2
-Չմոտենա՛ս նրանց,-ձայնը խստորեն արձագանքում է դատարկ տարածքով ու ստիպում ներկաներին շրջվել դրա կողմ,-հեռու գնա՛ նրանցից։
-Գրողը տա՛նի Չիմին, ի՞նչ ես այստեղ անում։
-Եթե չես նկատել, ես այստեղ ապրում եմ տխմա՛ր։
-Ես դա նկատի չունեյի, լավ ինչևէ, ասա՛ ի՞նչիդ են նրանք պետք։
-Դա ձեր գործը չէ՛, ներս գնացե՛ք, ես շուտով կգամ, իսկ դուք երկուսդ հետևե՛ք ինձ,-շրջվում է դեպի Հոբին ու Թեն։
Տղաները հանդարտ քայլում են Չիմինի ուղղությամբ, իսկ Յունգին ու Գուկը կատաղությունից կռճտացնում են ատամները։
Երբ նրանք վերջնականապես լքում են խրճիթի տարածքը Յունգին զարմացած նայում է շուրջը.
-Ի՞նչ է նրա հետ կատարվում, Գուկ։
-Չգիտեմ, բայց նա իսկապես անցնում է չափերը։
-Դրա համար այսօր պատասխան կտա,-շշնջում է Յունգին ու փայլուն աչքերով նայում երկինք։
~
-Դուք ո՞վ եք, և ի՞նչ եք ուզում մեզանից,֊ ընդհատում է խորհրդավոր լռությունը Հոբին։
-Այս ողջ ընթացքում ես լուռ հետևում էի ձեզ անտառում ու գիտեմ, որ մոլորվել եք, այդ պատճառով էլ ցույց կտամ ձեզ, թե ինչպես վերադառնաք, ուղղակի հեռու մնացեք այս անտառից ու վերջ, հասկացա՞նք իրար։
-Այո՛,-լսվում է միաձայն տղաներից։
-Հիանալի է, ահա և հասանք, սա անտառի ելքն է,-ցուցամատով ցույց է տալիս տղան ճանապարհն ու չեն հասցնում շնորհակալություն հայտնել, երբ նկատում են, որ Չիմինն այլևս այնտեղ չէ։
-Տարօրինակ տղա էր, չէ՞,- դառնում է Հոբին Թեին։
-Այո, շա՜տ,-հանդարտ շշնջում է քթի տակ Թեն ու նրանք քայլում են ճանապարհով առաջ։
***
Կիսախոնավ ու մութ պատերից ներս նստած է մի անձնավորություն, ում դեմքից կարելի է հասկանալ, որ ափերից դուրս է եկել ինչ֊որ պատճառով։ Նա բռունցքը սեղմում է ափի մեջ ու կատաղած նայում այս ու այն կողմ։ Աչքերը մութ են, ինչպես երեկոյան անձրևի պատրաստվող երկինքը։
Դռան ձայն։ Ներս է մտնում նա, ում ներկայությունից տղան կտրուկ վեր է կենում։
-Որտեղ էի՞ր։
-Կույր ե՞ս ինչ է, քո ներկայությամբ տարա ուղեկցելու տղաներին անտառից դուրս,-հանդարտ թուլացնում է փողկապը Չիմինը։
-Ես հենց դրա համար էլ հարցնում եմ, ո՞վքեր են նրանք, որ այդպես պաշտպանեցիր մեր առաջ,- ձայնի մեջ զգացվում է, թե Յունգին որքան կատաղած է։
-Ես քեզ այսօր ասացի և պատրաստ եմ ևս մեկ անգամ կրկնել, պարտավոր չե՛մ բացատրություններ տալ,-նա հանում է պիջակն ու կախում պահարանից։
Յունգիին վերջնականապես հունից հանում է այս աստիճան սառնությունը։
-Լսի՛ր, ես հասկանում եմ, որ քո կամքով չես ամուսնացել ինձ հետ, բայց կարող ես գոնե պահել քաղաքավարության սահմանները։
-Եվ ո՞վ է խոսում սահմաններից, մեկն ով չափի զգացողությունը կորցրած ծնվել է, հ՞մ, սիրելի ամուսին, դու իրոք կարծում ես, որ կսիրե՞մ քեզ երբևէ։
Չիմինն այս բառերն արտասանում է հնարավորինս տպավորիչ ու նայելով ուղիղ ամուսնու դեմքին։
Յունգին սառում է մի պահ, հետո դանդաղ մոտենում նրան։
-Ես դեռ չեմ սկսել քեզ բացատրել իմ կանոնները Փակ Չիմին, այնպես որ հետևի՛ր լեզվիդ,- նրա տոնն այնքան լուրջ է ու խիստ, որ ստիպում է Չիմինին զգաստանալ։
Չիմինը նկատում է, որ Յունգին այս անգամ չափից ավելի մոտ է կանգնել իրեն։ Անգամ լսվում է նրա ծանր շնչառությունը, դա ստիպում է թեթև դողալ, որովհետև այն օրվանից, ինչ նրանք ամուսնացել են, Յունն այսքան մոտ չի համարձակվել կանգնել ու այսպես սպառնալ։
-Հեռու գնա՛,-թեթև հրում է նրան Չիմն ու ինքը նահանջ քայլ անում առաջինը։
Յունը դա թույլ չի տալիս, միանգամից գրկում է նրա իրանից ու սեղմում կրծքին։ Նա շնչում է ուղիղ Փակի երեսին.
