14
Բայց Յունգին ակնթարթորեն բռնում է նրան հետ քաշում իր վրա ու կտրուկ հպվում շուրթերին, դիտավորյալ, որպեսզի Չիմինը սա ևս տեսնի։ Թե ինչպես է ամեն բան այս քայլից հետո փոխվում գիտի միայն հեղինակը։
Հոբին շոկի է ենթարկվում, Չիմինը ևս։ Մինչև այս պահը Յունգին բացի ամուսնուց ոչ ոքի դիպչած չկար, այն էլ ամուսնու ներկայությամբ։
Բայց այդ պահը տևում է ակնթարթ ընդհամենը։ Հոբին ողջ ուժով հրում է նրան ու սարսափած հետ քաշվում։
-Ի՞նչ ես, գրողը տանի, անում,֊գոռում է նա ողջ կոկորդով։
Յունգին շարունակում է պառկած մնալ իր տեղում ու հետևել ամուսնու արձագանքին, նրա համար մեկ է, որ իրեն հիմա կարող են սպանել սրա համար։ Իսկ Չիմինը, իսկ Չիմինը ի՞նչ, պատրաստ է հիմա տալ ամեն բան միայն թե իմանա, որ սա երազ է։
Հոբիի մոտ տարօրինակ զգացողություն է, նա երբեք և երբեք սա չէր պատկերացնի։ Այն ինչ եղավ վեր էր ամեն վատ բանից, ինչ կարող էր նրա հետ այս տանը պատահել։
Չիմինի ու Յունգիի հայացքները խաչվում են այն պահին, երբ Հոբին հեռանում է սենյակից ամբողջովին սարսափահար։ Չիմինը մի հետ քայլ է անում առանց շրջվելու, իսկ հաջորդ վայրկյանաին, երբ ուզում է շրջվել, որ հեռանա նրան խանգարում են նուրբ ու բարակ ձեռքերը։ Յունգին վայրի հովազի նման առաջ է շարժվում ու չբացված դռանը դեմքով սեղմում ամուսնուն։ Նրա ձեռքերը բռնում են Չիմինին մեծ ուժով ու հրում դեպի դուռը՝ չթողնելով շարժվել.
-Պաշտում ե՜մ քո խանդը,֊լսվում է միայն շնչառություն հիշեցնող շշնջյունը Յունգիից։
***
Թեհյոնը արթնացել է ու շուրջը կատարվող ոչինչ չի հասկանում բացարձակապես։ Նա ասես երկար քնից արթնացած լինի, ոչինչ չի հիշում։ Միայն զգում է, թե ինչպես են մարմնի բոլոր մկանները ցավում։ Հետո նա սկսում է զննել սեփական կապտուկներով լի մարմինը։
-Գորղը տա՜նի, այս ինչպես է ցավում ողջ մարմինս։
Հետո սենյակի դռան մյուս կողմից փականը պտտվում է ու ներս է մտնում մեկը ում Թեհյոնը ամենևին չի ճանաչում։ Կինը հանդարտ առաջ է գալիս ու ուշադիր նայում նրան։
Թեհյոնը արագ վեր է կենում անկողնուց ու կարգի բերում հագուստը։
-Եվ ո՞վ ես դու՞,֊ հնչում է այս պահին միանգամյան տրամաբանական հարցը,֊ու ի՞նչ ես անում Գուկի սենյակում։
Գուկի անունը լսելուն պես Թեն քարանում է, նրա միտքը սկսում է լցվել դառն ու ցավոտ հիշողությունններով այս անվան հետ կապված։
Վամպիր դառնալու գործընթացը ամբողջովին հյուծել է նրան ու հիմա մարմնի նիհարությունը տալիս է Թեին սարսափելի կեցվածք, որից ցանկացած մահկանացու կփշաքաղվեր, բայց իհարկե ոչ տիկին Հանդանը։
Հանդանի համար նա սովորական զոհ է՝ քայլող արյան պաշար։
***
Ջոնգկուկը միայն մի պահ էր աչքաթող արել Թեին, առանց պատկերացնելու անգամ, թե ինչ կարող է պատահել։ Նա վերջացնում է ամեն կիսատ գործ, որ ուներ ու պատրաստվում սենյակ գնալ, երբ դռան մոտ լսում է կանացի ձայն։
-Նա ինձ հետ է եկել այստեղ տիկին, արդեն տաս անգամ կրկնեցի,֊լսվում է Հոբիի ձայնը ներսից։
-Ո՞վքեր եք դուք գրողը տանի, որ այսպես հանգիստ ելք ու մուտք եք անում այս տանը, գոնե պատկերացնում ե՞ք, թե որտեղ եք,֊ կինը խոսում է վճռական ու կտրուկ։
-Ի՞նչ է այստեղ կատարվում մայրիկ,֊ միջամտում է Գուկը հանկարծակի ներս մտնելով։
Հանդանը ավելի է խճճվում։
-Ասա՛ ինձ հայրդ տեղյակ է՞ այս ամենից։
-Ոչ՛,֊կտրուկ ընդհատում է Գուկը,֊ ու հուսով եմ,֊շեշտում է բառը,֊ որ չի էլ իմանա։
-Անկարող եմ չասել նրան, դու լավ գիտես, որ ես նրանից ոչինչ չեմ թաքցնում։
-Բայց մայրիկ.....
