊ Թեն սկսում է հևել,֊ այս ամենը քեզ համար էր, որպեսզի նա քեզ չվնասի։

Բառերը կտրուկ մտնում են Գուկի ուղեղ, սակայն ընկալող բջիջները հրաժարվում են սա ընկալել, տղան ծայրահեղ զարմանքի մեջ է հիմա։ Թեն հանուն նրա վտանգել է սեփական գոյությունը։

Նրանց երկուսի հայացքները խաչվում են ու Գուկն այլևս չի կորցնում պահը հպվում է տղայի շուրթերին խորը ու կրքոտ համբուրելով դրանք։ Նա շնչում ու արտաշնչում է ծանր, իսկ ձեռքերը, դրանք վերահսկելը դժվար է, երբ գործ ունես այնպիսի կատարյալ մարմնի հետ, ինչպիսին Թեհյոնինն է։

-Գուկ՜,֊հևում է նա համբույրների միջից, բայց իրեն լսող չկա, ամեն բան ավելի է խորանում։
Գուկը կտրվում է շուրթերից ու հպվում տղայի մարմնի այն վիրավոր մասերին, որոնք արնահոսում են, սկսում է լիզել դրանք։ Զարմանալի է, բայց Թեն ցավ չի զգում, ասես իր մարմինը չարնահոսի, և դա բնական է, չէ՞ որ նա կիսով  չափ արդեն վամպիր է ու շուտով արյունը նրա օրգանիզմում իսպառ կանհետանա։

Բայց քանի այն առկա է ինչու չօգտվել դրանից, մտածում է Գուկն ու շարունակում այս ամենը ավելի կատարելագործված եղանակներով...

***

Չիմինը սենյակում նստած անշարժ նայում է մի կետի։ Յունգին՝ ով մտնում է սենյակ միանգամայն հանկարծակի, գտնում է ամուսնուն իր մտքերի մեջ սուզված.

-Չիմի՞ն,֊ընդհատում է լռությունը տղան, բայց ոչ մի արձագանք, նրան ասես չեն լսում։

Յունգին մոտենում է, շրջվում է թիկունքի կողմից, կռանում ու նրբորեն գրկում է նրան.

-Ուզում եմ իմանաս, որ քեզ հետ եմ, ինչ էլ լինի։

Չիմինը վերջապես դուրս է գալիս իր անհայտ է թե ինչ մտքերից ու նկատում ամուսնու ներկայությունը։

-Ի՞նչ ես անում այստեղ,֊շշնջում է նա։

-Արդեն հույսս կորցրել էի, որ կնկատես ինձ երբևէ, ի՞նչ ես այդպես մտածում։

-Իսկ դու ի՞նչ ես կարծում, ուրիշ ի՞նչի մասին կարող եմ հիմա մտածել։

-Լսի՛ր դա իհարկե ինձ քիչ է վերաբերում, բայց կարծում եմ դու չպետք է խառնվես այդ հարցին, թույլ տուր Գուկը ուղղի իր սխալները։

-Ուղղի՞, Յու՜նգի, դու հիմա կատակում ե՞ս,֊ Չիմինը կորցնում է իրեն,֊ չէ ես իհարկե հաճույքով կբացատրեյի կանոնները, եթե չիմանայի, որ դու դրանք անգիր չգիտես, ի՞նչ է նշանակում չպետք է խառնվեմ։

-Ուզում ե՞ս անկեղծ լսել կարծիքս, այս ամենը ժամանակավոր է, երբ Նամջունը հասկանա, որ կորցնում է որդուն մի կողմ կդնի ամեն բան։

-Եթե դա պատահի ուրեմն իր մի որդուն նա հաստատ կկորցնի,֊ հստակ արտասանում է Չիմինն ու վեր կենում տեղից։

Մի քանի լուռ վայրկյաններ նրանք երկուսով միմյանց են նայում, որից հետո Չիմը լքում է սենյակը։

***

-Նամջուն կարծում եմ ժամանակն է, որ դու ավելի խորն ու լուրջ մտածես այս հարցի շուրջ,֊ Նամջունի դիմաց նստած է Սուհոն, ես իհարկե իրավունք չունեմ սա ասել, բայց անկախ ամեն ինչից նա քո որդին է։

-Ինչ ես կարծում, ես դա չգիտեմ այո՞,֊ խորը հառաչում է տղամարդը,֊բայց ոչինչ անել չեմ կարող, նա օրենքներից վատագույնն է խախտել ու այն, որ իմ որդին է, դեռ ոչինչ չի նշանակում։

-Որոշումը քոնն է, անձամբ ես իմ որդուն ներում եմ իր բոլոր սխալները, որովհետև որքան էլ վիճեմ հետը, պարզ հասկանում եմ, որ այլ ժառանգ չունեմ։

-Իսկ ես ունեմ,֊հանկարծակի արտասանում է Նամջունը,֊ ես ունեմ ընկերս՛...

-Այսինքն դու....

-Այո՛, ես սկսել եմ մտածել Չիմինի հաշվով։

Տևական լռություն։

-Բայց Նամջուն նա...