-Սա քո վերջի՛ն նախազգուշացումն էր,֊ բառերը հնչում են առավելագույնս վտանգավոր, այնպես որ Չիմինի մարմինը փշաքաղվում է մի վայրկյանում,-հաջորդ անգամ միայն բառերով չե՛մ սահմանափակվի։
Յունգին բաց է թողնում նրան ու մի անգամ էլ նայում շփոթված աչքերին, հետո շրջվում ու պառկում անկողնու վրա, թողնելով նրան այդ վիճակում։
***
Արևը փռել է իր շողերը քաղաքի գեղեցիկ ու բարձրահարկ շենքերի կատարների վրա, իսկ թավուտ անտառում դեռևս երևում են մութ անկյուններ՝ լիովին չլուսավորված։
-Ի՞նչիս է պետք մեքենան, եթե իմ մարմնի արագությունը գերազանցում է այդ բոլոր մարտկոցներին։
-Ջոնգկու՛կ, մի՛ համառիր, ուղղակի աշխատիր հնարավորինս քեզ մահկանացուների նման պահել, նրանք սովորաբար հեռու վայրեր գնում են մեքենայով,-Չիմինը հանդարտ նստած բազմոցին գինի է խմում, իսկ Գուկն ու Յունգին կանգնած են կատարյալ տխմար հայացքներով։
-Ինչքան շատ եմ ուզում հայրիկը շուտ վերադառնա, որպեսզի դու դուրս գաս ղեկավարի դերից, ատում եմ սա՛,- բղավում է Գուկն ու շրխկացնում դուռը երկուսի դեմքին։
Չիմինը շարունակում է նույնպիսի հանդարտությամբ նայել կատարվող տեսարանին, առանց միմիկան փոխելու։
***
Բարձրագույն ուսումնական հաստատություններն այս ժամերին ունեն խիստ մարդաշատ տեսք։
Այս խառնաշփոթի մեջ նկատվում են երկու շփոթված երիտասարդներ, ովքեր շտապում են իրենց ֆակուլտետ։
-Վստահ ե՞ս, որ սա է։
-Այո՛, չէի կարող սխալվել,- հաստատում է Հոբին ու նրանք շարունակում են քայլել միջանցքով։
Մտնում են մի հսկայական լսարան, որտեղ բավական շատ ուսանող է նստած այս պահին։ Չեն հասցրել լավ աչքի անցկացնել շուրջը, երբ մի երիտասարդ մեծ արագությամբ հրում է Թեին ու դուրս գալիս լսարանից։
Թեն սկզբից շփոթվում է, հետո ուշադիր նայելով հեռացող տղային դառնում է դեպի Հոբին։
-Նայի՛ր նրան ուշադիր, նա քեզ ոչ ոքի չի՞ հիշեցնում,- հայացքով ցույց է տալիս հեռացող տղայի կողմը։
-Ոչ՛, իսկ ո՞վ է նա, ճանաչում ե՞ս։
-Հե՜յ մի ապուշացի՛ր, խելքի արի՛, ավելի լավ նայի՛ր,- հրում է նրան Թեն( եթե անկեղծ հեղինակը հարյուր տոկոսով հիմա հասկանում է Թեին, որովհետև ունի վերջինը հասկացող ընկեր🤦♀️☺)։
-Միևնույն է չհասկացա՛, բացի այդ չհասցրեցի լավ նայել։
-Օ Աստված ի՜մ,-ձեռքը դնում է ճակատին Թեն,-լավ մոռացի՛ր, անիմաստ է։
Հոբին զարմացած ուսերը թափահարում է ու նրա ետևից մտնում լսարան։
Միջանցքի մյուս ծայրին կանգնած է Գուկի սարսափելի կերպարն ու հետևում է այս ամենին։ Նա ունակ է լսել ցանկացած խոսակցություն, ցանակցած հեռավորությունից։ Ատամով բռնում է ներքևի շուրթն ու նայում Թեի հետևից.
