10
Գրկում է տղային ու տանում դեպի մահճակալը, փորձում է ուշքի բերել, բայց ոչ մի արդյունք, և այդ ժամանակ նա որոշում է ուղղակի դիմել եղբորը, քանի որ նման հարցերում առանձնապես խելացիությամբ չի փայլում։
Ներքև է իջնում ու հյուրասենյակում գտնում Յունգիին վերին աստիճանի նյարդային վիճակում նստած։
-Հյոն, տեսել ե՞ս Չիմինին, ես նրա կարիքը ունեմ,֊դիմում է Գուկը նրան։
Բայց Յունգին ասես չի լսում տղային, նայում է մի կետի, իսկ աչքերում անհանգստություն կա։
-Հյոն՞,֊կրկնում է տղան։
Ու Յունգին՝ ասես քնից նոր արթնացած երեխան, վեր է թռչում տեղից.
-Ի՞նչ՜
-Դու ինձ ընդհանրապես լսում էի՞ր,֊ նեղանում է Գուկը։
-Օ՜ այո, հիմա արդեն լսում եմ,֊ հետևում է տրամաբանական արդարացումը։
-Գրողը տանի, ի՞նչ է ձեզ հետ կատարվում, կեսօրին Չիմինը, հիմա էլ դու, հավատս չի գալիս, որ սա դուք եք երկուսով,֊ զգացվում է, թե Գուկը որքան հունից դուրս եկած է հիմա։
Այնքան, որ մոռացել է սենյակում անգիտակից թողած Թեհյոնին ու եկել այստեղ եղբոր ու նրա ամուսնու հարցերն է լուծում։
-Ի՞նչ է պատահել Գուկ,֊ անտարբեր արտաբերում է Յունգին։
-Ախ՜ այո մոռացա,֊ հիշում է Գուկը,֊ մի խոսքով այնտեղ այն տղան, դե դու հիշում ես նրան, դե իմ սենյակից, նա ուշաթափվել է կարող ես օգնել հասկանամ ինչ է եղել նրան։
(Հեղինակին թվում էր, որ Գուկը էդպես էլ չի հիշելու իր այդտեղ գալու բուն նպատակը🤦♀️)։
Յունգին տեղից վեր է կենում միանգամից։
-Արի տեսնեմ, երևում է չդիմացավ քեզ այո՞, գոնե մի շաբաթ,֊հոգոց է հանում նա ու Գուկի հետ միասին բարձրանում վեր։
~
Թեն դեռևս անգիտակից ընկած է սենյակում ու չի շարժվում, մարմնի վրա առաջացած կարմիր հետքերի թիվը կրկնապատկվել է։ Շնչում է շատ թույլ գրեթե աննշան։
Երբ տղաները ներս են մտնում Յունգին սկսում է մոտենալ ու զննել տղային, մինչդեռ Գուկը հեռվում կանգնած նայում է։
Ամեն բան փոխվում է այն պահին, երբ Յունգիի աչքին տեսանելի են դառնում այդ գծերը։ Նրա աչքերը լայն բացվում են ու սառում պառկածի վրա։
-Գրո՜ղը տանի,֊շշնջում է նա, ձեռքով շոշափելով Թեի մարմնի կապտած մասերը։
Հետո կատաղած բաց է թողնում նրան ու հարձակվում Գուկի վրա բռնելով օձիքից.
-Դու ի՞նչ է, քնե՞լ ես նրա հետ, տխմա՛ր,֊ գոռում է բարձր։
-Հյո՜ն, ես......ես.....,֊շարունակ կմկմում է Գուկը չկարողանալով արտաբերել ինչ֊որ բառ։
-Ի՞նչու չես սպանել նրան դրանից հետո,֊ավելի բարձր է սկսում բղավել Յունը,֊դու գոնե գիտե՞ս, թե ի՞նչ է սա նշանակում։
-Ի՞նչ,֊Գուկը պահում է իրեն ինչպես ամենավերջին անհասկացողը։
-Նրա մոտ փոխակերպում է տեղի ունենում, հասկանում ե՞ս, նա մահկանացուից փոխակերպվում է վամպիրի, ու պետք է նշեմ, որ այս գործընթացը այնքան էլ հաճելի չի լինելու։
-Հիմա ի՞նչ անեմ ես, հյո՜ն......
Յունգին բաց է թողնում նրան ու շրջվում դեպի Թեն.