-Վերջ, խոսակցությունն ավարտված է, այս անգամ այդ ստոր կենդանին կստանա իր արժանին,֊ Հանդանի աչքերը փայլում են զայրույթից,֊ ես վաղուց էի առիթ փնտրում նրան ոչնչացնելու համար։
Կինը հեռանում է շատ արագ։
-Ու՞մ մասին էր խոսում,֊ զարմանում է Թեն։
-Երևում է նա իր փեսային այնքան էլ չի հավանում այո՞,֊ Հոբին շրջվում է դեպի Գուկը։
Գուկը մտազբաղ ինչ֊որ բան է մտաբերում, հետո թեքվում։
-Մեզ մենակ թո՛ղ,֊ շշնջում է նա։
Հոբին արագ դուրս է գալիս սենյակից ու տղաներին թողնում լրիվ մենակ։
-Երևում է գիտակցության ես եկել այո՞,֊ հարցնում է տղան միանգամից ու զուգահեռ առաջ գալիս։
-Իսկ ինձ ի՞նչ էր պատահել,֊ Թեն չի հասկանում ինչն ինչոց է։
-Իրո՞ք չես հիշում, թե ձևացնում ես։
-Այո ձևացնո՛ւմ եմ, իրոք չեմ հիշում իհարկե,֊ սարկազմով արտաբերում է տղան, բայց դա ստացվում պատահական։
-Հմմ՜ ինչ֊որ ծաղրանք կա խոսելուդ տոնի մեջ,֊ թեթև բարկանում է Գուկը։
-Ինձ համար մե՛կ է։
-Ինչ՜
-Հետ գնա՛ այնտեղ, որտեղից եկել ես։
Թեհյոնը չի հասկանում ինչպես է ասում այս ամենը։ Տպավորություն է, որ նա չի կառավարում սեփական լեզուն, նրա փոխարեն ուրիշն է խոսում։
Ջոնգկուկը կորցնում է ինքնատիրապետումը այս ամենից, մղվում է առաջ դեպի տղան ու կոկորդից բռնած սեղմում մահճակալին։
-Դե հիմա նորից կրկնի՛ր ինչ ասացիր,֊ կռճտացնում է ատամները տղան։
Թեհյոնը միառժամանակ և՛ բարկանում է, և՛ վախենում։ Այսպիսի տարօրինակ դրությունը ստիպում է նրան փոխակերպվել նորից։ Աչքերի բիբերը լցվում են ալ կարմիր գույնով, իսկ դրան հետևում է ատամնաշարի տեսանելի փոփոխությունը։
Որքան էլ, որ Գուկը սովոր է այս կյանքում ամեն բանի, նրա համար այս գործընթացը անսովոր է։
Սկսվում է իրական մենամարտ տղաների միջև։ Յուրաքանչյուրը ցանկանում է իր իշխանությունը սփռել մյուսի վրա։ Թեհյոնի ճանկերը որսում են Գուկին ու մեծ արագությամբ տապալում գետնին, որից հետո Գուկը ինքն է պտտում նրան հատակին։ Բարձրանում է նրա վրա ու մի ձեռքով կոկորդը բռնելով մարմնի մնացած մասնիկներով աշխատում ճնշած պահել։
Այս տեսարանը կողքից չափազանց է նյարդերից թույլ անձանց համար, Թեն ողջ էությամբ պայքարում է ազատության համար, իսկ մի քանի րոպե անց այդ ազատությունը տրվում է իրեն։ Նրա ուժերը հերիքում են ոչ միայն դուրս պրծնել Գուկի ձեռքից այլև վնասել նրան։ Երկար ճանկերը մխրճվում են Գուկի կողային հատվածների մեջ։ Ու չնայած արյուն չի գալիս, բայց սա մի փոքր ցավ է առաջացնում։
Այդ ցավից կատաղած Ջոնգկունը ուղղվում է դեպի Թեն ու բռունցքի մի շատ ուժեղ հարվածով անգիտակից դրության հասցնում նրան։
Թեն ընկնում է, իսկ նրա շուրթերից սկսում է դանդաղ ծորել արյունը։
Արյան հոտը արագ տարածվում է սենյակով մեկ.
-Պետք էր ինձ չհակառակնվել, խղճուկ մահկանացու,֊շշնջում է քթի տակ Գուկը, երբ հանկարծ նրա աչքերը որսում են ծորացող արյունը։
Աչքերի մեջ փայլում է ուրախությունը, նա տղային մահճակալին դնելուց հետո մի լավ զննում է վերքը։ Հետո կռանում է հոսող արյան մոտ ու սկսում լիզել այն։ Դա այնքան համեղ է, որ Գուկը պարզապես չի ուզում ձեռք քաշել։
Այլ բան է սովորական մահկանացուի արյունը, լրիվ այլ բան է վամպիրի ու մահկանացուի խառնուրդի արյունը։ Այսպիսի բան քչերին է վիճակված համտեսել, դրանցից մեկն էլ Գուկն է։
Նրա գործողությունները փոխվում են, երբ Թեն մի փոքր գիտակցության է գալիս, Գուկը սկսում է կրքոտ համբուրել տղային ստիպելով ենթարկվել իր կամքին։ Իսկ այս ամենի արդյունքում ներս է գալիս մեկը, ում չէին սպասում սենյակում.
-Եվ ի՞նչ է այստեղ կատարվում......
Բարի լույս բոլորին, ես աշխատանքի էի գնում ու որոշեցի այսօր վերբեռնում անել, չեմ ուղղել սխալները ներեցեք, կհանդիպենք շուտով, հաճելի ժամանց բոլորին😚😚😚😚