-Մմմ, այ սա արդեն հետաքրքիր է,- քմծիծաղը դեմքին նա առաջ է քայլում, մտնում է լսարան ու նստում Թեի կողքի շարքում՝ նայելով նրա աչքերի մեջ։
Ներս է մտնում դասախոսը։
-Ողջու՜յն բոլորին,-սկսում է նա,- ուրախ եմ ձեզ ողջունել մեր հաստատությունում, քանի որ վստահ եմ, որ յուրաքանչյուրդ այստեղ եք որևէ նոր հմտություն ձեռք բերելու համար, իմ դասերի ընթացքում ես ձեզ կսովորեցնեմ արվեստի նկարչական կողմը, կմեկնաբանեմ ինչպես ճիշտ արտահայտել յուրաքանչյուր տեսարան ու ներարկել պրոֆեսիոնալիզմ ձեր աշխատանքներում։
Նրա խոսքը հստակ է ու հանդարտ, այնպիսին, որ ստիպում է լսել ու հարգել իր ձայնը։
-Մոռացա ներկայանալ, իմ անունը Կիմ Սոկջին է, ձեզ համար պարոն Կիմ։
Բոլորը համառ ուշադրությամբ լսում են նրան, իսկ Գուկը դեռ չի շրջել հայացքը Թեից։ Այդ պատճառով էլ դասախոսն անում է նրան առաջին նկատողությունը.
-Ի՞նչպես է ձեր անունը երիտասարդ,֊ դառնում է նրան։
-Ջոհն Ջոնգկո՛ւկ,- նայելով նրան ու կտրվելով Թեից պատասխանում է Գուկը։
-Պարոն Ջոնգկո՛ւկ, ձեզ որևէ մեկը չի՞ բացատրել, որ ակնապիշ նայելը դուրս է էթիկայի կանոններից։
Մի պահ լռություն։ Տղան ուզում է ինչ֊որ բան ասել, բայց նրան նորից ընդհատում են.
-Կարիք չկա՛ պատասխանել, վստահ եմ, որ չեն բացատրել, այնպես, որ աշխատեք դասեր քավել իմ խոսքերից վիրավորվելու փոխարեն,- դասախոսը մեծ սառնությամբ սկսում է շարունակել իր դասը, իսկ Գուկն ասես նստած է ասեղների վրա։
Սա նրա առաջին օրն է, իսկ նա հասցրել է ատել արդեն այս վայրը։ Բայց մի բան կա, որ հանգիստ չի տալիս նրան, դա այն միտքն է, թե որտե՞ղ է Թեհյոնը տեսել կամ ճանաչում իրեն։ Նրա մտքով անգամ չի անցնում նախորդ օրվա կատարվածը, քանի որ չի հասցրել տղաների դեմքը մթության մեջ լավ ֆիքսել։
Դասերի ավարտ։
Բոլորը հավաքում են իրերն ու լքում լսարանը։ Թեն ու Հոբին ևս պատրաստվում են դուրս գալ։ Գուկը չի կորցնում հարմար առիթն ու սկսում է հետևել նրանց։ Շուտով նրանց ճանապարհները բաժանվում են ու Թեն այլևս մենակ է քայլում։
Գուկն արագացնում է քայլերն ու բռնելով նրա ձեռքից կտրուկ շրջում է դեպի իրեն չթողնելով քայլել.................
Սիրելի ընթերցողներ, կաշխատեմ հնարավորինս շուտ կատարել վերբեռնումներ, ուղղակի ժամանակի խնդիր է, մնացեք ինձ հետ մինչ հանդիպում🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗
