13 страница1 мая 2026, 20:00

12

Յունգին ու Չիմինը ուղղակի քարանում են տեղում այս ձայնից, հետո շրջվում են, իսկ դեմքներից այդ պահին ամբողջովին անհետանում է ժպիտը։

-Հայրի՞կ,֊ակնթարթորեն բացականչում է Չիմինն ու նայում Յունգիին։

-Ի՞նչ ես այսպես վախեցած նայում ինձ, ի՞նչ է, ի՞նչ֊որ բան է պատահել։

-Ոչ ոչ՜, ուղղակի ես ու Յունը ուզում էինք արդեն քեզ հետ կապնվել, դե շատ ուշացար այս անգամ։

-Դու ու Յու՞նը,֊ ականջներին չի հավատում Նամջունը,֊ լսեք ես տունը չեմ շփոթել չէ՞, այդ ինչպես է ստացվել որ ատելի ու անտանելի Մին Յունգին քեզ համար Յուն է դարձել։

-Մդե՜,֊Չիմինը հապաղում է։

-Այո սիրելի աներ, շատ բան է փոխվել այս կարճ ժամանակում, մենք հիմա ավելի բարիդրացիական հարաբերություններ ունենք, այնպես չէ՞ սիրելիս,֊սա ասելով Յունգին Չիմինի իրանից գրկում ու դեպի իրեն է սեղմում, նայելով աչքերին։

-Ըմմմ՜, այո՜, երևի,֊կմկմում է Չիմն ու նայում Յունի շատ մոտ կանգնած դեմքին։

-Դա ինձ համար լավ նորություն է, որովհետև ինձ էլի մի փոքր ժամանակ է պետք իմ հարցերը կարգավորելու համար, ես հորդ հետ արդեն խոսել եմ, գնալու եմ նրա մոտ մի որոշ ժամանակով,֊դիմում է Նամջունը Յունգիին։

-Հանգիստ կարող ես գնալ այստեղ ամեն բան հրաշալի է։

-Արդեն տեսա,֊ քմծիծաղ է տալիս նա ու նայում տղաներին,֊ դե լավ ձեզ չեմ խանգարի, Գուկին ասեք որ ինձ մոտ աշխատասենյակ գա։

-Այո հայրիկ,֊շշնջում է Չիմինը մինչ Յունգին նրա կողքին կորցրել է ինքնատիրապետումն ու ծիծաղում է աշխատելով զսպել ձայնը։

Նամջունը հեռանում է, իսկ մինչ այդ միջանցքի անկյունում կանգնած կինը սուր աչքերով զննում է Յունգիի քայլերը։

-Ու ի՞նչ էր սա գրողը տանի,֊ պոռթկում է միանգամից Չիմինը,֊ ծիծաղում ես հա՞ ինձ վրա։

Յունգին դրանից ավելի է կորցնում ինքնատիրապետէւմն ու բարձր ծիծաղում, նա ձեռքով փակում է բերանն ու աշխատում հանգստանալ։ Իսկ Չիմինն այդ ընթացքում նայում է ամուսնուն կատաղած աչքերով։

Մի վայրկյանում նուրբ ու բարակ մատները որսում են Յունգիի կոկորդն ու սեղմում նրան պատին.

-Ասացի ձայնդ կտրի՛ր,֊Չիմինը սեղմել է տղային պատին, իսկ աչքերի ծիածանաթաղանթը ստացել է կարմիր գույն։

Յունգին սա տեսնելով արագ լրջանում է ու զննում նրան.

-Ի՞նչ ես անում,֊ արդեն լրիվ լուրջ հարցնում է Յունգին։

Ոչ մի արդյունք։ Չիմը միայն ավելի է կատաղում ու սեղմում նրա կոկորդը։ Այնպիսի տպավորություն է ասես հիմա պատրաստվում է կծել նրան։

Հանկարծ նա միջանցքի կամոդի հայելու մեջ նկատում է կանգնած կնոջը ու շփոթվում, բաց է թողնում Յունգիին ու արագ առանց խոսք ասելու հեռանում։

Նրա գնալուց հետո կինը դեռ կանգնած նայում է սառը, առանց ավռլորդ էմոցիաների, թե ինչպես է Յունգիի պարանոցի վրա մնացել Չիմինի եղունգների հետքերը ու հիմա Յունգին ինքն է կանգնած նույն հայելու առաջ զննում ինքն իրեն։

-Այդքան մեծ է անհրաժեշտությունը մեզ անձամբ հետևել տիկին Կիմ,֊ շարունակելով հայելուն նայել խոսում է Յունգին։

Կինը առաջ է գալիս ու դա համընկնում է նրա հետ, որ Յունգին ինքն է շրջվում։

-Եթե դրա կարիքը լինի ես պատրաստ եմ հետևել քեզ անգամ ձեր ընդհանուր սենյակում, դու հրռշ ես ու դրանով ամեն բան ասված է, չե՛մ պատրաստվում որդուս հենց այնպես քեզ նվիրել։

Յունգին մռայլվում է։

-Միգուցե դուք դեռ չգիտեք, բայց ձեր որդուն դուք ինձ վաղուց եք նվիրել։

Այս խայթող խոսքերով էլ Յունգին ավարտում է առանց այն էլ չսկսված խոակցությունը, չլսելով որևէ պատասխան նա հեռանում է միջանցքից մեծ արագությամբ։

Կնոջ միմիկան չի փոխվում, միայն շնչառությունն է մի պահ արագանում, նա նայում է Յունի հետևից անսահման ատելությամբ։

***

Յունգին գալիս է ուղիղ Գուկի սենյակ ու նռրխուժելով այնտեղ մոտենում նրան.

-Ծնողներդ են եկել, նրանք այստեղ են, արագ թաքցրում նրան ու իջիր հորդ աշխատասենյակ, նա քեզ է սպասում։

-Ի՜նչ, ոչ՜,֊շփոթվում է Գուկը,֊հյոն՜ ասա որ կատակում ես, դա անհնար է։

-Ժամանակ չկա, արագ, ցույց չտա՛ս, որ ինչ֊որ բան այն չէ, մինչև մի բան մտածեմ, հասկացար՞։

-Լա՜վ, լա՜վ, բայց ասա՛ մայրիկն է՞լ է եկել։

Յունգին մռայլվում է միանգամից։

-Այո,֊ հակիրճ պատասխանելով հեռանում է սենյակից Յունը։

***

Դուռը թակում են։

-Մտե՛ք։

Գուկը ներս է մտնում ու հանդիպում հորը նստած աշխատասենյակում։

-Յունգին ասաց, որ ցանկանում ես ինձ տեսնել։

-Այո, առաջ արի՛, նստի՛ր ինձ հետ։

-Ինչ֊որ բա՞ն է պատահել հայրիկ, մտահոգ ես երևում։

-Այո՛ ու դու հիմա այստեղ ես հենց այդ պատահածը շտկելու համար։

Գուկը սկսում է լարվել Նամջունի խոսքերից, որովհետև կարծում է, թե հայրը գլխի է ընկել ինչն ինչոց է։ Բայց շուտով Նամջունը պատմում է ամեն բան։

-Գիտեմ, որ հիմա դասերդ նոր են սկսվել ու զբաղված ես, ինձ օգնությքւնը իհարկե չէր խանգարի, բայց եթե շատ ես զբաղված......