-Դու ընտրություն չունես, պե՛տք է սպանես նրան, նախքան վամպիր դառնալը։
-Ի՞նչ, ոչ՜,֊ մեխանիկորեն բացականչում է Գուկը։
-Այսինքն՞ ոչ,֊Յունգին պատրաստ է մեռնել այս անհասկանալի իրավիճակից փրկվելու համար ուղղակի։
-Ես...ես...ես չեմ ուզում սպանել նրան,֊ թռչում է նրա բերանից կտրուկ խոսքերը։
-Ի՞նչ է նշանակում չեմ ուզում, տխմար, եթե դու թույլ տաս նրան ամբողջովին վերափոխվել, դու կտաս նրան քեզ սպանելու հնարավորություն, եթե իհարկե դրա համար քեզ նրանից շուտ հայրդ չսպանի,֊ծաղրում է Յունգին։
Գուկը ոչինչ չի պատասխանում, միայն նայում է պառկած Թեին։ Յունգին տեսնելով, որ իրեն չեն էլ լսում գլխով բացասական նշան տալով դուրս է գալիս սենյակից։
Նա իջնում է ներքև ու հյուրասենյակում տեսնում Հոբիին։
-Ի՞նչ ես անում այստեղ,֊Յունը զարմանում է։
-Երևի դուք վամպիիներդ մտածում եք միայն ու միայն ձեր մասին,֊ գանգատվում է Հոբին,֊ մահկանացուները չեն կարող օդով սնվել, ես քաղցա՛ծ եմ գրողը տանի։
-Ախ՜ դու քաղցած ես, լա՛վ, լսի՛ր, ես հիմա քաղաք եմ գնում քեզ ուտելիք կբերեմ, միայն սպասիր մի փոքր։
-Լա՛վ, միայն թե արագ, ես ուժ չունեմ ևս մեկ ժամ էլ սպասել։
Յունգին դուրս է գալիս խրճիթից ու
ուղևորվում քաղաք, իսկ այդ ընթացքում Չիմինը այս ամենին հետևում է սանդուղքի վերևում կանգնած։ Նա ձեռքով շոյում է երեսն ու հանդարտ վերլուծում կատարվածը։
Հետո շրջվում ու իր սենյակ գնում։
***
Ջոնգկուկը սենյակի պատերից ներս անցուդարձ է անում պառկած տղայի շուրջը։ Մերթընդմերթ լսվում են Թեից եկող խորը ցավի տնքոցները։ Ամեն ձայնի հետ Գուկը ավելի ու ավելի է սարսափում մտածել, թե հայրը ինչ կանի նրան, երբ իմանա։
Ձայների մեջ զգացվում է, թե տղան ինչպես է ներսից ասես շնչահեղձ լինում սեփական արյունից։ Արյան մակարդման աստիճանը այնքան է բարձրացել, որ հիմա Թեի կոկորդում հավաքված արյունը ունակ է խեղդել տղային այսպես պառկած դիրքով։
Գուկը չգիտի ինչ անել, նա փորձում է շարժել խեղճի մարմինն ու այդպես թեթևացնել ցավը, բայց դրանից նրա ցավերը կրկնապատկվում են։ Ու այս ամենը միայն այն պատճառով, որ Գուկը չի զսպել սեռական ցանկությունները։ Հիմա նա քաղում է սեփական ձեռքերով տնկած ծառի պտուղները։
Եթե միայն նա իմանար, որ ամեն բան այսպես կդասավորվի իր այդ քայլից, երբեք և երբեք չէր անի դա, բայց ինչպես հեղինակն է սիրում ասել՝ ունենք այն, ինչ ունենք։
Գուկի մտքով անցնում է մի խենթություն, նա որոշում է սառը ջրի մեջ դնել Թեի մարմինը, քանի որ նրա արյունը եռում է երակներում։
Այսպիսով նա ձեռքերի վրա բարձրացնում է Թեին ու լոգարան տանում։ Իսկ արդեն այնտեղ սկսում է հերթով հանել տղայի հագուստը։ Մաիմնի ամբողջական տեսքը նորից տեսնելուց հետո Գուկի մեջ խառնվում են զգացողությունները։
Կապտած մաշկը ստիպում է սարսափել, հակառակ այն բանին, որ մերկ տղան, այս պահին առավելագույնս սեքսուալ է։ Գուկը կուլ է տալիս բերանում հավաքված ջուրը, նրա ախորժելի տեսքին նայելուց հետո։ Այնուհետև հիշում է, թե ինչի համար է նրան լոգարան բերել։
Միայն դրանից հետո է նա անցնում բուն գործին, ու շուտով Թեի անգիտակից մարմինը հայտնվում է սառը ջրի մեջ։
***
Յունգին հետ է գալիս անտառ սպասվածից ավելի շուտ, նրա ձեռքին մարդկային հասարակ սնունդ է փաթեթով։ Տարօրինակ է ու անսովոր այս իրավիճակը, բայց նա փորձում է ուշադրություն չդարձնել դրա վրա։
Պարզապես տուն է մտնում ու միանգամից իր առաջ տեսնում քաղցից գրեթե ինքնասպան լինող Հոբիին։ Տղան փաթեթը տեսնելուն պես վերցնում է Յունի ձեռքից ու առանց շնորհակալություն անգամ ասելու բարձրանում իր սենյակ։
Յունը մնում է տեղում քարացած նրա այս պահվածքից, հետո հիշում է, որ Հոբին ինքն է ոտքից գլուխ տարօրինակ ու վերջ, բոլոր հարցերը լուծված են։
Երբ հյուրասենյակում մնում է միայն Յունգին նա հիշում է իր ամուսնացած լինելու մասին ու որոշում է ստուգել, թե Չիմինը ինչով է զբաղված ողջ օրը սենյակում։
Չիմինն իրականում նստած սենյակում պլաններ է մշակում Յունգիին ստորացնելու ու նվաստացնելու ուղղությամբ։ Այդ միջոցին սենյակ է մտնում ինքը՝ մտածմունքների օբյեկտը։
Չիմինը բացարձակապես չի փոխում դեմքի միմիկան։
-Դե՜, ի՞նչպես է իմ սիրելի ամուսնյակը՜,֊ սկսվում է Յունգիի հերթական ծաղրանքի փառատոնը................
Բարև երեխեք, ես էլի ուշ ժամին եմ այցելում վաթփեդյան իմ էջ ու վերբեռնում անում, ինձ նույնիսկ թվում ա, որ դուք իմ անկանոն ժամային գրաֆիկի հանդեպ իմունիտետ եք ձեռք բերել սիրելիներս՜,😊, ինչ ասեմ ձեզ համբերություն ու խաղաղ գիշեր՜🙏😍😘
