4 страница1 мая 2026, 20:00

3

Գուկն արագացնում է քայլերն ու բռնելով նրա ձեռքից կտրուկ շրջում է դեպի իրեն չթողնելով քայլել, սա ստիպում է Թեին շփոթվել ու մի փոքր վախենալ։

-Ողջո՜ւյն փոքրիկ, ինչ֊որ տեղ ե՞ս շտապում,-նրա աչքերը զննում են վախեցածին։

-Դդդուուք......մմմմմ....ներեցեք, ես շտապում եմ,-կակազելով փորձում է ազատվել նրա գրկից Թեն։

-Վախենում ե՞ս ինձնից,-ավելի է մոտենում տղան ու երեսը գրեթե հպում նրա երեսին։

-Ո՛չ, պարզապես ուզում եմ գնալ։

-Դու կգա՛ս ինձ հետ, ես ուզում եմ խոսել քեզ հետ մի շատ կարևոր թեմայից,-ավելի խիստ տոնով շշնջում է Գուկը։

-Ես ձեզ չե՛մ ճանաչում ու ձեզ հետ ոչ մի տեղ չե՛մ գա,-հրում է նրան Թեն։

-Իսկ քեզ ոչ ոք չի էլ հարցնում,- ծիծաղում է Գուկն ու պինդ բռնած քարշ տալիս Թեին դեպի կայանված մեքենան։

Սկսվում է քաշքշուկ տղաների միջև։

-Բաց թողե՛ք ինձ, ես ասացի չե՛մ գա,- դիմադրում է Թեն, բայց նրան ասես չեն էլ լսում։

Թեին ուժով մեքենան նստեցնելուց հետո Գուկն արագ գործի է գցում շարժիչն ու սլանում դեպի անտառ։

Ողջ ընթացքում Թեն վախեցած նայում է նրան ու այն ճանապարհին որով գնում են։ Նա գլխի է ընկնում, թե ուր է տանում իրեն տղան։

Գուկը ժամաակ առ ժամանակ նայում է նրան ու քմծիծաղ է տալիս, ասես հասկանում է, թե հիմա ինչ է կատարվում նրա ներսում։

Շուտով նրանք մտնում են անտառ ու մեքենան հասնում է նույն խրճիթի մոտ։ Թեի մարմնով դող է անցնում, նա զննում է շուրջը։

-Ի՞նչու եք ինձ այստեղ բերել, սա ի՞նչ տեղ է։

-Ես այստեղ եմ ապրում, այնպես որ հետևի՛ր ինձ, արա՛գ։

Գուկն իջնում է մեքենայից ու նայում նրա դեմքին խիստ հայացքով, իսկ Թեն քարանում է տեղում ու սկսում շփոթված բռնակը փնտրել, որպեսզի դուրս գա մեքենայից։

Գուկն աչքերով հետևում է նրան այնքան, մինչև իրեն է հասնում ու նրանք ներս են մտնում։

Ներսում տարօրինակ լռություն է ու սարսափելի մթություն։ Վին միանգամից զգում է այս տան բացասական աուրան ու նրա աչքերից չի վրիպում կահավորման սև գույնը։ Այս ամենն ասես դժոխք հիշեցնեն նրան։

Գուկը ներս մտնելուն պես բռնում է նրա ձեռքից ու տանում իր ետևից վերնահարկ, դեպի իր սենյակ։ Նրա ձեռքն այնքան սառն է, ասես Թեն մահացած մարդու ձեռքն է բռնել։

-Ո՞ւր ենք գնում,-կամաց հարցնում է Թեն։

-Շշշ, ձա՛յնդ, եղբայրս չպետք է իմանա, որ այստեղ ես,-փակում է նրա բերանը Գուկը։

-Եղբա՞յրդ,-կրկնում է Թեն։

Շուտով նրանք հայտնվում են Գուկի սենյակում։ Այն ամբողջությամբ մթության մեջ է, մի փոքրիկ պատուհանից լուավորվում է շատ փոքր տարածք այստեղ, իսկ սենյակի մնացած մասը պարզապես անտեսանելի է։

Այս ամենի մեջ Թեն միայն հասցնում է տեսնել փոքրիկ կամոդիտի վրա դրված արծաթե բաժակը, որի մեջ ինչ֊որ կարմիր խմիչք կա, բայց ինչ է այն, դա անհայտ է։

Մինչ նա զբաղված է այս աչքերով խուզարկությամբ, Գուկը հանդարտ մոտենում է նրան.

