12 страница1 мая 2026, 20:00

11

-Դե՜, ի՞նչպես է իմ սիրելի ամուսնյակը՜,֊ սկսվում է Յունգիի հերթական ծաղրանքի փառատոնը։

Բնականաբար այս ամենը ևս մնում է անպատասխան, Չիմինի պետքը չեն այս խոսքերը, ավելին, նա այնքան է խորասուզված, որ արհամարհում է ամուսնուն հերթական անգամ։

Չիմինը հիպնոզ դրությունից դուրս է գալիս միայն այն ժամանակ, երբ զգում է տաք շնչառություն երեսին շատ մոտ։ Աչքերը բարձրանում են ու հայացքը բախվում է Յունգիի աչքերին։ Տղան երկու ձեռքով հենվել է բազկաթոռի հենակներին ու ուղիղ նայում է Չիմինի աչքերին։ Նա զննում է այն, թե ինչպես է Չիմինը պատասխան նայում իրեն։

-Որտե՞ղ ես թափառում մտքում քաղցրիկս՜,֊ծաղրում է Յունը։

-Քո դիմաց նստած եմ ինչպես տեսնում ես,֊համեմատաբար հանգիստ պատասխանում է տղան ու շարունակում նայել ամուսնու աչքերին։

-Եվ ի՞նչ ես այդպես խորասուզված մտածում, իմ դիմաց նստած,֊ թեթև ժպիտով շարունակում է հետ չքաշվել Յունգին, հետո ավելի է երեսը մոտեցնում։

-Չե՞ս կարծում, որ անցնում ես սահմանները,֊դեռ իրեն կառավարում է Չիմինը։

-Կոնկրետ ո՞ր սահմանները,֊ քմծիծաղ է տալիս Յունգին ու աջ ձեռքով սկսում է ուղղել Չիմինի վերնաշապիկի օձիքը, հետո ձեռքը սահում է դրանից ներս։

Չիմինը հանկարծակիի է գալիս, բայց չի կորցնում ինքնատիրապետումը, ուղղակի հանդարտ բռնում է ձեռքն ու ամուր սեղմում ափի մեջ.

-Քեզ թվում է, որ ես քո այս խաղերի ժամանակն ունե՞մ,֊ ինչ խոսք բառերն իրոք շոկի են ենթարկում Յունգիին այնպես, որ նա հետ է քաշվում ու ժպիտն անհետանում է դեմքից,֊ չեմ կարծում, որ հիմա իմ ժամանակը ունես, այնպես որ վերադարձի՛ր հյուրիդ մոտ։

Չիմինը խոսում է սառն ու հստակ, առանց ավելորդ էմոցիաների։ Իսկ բառերի մեջ զգացվում է խանդի ծակող հոտը։

Անսպասելի վեր է կենում տեղից ու պատրաստվում է արդեն գնալ, երբ լսում է, թե ինչպես է բացվում իր սենյակի դուռը, դա Հոբին է։ Նա վախվորած ներս է խուժում, հետո տեսնելով, որ ամուսինները խոսում են, նույնպիսի արագությամբ դուրս է սողոսկում դռան նեղ արանքից։

Այս ամենը կողքից կրկնակի տարօրինակ է ու մի պահ՝ նրա գնալուց հետո լռություն է տիրում։ Յունգին մի քայլ առաջ է գալիս ու թիկունքից գրկում ամուսնուն։

Երկուսի մարմնով էլ դող է անցնում վայրկյանում։ Հետո Յունի շնչառությունը, որ զգացվում է տղայի պարանոցին արագանում է, նա ուղղակի սկսում է ծանր շնչել։

Մի պահ ևս ու նրանք նորից իրար են նայում շատ բան թաքցնող հայացքով։

***

Գուկը դեռ տանջվում է այն հույսով, որ Թեհյոնը ուշքի կգա։ Բայց ապարդյուն, տղան ոչ մի կերպ չի արթնանում, ու սա ավելի է վախեցնում։

Լոգարանում սաստիկ շոգ է, չնայած նրան, որ տաք ջուրը միացված չէ ու նա պարզապես որոշում է հանել սեփական հագուստն ու այդպես շարունակել։ Մի քանի վայրկյանից նա մնացել է միայն տաբատով։

Թեհյոնը շարունակում է անգիտակից մնալ։ Ու Գուկը ուղղակի մի պահ կանգ է առնում, նայում է աչքերը փակ այս արարածին, անզուսպ ցանկություն համբուրել նրա շուրթերը, այո՛, հենց դա է առաջանում նրա մեջ։

Մարմինն ինքստինքյան ձգվում է դեպի տղան ու շուրթերը հպվում են սկզբում նրա այտին, հետո արդեն շուրթերին։ Համբույրը տևական չէր, այդ պատճառով էլ Գուկի մոտ նորից է առաջանում նույն ցանկությունը։ Այս անգամ ավելի կոպիտ ու կրքոտ։

Ի վերջո այս ամենը բերում է նրան, որ Թեհյոնը արթնանում է։ Սառը ջուրն ու կտրուկ շարժումները նրան ուշքի են բերում, բայց եթե հեղինակին հարցնեք, Գուկի համար ավելի լավ կլիներ, եթե դա տեղի չունենար...

