2 страница1 мая 2026, 20:00

1

Անտառի խորը թփուտները շարժվում են երկու խելագար վազորդների արագությունից։ Նրանց չի կանգնեցնում ոչ մի բան, մրցում են իրար հետ ինչպես խելքը կորցրած գազանները։

Նրանց հագուստներից կաթում է ալ կարմիր արյունը, իսկ աչքերի ծիածանաթաղանթը կարմիր գույն ունի։ Այս պահին նրանք նման են գիշատիչ կենդանիների, որոնք հենց նոր են խժռել հերթական զոհին։

Անտառի միջով այս ճանապարհը որով սլանում են նրանք, շուտով ավարտվում է մի փոքրիկ, երկհարկանի, տարօրինակ տան առաջ, ավելի շատ հին խրճիթի նման։

-Հն՜ թույլի՛կ, էլի՞ էս ասելու, որ արագ ես ինձանից,-լսվում է ծաղրական տոնը նրանցից մեկից, ով առաջինն է հասել դռան մոտ։

-Թո՛ղ դա, խոստանում ե՛մ մի օր անցնել քեզ,-խոսում է տղան շնչահեղձ,-դու ավելի լավ է ասա՛, քանիսն են քեզ մոտ։

-Դու միշտ ես ասում այդպես, երազի՛ր, անգամ հաշիվն եմ կորցրել, հավանաբար քսան կամ ավելի։

-Դու իրական մարդասպան ե՛ս,- զարմացած բղավում է տղան,- ես իրոք չգիտեմ, թե եղբորս նման մարդը ինչպես է քեզ հանդուրժում,- տղայի խոսքի վերջում լսվում է ծիծաղ։

-Դա դեռ հարց է, ո՞վ է ո՞ւմ հանդուրժում,- բողոքում է նա։

-Իհարկե՛, քո կարծիքով դու անփոխարինելի ես, այնպես չէ՞,- լսվում է դռնից նոր դուրս եկած երիտասարդի հանդարտ ձայնը, որի մեջ անսահման խստություն ու սառնություն կա։

Նա աչքերը հառում է երկուսի արյունոտ հագուստին ու շարունակում.

-Ինչպես դու ե՛ս հրեշ, այնպես էլ նրան ես օրինակ ծառայում, այնպես չէ՞,- դառնում է դեպի ամուսինը։

-Իսկ դու շարունակի՛ր սուրբ ձևանալ, վերջ տո՛ւր այդ խաղերիդ գրողը տանի Չիմի՛ն, դու նույնպես ունես սրա կարիքը ու չասես, որ չե՛ս արել երբեք։

-Մենք տարբեր պատկերացումներ ունենք կարիք բառի մասին, արնախում արարա՛ծ,-լսվում է Չիմինի սառը պատասխանը։

-Ինչ ասացի՞ր.....

-Օ՜ Աստված իմ, ո՜չ, նորից սկսվում է այս երկուսի պատերազմը, ներեցե՛ք, բայց ես այլևս անկարող եմ հանդուրժել այս ամենը,- հոգոց է հանում Գուկն ու ներս մտնում այն դռնից, որտեղից դուրս էր եկել եղբայրը։

Ամուսինները մնում են մենակ։ Նրանց երկուսի աչքերում բոցկլտում է կատաղության կրակը։ Այնպես են իրար նայում ասես պատրաստ են խժռել միմյանց հենց այստեղ ու հենց հիմա։

Չիմինը ընդհատում է նրանց երկուսի աչքերի կոնտակտը ու երեսը ուղղում դեպի խիտ անտառի բարձր ծառերը, խորը շունչ է քաշում.

-Եթե հայրս չլիներ, դու վաղուց մեռած կլինեյի՛ր, Մի՛ն Յունգի։

Յունգիի աչքերը մթնում են կատաղությունից ու նա մի վայրկյանում որսում է տղայի պարանոցը սեղմելով ծառին.

-Երբ հայրդ էլ չլինի, ես քեզ ցույց կտա՛մ, թե մեզանից ո՞վ կմեռնի, Փա՛կ Չիմին։

Չիմինը հրում է նրան իր վրայից ու հեռու շպրտելով հանդարտ լքում խրճիթի տարածքը, դեպի թփուտները քայլելով.

-Ուր ես գնու՞մ,-լսվում է թիկունքից խիստ կոպիտ ձայնը։

-Ես պարտավոր չե՛մ քեզ բացատրություններ տալ, դու ոչ ոք ե՛ս ինձ համար,- կոպտում է Չիմինը։

Յունգին առաջ է քայլում ու բռնելով նրա ձեռքից շրջում դեպի իրեն.

