16 страница1 мая 2026, 20:00

15

-Եվ ի՞նչ է այստեղ կատարվում,֊Հոբին այնքան հանկարծակի է մտնում, որ վախեցնում է երկուսին էլ,֊ քիչ առաջ գնացի, իսկ հիմա այստեղ այս ամենը գրողը տանի։

Ջոնգկուկը բաց է թողնում տղային ու հետ քաշվում։ Նկատելի կարմրում է Թեն, ով հենց նոր ուշքի եկած արդեն անհարմար դրության մեջ է։

-Քեզ երբևէ սովորեցրե՞լ են դռները թակել,֊պոռթկում է Գուկը։

-Իմ հարցին չպատասխանեցիք,֊ Հոբին երբեք այսքան վճռական չի եղել, ինչպես այս պահին է։

Այս խոսքերը դեռ չավարտած Թեհյոնի մոտ սկսվում է հերթկան նոպան, միանգամից բարձրանում է ջերմությունը, աչքերը ստանում են մշտական սարսափելի տեսքը, շարժումները դառնում են անկառավարելի, ցավը սկսում է խոցել տղային։ Լսելի են դառնում կիսաձայն տնքոցներն ու հևոցները։ Տղան գալարվում է այս դրությունից, ամեն բան ինքնատիրապետումից դուրս է գալիս այն պահին, երբ Գուկը փորձում է նրան ուշքի բերել։

Թեհյոնը սկսում է վնասել շուրջն ամեն ինչ։ Ցավը ստիպում է նրան հարձակվել անգամ Հոբիի վրա։ Սա այնքան հանկարծակի է լինում, որ տղան չի հասցնում պաշտպանվել։ Թեհյոնը փորձում է կծել նրան։ Բարեբախտաբար չի հասցնում, Գուկը վնասազերծում է նրան։ Իսկ Հոբին այդ ընթացքում հասցնում է փախչել սենյակից, նա դեռ երբեք այսպես չէր վախեցել։

***

-Յունգի՛ բաց թող ինձ,֊ նյարդային շշնջում է Չիմինը՝ փորձելով աղմուկ չբարձրացնել։

-Չեմ ուզում։

-Ի՞նչ, ի՞նչ է նշանակում չեմ ուզում, ասացի բա՛ց թող,֊Չիմինը մի քանի հիստերիկ շարժում է անում, որը ոչ մի արդյունք չի տալիս, հետո հուսահատ թուլանում է, քանի որ անիմաստ է նման իրավիճակում պայքարը։

-Խանդում ե՞ս,֊շշնջում է Յունգին նրա ականջին։

-Իսկապես կարծում ե՞ս, որ արժանի ես դրան,֊կոպիտ պատասխան է տալիս Չիմինը։

-Կարո՞ղ եմ անկեղծ լինել հետդ,֊ ժպտում է Յունգին։

-Չեմ կարծում, որ ունակ ես, բայց խնդրեմ։

Յունգին բռնում է նրա ուսերից ու շրջում դեմքով իրեն.

-Ասա՛ ինձ, եթե չես խանդում, այդ դեպքում ինչի՞ համար են այս տեսարանները, քեզ համար պետք է որ մեկ լիներ այս ամենը, միգուցե և ես հանդիպում եմ այդ տղայի հետ, քեզ համար ի՞նչ տարբերություն։

Տևական լռություն որ այս պահին տիրում է սենյակում, Չիմինը չգիտի ինչ պատասխանել, նա չգիտի ինչպես բացատրել սեփական պահվածքը։ Բայց մի կարևոր բան ևս, նա ինքն էլ չունի պատասխան, ստելու կարիք չկա, նա ունակ չէ բացատրել անբացատրելին։

-Ծաղրում ե՞ս, դու գրողը տանի, իմ ամուսինն ես, ինչպես կարող ես հանդիպել որևէ մեկի հետ։

-Ամուսի՞ն, միթե դու երբևէ ընդունել ես ինձ այդ դերում, օ՜ ոչ, դու բացի ինձ ատելուց ուրիշ ոչինչ չես արել, ես լրիվ իրավունք ունեմ ինձ այսպես պահելու։

-Եթե ցանկանում ես հանդիպել ինչ֊որ մեկի հետ, ապա խնդրեմ, ես խորապես թքած ունեմ, բայց դա արա ինձանից բաժանվելուց հետո։

Խոսքերը այնպիսի հնչողություն ունեյին, որ դրանց հաջորդող մի քանի րոպեն անցնում է լռության մեջ։

Յունգին սկսում է դանդաղ մոտենալ տղային՝ առանց խոսքի, ուղիղ աչքերի մեջ նայելով։

-Ի՞նչ ասացի՞ր, կրկնի՛ր,֊ շշնջում է Յունգին շարունակելով մոտենալ։

-Հեռու մնա՛,֊շշնջում է պատասխան վամպիրն ու ինքն էլ կամաց կամաց հետ գնում։

-Ցանկանում ես բաժանվել այո՞,֊ նույնպիսի ոգևորությամբ շարունակում է Յունը,֊քո կյանքը պատկերացնո՞ւմ ես առանց այլևս ինձ։

Չիմինը պատասխան չունի, դրա համար էլ արդեն մի քանի րոպե լուռ նայում է ամուսնուն։

-Դե՞, խոսի՛ր, ու՞ր մնաց համարձակությունդ։

-Ես համարձակության հետ խնդիրներ չունեմ, ու եթե պետք լինի կկրկնեմ անվերջ...մմմմմ

Չի ավարտում խոսքը, երբ Յունգին մեծ ուժով մղվում է դեպի ամուսինն ու համբույրով փակում բերանը։