-Մի՛ ձգձգիր հայրիկ, ասա՛, ի՞նչ է եղել։

-Մի խոսքով, նրանք առևանգել են Յունգիի մորը ու ես չեմ ուզում, որ նա իմանա այդ մասին, քանի դեռ ես ու Սուհոն չենք գտել կնոջը։

-Ի՞նչ է ուզածները։

-Գահը իհարկե՛, բայց չեմ կարծում, որ ինչ֊որ բան կստացվի նրանց մոտ,֊ հավաստիացնում է Նամջունը,֊ Սուհոն երբեք չի համաձայնի դիրքերը զիջել որևէ մեկին։

-Իսկ դո՞ւ հայրիկ։

-Ես ի՞նչ, ես որքանով կարող եմ կօգնեմ նրանց, բայց ինչ վերաբերվում է ինձ, ես իմ գահը երբեք չեմ զիջի ինչ որ տխմարների։

-Հմմ՜ պարզ է,֊ մտազբաղ շշնջում է Գուկն ու շարունակում է նայել սեղանին։

-Բայց դու քեզ այսօր նման չես, ի՞նչ֊որ բան է եղել, էլի վիճել ես եղբորդ հետ,֊ հետաքրքրվում է Ջունը։

Գուկը շոկի է ենթարկվում այս հարցից։

-Ոչինչ չի պատահել, ամեն բան կարգին է։

-Վստահ ե՞ս։

-Այո՛։

-Գալո՞ւ ես ինձ հետ։

-Հավանաբար ո՛չ,֊տալիս է շատ անսպասելի պատասխան Գուկը,֊ այս անգամ երևի մենակ գնաս հայրիկ, ինձ իմ դասերը թույլ չեն տա գալ։

Նամջունը հիասքանչ տեղյակ է, որ Գուկն ատում է սովորելը, ու կարիք եղած դեպքում պատրաստ է հավերժ թողնել այն, այսպիսի անսպասելի շրջադարձից նրա մեջ լցվում է կասկածը որդու ազնվության նկամամբ։

-Շատ լավ տղա՛ս, դասերիդ հետևի՛ր, այս անգամ առանց քեզ կգնամ,֊ խորամանկ նայում է նրան Ջունը։

-Լա՛վ։

Գուկը դուրս է գալիս։ Մի քանի որպե անց նույն դռնից մտնում է Ջունի կինը ու առաջ գալիս։

-Մինչ ես այստեղ չեմ լինի հետևի՛ր նրան, ես չեմ հավատում, որ նա դասերի համար է այստեղ մնում, այստեղ ինչ որ բան այն չէ, Հանդա՛ն։

-Ես ամեն բան կճշտեմ, անհոգ եղի՛ր, սատանայի աչքերով ամուսնուն է նայում Հանդանը։

Այս ողջ խոսակցությանը ականջ է դնում իհարկե Յունգին։ Նրան չի զարմացնում Հանդանի տրամադրվածությունը, քանի որ լավ գիտի որ վերջինս իր երկու որդիներից սիրում է միայն Չիմինին։

***

Չիմինը սենյակում նստած է, երբ ներս է խուժում Յունգին մեծ արագությամբ ու իր ետևից փակում դուռը.

-Մենք պե՛տք է խոսենք։

-Չքվի՛ր։

-Չիմին վերջ տու՛ր այդ ձևերիդ, ասացի պետք է խոսենք։

-Իսկ ես պարզ ասացի, չքվի՛ր։

-Դու ինձ արդեն հունից հանում ես,֊ բղավում է Յունն ու հարձակվելով տղայի վրա սեղմում է նրան պատին ու բռնում կոկորդից,֊ինձ լսի՛ր ուշադիր պարոն հպարտություն, մի կողմ դի՛ր ամեն բան ու օգնի՛ր ինձ փրկել եղբորդ սատանա մորիցդ...

-Ին՜չ...........







Բարև բոլորին, սպասեք, սպասեք, հլը ինձ չսպնեք բան եմ ասում, ճիշտ ա ուշ ուշ եմ տեղադրում բայց եթե մտել կարդում եք ուիեմն հլը հույս կա ֆֆն ավարտելու, սիրում եմ ձեզ, շատ ուրախ եմ որ կաք 😊😊😊😊😊😊😊😊խաղաղ գիշեր բոլորիդ

13 страница1 мая 2026, 20:00

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!