9
-Հեյ՜, հեյ՜, վե՛րջ տուր, այդպես պետք չէ, ուղղակի լսիր մինչև վերջ, նոր համաձայնիր, լա՞վ։
-Լավ...
-Ինձ պետք է, որ դու օգնես մի շատ կարևոր հարցում, դա վերաբերում է Չիմինին։
-Ձեր ամուսնո՞ւն, բայց ես ի՞նչ կապ ունեմ.....
-Գրողը տանի մի՛ ընդհատիր ու կիմանաս, թե ինչ կապ ունես,֊զգացվում է, որ Յունգին մի կերպ է զսպում բարկությունը, այնուհետև խորը շունչ է քաշում ու շարունակում,֊ ինձ պետք է, որ ձևացնես, թե ինձ հետ հարաբերությունների մեջ ես.....
-Ի՞նչ՜,֊գոռում է Հոբին,֊բացառվա՛ծ է, ու հետո, ես նատուրալ եմ։
-Ուշադիր ինձ լսի՛ր, ինձ շատ քի՛չ է հետաքրքրում քո էությունը, ես ասում եմ ձևացնես, ոչ թե իսկապես կապվես ինձ հետ, բայց եթե դու ընկերոջդ օգնել չես ուզում, խնդրեմ։
Սա ասելով Յունգին պտտվում է որպեսզի դուրս գա սենյակից։ Հոբին մի պահ ուշադիր լսում է, հետո մոտ գալիս նրան ու ձեռքը բռնում։
-Լա՛վ, լա՛վ, ես համաձայն եմ, միայն թե օգնիր Թեին։
Յունգիի դեմքին վայրկենապես խաղում է հաղթական ժպիտը։ Նա հանդարտ պտտվում է, հետո ձեռքի ափով շոյում է տղայի գլուխն ու թույլ ժպտում.
-Այ՜ դու ապրես, մշտապես այսքան խելացի գտնվիր։
-Ձեռքերդ քաշի՛ր, նա այստեղ չէ, այժմ դեռ ձևացնել պետք չէ,֊ձեռքով հրում է նրան ու հետ քաշվում,֊ մի պայման ունեմ։
-Ապա, լսում եմ....
-Դու չպետք է ինձ չափից ավելի մոտենաս, եթե ուզում ես ձևացնել խնդիր չկա՛, բայց ինձնից հեռավորություն ես պահում, լա՞վ։
-Հմմմ, դա ժամանակը ցույց կտա, միգուցե մի օր ինքդ դա ուզենաս սիրելիս, հմ՞մ,֊ձեռքով շոյում է տղայի երեսը։
-Երազի՛ր,֊հրում է նրան ու քայլում դեպի ելքը։
-Ո՞ւր ես գնում,֊կանգնեցնում է նրան Յունը,֊ դու ստիպված ես այստեղ ապրել, քանի իմ պլանները չեն կատարվել։
-Ի՞նչ, բայց ինչպե՞ս, ինձ կփնտրեն։
-Այդ դեպքում զանգ տո՛ւր ընտանիքիդ ու ասա, որ Թեի մոտ ես մնալու առաջիկա շաբաթը։
Հոբին զարմացած Յունի հնարամտությունից վերցնում է բջջայինն ու տուն զանգում։
***
Ջոնգկուկը ներքևում նստած է բազմոցին ու սպասում է Յունգիին, որպեսզի հերթական որսին դուրս գան։ Բայց տղան ինչ֊որ սկսում է շատ ուշանալ, այդ պատճառով էլ նա որոշում է գնալ ստուգել։
Հենց որ վեր է կենում տեղից Յունգին ներքև է իջնում ու ոչ միայնակ, շուտով գլխավոր մուտքից ներս է մտնում նաև Չիմինը։
-Հյոն, դու ինձ երկար սպասեցրիր, ո՞րտեղ էիր։
-Բան չկա, արդեն եկել եմ Գուկ, մի կարևոր հայտարարություն ունեմ անելու, ֊սա ասելով նա բռնում է Հոբիի ձեռքն ու առաջ քաշում,֊այս պահից սկսած նա մեզ հետ այստեղ է ապրելու, ու եթե հանկարծ, որևէ մեկը մատով դիպչի նրան, ինձ հետ խնդիրներ կունենա։
Այս ամենը հնչում է սպառնալիքի տոնով, բայց որ ամենակարևորն է բառերը շոկի են ենթարկում երկու եղբայրներին էլ։ Չիմինը ուղղակի նյարդային շարժումներ է անում մատներով, չհասկանալով, թե ինչ է կատարվում։
Իսկ այդ ամբողջ ընթացքը չի վրիպում Յունի աչքից, նա հասցրել է տեսնել ամուսնու աչքերից ժայթքող լավան։
Հոբին, ով ոչինչ չի հասկանում այս պահին, փորձում է չնայել Չիմինի աչքերի մեջ, քանի որ որքան շատ է նայում, այնքան ավելի է վախենում տղայի կերպարանքից։
Հետո Գուկը զարմացած պտտվում է դեպի Յունը.
-Հյոն ի՞նչ է սա նշանակում։
-Իսկ ես քեզ երբևէ հարցրե՞լ եմ, թե քո սենյակում այն տղան ի՞նչ է այստեղ անում։
-Ոչ իհարկե, բայց.....
-Ուրեմն վե՛րջ,֊կոպիտ ընդհատում է նա,֊արի՛, ցույց կտամ քո սենյակը։
Նրանք Հոբիի հետ բարձրանում են նորից վերնահարկ, իսկ Չիմինը դեռ կանգնած նայում է մի կետի։
-Եղբա՞յր,֊չի հասցնում որևէ բան ասել, երբ Չիմինը ուղղակի արագ քայլերով բարձրանում է Յունգիի հետևից։
~
Յունգին նոր է ցույց տվել սենյակն ու արդեն դուրս է գալիս Հոբիի մոտից, երբ նրան լույսի արագությամբ բռնում են պարանոցից ու սեղմում պատին.
