22
-Կանչի՛ր նրան այստեղ, արա՛գ։
Տղամարդն ափերից դուրս է եկել ու դա կարելի է տեսնել նրա անկանոն շարժումներից։
-Կանչելու կարիք չկա, ես այստեղ եմ,֊ սենյակ է մտնում Գուկը։
Ներկաները նրան են նայում պատկերացում անգամ չունենալով, թե ինչ է հիմա լինելու։
-Այն ինչ ասվեց այստեղ, ճի՞շտ է Ջոնգկուկ,֊դառնում է հայրը որդու կողմը։
-Այո՛,֊հակիրճ պատասխանում է տղան։
Այ հիմա իրական ցնցում է տեղի ունենում սենյակում։ Նամջունը սեղմում է ձեռքերն ափերի մեջ ու կռճտացնում ատամները։
-Մեզ մենակ թողե՛ք, բոլորդ դո՛ւրս,֊ մի կերպ հանգիստ տոն է վերցնում տղամարդն ու արտասանում։
Սուհոն ու Սոլարն առաջինն են լքում սենյակը, նրանց են հետևում Չիմինը, Յունգին ու Հոսոկը։
-Հանդա՛ն, ասացի բոլորը,֊ կրկնում է Ջունը, երբ տեսնում է, որ կինը չի հեռանում որդու կողքից։
-Նամջո՛ւն ես ևս իրավունք ունեմ այստեղ գտնվել, որովհետև ես կարող եմ ասել բաներ, որոնք այստեղ ոչ ոք չգիտի։
-Օրինա՞կ
-Օրինակ այն, որ իմ որդին ոչ ոքի էլ սեռական ոտնձգության չի ենթարկել, այդ մահկանացուն է սողոսկել նրա անկողին,֊Հանդանը կարծես մոռացել է իր երբեմնի թշնամանքը որդու հանդեպ, բայց, թե ինչու է նա հիմա անում այս ամենը միայն իրեն է հայտնի։
-Կարո՞ղ ես քեզ նեղություն տալ ու վերջապես բացատրել այս ամենը Գուկ, թե ես անցնեմ կտրուկ քայլերի,֊ պոռթկում է հայրը։
-Այո, իհարկե հայրիկ, բայց այն ինչ կասեմ քեզ դուր չի գա, այնպես որ ներիր ինձ, այո՛ ես նրան այս տանն եմ պահում, որովհետև սկզբում նա իմ զոհն էր, իսկ հետո ես գտա նրա մեջ ինձ շատ նման բնավորության գծեր ու նա ինձ հետաքրքրեց որպես ոչ թե զոհ, այլ հավասարը ինձ,֊ ամեն բառ ստիպում է Նամջունի դեմքին ավելի մթնել,֊հետո մեր միջև կապ սկսվեց, որը չի եղել ստիպողաբար, նա իր կամքով է տրվել ինձ, ես երդվում եմ, որ հետևանքները չեմ կանխատեսել հայր, բայց նա այժմ փոխակերպման փուլում է ու կիսով չափ մեզանից մեկն է։
Մինչև այս պահը Ջունը լուռ լսում էր ու քայլեր չէր անում։ Վերջին բառերից հետո նա ակնթարթորեն պոկվում է կանգնած տեղից ու հարձակվում որդու վրա.
-Ինչպես ես համարձակվում պղտորարյուն բերել այս տուն, դու՛, ձվից նոր ելած ճիճու,֊ տղամարդը բռնել է նրա օձիքից ու ուժգին սեղմել պատին։
-Նամջու՛ն, ո՛չ, հանգիստ թո՛ղ նրան խնդրում եմ,֊ միջամտում է կինն ու մղվում դեպի տղամարդը։
-Հեռու գնա Հանդան, սա միայն մեզ է վերաբերում, ինձ հետ արի՛,֊ նա քարշ է տալիս որդուն տանից դուրս ու պատրաստվում է ինչ֊որ տեղ տանել, իսկ Հանդանը լավ գիտի, թե ուր է պատրաստվում ամուսինը։
-Ո՜չ, ոչ Նամջուն, նա քո ժառանգն է, նա քո մասնիկն է, չհամարձակվես որդուս հետ այդպես վարվել։
Նրանք արդեն տան բակում են։ Բոլոր վամպիրները դրսում են, բացի Չիմինից։ Նա սենյակից դուրս գալուն պես քարշ է տվել Հոսոկին դուրս ու հետևել, որ ապահով հեռանա, քանի որ եթե Գուկը նրան բռներ կտոր կտոր կաներ։
Բայց այժմ այդ նույն վտանգի տակ է հենց ինքը՝ Գուկը, որովհետև այս ամենը լավ ավարտ չի խոստանում նրան։
Նամջունը շարունակում է նրան քարշ տալ անհայտ ուղղությամբ, երբ Հանդանը փորձում է հանգստացնել ամուսնուն։ Սոլարն ու Սուհոն կանգնել են կատարյալ անորոշության մեջ։ Իսկ Յունգին, նա աչքերով Չիմինին է փնտրում, ով չգիտես ինչու այսպիսի կարևոր պահերի անհետանում է։
Տանիքի վրա, նստած է մի տղա, ով այս ամենին հետևում է սկզբում լուռ, հետո դանդաղ կարմրում են նրա աչքերը։ Դա Թեհյոնն, նրա հետ սկսում է տարօրինակ բան կատարվել, երբ տեսնում է Գուկին այսպես՝ հոր ձեռքերում։
Նա ցատկում է ներքև ու անակնկալի բերում բոլորին։ Միանգամից նետվում է Նամջունն ու բռնելով օձիքից ակնթարթորեն բախում է մոտակա ծառին.
-Նրան ձեռք չտա՛ս,֊կռճտացնում է ատամները Թեն ու դեմքը ավելի մոտեցնում Նամջունին։
Գուկը նոր է ուշքի եկել ու չի հասկանում , թե ինչ է այստեղ կատարվում։ Նա միայն հասցնում է տեսնել, թե ինչպես են Թեն ու Ջունը պատառոտում իրար.
-Ոչ հայրի՜կ,֊չի հասցնում ասել տղան, երբ մայրը քաշում է նրան իր ետևից ներս,֊բաց թո՜ղ նա նրան կսպանի։
-Այս պահին քո կյանքն ավելի կարևոր է,֊Հանդանը փրկում է որդուն, այն որդուն, ում այսքան տարի ատել է, այո հիմա՛, միայն հիմա է նա գնահատում այն ինչ ունի, երբ պատրաստվում էին ունեցածը խլել։ Նա ինքն էլ է հասկանում, որ Չիմինն այլևս Յունի տիրապետության տակ է, այս ամենը բնական է, այդպես էլ պետք է լիներ, շուտով Յունգին կօգտվի առիթից ու գահը կխլի նրա տղաներից, իսկ Հանդանը դա չի ուզում։
Պետք է մեկը, ով դա թույլ չի տա, իսկ այդ մեկն քիչ առաջ Նամջունի ձեռքի տակ պատրաստվում էր մատնվել հավերժական բանտարկության։ Այո՛, բոլոր օրինախախտ վամպիրներին վիճակված է բանտարկվել ստորգետնյա գուբի մեջ։ Նամջունը նրան պատրաստվում էր հենց այնտեղ տանել, որպեսզի հարազատ որդուն բանտարկեր։
Հանդանը դա թույլ չի տա, որովհետև նա հիմա պատրաստ է դուրս գալ ամուսնու դեմ, հանուն որդու ու հանուն նրա, որ գահը չանցնի Յունգիին։
Հանուն այդ մեկ նպատակի նա պատրաստ է պատառոտել յուրաքանչյուրի կոկորդը։
Մինչ Հանդանը փորձում է բռնի ուժով որդուն ապահով վայր տեղափոխել։ Նամջունն ու Թեհյոնը կռվում են իրենց մեջ եղած առավելագույն ուժերով։ Թեն այնքան թույլ չէ, որքան Ջունն էր նրան պատկերացնում։ Սովորաբար փոխակերպման փուլում վամպիրները թույլ են, ու կարող են ամեն վայրկյան կորցնել գիտակցությունը, բայց չգիտես թե այս ինչ ուժերով Թեհյոնը մարտնչում է նրա դեմ։
Յունգին չի կարողանում նայել այս ամենին, միջամտում է ու բռնում Նամջունին թիկունքից, որպեսզի նա այլևս չվնասի արդեն իսկ ուժասպառ եղած տղային։ Այս վայրկյանները Թեհյոնն օգտագործում է փախուստի համար։
-Յունգի՛ հեռու գնա, այս ամենը քեզ չի՛ վերաբերում,֊մռնչում է Նամջունը, չկարողանալով հանգստանալ։
-Վե՛րջ, վերջ Նամջուն, նա այլևս այստեղ չէ,֊շշնջում է տղան։
-Ես պետք է սպանեյի, նրան, այդ խեղկատակությունը չի՛ կարող վամպիր լինել։
Ջունը իհարկե երկար կխոսեր, եթե Չիմինը չընդհատեր նրան.
-Հայրի՛կ, նա միանշանակ ողջ չի մնա,֊ Չիմինը հայտնվում է անսպասելի,֊ թփուտներից,֊ ես խոստանում եմ գտնել նրան։
Յունգին չի կարողանում ականջներին հավատալ, միթե Չիմինը պատրաստ է սպանել նրան։ Դռան ետևում երևում է նաև Հանդանը։
Նամջունը կտրուկ ազատվում է Յունի ձեռքերից ու միանգամից առաջ գնում.
-Ո՞րտեղ է նա, ուր է սիրելի որդիդ, հ՞մ, ես խոստանում եմ գտնել ու ստիպել, որ պատասխան տա այսօրվա համար։
-Ես չգիտեմ, թե նա որտեղ է,֊ հանդարտ ստում է կինն ու նայում շուրջը,֊չհասցրեցի տեսնել որ կողմ գնաց։
-Դու քո կյանքի վատագույն սխալն ես գործում նրան ինձանից թաքցնելով Հանդա՛ն։
Բայց կինն այլևս նրան չի լսում, ուղղակի շրջվում ու ներս է մտնում։
***
Անտառում թփուտներից դուրս չեկած կիսախոնավ կածանով իր մարմինը քարշ է տալիս մի երիտասարդ։ Նա ծանր վնասվածքներ ունի ոտքի ու որովայնի վրա, այդ պատճառով էլ տնքում է քայլելիս ու հանդարտ արտասվում։
Այս անվերջ թվացող ճանապարհը, ճիշտ ուղղություն չի խոստանում, նա մոռացել է քաղաք տանող ճանապարհը, և դա լրիվ բնական է։
Հանկարծ նրան են հպվում կոպիտ ձեռքերն ու շրջելով իր կողմ լույսի արագությամբ տանում տղային անհայտ ուղղությամբ.........
Բարի առավոտ լուսո ժողովուրդ, հա գիտեմ կորել էի, բայց խոստացել էի որ գլուխը շուտ կլինի, սորրի ահա և իմ <շուտ> ը😁😁😁😁վայելեք լինչ հանդիպում