-Գիտեմ գլուխ չի հանի, ու այդ դեպքում ստիպված կլինեմ Յունգիին ամեն բան փոխանցել։

-Ես պարզապես չեմ հասկանում, թե որն է խնդիրն այն բանի, որ դու ընդունես որդուդ այնպես, ինչպես նա կա։

-Սուհո՛, հարցն էստեղ կողմնորոշվելու մասին չէ, եթե նա համաձայնի ընտրությունը փոխել միգուցե ես մտածեմ նրան ներելու մասին, բայց այդ մահկանացուն բացառված տարբերակ է ինձ համար։

Տղամարդիկ հասկանում են միմյանց ու վերջապես ավարտում այս ծանր խոսակցությունը, որի արդյունքում դռան ետևում Հանդանը կռճտացնում է ատամները բարկությունից։

***

-Իմ կարծիքով մենք խոսելիք ունենք Չիմին,֊հանկարծակի բացելով դուռը ներս է խուժում կինն ու հանկարծակիի բերում որդուն։

Չիմինն արդեն պատրաստվում է դուրս գալ սենյակից մորը տեսնելուն պես։

-Ո՛չ այդքան շուտ,֊բռնում է նրա ձեռքը մայրն ու կանգնեցնում,֊ նախքան գնալդ դու կլսե՛ս ինձ, հարցը վերաբերում է քո ապագային։

-Գնա՛ ու սիրելի որդուդ հետ քննարկիր ապագան,  կամ դրա հետ կապված պլանները, ես քո պլանների մեջ չեմ մտնում։

-Այո՛, դա ճիշտ է,֊բղավում է կինը,֊ բայց հիմա հարցը չի վերաբերում իմ երկու որդիներին, այլ Յունգիին ու քեզ..

-Ի՞նչ՜

-Այո, հայրդ ուզում է ամեն բան Յունգիին փոխանցել։

-Հետո ի՞նչ, այն ինչ իմն է նաև նրանն է։

-Այդ դու ես այդպես  մտածում, իսկ նրա պլաններն ավելի հեռու են գնում...

-Վերջ տու՛ր ատել նրան մայրիկ, դու ուղղակի չե՛ս ճանաչում նրան,֊ափերից դուրս է գալիս Չիմինը։

-Որքանով ճանաչում եմ կեղտոտ մարդասպան է,֊կոպտում է կինը։

Լսվում է ուժգին կոտրվող բաժակի ձայն։ Չիմինը՝ ով բաժակը նախորոք էր վերցրել տեղը դնելու նպատակով, կոտրում է այն սենյակի պատին։

Կինը քարանում է կանգնած տեղում, իսկ Յունգին, հենց նոր է հասել դռան մոտ, բայց լսելով տիկնոջ ձայնը ներս չի մտել, լսելով այս ամենը նրան հետաքրքիր է Չիմինի արձագանքը։ Իսկ Չիմինի արձագանքը անսպասելի էր բոլորի համար.

-Այլևս երբե՛ք, լսում ե՞ս, երբեք չհամարձակվես նրա մասին իմ ներկայությամբ այդպես արտահայտվել, ես սիրում եմ նրան, ու քո ասած ամեն բառ խոցում է ինձ,֊ Չիմինը խոսում է արդեն վերջին ուժերով։

Կինը չգիտի ինչպես արձագանքել, անելանելի դրությունից դուրս գալու համար նա ընդհամենը ներքև է իջեցնում գլուխն ու քայլում դռան կողմը։ Այդ պահին սենյակ է մտնում հենց ինքը՝ Յունգին ու խաչվում են նրանց  երկուսի հայացքները։

Երբ կինը վերջնականապես լքում է սենյակը Չիմինը՝ ով թիկունքով էր կանգնած կնոջ դուրս գալիս, զգում է նուրբ մարմնի հպում իր մարմնին։ Թիկունքից նրան ամուր գրկում է Յունգին.

-Ես էլ քեզ եմ սիրում փոքրի՜կս,֊շշնջում է նա տղայի ականջին։

Չիմինը զարմացած շրջում է հայացքը հետ ու զգում, թե ինչպես են սեղմում իրեն պատին։

Սենյակում խառնվել են իրար, երկու իրարից խիստ տարբեր բույրեր։ Երկու ցնորված մարմինները հիմա իրար են շոյում, իսկ շուրթերը կրքոտ համբուրում։ Ահնար է փոխանցել, թե որքան կիրք ու սեր կա ներկա պահին նրանց շարժումներում, բայց այս ամենը կատարվում է նրանց դեպքում առաջին անգամ....

***

Թեն ու Գուկը դեռևս նույն վայրում մատնում են սեփական գոյությունը ժամանակ ծախսելով միմյանց  համբուրելու ու ամեն բան ավելի խորացնելու վրա։

-Նայիր իմ աչքերի մեջ ու ասա՛, ուզո՞ւմ ես սա,֊շշնջում է Գուկը, չդադարելով փաղաքշել ծայրաստիճան նրբությամբ։

-Ես ուզում եմ, որպեսզի ինձ համտեսես գլխավոր ուտեստի պես,֊ շշնջում է Թեն,֊այնպես ինչպես երբեք...........



Բարի երենո ճստիկներ, ուզում եմ էս գլխի տակ թողնեք բոլոր ձեր չասված կարծիքները, որ հետո կարդամ ու ամեն թերություն կամ առավելություն կայունացնեմ, կապ չունի, թեկուզ եթե առաջին անգամ եք քոմ թողնելու ուղղակի գրեք էն ինչ մտածում եք
Մինչ նոր հանդիպում👉👈

24 страница1 мая 2026, 20:00

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!