-Որոշել ես խաղեր խաղալ հա՞ ինձ հետ, բայց զգույշացնում եմ Մին Յունգի, դա վտանգավոր է լինելու։
Հետո Յունգին ուղղակի ուշադիր զննում է ամուսնուն ու չի հասցնում որևէ բառ ասել, երբ նրան պարզապես բաց են թողնում։ Չիմինը անհետանում է միջանցքից քամու արագությամբ։
***
Երեկոյի մեղմ քամին օրորում է խրճիթը շրջապատող ծառերի տերևները։ Քար լռություն է շրջակայքում։ Միայն երբեմն այդ նույն քամին սուլոց է արձակում ու տեսարանը դարձնում փոքր ինչ ամայի։
Շրջակայքից հանկարծ լսվում է երկու գազազած կենդանանման արարածների վայրի ձայները։ Նրանք հրմշտում են միմյանց, չնայելով հագուստների վրայից կաթող արյանը։
Խրճիթի ներսում ևս լռություն է։ Թեն նստած է այն նույն սենյակում ու չի շարժվում, մինչ այն պահը, երբ սենյակի դուռը բացվում է ու ներս է սողոսկում Հոբին ծայրահեղ վախեցած։
-Ի՞նչ ես այստեղ անում, գրողը տանի,֊ միանգամից տեղից վեր է կենում Թեն։
-Շշշշ՜,֊արագ մոտենում է ընկերոջն ու ձեռքը դնում նրա շուրթերին,֊կամաց, մեզ կլսեն, ես այստեղ եմ, որ օգնեմ քեզ։
-Գժվել ե՞ս, դու նրանց չես ճանաչում, դու չգիտես, որ նրանք.....
-Որ նրանք վամպիր ե՞ն,֊ընդհատում է Հոբին,֊ես դա արդեն գիտեմ։
Անբացատրելի է հիմա Թեի դեմքի արտահայտությունը, նա չգիտի ինչպես արձացանքել սրան։ Չգիտի անգամ, թե ընկերը ինչպես է հայտնվել այստեղ։
-Ես քեզ առայժմ ոչինչ չեմ կարող ասել Հոբի, ների՜ր ինձ,֊տխրում է Թեն։
-Ինձ միայն մի բան ասա՛, նա քեզ ձեռք է տվել այո՞։
Հետո Հոբին լսում է ընդհամենը մի ծանր հոգոց ընկերոջից, որն ընդունում է որպես դրական պատասխան։
Նրա դեմքը մռայլվում է։
-Դու չասացիր, թե ինչպե՞ս ես հայտնվել այստեղ։
-Ես այստեղ եմ ապրելու առաջիկա մեկ շաբաթը...
-Ի՞նչ.....
-Հարցերը հետո, հիմա ինձ գնալ է պետք, թե չէ նա կարող է տեսնել, որ սենյակը լքել եմ։
-Նա՞
-Երկար պատմություն է,֊սա ասելով Հոբին վեր է կենում ու վերին աստիճանի զգույշությամբ նորից դուրս սողոսկում սենյակից։
Թեն անհասկանալի դեմքի արտահայտությամբ նայում է ուղղակի նրա հետևից։
Դուռը կրկին բացվում է, բայց այս անգամ ավելի համարձակ, որից էլ և տղան գուշակում է, թե ով է դա։
Գուկն արագ ներս է մտնում ու տեսնում, որ Թեն մատով չի դիպչել ուտելիքին։ Դե իսկ նրա տեսքն էլ կա ու մնում է արյունոտ։
Թեն նայելով նրան վեր է կենում տեղից, թե չէ սեղմվում է պատին տղայի կողմից.
-Ի՞նչպես ես համարձակվում անտեսել իմ բերած ուտելիքը, ես քեզ չէի՞ ասել, որ պարտավոր ես ուտել դա,֊մի ձեռքով սեղմում է նրա պարանոցը։
-Խնդրում ե՜մ,֊շշնջում է տղան,֊ ցավեցնում ես, բա՛ց թող։
Գուկը դեռ երկար նայում է նրան ու չի թուլացնում սեղմումը, հետո մոտենում է էլ ավելի ու շշնջում.
-Ուզում ե՞ս որ պատժեմ քեզ, ամեն հարմար առիթի դեպքում, խնդիր չկա՛, դո՛ւ դա ցանկացար,֊նա արդեն պատրաստվում է մոտենալ ու կծել տղային, բայց չի հասցնում։
Թեի աչքերի առաջ սևանում է ու նա պարզապես ընկնում է Գուկի ձեռքերի մեջ։
Սկզբում Գուկը անգամ չի հասկանում ինչ է կատարվում, հետո նկատում է, որ տղայի կրծքավանդակը պատվել է կարմրակապտավուն գծերով։ Նա պարզ հիշում է, որ այսպիսի գծեր չկային նախորդ երեկոյան։
Գրկում է տղային ու տանում դեպի մահճակալը, փորձում է ուշքի բերել, բայց ոչ մի արդյունք, և այդ ժամանակ նա որոշում է................
Բարև ու բարի երեկո բոլոր ընթերցողներին, ինչպես ե՞ք ճստիկներ, մերսի եսել եմ լավ,
լավ տրամադրություն ունեմ ու կարևորը ինձ մոտ դա է, հույս ունեմ դուր եկավ ձեզ, սիրում եմ ձեզ՜☺☺😚☺😚☺😚
