8
Նա բարձրանում է խիտ ծառերից մեկի վրա ու հարմար տեղավորվելով հետևում տանը համառ ուշադրությամբ, ամեն բան այս պահին երկրորդական է նրա համար, որովհետև հարցը վերաբերում է մոտ ընկերոջը։ Հոբին պաշտում է Թեին ու դա միշտ է այդպես եղել, այդ պատճառով էլ քանի նա ունի ընկերոջ կարիքը հարկավոր է օգնել։
Այս մտքերով տարված նա շարունակում է սառած աչքերով նայել մի կետի։ Մինչդեռ դրան զուգահեռ խրճիթից դուրս են գալիս երկու երիտասարդ ու բարձրաձայն խոսում.
-Լսի՛ր ես գիտեմ, որ դու դա չէիր ուզում, հասկացիր ուղղակի ստացվեց այդպես,֊քայլում է ամուսնու հետևից ու փորձում արդարանալ Յունգին։
-Ախ ուրեմն չէիր ուզում այո՞, իսկ քեզ չի՞ հետաքրքում, թե ինչու ես չեմ հավատում քո այդ <<չէի ուզում>>ին,֊ հեգնում է Չիմինն ու շարունակում առաջ քայլել։
-Կանգնի՛ր, ես դեռ չե՛մ վերջացրել,֊ գոռում է Յունը։
-Ուրեմն գնա ու ուրիշի հետ վերջացրու, ֊համառում է Չիմինն ու շարունակում քայլելը։
Յունգին մեծ արագությամբ հասնելով նրան, թիկունքից բռնում ու սեղմում է ծառին։
-Փակ Չիմի՛ն, հենց հիմա ինձ լսի՛ր, այլապես կզղջաս,֊ սպառնում է,֊ դու իմ օրինական ամուսինն ես ու ես պարտավոր չեմ քեզանից թույլտվություն հարցնել համբուրելու համար, ու եթե ուզում ես կարող ես ասել ում կուզես, վստահ եմ որ ես միանգամայն ճիշտ եմ վարվել։
Ավարտելով խոսքը շունչ է քաշում Յունը։
-Ամբողջն ասացի՞ր,֊ անտարբեր պատասխանում է Չիմինը,֊ դե հիմա բաց թո՛ղ։
Յունգին ուղղակի բաց է թողնում նրան ու նայում սառած հայացքով։ Այս ծանր պահին կատարվում է էլ ավելի տարօրինակ մի բան։ Հոբի գրպանից սահում է նրա բջջայինն ու հայտնվում ուղիղ տղաների ոտքերի արանքում։
Հոբին շփոթված դողում է վախից ու կծկվում դեպի ծառը։
-Տեսեք, տեսեք,֊սկսում է Յունը,֊ սա երրորդ անգամն է արդեն, որ դու հայտնվում ես մեր ճանապարհին,֊ դառնում է նա տղային,֊ միգուցե մեզանից ինչ֊որ մեկը քեզ դուր է գալիս, մ՞մմ։
Հոբին դանդաղ իջնում է ծառից ու շարունակում նայել այս երկուսին.
-Ներեցե՜ք իհարկե, որ ականատես եղա ձեր խոսակցությանը, ես ամենևին չէի ուզում։
Յունգին նայում է նրա վրա ու այդ պահին ուղեղում հասունանում է հանճարեղ գաղափար։
-Այնպես է ստացվել, որ քո այստեղ հայտնվելը միանգամայն նպատակահարմար էր ինձ համար,֊ ուղղվում է նա դեպի Հոբին,֊ կարծում եմ, որ քեզ հետ առանձին խոսելիք ունեմ։
Սա ասելով նա Չիմինի աչքի առաջ բռնում է մահկանացուի ձեռքն ու իր ետևից ներս տանում։ Այս ամենը Չիմինի աչքում նախ զարմանալի, հետո վիրավորական է թվում, բայց նա ինչպես միշտ համեստորեն լռում է ու ներս գնում նրանց ետևից։
Յունգին շարունակում է տանել իր հետ Հոբիին ու հասնելով իրենց համատեղ սենյակ պարզապես կողպում է դուռը ներսից։ Իսկ Չիմինը հասնելով հյուրասենյակ վերցնում է ալկոհոլի բաժակն ու նստում բազմոցին։ Ոտքերը միմյանց վրա դնելով նա հանդարտ նայում է սենյակի դռանը ու չի թարթում աչքերը։
***
Թեն արթնանում է մարմնի սառնությունից ու միանգամից նկատում, որ անկողնու վրա միայնակ է պառկած։ Մարմինը սարսափելի ցավում է, թվում է, որ չկա հիմա մի օրգան չցավող։
Աչքերով փնտրում է Գուկին սենյակում ու չի գտնում, հետո փորձում է վեր կենալ ու նստել, դժվարությամբ, բայց դա ստացվում է ուղեկցվելով անթիվ տնքոցներով։
Մահճակալին մոտ դրված հայելու մեջ նա նկատում է իր արտացոլանքը, որի շնորհիվ էլ զգում է պարանոցի ու մարմնի կապտուկների առկայությունը։ Նա մի լավ զննում է սեփական մարմինն ու ձեռքերով շոշափում ցավող հատվածները։