-Երևում է ինչ֊որ մեկն այստեղ մոռացել է՛, որ մենք ամուսիններ ենք։

(Եթե հեղինակը լիներ Չիմինի փոխարեն, ուղղակի կասեր, ֊ամուսինները ես եմ, դու կնիկներն ես😂😏, բայց չմոռանանք, որ սա հեղինակը չէ, այլ Չիմինը)

-Ես քեզ երբե՛ք որպես ինձ արժանի կողակից չեմ դիտարկել, այնպես որ քո կեղտոտ ձեռքերը քաշի՛ր ինձանից, անարող եմ հանդուրժել քեզ այլևս,- նա կտրուկ հրում է տղային ու առանց ուրիշ որևէ բան ասելու անհետանում անտառի մեջ։

-Գրողը տա՛նի,-Յունգին բռունցքով հարվածում է ծառին ու նայում ճանապարհին, հետո շրջվում ու մտնում Գուկի հետևից նույն դռնով ներս։

~
Խրճիթի ներքին տեսքն ավելի հմայիչ է քան արտաքինը։ Այստեղ կարելի է տեսնել ամբողջությամբ սև կահույք ու սև վարագույրներ։ Ներսում բավական մութ է, պարզ երևում է, որ տան բնակիչները չեն սիրում լուսավորություն։

Մուտքի մոտ աստիճաններ են, որոնք տանում են դեպի վերնահարկի ննջարաններ, իսկ աջ կողմում հյուրասենյակ է, որտեղ դրված է մեծ սեղան, իսկ դրա վրա դեկորատիվ ձևով դասավորված է արծաթե սպասք' նախատեսված ընթրիքի համար։

Այս ամենն արված է գեղեցկության համար, քանի որ տան անդամներին սնունդ հարկավոր չէ, միայն արյուն ու վերջ։

Յունգին ներս է մտնում ու սև բազմոցի վրա տեսնում հանդարտ իրեն նայող Գուկին.

-Արդեն վերջացրի՞ք, մտածում էի ավելի երկար կտանջեք իրար,- ծիծաղում է Յունգիի վրա Գուկը։

-Մի՛ հիշեցրու, եղբայրդ ինձ մի օր խելագարության կհասցնի իր զուսպ բնավորությամբ,- առաջ է գալիս ու նստում նրա դիմաց, ոչ, ոչ, չի նստում պարզապես մխրճվում է դրա մեջ։

-Վաղվանից հետդ որսի գալ չե՛մ կարող, ների՛ր,- սկսում է Գուկը։

-Ինչո՞ւ։

-Սկսվում է անիծյալ համալսարանի ուսումնական տարին, ստիպված եմ թողնել այս ամենն ու ամեն օր այնտեղ գնալ, Աստված իմ, հայրս ինձ մի օր կսպանի իր բնավորությամբ, չեմ հասկանում, թե իմ ի՞նչին է պետք այդ ամենը։

-Գաղափար չունեմ,- նայում է նրան Յունգին,-բայց առանց քեզ կձանձրանամ։

-Գիտե՛մ, ես էլ,-գլուխը ներքև է իջեցնում Գուկն ու նայում հատակին։

***

Փոքրիկ պատուհանի առաջ նստած մի տղա լուռ նայում է մայր մտնող արևի վախեցած շողերին։ Նա այնպիսի ագահությամբ է զննում արևամուտի այս պատկերն, ասես ուզում է անգիր անել դրա ամեն միլիմետրը։

Հետո վերցնում է վրձինն ու սկսում նորից վառ նարնջագույն տոնով գունավորել անավարտ կտավը։ Բայց ինչ֊որ բան այսօր պակասում է նրան լավ անել իր գործը։ Ներքին տագնապ կա սրտում, այն շատ արագ է աշխատում կարծես հուշելով մոտալուտ գույժ։

Դուռը թակում են։

-Մտե՜ք,-հանդարտ արտասանում է տղան հայացքը չհեռացնելով մայրամուտից։

-Տղաս հյուր ունես,-լսվում է մոր քնքուշ ձայնը։

Տղան շրջվում է ու իր առաջ են կանգնած մայրը, իսկ նրա հետևում դասընկերը։

-Ողջո՛ւյն, չեմ հարցնում կարելի է, թե ոչ, որովհետև միևնույն է ներս եմ գալու,֊ տղան առաջ է գալիս ու միանգամից նստում նրա կողքին։

Մայրը հեռանում է փակելով իր ետևից դուռը։

-Ի՞նչ ես այստեղ անում Հոբի,-դանդաղ շարժելով վրձինը շշնջում է Թեհյոնը։

-Հեյ՜, այդքան ձանձրալի մի եղի՛ր, վաղը մեր առաջին ուսումնական օրն է միասին, գիտե՞ս, թե ի՞նչու եմ այստեղ։