Բայց ամեն ինչ այնքան հարթ չի ընթանում ինչպես սպասվում էր։ Չիմինի ակնհայտ դիմադրությունը խլում է պահի ռոմանտիկան ու կողքից տալիս այս ամենին բռնության տեսք։

-Վերջ տու՛ր դիմադրել, Չիմի՛ն, դու էլ ես հասկանում, որ անիմաստ է դա այլևս,֊ շարունակում է գամել նրան պատին Յունգին, ողջ մարմնով ճնշելով։

-Ասացի հեռու մնա՛, գնա՛, մոտ չգաս,֊ նման սառը մարդ ինչպիսին Չիմինն է, երբեք իրեն այսպես չէր պահի, այստեղ ուրիշ մարդ է հավանաբար։

Յունգին նրան չի էլ լսում, ամեն կերպ փորձելով իրավիճակն իր ձեռքը վերցնել։ Նրա շուրթերը սահուն շոյում են Չիմինի պարանոցը՝ համբուրելով դրա ամեն մի սանտիմետրը։ Չիմինը նրա աչքում երբեք այսքան համեղ խորտիկ չի երևացել, ինչպես այս պահին։ Աչքերը զննում են սփրթնած պարանոցի գեղեցկությունն ու հիանում, հետո ձեռքերը մեխանիկորեն բացում են պարանոցը։ Համբույրները գնալով դառնում են ավելի բուռն ու կրքոտ։ Շնչառությունը արագանում է երկու կողմում, այսպիսի բան տղաների մոտ առաջին անգամ է։

Խորը ցանկությունը դրդում է առավել կտրուկ շարժումների, որի արդյունքում վամպիրներն այլևս խոսքով չեն շփվում։ Ոչ այսօր, այսօր նրանց բառերը ժեստերն են, համբույրներն ու շոյանքները։

Նրբությունը վերափոխվում է կրքի այն պահին, երբ Յունգին տեսնում է ամուսնուն առանց վերաշապիկի։ Տղան այնքան հրապուրիչ է, որ դժվար թե Յունգին իր ողջ կյանքում որևէ մեկի այսքան ցանկանար։

Հպարտությունը խժռում է Չիմինին ներսից բղավելով կանգ առնել, հիշեցնելով դավաճանությունը, իսկ սիրտը հակառակ դրան հորդորում է տրվել նրան մինչև վերջին շունչը, զգալ սա կյանքում առաջին անգամ, պարզապես բռնել ու անցկացնել այս գիշերը ամուսնու գրկում՝ փարատելով սեփական հետաքրքրությունները։

-Յունգի կանգ առ՜, վերջացրու՜,֊ շշնջում է Չիմն ու բարակ մատները պարանոցին հենված հրում են Յունին փորձելով պաշտպանվել՝ միանգամայն անօգուտ։
Յունգիի վրա նման խղճուկ դիմադրությունը չի ազդում, եթե իհարկե կարելի է դա դիմադրություն անվանել։ Միայն Չիմինը գիտի, թե հիմա ինչերի միջով է ստիպված անցնել, որպեսզի չբղավի, թե որքան է ցանկանում ամուսնուն։

Եվ քանի որ մենք միշտ գնում ենք մեր հպարտության հետևից, ունակ չենք խոստովանել սեփական ցանկությունները, պարզապես տրորում ենք մեր սիրելիի հետ լինելու հնարավորությունն ու դժբախտացնում ինքներս մեզ։

Հետևություն՝ մեզ հետ պատահած ցանկացած տհաճ իրադարձության մեջ մեղավոր ենք հենց մենք, ինքներս։

Շոգ, սա այն է ինչ զույգը հիմա զգում է, սովորաբար վամպիրները ավելի զուսպ են մարմնական հարաբերությունների մեջ, բայց սա այդ դեպքը չէ։

Չիմինն ուղղակի կորցնում է ինքնատիրապետումը, երբ ամուսինը առանց տեղյակ լինելու, պարզապես հպվում է նրա թույլ ու զգայուն մարմնի մասերին։ Ամեն նոր հպում, ստիպում է հալվել ինչպես մոմը, մարել ինչպես լույսն ու մոխրանալ ինչպես փայտը։

Նրանք երկուսն էլ այս պահին զգում են նույն բանը ինչ մահկանացուները, դա իրոք անսպասելի է։

-Յունգի՜.....

-Ոչինչ մի՛ ասա, ուղղակի վայելիր՜,֊ շշնջում է տաք շնչառությամբ Յունը ուղիղ ամուսնու ականջում,֊ վերջ տու՜ր այս անիմաստ դիմադրությանը։

-Ես վախենում եմ քեզանից, հրեշ՜,֊ պատասխանում է Չիմը։

-Ես միայն դրսում եմ հրեշ, քեզ հետ ամեն բան այլ է, ու այսօր ես քեզ դա կապացուցեմ,֊շարունակելով համբույրները շշնջում է Յունգին։

-Իսկ դավաճանությո՞ւնդ.....

-Միթե դեռ չես հասկացել, տխմար, այդ ամենը արվում էր քեզ սթափեցնելու համար....

-Ինչ՜

-Վերջ բառերին, մի՛ շեղիր ինձ,֊ ժպտում է Յունն ու իր վրայից հանում վերնաշապիկը։ Տղայի սպիտակ ու իդեալական կրծքավանդակը ստիպում է Չիմինին սառել ու անշարժանալ։ Աչքերը անթարթ զննում են տեսարանն ու ասես չեն կշտանում...






Բարևներ ուշ է գիտեմ, եսել քնագլուխ ավարտել եմ այս հատվածն ու հանձնում եմ ձեր դատին, չեմ ստուգել, սխալներ՞, ուրեմն ներեցեք, գնամ քնեմ, բարի ժամանց ճստոներ😴😴😴😴😴😴

16 страница1 мая 2026, 20:00

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!