-Եվ այսպես, առաջինը, ո՞վ ես դու, ու որտե՞ղից ես ինձ ճանաչում։

-Ես Թեհյոնն եմ, ու ես ձեզ չեմ ճանաչում, դուք շփոթել եք,-սկսում է ստել Թեն։

-Մմմ,-աջ ձեռքով հպվում է նրա մազերին Գուկն ու դանդաղ շոյելով բռնում է դրանցից, հետո ուժեղ քաշում է սեղմելով պատին,-կարծում եմ դու ինձ լավ չհասկացա՛ր։

Նրա աչքերը վերափոխվում են կարմիր գույնի ու ակնառու են դառնում փայլուն ատամները։

Վին միանգամից հասկանում է, թե իր առաջ այս ինչ արարած է կանգնած, նա սկսում է դողալ.

-Խխ...խխնդրում եմ.....ինձ ձեռք մի՛ տվեք, լա՛վ, ես ճանաչում եմ ձեզ, նախորդ գիշեր ես ու ընկերս այս անտառում մոլորվել էինք,- մեկ շնչով արդարանում է նա։

Գուկը մի վայրկյան կանգ է առնում ու սկսում հիշել ամեն ինչ։

-Ախ ուրեմն այդ դո՛ւ ես եղել նրանց մեջ։

-Այո՛, խնդրում եմ բաց թողե՛ք ինձ։

-Իսկ եթե ես չեմ ուզում բաց թողնել քեզ, հմ՞մմ, ի՞նչ պետք է անես,-ծաղրում է նա։

-Ես.....ես.....ոստիկանություն կդիմե՛մ,- խիստ տոնով ասում է Թեն։

Լսվում է բարձր ծիծաղ, Գուկը բաց է թողնում նրան ու սենյակի մյուս ծայրը գնալով բարձր ծիծաղում.

-Ի՞նչու եք ծիծաղում ես, լուրջ եմ ասում։

-Լո՞ւրջ, փոքրիկս քո այդ ոստիկանները վախենում են իմ նմաններից,- շարունակ հռհռում է նա։

-Սխալվում ե՛ք, նրանք կգա՛ն ու ինձ կտանե՛ն այստեղից,- Գուկը լրջանում է ու մի վայրկյանում հայտնվում տղայի առաջ, բռնելով կոկորդից ու շնչահեղձ անելով։

-Ուշադիր ինձ լսի՛ր, խղճուկ մահկանացու, ոչ ոք չի՛ գա քեզ փրկելու, ու հիմա, քանի որ լավ գիտես ով եմ ես, քեզ հենց այնպես բաց թողնել չեմ կարող։

Թեհյոնը քարանում է ու սկսում ծանր հևել թթվածնի պակասից, նա փորձում է ազատվել տղայից, բայց անօգուտ Գուկը միայն ավելի ուժեղ է սեղմում նրան պատին։

***

-Չիմին որտեղ ե՞ս,- հյուրասենյակ մտնելով գոռում է Յունն ու սկսում աստիճամներով վեր բարձրանալ, նա քայլերն ուղղում է սենյակի կողմ։

Չիմինը նստած է իր սենյակում ու արծաթե գավաթից թարմ արյուն է խմում։ Նրա աչքերի շուրջն ամբողջությամբ կարմիր է, հաճույքից նա վեր է բարձրացրել հայացքն ու փակել աչքերը։ Արյունը դանդաղ սահում է նրա կոկորդով ու կարծես շոյում այն նրբորեն։

Յունգին բաց է անում դուռը հենց այս տարօրինակ տեսարանի պահին.