Դուռը հանդարտ բացվում է ու ինչ֊որ մեկը ներս է մտնում։ Բայց Թեն չի շրջվում։
Չիմինը հանդարտ փակում է իր ետևից դուռն ու ներս մտնելով բազմում մոտակա աթոռին։
-Եթե շատ զբաղված չես, կարո՞ղ ենք զրուցել,֊հարցնում է նա։
-Իհարկե,֊շրջվում է դեպի Չիմը տղան։
Այդ պահին Չիմինը նայում է նրա տեսքին ու կապտուկներին։ Մի փոքր զարմանում է սկզբում հետո հիշում, թե Գուկն ումից է օրինակներ վերցնում։
-Կարո՞ղ եմ հարցնել, թե եղբայրս ինչ է արել քեզ հետ։
-Չեմ կարծում, որ դա այդքան վատ տեսանելի է այս պահին,֊հանդարտ պատասխանում է Թեն։
-Հմմ,֊նայում է նրան Չիմը,֊ինձ հիացնում է իհարկե քո սրամտությունը, բայց ես նկատի ունեմ, թե ի՞նչ է տեղի ունեցել ձեր մեջ։
-Ի՞նչու այդ մասին չեք հարցնում նրան,֊ ընդհատում է Թեն։
-Նա միևնույն է ինձ չի պատմի։
-Այդ դեպքում կարիք կա արդյո՞ք պատասխանել ձեր հարցին։
-Լա՛վ,֊վեր է կենում Չիմինը նստած տեղից ու առաջանում,֊ուզում էի միայն հիշեցնել, որ վամպիրների քայլերը մահկանացուների հանդեպ մշտապես ավարտվում են ողբերգական վերջաբանով։
-Կարիք չկա հիշեցնել, դա պարզ ճշմարտություն է։
-Ասա ի՛նձ, ո՞վ է այն ընկերդ ում հետ անտառ էիր եկել։
-Մտերիմ մեկը պարզապես։
-Իսկապե՞ս, այդ դեպքում ասեմ, որ այդ մտերիմ մեկը այս պահին կողքի ննջարանում Աստված գիտի ինչով է զբաղված իմ ամուսնու հետ,֊սա ասելով Չիմինը հանդարտ դուրս է գալիս սենյակից, չնայած, որ ներսում խորապես խանդում է։
Թեն զարմացած մնում է տեղում կանգնած։ Հետո նրա մոտ վերջապես տեղ է հասնում, թե ինչ ասաց Չիմինը ու քայլում է դեպի դուռը։
Այդ պահին նրա առաջ դռների մոտ հայտնվում է Գուկն ու ներս հրում նրան։
-Եվ ո՞ւր ենք մենք շտապում։
-Ոչ մի տեղ, պարզապես դուռն էի փակում։
-Հմմ վատ միտք էր ինձ ստելը,֊բարկանում է Գուկն ու նայում նրան,֊ ես ամեն ինչ լսեցի։
-Այդ դեպքում արա ինչ կամենում ես, ինձ համար մեկ է։
-Ես քեզ համար ուտելու բան էի բերել, մտածելով, որ երևի քաղցած կլինես, բայց երևում է չես ուզում,֊ ծաղրում է Գուկն ու ցույց տալիս ձեռքի փաթեթը։
Հետո Թեն ուղղակի սկսում է լռել ու նայել դիմացինի աչքերի մեջ։ Անցնում են վայրկյաններ, որից հետո Գուկն ուղղակի ներքև է դնում փաթեթն ու դեպի իրեն ձգում տղային.
-Չե՞ս ուզում խնդրել ինձ, որ քեզ կերակրեմ հմ՞մ։
-Ես կենդանաբանական այգու կենդանի չեմ, որ խնդրեմ կերակրեն ինձ, այնպես, որ քեզ պահիր քո այդ ուտելիքը,֊նա հեռու է հրում իրենից Գուկին ու շրջվելով դեպի մահճակալը պառկում դրա վրա։
<<Ինչու ուղղակի չեմ սպանում նրան, չէ որ արդեն ստացել եմ իմ ուզած ամեն բան նրանից>>
Մտածում է Գուկն ու նայում տղային։
-Ես սա այստեղ կթողնեմ, եթե զգաս, որ դրանց կարիքը ունես ուղղակի կեր դա,֊սա ասելով նա ուղղակի լքում է սենյակը թողնելով տղային պառկած այսպես։
***
-Ես խնդրում եմ ձեզ, կանեմ ինչ ցանկանաք, միայն թե բաց թողեք ընկերոջս,֊աղաչում է Յունգիին Հոբին։
-Ինչ ցանկանա՞մ ուրեմն,֊մտածում է Յունն ու անցուդարձ անում ննջարանով,֊ես մի առաջարկ ունեմ քեզ, եթե դա անես, խոստանում եմ օգնել ընկերոջդ։
-Ես լսում եմ, ոչ ոչ, ես առանց լսելու համաձայն եմ,֊բղավում է Հոբին,֊ միայն թե օգնեք նրան խնդրում եմ։
-Հեյ՜, հեյ՜, վե՛րջ տուր, այդպես պետք չէ, ուղղակի լսիր մինչև վերջ.........
Բարի շատ ուշ երեկո, հարգելի ընթերցողներ, գիտեմ որ հեղինակին սպանել է պետք այս ժամին ձեզ անհանգստացնելու համար, բայց հյուրերի պատճառով հիմա ստացվեց գրելը, վայելեք🤞😉
գնամ քնելու😚