Թեն գլխով ժխտական նշան է տալիս։

-Նայի՛ր,- սա ասելով տղան հանում է ատրճանակ գրպանից ու ցույց տալիս,֊ հազիվ եմ թրցրել հորիցս, այսօր գնում ե՛նք, ես քեզ խոստացել էի։

-Հոբի վերջ տո՛ւր, միևնույն է ես այնտեղ հարմար տեսարան գտնել չեմ կարող։

-Այդ դու վերջ տո՛ւր այդքան վախկոտ լինել, վերցրո՛ւ լուսանկարչության սարքդ ու առաջ ընկի՛ր, անտառն այս ժամին միայնակ վտանգավոր կլինի, պետք է գաս հետս, ես կրակել կսովորեմ, իսկ դու նկարներ կանես,- շարունակում է համոզել տղան։

-Դե լա՛վ, լա՛վ, դու ինձ հանգիստ չե՛ս տա երբեք, մի փոքր սպասի՛ր պատրաստվեմ ու գնանք։

-Լա՛վ, միայն թե արագ, մի կողմ դի՛ր հանդարտությունդ Աստծու սիրուն,- հրում է նրան տղան։

***

Անտառի մթության մեջ երկու տխմար ճանապարհը կորցրած քայլում են շուրջը նայելով։

-Ես քեզ գրողը տանի ասում էի Հոբի, որ սա լավ միտք չէ՛, իսկ դու գնանք հա գնանք, տեսա՞ր, թե ինչ դուրս եկավ,- բողոքում է Թեհյոնն ու սարսափած շուրջը նայում։

-Խուճապի մի մատնվի՛ր, եղբայր, վստահ ե՛մ ճիշտ ճանապարհով ենք գնում,-շարունակում է զննել տարածքը Հոբին։

-Դու լսում ե՞ս,-հանկարծ կանգ է առնում Թեն,-այն թփերը շարժվում են։

-Ես ոչինչ չե՛մ լսում, ու վերջապես հերի՛ք է վախեցնես, գրողը տանի, այստեղ ոչինչ չկա՛։

Նրանք նորից շարունակում են քայլել անտառով, հանկարծ իրենց առաջ նկատում են բարձր երկհարկանի շինությունը։

-Ի՞նչ է սա,-զարմանում է Թեն,- մենք սա գալու ճանապարհին չենք տեսել, գրողը տանի Հոբի, հիանալի՛ է, ու դու վստահ էիր, որ ճիշտ ենք գնում այնպես չէ՞։

-Ես....ես....

-Եվ այսպես ի՞նչ ունենք այստեղ,-լսվում է տանիքի վրայից խռպոտ մի ձայն։

Մի քանի վայրկյան անց այդ ձայնը իր ոտքով է իջնում դեպի վախից սառած տղաների կողմը։

-Երևում է ընթրիքն ինքն է այս անգամ մեզ այցելել,- լսվում է մեկ ուրիշի ձայնը ծառի վրայից։

-Դուք ովքեր ե՞ք,- հանկարծակիի եկած շշնջում է Հոբին։

-Հիմա կարո՞ղ եմ արդեն խուճապի մատնվել, գրողը քեզ տանի,- կիսաձայն շշնջում է նրան Թեն ու շուրջը նայում։

Տղաները նայում են իրար ու շրջվում են, որ փախչեն։ Բայց Յունգին լույսի արագությամբ հայտնվում է նրանց թիկունքում ու ստացվում է այնպես, որ տղաները երկու կողմից շրջապատված են։

-Խնդրում ե՜մ, մենք ոչինչ չո՛ւնենք, որ տանք ձեզ, բա՛ց թողեք մեզ,- աղերսում է Հոբին։

-Օ ո՜չ, սիրելի՜ս, դուք մի բան ունեք, որ մեզ իրոք պետք է,֊շշնջում է Յունգին, քմծիծաղը շուրթերին։

Նրա աչքերի մեջ նկատվում է կարմիր գույնը, իսկ ատամները փայլում են լուսնի լույսի տակ։
Նա մի քայլ առաջ է գալիս ու այդ պահին լսվում է թիկունքից մեկ այլ ձայն։

-Չմոտենա՛ս նրանց............




Բարև ու բարի գալուստ նոր գիրք, գրի՛ր տպավորություններիդ մասին, կամ ուղղումների, հաճույքով կկարդամ, դե ինչ հաճելի երեկո՜😋😊😊😊😊😊🤗😘

2 страница1 мая 2026, 20:00

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!