-Ի՞նչ է այստեղ կատարվում գրողը տանի,-շշնջում է ինքն իրեն, երբ տեսնում է, թե ինչպես է Չիմինը արձակել վերնաշապիկի վերին երկու կոճակները մերսելով կոկորդը։

Չիմինը բավականին ուշ է նկատում նրա մուտքը սենյակ ու մի կողմ դնելով բաժակը գլուխը ուղղում է ամուսնու կողմը.

-Ների՛ր, որ վերցրել եմ անձնական պաշարներիցդ, բայց այն անդիմադրելի քաղցր է։

Յունգին քմծիծաղ է տալիս ու մոտենում նրան.

-Չգիտեյի, որ քեզ մոտ ստացվում է ներողություն խնդրել ընդհանրապես, ֊ զարմանում է Յունգին,- բայց ուրախ եմ, որ հավանեցիր, իսկ հիմա ժամանակն է շնորհակալություն հայտնել ինձ հյուրասիրության համար։

-Ի՞նչ,-Չիմինը հանկարծակիի է գալիս։

-Հանգի՜ստ,-բռնում է նրա ձեռից ու դեպի իրեն քաշելով ստիպում է նրան կանգնել ոտքի վրա, հետո դանդաղ հրում է դեպի սեղանն ու պառկեցնում դրա վրա։

Չիմինն իհարկե կդիմադրեր, բայց նա թքած ունի իրավիճակի վրա։

Յունգին դանդաղ արձակում է ևս մեկ կոճակ վերևից ու զուգահեռ նայում Չիմինի արյունագույն աչքերին, այս պահին նա առավելագույնս սեքսուալ է նայվում այս տեսքով։

Հետո վերցնում է արծաթե գավաթը ու դրա մեջ եղած արյունը դանդաղ դատարկում Չիմինի պարանոցի փոքրիկ փոս ընկած հատվածում՝ վերածելով այն կենդանի գավաթի։

-Չշարժվե՜ս,-շշնջում է նա ու նկատելի է դառնում, թե ինչպես է կարմրում նրա աչքերը խմելու ցանկությունից։

Նա դանդաղ ու անթարթ նայելով կռանում է դեպի արյունն ու սկսում լիզել այն ուղիղ տղայի պարանոցից։

Ակնթարթային դող է անցնում երկուսի մարմնով էլ։ Յունգին դանդաղ լիզում ու խմում է ողջ արյունը տղայի վրայից, իսկ նրա ձեռքերը հյուսվում են Չիմինի ձեռքերի հետ սեղմելով դրանց սեղանին ավելի ու ավելի ուժեղ։

Չիմինը ծանր հևում է նրա գործունեություններից ու գլուխը շրջում մի կողմ։ Յունգին համարյա վերջացնելով խմել ողջ արյունը հեռանում է նրա պարանոցից ու շուտով այդ արյունոտ շուրթերը հպվում են ուղիղ Չիմինի շուրթերին։

Սա նրանց առաջին համբույրն է այսքան ժամանակվա ամուսնությունից հետո ու առաջին անգամ Յունգին նուրբ է վարվում նրա հետ առանց ավելորդ վերճերի։ Սա տարօիրնակ է, որովհետև Չիմը միշտ մտածել է, որ նա կոպիտ ու անտակտ գազան է։

Այս համբույրը խորանում ու երկարում է, երբ Չիմինը նորից զգում է քաղցր արյան համը, բայց շուտով նրանք կտրուկ հեռանում են իրարից, լսելով բարձր ճիչ կողքի սենյակից..............







Ընթերցողների մեծ մասը վստահ եմ շատ կհավանի այս գլուխը, տանջվում եմ միայն ձեզ համար սիրելիներս վայելեք, հաճելի ժամանց❤❤❤❤❤❤❤❤❤

4 страница1 мая 2026, 20:00

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!