14 страница1 мая 2026, 20:00

13

-Ին՜չ,֊Չիմինի դեմքն ուղղակի անսպասելի արձագանք է տալիս այս բառերին,֊Յունգի՛ խելագարվե՞լ ես ինչ է, նախ և առաջ բաց թո՛ղ օձիքս, և երկրորդ, հանգիստ բացատրի՛ր, թե ինչ է կատարվում։

-Այն է կատարվում սիրե՜լի ամուսնյակ, որ մայրդ իր հարազատ որդուն պատրաստվում է հետևել ու մատնել։

-Այսինքն՞, մատնե՞լ, ի՞նչու,֊Չիմինը շարունակում է ոչինչ չհասկանալ,֊ Յունգի քեզ նեղություն տու՛ր նախ, և խնդրում եմ բա՛ց թող օձիքս։

Յունգին թողնում է նրան ու մի փոքր հեռու գնում.

-Լսիր ինձ քաղցրիկս, նա հորդ խոստացել է Ջոնգկուկին հետևել ու պարզել, թե նա ինչու չի գնում իր հետ այս անգամ,֊բացատրում է Յունը։

-Նա այդ տղայի համար է այնպես չէ՞ այստեղ մնում, ուֆ՜,֊ անկանոն շարժումներ է անում Չիմինը,֊ նա իրական տխմար է, ինչպես կարող է այդ աստիճան միամիտ գտնվել։

-Ի՞նչ նկատի ունես։

-Նա արդեն պետք է սպանած լիներ տղային, լսիր իսկ եթե.....օ՜ ոչ ոչ՜, դա լինելու բան չէ,֊ինքն իրեն ժխտում է տղան ու նստում մոտակա աթոռին։

-Կարծում ես, որ սիրահարվել է նրան այո՞,֊ հանկարծ շատ ցածրաձան ու միանգամայն սատանայական նայվածքով շշնջում է Յունգին։

-Ի՞նչպես կռահեցիր։

-Ես նույն կարծիքն ունեմ այդ հարցի շուրջ,֊ժպտում է Յունգին։

-Բայց ա՜խր, ի՞նչպես գրողը տանի՜,֊ բողոքում է նա,֊նույնիսկ ես այսքան ժամանակ քեզ հետ ապրելուց հետո զգացմունքներ չունեմ, ի՞նչպես կարող էր այսքան կարճ ժամանակում սիրահարվել։

Չիմինը չի հասկանում, թե այս բառերից հետո ինչպես է փոխվում Յունգիի դեմքը, միայն մի պահ նկատում է, թե ինչպես է տղան շրջվում ու անձայն հեռանում։ Չիմինը կանչում է նրան թիկունքից, բայց ապարդյուն։

***

Ջոնգկուկը սենյակում երկար մնալու հետևանքով բավականին կարոտել է մաքուր օդը ու այդ պատճառով հիմա պատուհանը բաց վիճակում նստած է ու նայում է իր առաջ կիսամեռած, կիսքնած Թեհյոնին։

Բայց ոչինչ երբևէ այդպես նրան չի վախեցրել, ինչպես այս պահին վախեցրեց Թեհյոնի արթնանալը։

Նրա շնչառությունը վայրկյանների ընթացքում արագանում է, աչքերի մեջ վառվում է ալ կարմիի գույնը, իսկ ատամնաշարը փոփոխության է ենթարկվում։

-Գրողը տանի՜,֊շշնջում է Գուկը,֊ նորից է սկսվում։

Թեն ակնթարթորեն վերափոխվում է իրական հրեշի ու նրա անկառավարելի շարժումներից պարզ է այն, որ տղան չի հասկանում ինչ է անում։

Նա մի կտրուկ շարժումով հարձակվում է Գուկի վրա ու անասելի մեծ ուժով որսում տղային ափի մեջ։ Հետո նույնպիսի ուժով հարվածում է պատին։

-Դե վերջ արդեն՜, ձանձրացրիր ինձ, շատ ես երևակայում քեզ,֊բարկանում է Գուկն ու ընդունում նույնպիսի հրեշի տեսք,֊դե արի՛ տեսնենք, թե ով կմնա վերջում։

Սա ասելով Գուկը մղվում է դեպի տղան ու նրանց մեջ սկսվում է իրական մենամարտ։ Նյարդերից թույլ ցանկացած մարդու համար այս ամենը դժողք կերևար։ Երկուսն էլ ատամներով աշխատում են պատառոտել միմյանց, իսկ դա զազրելի է։

Թեհյոնն ամենևին անջատված շուրջն է նայում ու շարունակում պայքարել հաղթանակի համար։ Իսկ Գուկը այնպիսի մեծ ուժով է հիմա նրան պատին սեղմել, որ տղան պատրաստ է շնչահեղձ լինել այս ճնշումից։

-Այ հիմա տեղդ լավ կճանաչես,֊ շշնջում է Գուկը ատամները կռճտացնելով,֊ես չեմ պատրասվում քո քմահաճույքները հանդուրժել։

Գուկի մատները սահում են նրա մազերի մեջ ու այնտեղ հարմար տեղավորվելով ամուր բռնում նրան, հետո ձգում դեպի իրեն.

-Ավելի լավ կլինի, որ ինձ չբարկացնես, թե չէ վստահ եղի՛ր թանկ կվճարես, այն, որ քնել եմ հետդ դեռ քեզ իրավունքներ չի տալիս, այնպես որ տեղդ ճանաչի՜ր, դու՜ ողորմելի մահկանացու՛։

Նա բաց է թողնում տղային շատ կտրուկ, որի պատճառով էլ վերջինս թուլանում ու ցած է ընկնում։ Բայց դրա հետ մեկտեղ կորցնում է նաև գիտակցությունը։

Գուկը ստուգում է նրան ու հասկանում, որ Թեհյոնը ոչինչ գիտակցելով չի անում, նրա մեջ երկու անձի պայքար է հիմա...

***

Որքան էլ որ զարմանալի է, բայց Հոբին կրկին խոհանոցն է քչփորում ուտելիք գտնելու հույսով։ Այս տղան, ըստ հեղինակի, ունակ չէ կշտանալ։

Բայց շուտով նրան հայտնաբերում է մեկը, ով պատրաստ չէ տեսնել այստեղ մահկանացուների։

-Եվ ո՞վ ես դու,֊լսվում է թիկունքից սառույցի պես սառը կանացի ձայնը։

Նրա սիրտը կանգ է առնում վախից, ու պտտվում է դեպի ձայնի աղբյուրը.

-Աստված իմ՜, ոնց վախեցա, ինչո՞ւ եք այդքան անքաղաքավարի սկսում ձեր խոսակցությունը տիկին՜, գոնե կարող էիք կոկորդը մաքրել, հազալ, փռշտալ, կամ մի բան անել, բայց այսպես չվախեցնել գրողը տանի։

Հնադանը կանգնած լսում է այս տխմարություններն ու չի հասկանում, թե իրենցից ով է ավելի տխմար Հոբին որ առանց շունչ քաշելու իրար հետևից հարյուր անիմաստ բառ ասաց մեկ նախադասության մեջ, թե հենց ինքը՝ Հանդանը, որ հենց հիմա այս մահկանացուի վերջը չի տալիս։

-Նորից եմ կրկնում ո՞վ ես դու,֊ այս անգամ կրկնակի սարսափելի տոնով հարցնում է կինը։

-Ամեն բան կարգին է, նա իմ ընկերն է տիկին Հանդան՛,֊ ընդհատում է նրան Յունգին ու արագ ներս մտնելով քայլում դեպի Հոբին։

Հոբին նրան տեսնելով մի փոքր շունչ է քաշում ու թուլանում, ասես մահից ազատվեց (չնայած, որ դա հենց էդպես էլ կա😊👌)։

-Ընկե՞ր,֊հեգնում է Հանդանը,֊ երբվանից են քո մահկանացու զոհերը դարձել քո ընկերները,֊զգացվում է, ծայրաստիճան ծաղրական տոնը,֊թե որևէ այլ պատճառ կա, որ նրան դեռ չես խժռել, հմ՞մ։

-Մտածեք ինչպես կուզեք, չեմ պատրաստվում ձեզ հաշիվներ տալ, և հա մի բան ևս, Հոբին այստեղ է ապրում։

Կնոջ դեմքը ակնհայտ մթնում է այս նախադասությունից հետո։ Հավանաբար չէր սպասում այսպիսի բան լսել մեկից ով աջ ու ձախ սպանում է մահկանացուներին։

Հետո կինը շրջվում ու առանց ավելորդ բառերի լքում է խոհանոցը։

-Իսկ դու ի՞նչ ես գրողը տանի անում այստեղ, նա կարող էր քեզ սպանել, եթե ժամանակին չհասնեյի,֊ բարկանում է Յունգին։

-Գիտե՞ս միգուցե ես այստեղ եմ ինչ֊որ պատճառով, բայց հասկացի՛ր ես ձանձրանում եմ, ոչինչ չունեմ անելու, ի՞նչպես նստեմ սենյակում։

-Եթե ոչինչ չունես անելու ուրեմն կարող ես մեռնել այո՞, որտե՞ղ է քո ուղեղը ես չեմ հասկանում,֊ավելի է ափերից դուրս գալիս Յունգին։

-Ո՞վ էր նա, գոնե կասես, թե ո՞ւմից պետք է զգուշանալ։

-Այն ամենը, ինչը քեզ պետք է իմանալ նրա մասին այն է, որ նա այս աշխարհում առկա ամենավտանգավոր սատանան է։

Հոբին դրանից ցնցվում է ու էլ ավելի վախենում։

-Խնդրում եմ ասա՛, որ ստում ես։

-Ո՛չ սիրելիս, ես ցավոք երբեք չե՛մ ստում, միգուցե ես սպանում ու վախեցնում եմ, բայց ստում՝ երբեք։

-Նա ինձ իրոք վախեցրեց,֊ կտրուկ շարժումների արդյունքում Հոբին իրականում ցանկանալով դուրս գնալ արմունկը ողջ ուժով հարվածում է պատին ու շուտով ոլորելով ոտքը ընկնում է ուղիղ Յունգիի վրա։

Երկուսն էլ շանսատակ են լինում գետնին ու լսելի է դառնում Յունգիի դժգոհ ձայնը։

-Կույր ե՞ս ինչ է, քիչ էր մնում շուրջբոլորը ոչնչացնեյիր քո անհաջողակ էությամբ, ու միգուցե վեր կենայիր արդեն վրայիցս գրողը տանի։

-Օ այո՜ ներիր, հիմա, իհարկե,֊ շփոթվում է Հոբին։

Այդ վայրկյանին Յունգին կահույքի հայելու մեջ պատահական նկատում է Չիմինին, ով այս ամենը տեսնում էր, Հոբին արդեն պատրաստվում է սահել տղայի վրայից։ Բայց Յունգին ակնթարթորեն բռնում է նրան հետ քաշում իր վրա ու կտրուկ հպվում շուրթերին, դիտավորյալ, որպեսզի Չիմինը սա ևս տեսնի...



Պրիվետ պլյուշկի՜ կակ վաշի ձելա՞, վոփշմ, իմ ռուսերենը սպառվեց անցնեմ հայերենին, գիտեմ շատ եմ այս գլուխը ուշացրել, բայց աշխատեք հասկանալ լա՞վ։ Ձեզ բարի ժամանց🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤🖤😚

14 страница1 мая 2026, 20:00

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!