***

Յունգին ու Չիմինը դեռ նույն հայացքով կանգնած են իրար առաջ, բայց դա երկար իհարկե չի տևում, որովհետև նրանք լսում են Գուկի սենյակից եկող բարձր ճիչը, ու առանց մի վայրկյան մտածելու նետվում են դեպի ձայնի աղբյուրը։

Ներս են մտնում ու սենյակում ոչ ոք չկա։ Հետո ձայնը կրկնվում է, արդեն լոգարանից։ Այս անգամ ավելի հստակ, բայց դա Գուկինը չէ, ձայնն ավելի շատ թավիշ հիշեցնող երանգ ունի։ Չգիտես ինչու, բայց Յունգին ասես մտքում գլխի է ընկնում, թե ինչ ձայն է սա։

Բացվում է լոգարանի դուռն ու այնտեղից դուրս է գալիս Գուկը։ Նրա ձեռքերի մեջ նորից ուշագնաց եղած Թեհյոնն է։ Նա սարսափելի տեսք ունի այս պահին։

Յունգին առաջ է գնում ու նայում նրան.

-Հյոն՜ ի՞նչ է կատարվում նրա հետ,֊ ցածրաձայն հարցնում է տղան։

-Սա դեռ սկիզբն է Ջոնգկուկ, նա դեռ այսպիսի նոպաներ շատ կունենա,֊ ծանր հոգոց է հանում Յունգին,֊ այնպես որ պատրաստ եղիր ամեն ինչի, նա կարող է քեզ վնասել։

-Նա վախենում էր ինձանից, ու փորձում էր փախչել լոգարանից։

-Միայն թե չասես որ....

-Այո՛, ես եմ քնեցրել նորից, այսպես ավելի լավն է, թող առայժմ քնած մնա։

-Ըհմ, ըհմ, ներողություն պարոնայք ես ինչ֊որ բան եմ երևում է բաց թողել, այո՞,֊ ընդհատում է Չիմինը։

-Այո իհարկե, եղբայրդ քնել է մահկանացուի հետ ու հիմա նա վերածնվում է որպես վամպիր, էլի ինչ որ բան կուզե՞ս իմանալ քաղցրիկս, ես քեզ կասեմ, բայց մեր առանձին սենյակում......

-Ի՞նչ՜

-Հյոն՜,֊ նեղանում է Գուկը։

-Վաղ թե ուշ նա իմանալու էր։

-Այո, բայց ո՛չ հիմա։

-Դուրս արի՛ սենյակից, ես պետք է եղբորս հետ առանձին խոսեմ,֊ շրջվում է դեպի Յունգին Չիմինն ու պահանջում դուրս գալ։

-Ո՛չ հյոն, չգնա՜ս, նրա հետ ինձ մենակ չթողնե՛ս,֊ զգացվում է, որ Գուկը վախենում է եղբոր հետ խոսակցությունից։

-Մենք առանձին պետք է խոսեյինք այնպես չէ,֊ ընդհատում է Յունգին,֊ արի՛ այստեղ։

Նա գրեթե ստիպողաբար դուրս է հանում սենյակից տղային ու տանում դեպի իրենց սենյակ։

-Բաց թող ինձ Յունգի՛,֊ դիմադրում է Չիմինը։

-Արի՛, մանրամասները ես քեզ կասեմ, մենակ թո՛ղ նրանց։

Ու չգիտես թե ինչու կամ որտեղից այս խոսակցությունը ընդհատում է մի երրորդ ավելի խիստ ձայն.

-Եվ ու՞մ եք դուք երկուսով մենակ ուզում թողնել։

Յունգին ու Չիմինը ուղղակի քարանում են տեղում այս ձայնից.......



Բարև բոլորին, ուշ եմ տեղադրել ու դա երևի մի որոշ ժամանակ կշարունակվի, հավատացեք շատ եմ ուզում գրել, բայց ժամանակի մեջ չեմ տեղավորվում, հաճելի ընթերցանություն բոլորիդ, սարանգհե՜
😚

12 страница1 мая 2026, 20:00

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!